Սիմոն Կանանացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Կանանացի
Simon (Caravaggio).jpg
Ծնունդ 1-ին դար
Ծննդավայր Կանա, Իսրայել
Վախճան 107
Վախճան վայր Պելլա, Հորդանան
Եկեղեցի Վաղ քրիստոնեություն
Սրբացված կարգ սուրբ
Հիշատակության օր Հոկտեմբերի 28
Աշխատանք միսիոներ
Պաշտոն առաքյալ
Ապրելաձև միստիցիզմ
Ուսուցիչ Հիսուս

Սիմոն Կանանացի (Սիմոն (Շմավոն)՝ արամ. «ունկնդրում» հուն․՝ Σίμων ο Κανανίτης), ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։

Սիմոն Կանանացին Նոր Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարաններում հիշատակվում է բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), ինչպես նաև Գործք առաքելոցում (1:13)։ «Կանանացի» մականունը, որ հաճախ կարծվում է որպես «Քանանի երկրից սերած» կամ «Կանա քաղաքի բնակիչ», իրականում արամերեն բառ է, որ նշանակում է «նախանձահույզ»։ Դեռևս 6 թ.-ից Հրեաստանում գոյություն ուներ Նախանձահույզների կուսակցությունը («զելոտների» հրեական կրոնական խմբավորումը), որի Գալիլեացի տաքարյուն հետևորդները ջանք չէին խնայում ժողովրդի միջից վերացնելու օտար լուծը և օտարամոլ հրեաներին։ Ըստ ժամանակակից ուսումնասիրողների Սիմոն Կանանացին այդ կուսակցության հետևորդ էր և կուսակցությունից էր ստացել «Կանանացի» մականունը (հմմտ. Ղուկ. 6։15)։

Սիմոն Կանանացին Ավանդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմավոն առաքյալի քարոզչության մասին պատմում է «Սիմոնի և Հուդայի չարչարանքները» վերնագրով պարականոն գրվածքը, ըստ որի առաքյալը Հուդա-Թադեոսի հետ քարոզել և նահատակվել է Պարսկաստանում։ Ըստ ավանդության նա քարոզել է Հրեաստանում, Եգիպտոսում և Լիբիայում, հնարավոր է։ Առապելական տեղեկություններ կան, որ այցելել է Բրիտանիա։ Նահատակվել է սղոցվելու միջոցով Կովկասի Սև ծովի ափամերձ շրջաններում։

Հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սիմոն Կանանացի առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Թովմաս, Հակոբոս Ալփյան առաքյալների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է մայիսի 10-ին, Լատին Եկեղեցին՝ հոկտեմբերի 28-ին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  3. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  4. Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.