Բորիթ
Գյուղ | |||
---|---|---|---|
Բորիթ | |||
վրաց.՝ ბორითი | |||
![]() | |||
Կոորդինատներ: 42°06′59″ հս․ լ. 43°16′12″ ավ. ե. / 42.11639° հս․. լ. 43.27000° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Իմերեթի մարզ | ||
Շրջան | Խարագաուլի շրջան | ||
ԲԾՄ | 480 մ | ||
Բնակչություն | 740 մարդ (2002) | ||
Ազգային կազմ | վրացիներ | ||
| |||
Բորիթ (վրաց.՝ ბორითი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։
Բովանդակություն
Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 480 մետր բարձրության վրա՝ Ձիրուլա գետի աջ ափին։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 28 կմ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը կապված է մի լեգենդի հետ։ Դրա համաձայն այս տարածքում եղել են բազմաթիվ անտառներ, որտեղ ապրել են անտառային արծվի նման թռչուններ՝ բորա: Դրանք ժամանակի ընթացքում անհետացել են անտառների հատման պատճառով։
Գյուղում գտնվում է Սուրբ Գիորգի եկեղեցին, որը վերագրվում է զարգացած միջնադարին (9-10-րդ դարեր)։ Եկեղեցին ունի որմնանկարներ, զանգը կշռում էր 40 կգ, որի ձայնը լսելի էր հարևան գյուղերում։ 1940-ական թվականներին խորհրդային իշխանությունների կողմից կառույցը ենթարկվել է ավերածությունների, նրա մի մասում կառուցվել է հիվանդանոց։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 784 մարդ[1], մեծամասնությունը՝ վրացիներ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։