Օլեգ Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օլեգ Իվանով
Oleg Ivanov 2011.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1986(1986-08-04)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1994-1996 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
1996-2002 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2004 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 2 (0)
2005 Ռուսաստան Խիմկի 32 (7)
2006-2007 Ռուսաստան Կուբան 57 (9)
2008-2010 Ռուսաստան Կռիլյա Սովետով 64 (6)
2011 Ռուսաստան Ռոստով 14 (0)
2012—մ.հ. Ռուսաստան Ախմատ 154 (10)
Ազգային հավաքական
2015-2016 Ռուսաստան Ռուսաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13.04.2018:

Օլեգ Ալեքսանդրովիչ Իվանով (ռուս.՝ Олег Александрович Иванов, օգոստոսի 4, 1986(1986-08-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Գրոզնիի «Ախմատ» ակումբի կիսապաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[2], 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2007 թվականներին հանդես է եկել «Կուբանում», որի կազմում անցկացրել է 57 խաղ, որոնց ընթացքում առաջնությունում խփել է 9 գոլ:

2008 թվականի սեպտեմբերին դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի ֆուտբոլիստ: Սամարայի ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

2011 թվականին տեղափոխվել է «Ռոստով» ակումբ: Յուրի Բելոուսի և Սերգեյ Բալախինի՝ ակումբ գալուց հետո վեց ֆուտբոլիստների հետ միասին նախ ուղարկվել է երկրորդ կազմ, իսկ հետո հեռացվել է թիմի մարզումներից: Նրան դադարեցրել են վճարել աշխատավարձ[3]: Իվանովն ստիպված է եղել դիմել դատարան[4]:

2011 թվականի դեկտեմբերի 24-ին դարձել է «Թերեք» ակումբի ֆուտբոլիստ[5]: 2012/13 մրցաշրջանում դարձել է «Թերեք» ակումբի հիմնական կազմի մշտական խաղացող և թիմի փոխավագ: 2014 թվականի աշնանն Իվանովը համաձայնել է տեղափոխվել ԲԿՄԱ, բայց տրասֆերը չի իրականացվել[6], իսկ 2014 թվականի ձմռանը նրանով սկսել է հետաքրքրվել Մոսկվայի «Դինամո» ակումբը[7]: 2015 թվականի հունիսին Մոսկվայի «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հաստատել է, որ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիտի նկատմամբ:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 14-ին Օլեգ Իվանովն առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական. նա ընդգրկվել է այն 25 ֆուտբոլիստների ցանկում, որոնց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը հրավիրել էր Եվրո-2008-ին նախապատրաստվելու համար: 23 խաղացողներից բաղկացած վերջնական հայտացուցակում Իվանովը, ինչպես նաև Ալեքսանդր Պավլենկոն չեն ընդգկվել միջին գծի խաղացողների մեծ թվի պատճառով[8], սակայն «Կռիլյա Սովետով» ակումբի մարզչական շտաբի համաձայնությամբ նա մնացել է հավաքականի տրամադրության տակ՝ մասնակցելու մարզումների գործնթացին: Հունիսի 7-ին՝ առաջնության սկսվելու օրը, Օլեգ Իվանովը, այնուամենայնիվ, ընդգրկվել է Եվրո-2008-ի հայտացուցակում հավաքականի հիմնական հարձակվող Պավել Բոգրեբնյակի փոխարեն, որը ծնկի վնասվածք էր ստացել մայիսի 28-ին՝ Սերբիայի դեմ ընկերական խաղում (2:1):

2015 թվականի հունիսի 7-ին Իվանովը նշել է նորամուտը հավաքականում՝ Բելառուսի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսի սկզբին փոխարինելով Ալան Ձագոևին: Օլեգ Իվանովը մասնակցել է Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, սակայն բոլոր 3 խաղեր անցկացրել է պահեստայինների նստարանին:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 22-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2004 2 0 0 0 3 0 5 0
Ընդհանուր 2 0 0 0 3 0 5 0
Խիմկի 1 դիվիզիոն 2005 32 7 4 1 36 8
Ընդհանուր 32 7 4 1 36 8
Կուբան 1 դիվիզիոն 2006 39 5 1 1 40 6
Պրեմիեր Լիգա 2007 18 4 2 0 20 4
Ընդհանուր 57 9 3 1 60 10
Կռիլյա Սովետով Պրեմիեր Լիգա 2008 22 2 2 1 24 3
2009 27 2 0 0 2 0 29 2
2010 15 2 1 0 16 2
Ընդհանուր 64 6 3 1 2 0 69 7
Ռոստով Պրեմիեր Լիգա 2011/12 14 0 3 1 17 1
Ընդհանուր 14 0 3 1 17 1
Թերեք Պրեմիեր Լիգա 2011/12 10 0 1 0 11 0
2012/13 26 3 3 0 29 3
2013/14 29 4 3 0 32 4
2014/15 27 1 1 0 28 1
2015/16 28 1 2 0 30 1
Ընդհանուր 120 9 10 0 130 9
Ամբողջ կարիերա 289 31 23 4 5 0 317 35

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 6-ի դրությամբ
Իվանովի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 2015 թվականի հունիսի 7 Բելառուս Բելառուս 4:2 Ընկերական խաղ
2 2015 թվականի հունիսի 14 Ավստրիա Ավստրիա 0:1 ԵԱ-2016 նախընտրական խաղեր
3 2016 թվականի մարտի 26 Լիտվա Լիտվա 3:0 Ընկերական խաղ
4 2016 թվականի հունիսի 1 Չեխիա Չեխիա 1:2 Ընկերական խաղ
5 2016 թվականի հունիսի 16 Սերբիա Սերբիա 1:1 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 5 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Անձնական

  • Երրորդ տեղը 2006 թվակաին Առաջին դիվիզիոնի խաղացողների ցանկում (ֆուտբոլիստների հարցման արդյունքում)
  • «Կուբանի» լավագույն խաղացող 2007 թվականի Ռուսաստանի առաջնությունում («Спорт-Экспресс» -ի գնահատմամբ — միջ. 5,75)
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – № 3 (2015/2016)

Ծանոթարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]