Միսակ Մելքոնյան
Միսակ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1938 Ծեբելդա, Գուլրիփշի շրջան, Աբխազիա |
Մահացել է | նոյեմբերի 7, 2008 (70 տարեկան) Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1963) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Միսակ Վաղարշակի Մելքոնյան (մարտի 13, 1938, Ծեբելդա, Գուլրիփշի շրջան, Աբխազիա - նոյեմբերի 7, 2008, Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), այգեգործ-ընտրասերումնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1993), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1975-1985 թվականներին եղել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ փոխտնօրենը, 1985-1987 թվականներին` ՀԽՍՀ արդյունաբերության նախարարության միավորման ղեկավար, 1987-1994 թվականներին` Էջմիածնի «Զվարթնոց» ԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1994 թվականից՝ Յալտայի «Մագարաչ» խաղողագործության, գինեգործության ԳՀԻ խաղողի ընտրասերման բաժնի վարիչ։ Եղել է Ղրիմի ԳԱ անդամ, խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի հետերոզիսի օրինաչափությունների, բերքի որակը որոշող կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական ցուցանիշների, խաղողի հիբրիդային սերնդում ժառանգականության բնույթի, բերքատվության, հիվանդա-ցրտադիմացկունության խնդիրներին։ Նկարագրել է հետերոզիսային նոր սորտեր։ Խաղողի Մեղրաբույր, Ակնալիճ, Զեյթունի, Բերքանուշ, Առատաբեր, Մուսալեռ, Աբովյանի նոր սորտերի հեղինակներից է[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- О виноградарстве Франзии, Е., 1976.
- Гетерозис винограда, М., 1986.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀ ԳԱԱ, վախճանված անդամներ, Միսակ Մելքոնյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- Մարտի 13 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 2008 մահեր
- Յալթա քաղաքում մահացածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Ծեբելդա գյուղում ծնվածներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ վախճանված անդամներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ այգեգործներ