Իրբիդի մարզ
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | մարզ |
| Մտնում է | Հորդանան |
| Ներառում է | 9 շրջան |
| Վարչկենտրոն | Իրբիդ |
| Խոշորագույն քաղաք | Իրբիդ |
| Հիմնական լեզու | արաբերեն |
| Բնակչություն (2015) | 1 770 158[1] (2-րդ տեղ) |
| Խտություն | 1100 ( 1-ին տեղ) |
| Կրոնական կազմ | իսլամ |
| Տարածք | 1 572 (1,77 %, 8-րդ տեղ) |
| Սահմանակցում է | Դառաայի մարզ, Հյուսիսային մարզ, Աջլունի մարզ, Ալ-Մաֆրակի մարզ, Ջարաշի մարզ և Balqa Governorate? |
| ISO 3166-2 կոդ | JO-IR |
| Հեռախոսային կոդ | +962(2) |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
| moi.gov.jo/Pages/viewpage.aspx?pageID=431 | |
Իրբիդի մարզ (արաբ․՝ محافظة إربد), մարզ Հորդանանի հյուսիսարևմտյան հատվածում։ Վարչական կենտրոնը համարվում է Հորդանանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝Իրբիդը։
Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների, մարզի բնակչությունը կազմում է 1 770 158 մարդ և Իրբիդի մարզը համարվում է երկրի 2-րդ ամենաշատ բնակչություն ունեցող վարչական միավորը։
Բնակչության խտության ցուցանիշով առաջատարն է՝ 1100 մարդ/կմ²։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավ-արևելքում Իբրիդի մարզը սահմանակցում է Ալ-Մաֆրակի և Ջարաշի մարզերին, հարավում սահման ունի Աջլունի և Բալքայի մարզերի հետ։ Հարավ-արևմտյան մասը Հորդանանի սահմանն է Պաղեստինի հետ։
Արևմտյան հատվածում գտնվում է Հորդանանի և Իսրայելի սահմանը, որն անցնում է Հորդանան գետով։ Հյուսիսում սահմանակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզին։ Սիրիայի և Հորդանանի սահմանը անցնում է նաև Յարմուք գետով։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրբիդի մարզը վարչականորեն բաժանված է 9 շրջանների։ Շրջանի կարգավիճակ ունի նաև վարչկենտրոն Իրբիդ քաղաքը։
- Կենտրոնական շրջան (արաբ․՝ القصبة)
- Բենի Ուբեյդի շրջան (արաբ․՝ بني عبيد)
- Ալ-Մազար ալ-Շիմալի շրջան (արաբ․՝ المزار الشمالي)
- Ալ-Ռամսայի շրջան (արաբ․՝ الرمثاء)
- Բենի Քինանայի շրջան (արաբ․՝ بني كنانة)
- Ալ-Քուրայի շրջան (արաբ․՝ الكورة)
- Ալ-Աղուար ալ-Շիմալիյյա շրջան (արաբ․՝ الأغوار الشمالية)
- Ալ-Տայբայի շրջան (արաբ․՝ الطيبة)
- Ալ-Վասատիայի շրջան (արաբ․՝ الوسطية)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հորդանանի մարդահամար, 2015
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրբիդի մարզ» հոդվածին։ |
|
