Ռագնար Սիգուրդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռագնար Սիգուրդսոն
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1986(1986-06-19)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 187
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կրասնոդար
Համար 27

Ռագնար Սիգուրդսոն (իսլ.՝ Ragnar Sigurðsson, հունիսի 19, 1986(1986-06-19)[1][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, ռուսական Կրասնոդար ֆուտբոլային ակումբի և Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգնարը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի երկրի «Ֆիլկիր» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2006 թվականին տեղափոխվել է շվեդական «Գյոտեբերգ»։

2007 թվականին իսլանդացի ֆուտբոլիստը Շվեդիայի ազգային առաջնությունում անցկացնում է 26 հանդիպում և օգնում է շվեդական Գյոտեբերգ ֆուտբոլային ակումբին առաջին տեղը զբաղեցնելու հարցում։

Մինչ Շվեդիա տեղափոխվելը, Ռագնարը գրավել է Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի բազմաթին ֆուտբոլային ակումբների ուշադրությունը։ Շվեդական ակումբի սպորտային տնօրենը իսլանդացի այս ֆանտաստիկ պաշտպանին առաջարկել է 3 մլն եվրո՝ հավաքականում մնալու նպատակով։

Գյոտեբերգում անցկացրած 29 հանդիպումներից հետո ֆուտբոլիստը տեղափոխվում է Ալսվենսկանե ֆուտբոլային ակումբ։ Լինելով պաշտպան՝ հինգ մրցաշրջանների 125 հանդիպումներում Ռագնար Սիգուրդսոնը հեղինակել է 12 գոլային գնդակ[4]։

2011 թվականի մայիսի 30-ին Ռագնարը կնքել է չորս տարվա պայմանագիր դանիական Կոպենհագեն ֆուտբոլային ակումբի հետ։ Նրա վճարը եղել է 5,5 մլն դանիական կրոնա։ 2014 թվականին Ռագնարը տեղափոխվել է ռուսական Կրասնոդար և մինչ օրս հանդես է գալիս այս ֆուտբոլային ակումբում[5][6]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2002 թվականներին հանդես է եկել Իսլանդիայի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ Մեկտարյա հավաքականային դադարից հետո կարճ ժամանակահատվածով՝ մեկ տարով 2004 թվականին խաղում է մինչև 19 տարեկանների Իսլանդիայի հավաքականում և հեղինակում է 2 գնդակ։

2005-2006 թվականներին հանդես է գալիս Իսլանդիայի մինչև 21 տարեկանների առաջնությունում։ Անցկացրած 7 խաղերի ընթացքում չի կարողանում հեղինակել գնդակ։

Ռագնար Սիգուրդսոնը 2007 թվականից ի վեր հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ում` Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին խաղը անցկացրել է մրցելով Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2016 թվականի մրցաշարի ընտրական փուլին և իր թիմի հետ ստացել ուղեգիր դեպի Ֆրանսիա` մասնակցելու Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Player Profile: Ragnar Sigurdsson Արխիվացված 2007-10-11 Wayback Machine - Retrieved on 7 December 2008, svenskfotboll.se (in Swedish)
  5. Sigurdsson intresserar engelska klubbar(չաշխատող հղում) - Retrieved on 7 December 2008, sportal.nu (in Swedish)
  6. FC København henter islænding i Sverige

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնար Սիգուրդսոն» հոդվածին։