Ալեքսեյ Բերեզուցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսեյ Բերեզուցկի
Алексей Березуцкий
Din-CSka2015 (11).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսեյ Վլադիմիրովիչ Բերեզուցկի
Ազգությունը Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:20|2|0}})[1] (36 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 190 սմ
Քաշ 87 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 6
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սմենա
1997-2000 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2000 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 2 (0)
2001  Ռուսաստան Չերնոմորեց (Նովոռոսիյսկ) 14 (1)
2001-մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 316 (6)
Ազգային հավաքական
2002-2003 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 2 (0)
2003-մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 58 (0)[2]

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի դեկտեմբերի 3-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 22-ի

Ալեքսեյ Վլադիմիրովիչ Բերեզուցկի (ռուս.՝ Алексе́й Влади́мирович Березу́цкий, հունիսի 20, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:20|2|0}})[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ԲԿՄԱպաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005): Ռուսաստանի առաջնության վեցակի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի յոթակի և սուպերգավաթի վեցակի դափնեկիր: ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության 2004-05 մրցաշրջանի չեմպիոն: Հանդիսանում է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր: Բերեզուցկին 7 անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում (այդ թվում երեք անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը):

Բերեզուցկին «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոցի սաներից է: Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան այդ ակումբում 2000 թվականի վերջին, իսկ 2001 թվականի ամառվանից սկսած մի քանի ամիս Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» կազմում հանդես գալուց հետո տեղափոխվել է ԲԿՄԱ, որի կազմում հանդես է գալիս առ այսօր:

2003 թվականից սկսած` Բերեզուցկին հրավիրվում է Ռուսաստանի ազգային հավաքական: Ներկայում նա իր ակտիվում ունի անցկացրած 58 միջազգային հանդիպում[2]: Ալեքսեյը մասնակցություն է ունեցել 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին: Նա նաև հավաքական է հրավիրված եղել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով, սակայն առաջնության շրջանակներում ոչ մի անգամ հնարավորություն չի ստացել խաղադաշտ դուրս գալու:

Ալեքսեյի երկվորյակ եղբայրը՝ Վասիլի Բերեզուցկին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Նա իր եղբոր հետ հանդես է գալիս և ԲԿՄԱ-ում և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում (ինչպես Ալեքսեյը, այնպես էլ Վասիլին կենտրոնական պաշտպաններ են):

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Բերեզուցկին ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին. նա 20 րոպեով փոքր է իր եղբայր Վասիլիից: Մայրը աշխատել է որպես հաշվապահ, իսկ հայրը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ[3]: Որոշ ժամանակ Բերեզուցկիները երկմտում էին ֆուտբոլի և ջրային պոլոյի միջև, սակայն արդյունքում ութ տարեկան հասակից սկսում են խաղալ «Սմենա» ֆուտբոլային դպրոցում, որտեղ երկվորյակների մարզիչն է դառնում Վլադիմիր Լոպանդին[4]: Նրա խոսքով՝ Բերեզուցկիները վաղ տարիքում տարբերվում էին իրենց հասակակիցներից իրենց ֆիզիկական տվյալներով, բնավորությամբ և կարգապահությամբ[5]: 15 տարեկան հասակում Բերեզուցկիները մոտ էին ֆուտբոլային խմբակը լքելուն, քանի որ այլևս հեռանկարներ չէին տեսնում «Սմենայի» ՄՊՖԴ-ի բարձրագույն առաջնությունից դուրս մնալուց հետո: Նրանք սկսում են լրջորեն հետաքրքրվել բասկետբոլով, սակայն Վլադիմիր Կոբզևի հրավերով նրանք ընդունվում են «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոց[6]: Դպրոցը ավարտելուց դեռևս մեկուկես տարի առաջ Բորիս Իգնատևը սկսում է եղբայրներին ներգրավել առաջին թիմի մարզումներին[7]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տորպեդո-ԶԻԼ» և «Չերնոմորեց»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյն իր առաջին հանդիպումը արդեն պրոֆեսիոնալ հարթակում անցկացնում է 2000 թվականի հոկտեմբերի 23-ին Տոմսկում: Նա «Տորպեդո-ԶԻԼ»-ի մեկնարկային կազմի հետ դուրս է գալիս խաղադաշտ առաջին լիգայի շրջանակներում կայացած «Տոմի» դեմ խաղում: Խաղը ընթանում է շատ խիստ եղանակային պայմաններում (օդի ջերմաստիճանը կազմում էր -7 աստիճան) և ավարտվում է զրոյական ոչ-ոքիով[8]: Ակումբի կազմում մինչև մրցաշրջանի վերջը ևս մեկ հանդիպում անցկացնելուց հետո Բերեզուցկին վարձավճարային պայմաններով տրվում է բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Չերնոմորեցին»[9]: Ալեքսեյի ամբողջ կարիերայի ընթացքում Չերնոմորեցը միակ ակումբն է, որում նա հանդես չի եկել իր եղբոր՝ Վասիլիի հետ միասին[10]:

Նոր թիմի կազմում Ալեքսեյն իր առաջին հանդիպումն է անցկացնում 2001 թվականի մարտի 18-ին՝ մոսկովյան «Սպարտակի» դեմ խաղում փոխարինում կատարելով[11]: Արդեն ապրիլի 7-ին Բերեզուցկին բացում է ակումբի կազմում իր գոլերի հաշիվը: Նա հեղինակում է իր առաջին գոլը «Չերնոմորեցի» կազմում «Ռոստովի» դեմ խաղում: Այդ գոլը նաև դառնում է հաղթական, և ակումբը վաստակում է իր հերթական երեք միավորը[12]: «Նավաստիների» կազմում ևս 14 հանդիպում անցկացնելուց հետո Բերեզուցկին 2001 թվականի հուլիսին գնվում է մոսկովյան ԲԿՄԱ-ի կողմից[13]:

ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյի հետքերով ԲԿՄԱ-ի կազմն է համալրում նաև նրա եղբայր Վասիլին: 2002 թվականի մրցաշրջանի սկիզբը Ալեքսեյը բաց է թողնում սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով[7][14] և իր նորամուտը նոր ակումբի կազմում նշում է 2002 թվականի մարտի 8-ին կայացած մոսկովյան «Տորպեդոյի» դեմ խաղում[15]: Իր առաջին մրցաշրջանում Բերեզուցկին ստիպված է լինում հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար պայքարել ավելի փորձառու Դեյվիդաս Շեմբերասի, Վյաչեսլավ Դաևի և Դենիս Էվսիկովի հետ[16]: 2002 թվականին նա անցկացնում է ընդամենը 16 հանդիպում, որոնցից 15-ը` մեկնարկային կազմի հետ: 2003 թվականին Դաևի «Շինիկ» տեղափոխվելուց հետո[17], Ալեքսեյը մեկնարկային կազմում ստանում է իր հարաբերական տեղը[18]: 2003 թվականի մրցաշրջանի շրջանակներում Բերեզուցկին մասնակցում է բոլոր հանդիպումներին առաջին րոպեից սկսած[19] և ԲԿՄԱ-ի կազմում իր կարիերայի մեջ առաջին անգամ դառնում է Ռուսաստանի չեմպիոն: Մրցաշրջանի ընթացքում Բերեզուցկուն քննադատում էին անփույթ խաղի և դիրքային սխալների համար[20], սակայն որոշ լրագրողներ անգամ ընտրում են նրան, որպես Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ[21]: Հաջորդ մրցաշրջանի ընթացքում ԲԿՄԱ-ն լքում է նաև Էվսիկովը և Ալեքսեյը պաշտպանությունում մնում է Շեմբերասի և «Լոկոմոտիվից» ԲԿՄԱ եկած Սերգեյ Իգնաշևիչի հետ[22]: Այս մրցաշրջանում Բերեզուցկին նախորդից էլ ավելի լավ խաղ է ցուցադրում, ինչի արդյունքում կարիերայում առաջին անգամ ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների կազմում: Ալեքսեյը այդ ցուցակի մի մասը կազմող ձախ պաշտպանների շարքում դառնում է երկրորդը Դմիտրի Սենիկովից հետո, ով էլ «Լոկոմոտիվի» հետ հաղթել էր չեմպիոնական տիտղոսը[23][24]:

2005 թվականը «Սպարտակի» համար դառնում է պատմության մեջ ամենահաջողը: Այս մրցաշրջանում ակումբը հաղթում է Ռուսաստանի առաջնությունում և Գավաթը և ՈՒԵՖԱ գավաթը: Ալեքսեյը, լինելով ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, անընդմեջ հայտավորվում էր թիմի հիմնական կազմում[25]: Մայիսի 18-ին Բերեզուցկին հեղինակում է իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում. նա ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած լիսաբոնյան «Սպորտինգի» դեմ խաղի 56-րդ րոպեին նպատակին է հասցնում է Դանիել Կառվալյուի փոխանցումը և հավասարեցնում հանդիպման հաշիվը: Ավելի ուշ լիսաբոնացիների դարպասը գրավում են նաև Յուրի Ժիրկովը և Վագներ Լավը, և ԲԿՄԱ-ն դառնում է առաջին ակումբը ռուսական ֆուտբոլի պատմության մեջ, որին հաջողվում է հաղթել եվրագավաթի խաղարկությունում[26]: Հուլիսի 30-ին Բերեզուցկին գոլի հեղինակ է դառնում արդեն ռուսական Պրեմիեր Լիգայում. պաշտպանը այս անգամ գոլի հեղինակ է դառնում «Սպորտինգի» դեմ կայացած եզրափակչային խաղից ոչ պակաս կարևոր «Լոկոմոտիվի» դեմ խաղում[27][28]: Մրցաշրջանի ընթացքում Բերեզուցկին բոլոր մրցաշարերի վիճակագրությամբ մասնակցում է 59 հանդիպման և դառնում է երեք գոլի հեղինակ, ինչի արդյունքում կրկին առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների շարքում ունենում է իր պատվավոր տեղը: Այս անգամ ֆուտբոլիստը իր դիրքում առաջինն է ճանաչվում[24]:

Բերեզուցկին 2010 թվականին

2006 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն կրկին «ոսկե դուբլ» է հեղինակում. ակումբը հաղթանակ է տանում Ռուսաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Բերեզուցկին մրցաշրջանում հենց իր առաջին խաղում կարիերայում առաջին անգամ կարմիր քարտի է արժանանում և լքում է խաղադաշտը[29]: Այդ խաղը Ռուսաստանի սուպերգավաթի համար ընթացող խաղն էր, որը ավարտվում է 3:2 հաշվով հօգուտ ԲԿՄԱ-ի: Չնայած հաղթանակին խաղից հետո ակումբի պաշտպանությունը ոչ վստահ խաղի համար արժանանում է քննադատությունների[30]: Մայիսի 27-ին Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականների միջև կայացած ընկերական խաղում Ալեքսեյը կրկին սրունքաթաթային հոդի վնասվածք է ստնաում: Պաշտպանի ապաքինումը տևում է մեկ շաբաթ[31], սակայն հավաքականների խաղերի համար առաջնությունում ընթացող ընդմիջման շնորհիվ, ֆուտբոլիստը բաց չի թողնում ԲԿՄԱ-ի խաղերից և ոչ մեկը: Առաջնության արդյունքներով նա կրկին ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում և այս անգամ արդեն առաջին հորիզոնականով՝ անկախ ֆուտբոլիստների խաղային դիրքերից[24]: Հաջորդ մրցաշրջանը իր և ԲԿՄԱ-ի համար հարթվում է պակաս հաջող. ԲԿՄԱ-ն, կորցնելով չեմպիոնական տիտղոսը, առաջնությունում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, Բերեզուցկին ստանում է կոճի վնասվածք[32] և կողոսկրի կոտրվածք[33], իսկ ակումբի պաշտպանությունը մեծաքանակ սխալների պատճառով արժանանում է քննադատության[34]: Չնայած այս ամենին Բերեզուցկին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է առաջնության լավագույն ձախ պաշտպան[24]: 2008 թվականի մրցաշրջանի ավարտից հետո ԲԿՄԱ-ն դառնում է Ռուսաստանի գավաթի դափնեկիր, առաջնության արծաթե մեդալակիր, Բերեզուցկին առաջնության համար 2 լավագույն ձախ պաշտպան, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը լքում է ակումբը: Մարզչական շտաբի փոփոխումը երկար ժամանակ չի խլում «բանակայիններից». նոր գլխավոր մարզիչ Զիկոն այլևս չի վստահում Ալեքսեյին տեղը հիմնական կազմում[35], ինչի պատճառով նոր մրցաշրջանում պաշտպանը մասնակցում է ընդամենը 16 հանդիպման: ԲԿՄԱ-ի համար մրցաշրջանը հաջող չի ընթանում նույնպես. ակումբը երկու անգամ փոխում է գլխավոր մարզչին և առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 2009 թվականի դեկտեմբերին Բերեզուցկուն և պաշտպանությունում հանդես եկող իր խաղընկեր Սերգեյ Ինգաշևիչին սպառնում է երկու տարի ժամկետով որակազրկում՝ արգելված սուդաֆեդ պատրաստուկի օգտագործման պատճառով: Այնուամենայնիվ ՈՒԵՖԱ-ն արդարացնում է ֆուտբոլիստներին, քանի որ նրանք չէին գերազանցել պատրաստուկի թույլատրելի չափաքանակը[36]:

Հաջորդ երկու մրցաշրջանները (2010-11 և 2011-12) Բերեզուցկին անցկանցնում է բարձր մակարդակի վրա: Նա երկու անգամ դառնում է առաջնության արծաթե մեդալակիր և երկու անգամ էլ ընդգրկվում է առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակի մեջ (համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներով)[37]: Սակայն 2012-13 մրցաշրջանում Ալեքսեյը բոլոր մրցաշարերի արդյունքով մասնակցում է ընդամենը 10 հանդիպման, ինչը դառնում է որոշ լրագրողների համար անհասկանալի պատճառ[38]: Որոշ մեկնաբանները մրցաշրջանի ընթացքում նշեցին, որ Ալեքսեյը տարիքի պատճառով կորցրել է իր խաղային որակները և արդեն չի կարող համապատասխանել ռուսական Պրեմիեր Լիգայի մակարդակին: Նրանք կանխատեսում էին, որ ԲԿՄԱ-ն այլևս ի վիճակի չէ առաջատար հորիզոնականներ զբաղեցնել առաջնությունում[39]: Չնայած այսպիսի ենթադրությունների «բանակայինները» դառնում են առաջնության չեմպիոն և հաղթանակ են տանում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: Հաջորդ տարի Բերեզուցկին վերջնականապես դառնում է պահեստային ֆուտբոլիստ[40]. նա 2013-14 և 2014-15 մրցաշրջաններում ընդհանուր հաշվարկով մասնակցում է ընդամենը 20 հանդիպման: 2015-16 մրցաշրջանում Ալեքսեյը անսպասելի կերպով վերադարձնելով թիմի առանցքային ֆուտբոլիստի իր դերը Պրեմիեր լիգայում և մասնակցում է 21 հանդիպման, իսկ 2015 թվականի հուլիսի 28-ին անցկացնում է իր 50-րդ հոբելյանական հանդիպումը Չեմպիոնների լիգայում՝ այդպիսով դառնալով «բանակայինների» կազմում առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է հասնել այդ սահմանին[41]: 2016 թվականի ապրիլի 24-ին Ալեքսեյը «Դինամոյի» դեմ խաղին հայտավորվելով առողջական խնդիրներ ունեցող իր եղբոր փոխարեն՝ հեղինակում է այդ խաղում ԲԿՄԱ-ի հաղթական գնդակը: Այդ խաղը Ալեքսեյի համար դառնում է Ռուսաստանի առաջնության շրջանակներում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 300-րդը, իսկ հեղինակած գնդակը 2010 թվականից հետո առաջինը[42]: Առաջնության արդյունքներով ԲԿՄԱ-ն և Բերեզուցկին դառնում են առաջնության վեցակի չեմպիոնները[43]:

Ելույթները հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերեզուցկին 2011 թվականին

Բերեզուցկին Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ՝ 2002 թվականի օգոստոսին կայացած Շվեդիայի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղը[44], որը ավարտվում է ռուսների 3:1 հաշվով հաղթանակով, և նույն թվականի սեպտեմբերի 7-ին Օլիմպիադայի որակավորման փուլի շրջանակներում կայացած Իռլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ կայացած խաղը, որն էլ ավարտվում է 2:0 հաշվով և կրկին ռուսների հաղթանակով: Երկրորդ խաղում Ալեքսեյը դուրս էր եկել խաղադաշտ թիմի ավագի կարգավիճակով[45]:

Բերեզուցկին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նշել է իր նորամուտը 2003 թվականի փետրվարի 12-ին «Չորսի առաջնության» շրջանակներում կայացած Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում 89-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալով[46]: Հաջորդ օրը առաջնության եզրափակչի ժամանակ պաշտպանը մասնակցում է Ռումինիայի ազգային հավաքականի դեմ խաղին առաջին րոպեներից և ցուցադրում է վստահ խաղ[47]: Հավաքականի կազմում Ալեքսեյը անցկացրել է իր առաջին պաշտոնական խաղը 2003 թվականի մարտի 29-ին Շկոդերում կայացած Ալբանիայի հավաքականի դեմ խաղում: Նորամուտը անհաջող է ստացվում. ալբանացիները հաղթում են 3:1 հաշվով, Ռուսաստանի հավաքականը արժանանում է կոշտ քննադատությունների[48][49], իսկ ռուսական դարպասը հեղինակված երկու գոլերի պատճառը եղել են Բերեզուցկու սխալները[50]: Այս խաղից հետո ԲԿՄԱ-ի պաշտպանը որոշ ժամանակով այլևս չի հրավիրվում հավաքականի կազմ և չի մասնակցում Գերմանիայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին, սակայն փուլի շրջանակներում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում ռուսները խայտառակ պարտություն են կրում, ինչը ստիպում է հավաքականի մարզչական շտաբին փոփոխություններ կատարել հիմնական կազմում. Բերեզուցկին վերադառնում է հավաքական 2004 թվականի նոյեմբերին կայացած Էստոնիայի ազգային հավաքականի դեմ հաղթական խաղում[51], իսկ հաջորդ տարի մասնակցում է աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր խաղերին, որի արդյունքում հավաքականին չի հաջողվում որակավորվել առաջնության եզրափակիչ փուլ: 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ալեքսեյը պահպանում է հավաքականի առանցքային ֆուտբոլիստի իր դերը և մասնակցում է 11 հանդիպման, իսկ 2008 թվականի մարտի 26-ին հավաքականի հետ ներկայանում է Ռումինիայի ազգային հավաքականի դեմ խաղին որպես՝ թիմի ավագ[52]: Սակայն ապրիլի 16-ին ֆուտբոլիստին ստացած վնասվածքի համար ստիպված են լինում վիրահատել[53], ինչի պատճառով նա ներկայանում է առաջնության եզրափակիչ փուլին պահեստային կազմում՝ հիմնական թիմի կազմում տեղի համար ընթացող պայքարում պարտվելով իրենց լավագույն մարզավիճակում գտնվող Սերգեյ Իգնաշևիչին և Դենիս Կոլոդինին: Այնուամենայնիվ Բերեզուցկին հավաքականի հետ միասին դառնում է առաջնության բրոնզե մեդալակիր[54][55]:

Բերեզուցկին մասնակցում է ՀԱՀ-ում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերից ընդամենը երկուսին, սակայն հրավիրվել էր բոլորին մասնակցելու նպատակով: Սլովենիայի ազգային հավաքականի դեմ խաղերից (որի արդյունքում հավաքականը դուրս է մնում որակավորման փուլից) սկսած Գուս Հիդինգը այլևս նրան չի հատավորում հիմնական կազմ[55]: Ռուսաստանի հավաքականի համար հաջող 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Բերեզուցկին մասնակցում է 6 հանդիպման, ինչից հետո առաջնության եզրափակչային փուլում ստացած վնասվածքի պատճառով զիջում է իր տեղը եղբորը՝ Վասիլիին[56]: Հավաքականը չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն լրագրողների կարծիքով Բերեզուցկին վատ հանդես չեկավ որակավորման փուլի խաղերին և արժանի կերպով փոխարինեց իր եղբորը[57]: Եվրո-2012-ից հետո Ալեքսեյ Բերեզուցկին կորցնում է իր խաղային պրակտիկան ԲԿՄԱ-յում, չի հրավիրում հավաքական ավելի քան երեք տարի (այդ թվում չի մասնակցում նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը) և վերադառնում է հավաքականի կազմ միայն 2015 թվականի սեպտեմբերի 5-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղում: Եվրոպայի առաջնությունից առաջ Ալեքսեյը հավաքականի կազմում մասնակցում է նաև հինգ խաղի, սակայն առաջնության եզրափակիչ փուլում մասնակցում է ընդամենը մեկ խաղակեսի՝ Ուելսի հավաքականի դեմ ձախողված խաղի ընդմիջմանը կրկին եղբորը փոխարինելով: Խաղից հետո Ռուսաստանի հավաքականը բնականաբար լքում է առաջնությունը, սակայն ԶԼՄ-ները «պարգևատրում են» հավաքականին ոչ այնքան պատվավոր «տուլուզերներ» կոչմամբ[58]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյի կինը՝ Ջամիլյան, միջազգային առևտրի մասնագիտացում ունեցող տնտեսագետ է: Զույգերը իրար հետ ծանոթ են դեռևս դպրոցից: 2005 թվականին ծնվել է նրաց դուստրը՝ Ալյոնան, իսկ 2012 թվականին ունենում են իրենց առաջին արու զավակին[59]: Եղբայրը՝ Վասիլին, նույնպես ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան է: Եղբայրները շատ լավ հարաբերությունների մեջ են և անգամ ապրում են իրար հետ[60]. իրենց ամբողջ կարիերաների ժամանակ եղբայրները խաղացել են նույն թիմերում, բացի այն պահից երբ Ալեքսեյը վարձավճարով հանդես էր գալիս «Չերնոմորեցի» կազմում: 2011 թվականի ապրիլի 1-ին «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման շրջանակներում խոսվում է նրանց երրորդ եղբոր՝ Իվանի մասին, որը երևի չի սիրում ֆուտբոլ և աշխատում է որպես բարմեն[61]: Ալեքսեյի տարբերվող բնավորության գծերն են հանգստությունը և լրջամտությունը: Ազատ ժամանակ զբաղվում է համակարգչային խաղերով և լսում ժամանակակից երաժշտություն[62]:

2009 թվականի դեկտեմբերի 3-ին «Մարդը և օրենքը» հաղորդման շրջանակներում թողարկվում է մի նյութ որում պատմվում է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների կատարած խաղտումների մասին: Այդ թվում էր նաև Բերեզուցկի եղբայրների մրցաշարային շրջանում սպորտային ռեժիմը խախտելու դեպքը[63]: Տեսանյութում ներկայացվում է ֆուտբոլիստների հանգրվան դարձած ռեստորանի նարգիլե վաճառող աշխատողի և Marriott հյուրանոցի աշխատակցի հետ հարցազրույցները, որոնք նկարահանված են եղել գաղտնի տեսախցիկների միջոցով: Հարցազրույցների շրջանակներում նրանք պատմում են Սլովենիայի ազգային հավաքականի դեմ խաղից առաջ ֆուտբոլիստների ցուցաբերած անբարո պահվածքի մասին[64]: Հաղորդումն այնպիսի տարածում է գտնում, որ նյութի ճշտությունը ստուգելու է գալիս անգամ Ռուսաստանի Քաղդուման[65], իսկ Բերեզուցկի եղբայրները հրավիրվում են մասնակցելու «Դատ զրպարտության համար» հաղորդմանը[66][67][68]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյն ունիվերսալ ֆուտբոլիստ է, որը ընդունակ է խաղալ պաշտպանության ցանկացած դիրքում, սակայն նրա հիմանական դիրքերն են մնում կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքերը[37]: Ֆուտբոլիստի ուժեղ կողմերն են լավ ֆիզիկական տվյալները, գլխով խաղը, դիմացկունությունը և կառչելիությունը գնդակը խլելիս, նրա թերություն է գնդակի հետ աշխատանքի տեխնիկան[10][69]: Կարիերայի սկզբում Բերեզուցկին շատ էր բախվում դիրքային սխալների առիթով հնչած քննադատությունների, սակայն վերջին տարիներին արդեն ունենալով հավաքականի և Չեմպիոնների Լիգայի խաղերի փորձը՝ դառնում է ավելի վստահելի[70]: Գնդակի խլմանը մասնակցելու և երկար փոխանցումներ կատարելու շնորհիվ Ալեքսեյը նաև կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում[71]: Երկվորյակ եղբայր Վասիլին գլխավոր մրցակիցն է թիմերի հիմնական կազմում, սակայն շատերի կարծիքով Ալեքսեյը, որին հիմնական կազմում ավելի քիչ են վստահում, անհրաժեշտ պահին միշտ պատրաստ է իր որակյալ խաղով փոխարինել եղբորը[42][72]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ ՈՒԵՖԱ Գավաթ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Սուպերգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տորպեդո-ԶԻԼ 2000 3 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 3 0
Արդյունք 3 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 3 0
Չերնոմորեց 2001 14 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 14 1
Արդյունք 14 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 14 1
ԲԿՄԱ 2002 16 0 1 0 0 0 2 0 0 0 0 0 19 0
2003 30 0 2 0 1 0 0 0 1 0 0 0 34 0
2004 27 0 1 0 1 0 0 0 10 0 0 0 39 0
2005 27 2 8 0 0 0 14 1 0 0 1 0 50 3
2006 29 0 7 0 1 0 0 0 8 0 0 0 45 0
2007 26 0 3 0 1 0 2 0 6 0 0 0 38 0
2008 24 2 3 0 0 0 5 2 0 0 0 0 32 4
2009 16 0 2 0 1 0 4 0 5 0 0 0 28 0
2010 23 1 0 0 1 0 4 0 4 0 0 0 32 1
2011-12 40 0 5 0 0 0 2 0 8 0 0 0 55 0
2012-13 5 0 5 0 0 0 0 0 0 0 0 0 10 0
2013-14 13 0 3 0 1 0 0 0 5 0 0 0 22 0
2014-15 7 0 1 0 0 0 0 0 2 0 0 0 10 0
2015-16 21 1 4 0 0 0 0 0 9 0 0 0 34 1
2016-17 10 0 1 0 1 0 0 0 5 0 0 0 17 0
Արդյունք 314 6 46 0 8 0 33 3 63 0 1 0 465 9
Ընդհանուր 331 7 46 0 8 0 33 3 63 0 1 0 482 10

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 22-ի դրությամբ
Թվական ԱԱ-ի ընտրական խաղեր ԱԱ-ի եզրափակչային խաղեր ԵԱ-ի ընտրական խաղեր ԵԱ-ի եզրափակչային խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2003 0 0 0 0 1 0 0 0 3 0 4 0
2004 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2005 8 0 0 0 0 0 0 0 1 0 9 0
2006 0 0 0 0 4 0 0 0 3 0 7 0
2007 0 0 0 0 7 0 0 0 2 0 9 0
2008 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
2009 2 0 0 0 0 0 0 0 1 0 3 0
2010 0 0 0 0 2 0 0 0 0 0 2 0
2011 0 0 0 0 4 0 0 0 5 0 9 0
2012 0 0 0 0 0 0 3 0 3 0 6 0
2013 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2015 0 0 0 0 3 0 0 0 1 0 4 0
2016 0 0 0 0 0 0 1 0 2 0 3 0
Ընդհանուր 10 0 0 0 21 0 4 0 23 0 58 0

Վիճակագրությունը վերցված է sportbox.ru կայքից

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Ընկերության շքանշանով: 2006
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում (7): № 1 (2005, 2006, 2007); № 2 (2004, 2008, 2011-12); № 3 (2010)
  • Հանդիսանում է Իգոր Նետտոյի ակումբի անդամներից մեկը
  • «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի շրջանակներում ստացել է «Բյուրեղապակյա ատոմ» մրցանակը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 Количество матчей в сборной приведено с учётом товарищеской игры Россия - Литва (0:0) включительно, сыгранной 29 мая 2012 и не включенной в реестр официальных матчей ФИФА)
  3. «Братья Березуцкие: На поле можем поругаться. В жизни - никогда!»։ Чемпионат.com։ 21.06.2005։ Վերցված է 2016-08-27 
  4. Леонид Волотко (20.06.2015)։ «Березуцкие от «А» до «Я». Василию и Алексею – 33 года»։ Чемпионат.com։ Վերցված է 2016-08-27 
  5. Владислав Гринчик (20.06.2016)։ «Первый тренер Березуцких: и тут слышу: «Есть 2 бойца. Возьмёшь?»» (ռուսերեն)։ Чемпионат.соm։ Վերցված է 2016-08-27 
  6. «Братья Березуцкие пропустили пенальти в Реутове»։ ProReutov։ 01.12.2015։ Վերցված է 2016-08-27 
  7. 7,0 7,1 «Непохожие близнецы»։ Спорт-Экспресс։ 2003-03-07։ Վերցված է 2016-08-27 
  8. «В заснеженной Сибири Игнатьеву победить не удалось»։ Спорт-Экспресс։ 2000-10-24։ Վերցված է 2016-08-27 
  9. Афиногенов Андрей (2001-02-02)։ «Пока Березуцкий по брату не скучает»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-08-27 
  10. 10,0 10,1 «Алексей Березуцкий: защитник футбольной сборной»։ Sportobzor.ru 
  11. «"Черноморцу" до ничьей не хватило каких-то четырех минут»։ Спорт-Экспресс։ 18.03.2001։ Վերցված է 2016-08-27 
  12. Афиногенов Артём (2001-04-09)։ «На трибунах в Новороссийске уже вспоминают Коваленко»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-08-27 
  13. «Гогниев И Алексей Березуцкий — В ЦСКА»։ Спорт-Экспресс։ 2001-07-04։ Վերցված է 2016-08-27 
  14. «Газзаев объяснил, как разыграть лишнего»։ Спорт-Экспресс։ 2002-03-11։ Վերցված է 2016-08-28 
  15. «"Спартак" и ЦСКА одерживают трудные победы»։ Спорт-Экспресс։ 8.05.2002։ Վերցված է 2016-08-28 
  16. Квятковский Максим (2002-03-04)։ «Сумеют ли армейцы побороться за золото?»։ Спорт-Экспресс 
  17. «Даев вернулся в расположение «Шинника»»։ Спорт-Экспресс։ 2003-02-10։ Վերցված է 2016-08-29 
  18. «Бывшие против бывших»։ Спорт-Экспресс։ 2003-05-23։ Վերցված է 2016-08-29 
  19. «Алексей Березуцкий. 2003»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-08-29 
  20. «Специальность»։ Спорт-Экспресс։ 2003-06-20։ Վերցված է 2016-08-29 
  21. «Кто за кого»։ Спорт-Экспресс։ 2003-12-29։ Վերցված է 2016-08-29 
  22. «Ориентировочные составы. Вариант "СЭ"»։ Спорт-Экспресс։ 2004-11-24։ Վերցված է 2016-08-29 
  23. «Спорить хочется с талантливым»։ Спорт-Экспресс։ 2004-12-30։ Վերցված է 2016-08-29 
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Футбол-2008, Первый официальный ежегодник Российского Футбольного Союза», АСТ, М., Астрель-СПб, 2008, с. 318—329
  25. «Лиссабонский триумф ЦСКА-2005. Где они сейчас?»։ Спорт-Экспресс։ 18.05.2015։ Վերցված է 2016-08-29 
  26. «Браво, ЦСКА!»։ Спорт-Экспресс։ 19.05.2005։ Վերցված է 2016-08-29 
  27. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-09-22 
  28. «Чемпионат России. Итоги 18-го тура»։ Спорт-Экспресс։ 31.07.2005։ Վերցված է 2016-08-29 
  29. «С премьерой!»։ Спорт-Экспресс։ 2006-03-13։ Վերցված է 2016-08-30 
  30. Иванов Юрий (2006-03-13)։ «Таким десертом аппетит не испортишь»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-08-30 
  31. «На восстановление Алексею Березуцкому потребуется неделя»։ Спорт-Экспресс։ 29.05.2006։ Վերցված է 2016-08-30 
  32. «ЦСКА проиграл «Интеру» в Москве»։ Спорт-Экспресс։ 23.10.2007։ Վերցված է 2016-09-03 
  33. «Второй тур глазами Гуса Хиддинка. Больше всего расстроила травма Алексея Березуцкого»։ Советский Спорт։ Վերցված է 2016-09-03 
  34. «Сергей Семак: «В нынешнем виде ЦСКА не сможет вернуть себе лидерские позиции»»։ Спорт-Экспресс։ 23.11.2007։ Վերցված է 2016-09-03 
  35. «Отвергнутые»։ Спорт-Экспресс։ 2009-06-20։ Վերցված է 2016-09-09 
  36. «Формальная дисквалификация»։ Лента։ 2009-12-18։ Վերցված է 2016-09-09 
  37. 37,0 37,1 «Универсальный солдат»։ Сборная России по футболу։ 2012-05-25։ Վերցված է 2016-09-10 
  38. [ЦСКА. В защиту защитника Алексея Березуцкого «http://cska-tv.ru/load/8-1-0-4646»]։ CSKA TV։ Վերցված է 2016-09-10 
  39. «ЦСКА: закат солнца»։ Спорт-Экспресс։ 2013-12-11։ Վերցված է 2016-09-10 
  40. «Лиссабонский триумф ЦСКА-2005. Где они сейчас?»։ Спорт-Экспресс։ 2015-05-18։ Վերցված է 2016-09-11 
  41. ЦСКА поздравил Алексея Березуцкого с 50-м матчем в Лиге чемпионов / Спорт-экспресс, 29 июля 2015.
  42. 42,0 42,1 Левин Борис (2016-04-26)։ «Алексей Березуцкий. Незаменимый запасной»։ Sportbox։ Վերցված է 2016-09-11 
  43. «ПФК ЦСКА — шестикратный чемпион России!»։ Վերցված է 2016-09-22 
  44. «Россия-Швеция»։ russia-matches.ucoz.ru։ Վերցված է 2016-09-11 
  45. «Россия - Ирландия»։ russia-matches.ucoz.ru։ Վերցված է 2016-09-11 
  46. «Коза в этом году — хорошая примета»։ Спорт-Экспресс։ 2003-02-13։ Վերցված է 2016-09-11 
  47. «Турнир четырех. Финал»։ Спорт-Экспресс։ 2003-02-14։ Վերցված է 2016-09-11 
  48. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-09-22 
  49. Кашинцев Александр | www.rusteam.permian.ru։ «Сборная России по футболу. 29 марта 2003 г. Албания — Россия — 3:1»։ www.rusteam.permian.ru։ Վերցված է 2016-09-22 
  50. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-09-22 
  51. «Ежедневная спортивная газета СПОРТ-ЭКСПРЕСС (интернет-версия)»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-09-22 
  52. «Капитаном сборной России в матче с румынами будет Алексей Березуцкий»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-09-22 
  53. «Peski.ru :: Пресса о ЦСКА :: Мистер Надежность, который может развязать руки Жиркову»։ peski.ru։ Վերցված է 2016-09-22 
  54. «До EURO-2008 — 4 дня»։ Спорт-Экспресс։ 2008-06-03։ Վերցված է 2016-09-11 
  55. 55,0 55,1 «Березуцкий Алексей Владимирович»։ russia-matches.ucoz.ru։ Վերցված է 2016-09-11 
  56. «Василий Березуцкий выбыл до конца сезона»։ Eurosport։ 2012-04-30։ Վերցված է 2016-09-11 
  57. «Наша черная суббота»։ Спорт-Экспресс։ 2012-08-18։ Վերցված է 2016-09-11 
  58. «СМИ синхронно назвали футболистов сборной России «тулузерами»»։ Վերցված է 2016-09-22 
  59. «Алексей Березуцкий назовет сына Сейду?»։ Комсомольская правда։ 2012-03-20։ Վերցված է 2016-09-11 
  60. «Футболист футболисту - брат»։ Официальный сайт ПФК ЦСКА։ 2012-12-05։ Վերցված է 2016-09-11 
  61. «Брат 3»։ Sports.ru։ 2011-01-04։ Վերցված է 2016-09-21 
  62. «Березуцкие Алексей и Василий»։ Վերցված է 2016-09-11 
  63. Человек и закон — О нашей сборной по футболу
  64. Первый канал показал сюжет о курении кальяна футболистами сборной России
  65. Дума проверит информацию о «развлечениях» футболистов сборной России
  66. «Незаменимые - рекорды на ТВ»։ Собеседник։ 2010-05-25 
  67. Братья Березуцкие подадут в суд на передачу «Человек и закон»
  68. «Человек и закон» — Братья Березуцкие — 1:0
  69. «Специальность»։ Спорт-Экспресс։ 2003-06-20։ Վերցված է 2016-09-12 
  70. «Сергей Колотовкин: на фланге А. Березуцкий справится с любым, кроме Роналду или Месси»։ rusfootball.info։ 2012-04-23։ Վերցված է 2016-09-12 
  71. «Сборная России на Евро-2016. Центральные защитники»։ bombardir.ru։ Վերցված է 2016-09-12 
  72. «Брат — 2»։ cska.in։ 2013-03-19։ Վերցված է 2016-09-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]