Ալեքսանդր Մարտինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մարտինովիչ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մարտինովիչ
Քաղաքացիությունը Բելառուս Բելառուս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 192 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կրասնոդար
Համար 4
Պատանեկան կարիերա
2002—2003 Բելառուսի դրոշ (1995-2012) ՌԳՈՒՈՐ Դինամո 17 (2)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 Բելառուսի դրոշ (1995-2012) ՌՈՒՈՌ (Մինսկ) 3 (0)
2004—2010 Բելառուսի դրոշ (1995-2012) Դինամո (Մինսկ) 97 (3)
2010—ներկա Ռուսաստան Կրասնոդար 94 (2)
2015—2016  Ռուսաստան Ուրալ 24 (0)
Ազգային հավաքական
2003—2004 2004
Բելառուսի դրոշ (1995-2012) Բելառուս (Մ-17) 3 (0)

2005—2006
Բելառուսի դրոշ (1995-2012) Բելառուս (Մ-19) 6 (0)

2006—2009
Բելառուսի դրոշ (1995-2012) Բելառուս (Մ-21) 19 (0)

2009—ներկա
Բելառուս Բելառուս 48 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 29, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 26, 2016

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մարտինովիչ (բելառուս․՝ Аляксандар Уладзіміравіч Мартыновіч, օգոստոսի 26, 1987(1987-08-26)[1][2][3], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսցի ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ակումբի պաշտպան, Բելառուսի հավաքականի ավագ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մարտինովիչը «Կրասնոդարի» կազմում

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի հանրապետական պետական Օլիմպիական պահեստի ուսումնարանի սան։ Մասնագիտական կարիերան սկսել է 16 տարին չլրացած, Բելառուսի երրորդ դիվիզիոնի «ՌԳՈՒՈՐ-Դինամո» (Մինսկ) ակումբում։ Առաջին մարզիչը՝ Ս. Ս. Պարմոնով։.

Մինսկի «Դինամոյում» դեբյուտել է 2006 թվականին։ 2007 թվականից արդեն հիմնական կազմի խաղացող էր։

2010 թվականի հուլիսի 15-ին «Կրասնոդար» ակումբի հետ 2,5 տարով կնքել է պայմանագիր[4]։ 2010 թվականի Առաջին դիվիզիոնում, որը խաղացողի համար առաջինն էր, նա հիմնական կազմում խաղաց 15 խաղ և մեկ անգամ մտավ փոխարինման։ 2012 թվականի դեկտեմբերի 24-ին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2015 թվականը՝ մեկ տարի հնարավոր ավելացման պայմանով[5]։ 2012-2013 մրցաշրջանի երկրորդ կեսից նա «Կրասնոդարի» ավագն է։

2015 թվականի հունիսին վարձակալության հանձնվեց «Ուրալ» ակումբում[6]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի Շվեդիայի Եվրոպայի առաջնության մասնակից։

Բելառուսի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 18-ին Պոդգորիցում, Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում (0-1)։

2010 թվականի նոյեմբերի 17-ին, Մասկատում, Օմանի հավաքականի դեմ խաղում ձևակերպել է դուբլ (4-0)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի դրոշ (1995-2012) «Դինամո» (Մինսկ)
  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2008, 2009
Ռուսաստան «Կրասնոդար»
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1)՝ 2014-2015

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 20-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[7]։ Ամուսնացած է Բելառուսի հավաքականի մարմնամարզուհի Զինաիդե Լունինայի հետ։ Ունի մեկ դուստր, ում անունն է Նաստիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Оборону «Горожан» укрепит Александр Мартынович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «ФК «Краснодар» продлил контракт с Александром Мартыновичем». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Краснодар» отдал в аренду «Уралу» Мартыновича
  7. Александр Мартынович получил российское гражданство

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]