Ալեքսանդր Սամեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սամեդով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1984(1984-07-19)[2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 177 սմ[1]
Քաշ 72 կգ[1]
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Համար 19
Պատանեկան կարիերա
1991-1995 Ռուսաստան Կրասնոգվարդեեց (Մոսկվա)
1995 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)[4]
1996-2001 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)[5]
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2005 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 47 (6)
2005-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 49 (3)
2008-2009 Ռուսաստան Մոսկվա 44 (7)
2010-2012 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 70 (9)
2012-2016 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 128 (26)
2017-մ.հ. Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 38 (5)
Ազգային հավաքական
2004-2005 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 12 (3)
2011-2018 Ռուսաստան Ռուսաստան 53 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10 նոյեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8 հուլիսի, 2018

Ալեքսանդր Սերգեևիչ Սամեդով (ադրբ.՝ Aleksandr Səmədov, հուլիսի 19, 1984(1984-07-19)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս[6] ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։

Ռուսաստանի չեմպիոն (2016/17), Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր (2017) և Ռուսաստանի գավաթի եռակի դափնեկիր։ 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների և 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սամեդովը ծնվել է 1954 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում։ Մանկության տարիների մայրը, ոչ առանց հորը մասնակցության, Ալեքսանդրին տարել է ֆուտբոլի խմբակ։ Երբ Ալեքսանդրը, հոգնելով բազմամյա խիստ ռեժիմից, ցանկացել է ամեն ինչ թողնել ու ապրել հանգիստ կյանքով, ինչպես իր հասակակիցների մեծ մասը, ծնողները համոզել են շարունակել պարապմունքները[7]։

Ավարտել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի մարզային պետական ինստիտուտը Մալախովկայում (Մոսկվայի մարզ, Լյուբերեցկի շրջան)[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ալեքսանդր Սամեդովը տասներկու տարեկանում դարձել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի օլիմպիական ռեզերվի մասնագիտացված մանկապատանեկան դպրոցի սան[5][8][9] (մարզիչ՝ Եվգենի Վիկտորովիչ Վորոբյով[10]), որտեղ համարվել է հեռանկարային ֆուտբոլիստ։

Թիմի հիմնական կազմում Սամեդովն իր նորամուտը կատարել է 2002 թվականին, մասնակցել 59 խաղի և խփել ինը գոլ[9]։

2004 թվականին, երբ թիմը գլխավորում էր Նևիո Սկալան, Սամեդովը հաճախ է ընդգրկվել հիմնական կազմում, բայց Ալեքսանդր Ստարկովի գալուց հետո դուրս է մնացել հիմնական կազմից[11]։

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին «Սպարտակի» կողմից Վլադիմիր Բիստրովի ձեռքբերումից հետո Սամեդովը 3,4 մլն եվրոյով վաճառվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

«...Չեմ կարող ասել, թե ինձ համար «Սպարտակից» հեռանալը եղել է շատ ցավալի։ «Լոկոմոտիվը» գնել է ինձ խոշոր գումարով, և ես գնացել եմ գլուխս բարձր պահած։ Ինձ «Սպարտակից» ոչ ոք չի վտարել, ես ինքս եմ ասել, որ ուզում եմ հեռանալ թիմից»։

— Ալեքսանդր Սամեդով, 2011 թվականի հոկտեմբերի 23[12]

Խաղալով «Լոկոմոտիվի» կազմում՝ Սամեդովը գրավել է «Ռապիդի» դարպասը Չեմպիոնների լիգայի 2005/06 մրցաշրջանի երրորդ նախընտրական փուլում։

«Լոկոմոտիվում» Սամեդովը դաշտ է դուրս եկել ոչ պարբերաբար և չի դարձել թիմի նշանակալի խաղացող։

«Մոսկվա» ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սամեդովը «Մոսկվա» ակումբի կազմում, 2008 թվականի հուլիսի 3

2008 թվականի հուլիսի 3-ին Սամեդովը պայմանագիր է կնքել «Մոսկվա» ակումբի հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար[13]։

Նոր ակումբում կիսապաշտպանին հաջողվել է դառնալ թիմի առաջատար և նրան օգնել հասնել որոշակի հաջողությունների։ Նրա փոխանցումները միշտ եղել են վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքը դարձել է գոլը։ Սամեդովի խաղը նկատել է նաև Գուս Հիդինգը, որն այդ ժամանակ Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչն էր։ Նա Սամեդովին ներառել է երկրի հավաքականում ընդգրկելու թեկնածուների ցանկում։ Սակայն նրան չեն հրավիրել հավաքական։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում Սամեդովը կարողացել է խփել հինգ գոլ, կատարել բազմաթիվ գոլային փոխանցումներ և ընդգրկվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեսուներեք լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ Ընդհանուր առմամբ նա «Մոսկվա» ակումբի կազմում անցկացրել է 44 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ։

2009 թվականի նոյեմբերի 26-ին Միասնական համառուսական մարզական դասակարգման համաձայն Ալեքսանդր Սամեդովին շնորհվել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում[14]։

«Դինամո» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Սամեդովը դարձել է Մոսկվայի «Դինամո» ակումբի խաղացող։ Առաջին մրցաշրջանն անցկացրել է որպես հիմնական կազմի խաղացող և թիմի առաջատար, բայց առանձնակի հաջողությունների չի հասել։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանը դարձել է լավագույններից մեկը Սամեդովի կարիերայում. Սերգեյ Սիլկինի գլխավորությամբ «Դինամոն» անցկացրել է վերջին տարիների իր լավագույն մրցաշրջանը՝ առաջնությունում զբաղեցնելով չորրորդ տեղը, իսկ Սամեդովը եղել է ինչպես թիմի, այնպես էլ առաջնության լավագույն խաղացողներից մեկը։ Հենց այդ ժամանակ էլ նա գրավել է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի ուշադրությունը և շուտով հրավիրվել է հավաքական։

Վերադարձ «Լոկոմոտիվ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 27-ին Ալեքսանդր Սամեդովը վերադարձել է «Լոկոմոտիվ», որտեղ հանդես էր եկել 2005-2008 թվականներին։ Չորս մրցաշրջանի ընթացքում Սամեդովը եղել է թիմի առաջատարը և նրա ամենահայտնի խաղացողներից մեկը, սակայն 2016 թվականի աշնանը վիճել է գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի հետ և հեռացվել թիմի խաղերից[15]։

Վերադարձ «Սպարտակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 16-ին Սամեդովը, տասներկու տարվա ընդմիջումից հետո, վերադարձել է Մոսկվայի «Սպարտակ»[11][16]։

Զգում եմ մեծ անհանգստություն և միաժամանակ ուրախություն տասներկու տարի անց հարազատ ակումբ վերադառնալու պատճառով։ Հույս ունեմ, ոչ, նույնիսկ վստահ եմ՝ «Սպարտակում» ինձ մոտ ամեն ինչ կստացվի։

— Ալեքսանդր Սամեդով, 2017 թվականի հունվարի 16[16][17]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամեդովը Ռուսաստանի հավաքականի կազմում

Սամեդեվը հաճախ է հրավիրվել հանդես գալու Ադրբեջանի ազգային հավաքականի կազմում, սակայն նա ամեն անգամ մերժել է։ Ըստ Սամեդովի խոսքերի՝ դրա պատճառը եղել է այն, որ չի ցանկացել Ռուսաստանում խաղալ որպես լեգեոներ, ինչպես նաև հայրը խորհուրդ է տվել սպասել հրավերի Ռուսաստանի հավաքականից[18], որպեսզի ապագայում հնարավորություն ունենա մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին[19]։

2011 թվականի սեպտեմբերի 23-ին Սամեդովը քսանյոթ տարեկանում առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմ[20][21]։ Հավաքականի կազմում իր նորամուտը Սամեդովը կատարել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման դուրս գալով Սլովակիայի հավաքականի դեմ խաղի 89-րդ րոպեին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում Սամեդովը չի ընդգրկվել, ինչը հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը պատճառաբանել է նրանով, որ Սամեդովն ավելի շատ սովոր էր խաղալու աջ կիսապաշտպանի դերում 4-4-2 սխեմայով խաղում, որն այդ ժամանակ հավաքականում չէր կիրառվում[22]։

2013 թվականի սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Սամեդովը խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի հավաքականի կազմում՝ գրավելով Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասը[23]։ Նույն թվականի հոկտեմբերի 11-ին նա խփել է իր երկրորդ գոլը հավաքականի կազմում՝ նորից գրավելով Լյուքսեմբուրգի դարպասը։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին Բաքվի «Բաքսել Արենա» մարզադաշտում անցկացվող Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում Ալեքսանդր Սամեդովը կատարել է գոլային փոխանցում Ռոման Շիրոկովին և Ռուսաստանի հավաքականին օգնել անցնել 2014 թվականի աշխարհի առաջնություն հաջորդ փուլ՝ խմբում զբաղեցնելով առաջին տեղը[24]։ Այդ խաղում Սամեդովին անընդհատ սուլել են անդրբեջանցի երկրպագուները, իսկ հանդիպման 78-րդ րոպեին սկսել են նրա վրա նետել կրակայրիչներ ու մետաղադրամներ[25]։

2013 թվականի նոյեմբերի 15-ին Սամեդովը խփել է իր երրորդ գոլը հավաքականի կազմում՝ աչքի ընկնելով Սերբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին նա անկյունայինից գոլային փոխանցում է կատարել Դմիտրի Տարասովին Դուբայում կայացած Կորեայի Հանրապետության հավաքականի դեմ խաղում և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող[26]։

Ալեքսանդր Սամեդովն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնությանը Բրազիլիայում[9] և մասնակցել մրցաշարում հավաքականի բոլոր երեք խաղերին ընդդեմ Կորեայի, Բելգիայի և Ալժիրի։ Այդ խաղերի արդյունքում Ռուսաստանի հավաքականն զբաղեցրել է երրորդ տեղի խմբում և դուս մնացել մրցաշարից՝ չանցնելով փլեյ-օֆֆ։

Սամեդովը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[9], սակայն խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ՝ փոխարինման դուրս գալով խմբային փուլի եզրափակիչ՝ Ուելսի հավաքականի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է Ռուսաստանի հավաքականի պարտությամբ (0:3), որը դուրս է մնացել մրցաշարից՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը։

2017 թվականի հունիսին Սամեդովը՝ որպես հավաքականի հիմնական կազմի խաղացող, մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը Ռուսաստանում. նա մասնակցել է հավաքականի բոլոր երեք խաղերին՝ խփելով Ռուսաստանի հավաքականի միակ գոլը մեքսիկացիների դեմ խաղում (1:2)։

2018 թվականին Սամեդովը եղել է հավաքականի հիմնական կազմի խաղացող։ Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:1) դարձել է գոլի հեղինակ։ Ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի տնային առաջնությանը և մասնակցել խմբային փուլում հավաքականի անցկացրած բոլոր երեք խաղերին ընդդեմ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Ուրուգվայի։ Այդ խաղերի արդյունքում Ռուսաստանի հավաքականն զբաղեցրել է երկրրոդ տեղը խմբում և անցել փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի հավաքականին (1:1, 3:4 տասնմեկ մետրանոցներով), սակայն 1/4 եզրափակչում պարտվե է Խորվաթիային (2:2, 3:4 տասնմեկ մետրանոցներով)։

2018 թվականի հուլիսի 7-ին՝ Խորվաթիայի դեմ խաղից հետո, Սամեդովը հայտարարել է Ռուսաստանի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[27]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

«Սպարտակ»
  • Ռուսաստանի չեմպիոն – 2016/17
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2002, 2017/18
  • Ռուսաստանի գավաթակիր – 2002/03
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2017[9]
«Լոկոմոտիվ»
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (3) – 2005, 2006, 2013/14
  • Ռուսաստանի գավաթակիր (3) – 2006/07, 2014/15, 2016/17

Անհատական

  • Ռուսաստանի ֆուտբոլային միության ազգային մրցանակ «Մրցաշրջանի 33 լավագույն խաղացողներ» (5) – 2009 (№ 3), 2011/12 (№ 1), 2013/14 (№ 2), 2015/16 (№ 3), 2016/17 (№ 3)[28]
  • Իգոր Նետոյի ակումբի անդամ (2018)

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սամեդովի հայրը՝ Սերգե Միխայլովիչ Սամեդովը, ադրբեջանցի է, ծնունդով Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ քաղաքից (ներկայում՝ Գյանջա)[29][30][31][32]. ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում երեք տարի ծառայելուց հետո նա 1974 թվականին[32] տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է որպես վարորդ[7]։ Մայրը՝ Լյուբով Պետրովնան, ռուս է[7][32]։ Ալեքսանդր Սամեդովն իր ընտանիքի կրտսեր զավակն է, ունի երկու քույր և մեկ եղբայր։ Նրա հորեղբայրները նույնպես զինվորական ծառայությունից հետո բնակություն են հաստատել Ռուսաստանում՝ Տվերում[7]։

  • Կինը՝ Յուլյա[33],
    • Որդին՝ Բոգդան (ծնվել է 2009 թվականին)[33],
    • Որդին՝ Իլյա (ծնվել է 2016 թվականի ապրիլի 8-ին)[33][34],
    • Որդի (ծնվել է 2018 թվականի օգոստոսի 6-ին)[35]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Մրցաշար Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Մրցաշար Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ 2002 Պրիմեր լիգա 1 0 0 0 ՉԼ 0 0 1 0
2003 6 0 5 0 ՈՒԳ 0 0 11 0
2004 29 6 2 0 ՈՒԳ, ԻԳ 2 1 33 7
2005 11 0 2 1 - - 13 1
Ընդհանուր 47 6 9 1 2 1 58 8
Լոկոմոտիվ 2005 Պրիմիեր լիգա 9 0 0 0 ՉԼ, ՈՒԳ 6 1 15 1
2006 13 0 1 0 ՈՒԳ 2 0 16 0
2007 23 3 4 0 ՈՒԳ 6 1 33 4
2008 4 0 0 0 - - 4 0
Ընդհանուր 49 3 5 0 14 2 68 5
Մոսկվա 2008 Պրեմիեր լիգա 17 2 2 0 ՈՒԳ 4 2 23 4
2009 27 5 3 0 - - 30 5
Ընդհանուր 44 7 5 0 4 2 53 9
Դինամո 2010 Պրեմիեր լիգա 27 3 2 1 - - 29 4
2011/12 43 6 6 0 - - 49 6
Ընդհանուր 70 9 8 1 0 0 78 10
Լոկոմոտիվ 2012/13 Պրեմիեր լիգա 26 2 1 0 - - 27 2
2013/14 30 7 0 0 - - 30 7
2014/15 29 4 5 0 ԵԼ 2 0 36 4
2015/16 28 9 1 0 ԵԼ 8 5 37 14
2016/17 15 4 2 1 0 0 17 5
Ընդհանուր 128 26 9 1 10 5 147 32
Ընհդանուր «Լոկոմոտիվում» 177 29 14 1 24 7 215 37
Սպարտակ 2016/17 Պրեմիեր լիգա 10 3 0 0 0 0 10 3
2017/18 Պրեմիեր լիգա 21 2 3 0 ՉԼ 4 1 28 3
2018/19 Պրեմիեր լիգա 3 0 0 0 ՉԼ 1 0 4 0
Ընդհանուր 35 5 3 0 4 1 41 6
Ընդհանուր «Սպարտակում» 82 11 12 1 8 2 107 15
Ընդհանուր կարիերայում 369 56 39 3 35 11 443 70

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 7-ի դրությամբ
Ռուսաստան Ռուսաստան Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակիչ խաղեր Կոնֆեդերացիաների գավաթ Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2011 0 0 0 0 2 0 0 0 0 0 0 0 2 0
2012 3 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 4 0
2013 5 2 0 0 0 0 0 0 0 0 2 1 7 3
2014 0 0 3 0 2 0 0 0 0 0 6 0 11 0
2015 0 0 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
2016 0 0 0 0 0 0 1 0 0 0 8 2 9 2
2017 0 0 0 0 0 0 0 0 3 1 6 0 9 1
2018 0 0 5 0 0 0 0 0 0 0 4 1 9 1
Ընդհանուր կարիերայում 8 2 8 0 4 0 1 0 3 1 29 4 53 7

Ընդհանուր՝ 53 խաղ / 7 գոլ, 24 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 15 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Александр Самедов, полузащитник (№ 19). - Статистика, новости, видео». Официальный сайт ФК «Спартак» (Москва) // spartak.com. Վերցված է 4.6.2018-ին.
  2. 2,0 2,1 Sportbox.ru, Sportbox.ru
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
  5. 5,0 5,1 Частное учреждение дополнительного образования (ЧУДО) «Академия „Спартак“ по футболу имени Ф. Ф. Черенкова» (Москва). История школы. Официальный сайт ФК «Спартак» (Москва) // spartak.com
  6. Андрей Бодров. «Минус три кило - и я в порядке!» - Александр Самедов рассказал о секретах обретения лучшей формы, позволившей ему получить вызов в сборную России. Արխիվացված 2017-09-17 Wayback Machine Газета «Советский спорт» // sovsport.ru (6 октября 2011 года)

    - В то же время сайт transfermarkt.de утверждает, что у вас есть азербайджанский паспорт.
    - У меня один паспорт - российский. Если меня там услышат, просьба исправить.

  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Андрей Ванденко. Переход в «Спартак» стал бы повторением пройденного. «ССФ» поговорил с Александром Самедовым. — Александр Самедов поиграл в четырёх московских клубах. Но раскрыться по-настоящему сумел лишь в московском «Динамо». Самедов рассказал, почему он не вернулся в «Спартак» и какие у него остались отношения с болельщиками красно-белых. Газета «Советский спорт» // sovsport.ru (11 января 2012 года)
  8. Правила игры Александра Самедова. Официальный сайт «Российского футбольного союза» (РФС) // rfs.ru (19 июля 2017 года)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Футболист Александр Самедов перешёл из «Локомотива» в «Спартак». // newsru.com (16 января 2017 года)
  10. Самедов Александр Сергеевич. Полузащитник. Официальный сайт сборной России по футболу // rusteam.permian.ru
  11. 11,0 11,1 Дмитрий Егоров. Самедов: «Старков сказал: „Ты делаешь ошибку“. Но было поздно». — Воспитанник и новичок «Спартака» — об ошибках молодости, кошмарах в сборной и мечте выиграть золото с родной командой. // championat.com (21 февраля 2017 года)
  12. Самедов: уходил из «Спартака» c высоко поднятой головой. // championat.com (23 октября 2011 года)
  13. Самедов перешёл в «Москву». // championat.com (3 июля 2008 года)
  14. Приказ Министерства спорта Российской Федерации № 320-нг от 26 ноября 2009 года «О присвоении спортивного звания „Мастер спорта России“». Արխիվացված 2018-06-24 Wayback Machine Министерство спорта Российской Федерации (статистика и аналитика развития спорта в России) // minsport.vgsspb.ru
  15. Елена Вайцеховская. Александр Самедов: «Разногласия с Сёминым между нами и останутся». Агентство спортивных новостей «Р-Спорт» // rsport.ria.ru (29 мая 2018 года)
  16. 16,0 16,1 Александр Самедов подписал контракт со «Спартаком». Արխիվացված 2018-06-15 Wayback Machine Официальный сайт ФК «Спартак» (Москва) // spartak.com (16 января 2017 года)
  17. Самедов: «Испытываю волнение, уверен — в „Спартаке“ у меня всё получится». // championat.com (16 января 2017 года)
  18. Самедов: «Есть много факторов, по которым я не могу играть за Азербайджан». // championat.com (4 октября 2011 года)
  19. Хохлов: «Самедов всерьёз задумывался играть за сборную Азербайджана». // championat.com (19 января 2015 года)
  20. Адвокат пригласил Самедова в сборную России. // championat.com (23 сентября 2011 года)
  21. Рустам Шарафутдинов. Самедов сыграет за Россию. — Дик Адвокат вызвал Александра Самедова в сборную России. // gazeta.ru (23 сентября 2011 года)
  22. Футбол. До EURO-2012 — 9 дней. Дик Адвокат: «Полагаю, решение по моему контракту принимал не Фурсенко». Газета «Спорт-Экспресс» // sport-express.ru (30 мая 2012 года)
  23. «Кержаков на меня не в обиде». — Александр Самедов забил свой первый гол за Россию. Արխիվացված 2013-10-17 Wayback Machine // gazeta.ru (7 сентября 2013 года)
  24. Футбол. ЧМ-2014. Отборочный турнир, группа F. Баку, стадион «Баксель Арена», 15 октября 2013 года. — Мерси, Баку! Газета «Спорт-Экспресс» // sport-express.ru (16 октября 2013 года)
  25. Азербайджанские болельщики забросали Самедова деньгами и зажигалками.(ռուս.) // vesti.ru (15 октября 2013 года)
  26. Евгений Зырянкин (из Дубая). Тарасов забил. Но не убедил. — Футбол. Товарищеский матч, Дубай, 19 ноября 2013 года. Россия — Республика Корея (2:1). Газета «Спорт-Экспресс» // sport-express.ru (20 ноября 2013 года)
  27. Карпов, Иван. «Самедов объявил о завершении карьеры в сборной России». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  28. «Список 33-х лучших футболистов». Официальный сайт «Российского футбольного союза» (РФС) // rfs.ru. 22 мая 2017 года. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  29. Андрей Бодров. Александр Самедов: «С Садыховым нормально поговорили». // Газета «Советский спорт». — 6 октября 2013 года. — № 154 (19099).

    Александр Самедов: «Хотел бы добавить: не должно иметь значения, какую нацию я представляю. Мой отец — азербайджанец, а мама — русская».

  30. Андрей Бодров. Домашний ребёнок. Новобранец «Локомотива» Александр Самедов всегда спешит к родному очагу. Газета «Советский спорт» // sovsport.ru (29 июля 2005 года)
  31. Александр Самедов: «Понимаю, что кто-то в Азербайджане обижается на меня из-за того, что я не соглашаюсь играть за сборную». // sports.ru (6 июня 2009 года)
  32. 32,0 32,1 32,2 «Александр Самедов: «Скоро 20 — пора в основной состав»». Газета «Спорт-Экспресс» // sport-express.ru. 5 февраля 2004 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  33. 33,0 33,1 33,2 Анна Федюнина. Футболист Александр Самедов стал отцом во второй раз. // ru.hellomagazine.com (8 апреля 2016 года)
  34. Александр Самедов: «Надеюсь, мой сын переплюнет и Касаева, и Акинфеева». Официальный сайт футбольного клуба «Локомотив» (Москва) // fclmnews.ru (9 апреля 2016 года)
  35. «У Самедова родился третий сын!». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սամեդով» հոդվածին։