Դմիտրի Կոմբարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դմիտրի Կոմբարով
Dmitry Kombarov IMG 2948.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1987(1987-01-22)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ

Դմիտրի Վլադիմիրովիչ Կոմբարով (հունվարի 22, 1987(1987-01-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Սամարայի Կռիլյա Սովետով ակումբի պաշտպան և կիսապաշտպան: Կիրիլ Կոմբարովի երկվորյակ եղբայրը: Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը և 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմբարովը Դինամոյի կազմում»։

Դմիտրի Կոմբարովը ֆուտբոլով սկսել է զբաղվել 4 տարեկանում: 1993 թվականին մարզվել է Մոսկվայի Սպարտակի ֆուտբոլային դպրոցում, որտեղ գնացել է այն պատճառով, որ մարզիչ Նիկոլայ Պարշինը ծանոթ է եղել Կոմբարովի հոր հետ[2], ինչպես նաև այն պատճառով, որ Վլադիմիր Կոմբարովը եղել է «Սպարտակի» երկրպագու[3]: Ֆուտբոլով զբաղվելու հետ միաժամանակ Կամբորովը 7-ից մինչև 11 տարեկանը զբաղվել է նաև քիքբոքսինգով[4][5]: 14 տարեկան հասակում Կոմբարովին և իր եղբայրը միասին հեռացել են «Սպարտակից»՝ մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով[6], որը Կոմբարովներին համարել է ոչ հեռանկարային[7]: Այդ հեռանալու պատճառով Սպարտակը եղբայրների համար դարձել է ամենասկզբունքային հակառակորդը[8]:

«Դինամո» Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակից» հեռանալուց հետո՝ Կոմբարովները տեղափոխվել են Մոսկվայի «Դինամո» ակումբի ֆուտբոլային դպրոց, որտեղ մարզվել է Յուրի Մենտյուկովի մոտ: 2004 թվականին նրանք սկսել են խաղալ սպիտակաերկնագույնների երկրորդ կազմում[5]: 2005 թվականի հունիսին Կոմբարովը կատարել է նորամուտը ակումբի հիմնական կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ Բրյանսկի «Դինամո» ակումբի դեմ խաղին[9]:

«Սպարտակ» Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսին բանակցություններ են սկսվել երկու եղբայների՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու վերաբերյալ[10]: Դմիտրիի եղբայրը՝ Կիրիլը, հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերին վերաբերող լուրերը[11]: Օգոստոսի 15-ին Կոմբարովը դարձել է Սպարտակ ակումբի ֆուտբոլիստ[12][13]. երկու ֆուտբոլիստների տրանսֆերների արժեքը կազմել է տասը միլիոն դոլար[14]: Որպես տեղափոխման պատճառ՝ նշվել են զարգանալու ցանկությունը, «Սպարտակի» մասնակցությունը Չեմպիոնների լիգային[15] և այն, որ եղբայրներն իրենց ֆուտբոլային ելույթները սկսել են կարմրասպիտակների դպրոցում[12]: Դինամոյի նախագահ Յուրի Իսաևն ասել է, որ Կոմբարովները պատրաստեն եղել մնալ սպիտակաերկնագույնների կազմում միայն աշխատավարձի զգալի բարձրացման դեպքում, ինչը ակումբը չի կատարել[16]: Դմիտրի Կոմբարովն ասել է.

Խորհրդակցել ենք մեկս մյուսի, հորս և գործակալի հետ: Համեմատել ենք բոլոր դրական և բացասական գոլերը, և պետք է ասել, որ դրականները եղել են ավելի շատ: Առաջին հերթին՝ Սպարտակը մեզ համար օտար թիմ չէ: Երկրորդ նա ունի բազմաթիվ հավատարիմ ու նվիրված երկրպագուներ: Դրանից բացի, հնարավորություն է հայտնվել մեր ուժերը փորձել ավելի բարձր մակարդակում՝ Չեմպիոնների Լիգայում[17]:

Կոմբարովը «Սպարտակի» կազմում

Օգոստոսի 21-ին Կոմբարովը նորամուտը կատարել է Սպարտակի կազմում՝ Տոմ ակումբի դեմ խաղում, որը ավարտվել է կամրասպիտակների հաղթանակով (4:2)[18]: Սպարտակի գլխավոր մարզիչը՝ Վալերի Կարպինը, Կոմբարովի նորամուտը գնահատել է հիանալի[19]: Նույն թվականի սեպտեմբերի 15-ին Կոմբարովը կատարել է նորամուտը Չեմպիոնների Լիգայում՝ մասնակցելով Մարսելի դեմ խաղին, որտեղ նրա հարվածից հետո խփվել է հանդիպման միակ գոլը[20]: 2010 թվականի հոկտեմբերի 27-ին կայացած Զենիթի դեմ խաղում Կոմբարովը 11 մետրանոցից խփել է իր առաջին գոլը Սպարտակի կազմում․ այն հաղթանակ է բերել թիմին այդ խաղում, որն ավատվել է 1:0 հաշվով[21]: 2011 թվականի փետրվարի 17-ին Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում գրավել է շվեյցարական Բազելի դարպասը՝ դրանով իսկ եվրագավաթներում խփելով իր առաջին գոլը: 2011/12 մրցաշրջանում Կոմբարովը տեղափոխվել է կենտրոնական կիսապաշտպանի դիրք: Դա տեղի է ունեցել 29-րդ տուրի՝ Լոկոմոտիվի դեմ խաղում, որտեղ Կոմբարովը բոլորի համար անսպասելիորեն խաղադաշտ է դուրս եկել ոչ թե իր համար սովորական ձախ կիսապաշտպանի դիրքում, այլ դաշտի կենտրոնում[22]: Խաղից հետո Վալերի Կարպինը դրական գնահատական է տվել Դմիտրի Կոմբարովի խաղին՝ նշելով, որ հետագայում էլ նպատակ ունի նրան խաղադաշտ դուրս բերել դաշտի կենտրոնում[23]: Մրցաշրջանի արդյունքներով՝ անցկացրել է ամենաշատ րոպեները դաշտում Սպարտակի խաղացողների շարքում[24]:

2012 թվականի հուլիսի 29-ին Նիժնի Նովգորոդի Վոլգա ակումբի դեմ տնային խաղում, Դմիտրին ավելացված ժամանակում իրացրել է 11 մետրանոցը և իր թիմին օգնել հաղթել 2:1 հաշվով: Օգոստոսի 18-ին Սպարտակը նորից հաղթել է Կոմբարովի շնորհիվ, որը իրացրել է 11 մետրանոոցը Կազանի Ռուբինի դեմ սկզբունքային խաղում: Երեք օր անց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի՝ թուրքական Ֆեներբահչեի դեմ խաղում, Դմիտրին նախ գոլային փոխանցում է կատարել Էմանուել Էմենիկին ապա, գեղեցիկ հարվածով գոլ խփել անկյունայինից հետո, և արդյունքում Սպարտակը հաղթել է 2:1 հաշվով: Ռուսաստանի առաջնության վերջին տուրերում խաղադաշտ է դուրս եկել որպես թիմի ավագ:

2013 թվականի սեպտեմբերի ԲԿՄԱ-ի դեմ խաղում Կոմբարովը խփել է հաղթական գոլը:

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մանակցել է Սպարտակ ակումբի պատմության մեջ առաջին մարզադաշտի բացմանը: Շվեյցարիայի մարզիչ Մուրատ Յակինի գլխավորությամբ Սպարտակը ոչ-ոքի (1:1)[25] է խաղացել սերբական Ցրվենա Զվեզդա ակումբի հետ: Այդ խաղում Կոմբարովն ընդգրկված է եղել այդ թիմի մեկնարկային կազմում և հեղինակել է մեկ գոլ[26]:

2014/15 և 2015/16 մրցաշրջաններում Դմիտրին մնացել է Սպարտակի կարևոր խաղացող՝ ձախ թևում: Այդ մրցաշրջաններից յուրաքանչյուրում Դմիտրին անցկացրել է 25-ական խաղ Ռուսատանի առաջնությունում և խփել երկուական գոլ: Սպարտակի կազմում անցկացրած վեց մրցաշրջանի ընթացքում Դմիտրին ընդհանուր առմամբ խփել է 20 գոլ Ռուսաստանի առաջնությունում՝ անցկացնելով 161 խաղ:

2019 թվականի հունիսի 19-ին խզել է Սպարտակ ակումբի հետ պայմանագիրը[27]:

«Կռիլյա Սովետով» Սամարա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 26-ին, որպես ազատ գործակալ, տեղափոխվել է Սամարայի Կռիլյա Սովետով ակումբ[28]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմբարովը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում:

2011 թվականին Ռուսաստանի հավաքականից ստացել է հրավեր:

2012 թվականի փետրվարին հրավիրվել է Ռուսաստանի հիմնական հավաքական՝ մասնկացելու Դանիայի դեմ ընկերական խաղին[29]։ Հավաքականում նորամուտը կատարել է հենց այդ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման երկրորդ խաղակեսում, Կոստանտին Զիրյանովի փոխարեն[30]:

Կոմբարովը Ռուսաստանի հավաքականի կազմում:

Կոմբարովը դարձել է Սպարտակի միակ ֆուտբոլիստը, որն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ցանկում՝ մասնակցելու Եվրո-2012-ին: Մրցաշարի ընթացքում եղել է պահեստային խաղացող և խաղադաշտ դուրս չի եկել:

Կապելլոյի գլխավորությամբ Կոմբարովը դարձել է հավաքականի հիմնական կազմի խաղացող՝ հանդես գալով ձախ պաշտպանի դիրքում: Խաղադաշտ է դուրս եկել 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Ռուսաստանի հավաքականի անցկացրած բոլոր տասը խաղերում:

2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի արդյունքներով՝ Կոմբարովը goal.com կայքի վարկածով ընդգրկվել է Խորհրդանշական հավաքականի կազմում, Իգոր Ակինֆեևի հետ միասին[31]:

2014 թվականի մարտի 5-ին Հայաստանի դեմ ընկերական խաղում Դմիտրին խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում՝ իրացնելով 11 մետրանոցը առաջին խաղակեսի վերջում[32]:

2014 թվականի ապրիլին Դմիտրին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ընթացքում մասնակցել է Հարավային Կորեայի[33], Բելգիայի[34] և Ալժիրի դեմ խաղերին[35]:

2014 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության առաջին խաղում, որ անցկացվել է ընդդեմ Լիխտենշտայնի դեմ հավաքականի, Կոմբարովն իրացրել է 11 մետրանոցը[36]

2016 թվականին Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առանությունում՝ Դմիտրին մնացել է պահեստայինների նստարանին Անգլիայի (1:1) և Սլովակիայի (1:2) դեմ խաղերի ժամանակ: Ուելսի դեմ երրորդ խաղում Լեոնիդ Սլուցկին Կոմբարովին խաղադաշտ է դուրս բերել թիմի մեկնարկային կազմում կազմում (0:3), և Դմիտրին մասնակցել է ամբողջ խաղին:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կոմբարովն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է դաշտի ձախ եզրում՝ հանդես գալով որպես պաշտպան և կիսապաշտպան: Կոմբարովը կարող է խաղալ ինչպես դաշտի եզրում երկու խաղացող ունեցող սխեմայում, այնպես էլ հանդես գալ առանձին: Դմիտրին ունի նաև դաշտի կենտրոնում խաղալու փորձ, սակայն Սպարտակում և հավաքականում հանդես է եկել գրեթե բացառապես ձախ կողմում: Կոմբարովը հայտնի է, ինչպես խաղից, այնպես էլ տուգանայինից և անկյունայինից օդային փոխանցումներ կատարելու ունակությամբ: Սպարտակում Դմիտրին եղել է 11 մետրանոցների հիմնական իրացնողը, սակայն Քվինսի Պրոմեսի՝ թիմ գալուց հետո, նրան սկսել են ավել հազվադեպ վստահել 11 մետրանոց հարվածի կատարումը:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Դինամո (Մոսկվա)
Սպարտակ (Մոսկվա)

Անձնական

  • Ռուսաստանի ֆուտբոլային միության «Մրցաշրջանի 33 լավագույն խաղացողներ» ազգային մրցանակի ափնեկիր (5) - 2011/2012 (№ 3); 2012/2013 (№ 1); 2013/2014 (№ 2) и 2014/2015 (№ 2), 2016/17 (№ 1)[37]:
  • Լավագույն ձախ կիսապաշտպան «Спорт-Экспресс» թերթի վարկածով- 2011/12
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոիստ - 2013 թվական ապրիլ
  • Սպարտակ Մոսկվա ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012/13
  • 2014 թվականի ՈՒԵՖԱ տարածաշրջանում աշխարհի առաջնության որակավորման փուլի խորհդանշական հավաքականի անդամ Goal.com կայքի վարկածով

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 2-ին Դմիտրին ամուսնացել է: 2012 թվականի փետրվարի 24-ին՝ 16:00, Դմիտրին և իր կինը ունեցել են աղջիկ, որին կոչել են Ուլյանա[38]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 19-ը-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո (Մոսկվա) 2005 1 0 1 0 2 0
2006 27 1 6 1 33 2
2007 29 2 6 1 35 3
2008 30 1 2 0 32 1
2009 29 4 3 0 4 0 36 4
2010 16 4 1 0 17 4
Ընդհանուր 132 12 19 2 4 0 0 0 155 14
Սպրտակ (Մոսկվա) 2010 14 1 0 0 6 0 20 1
2011/12 40 6 4 1 7 3 51 10
2012/13 29 7 0 0 8 1 37 8
2013/14 28 2 2 1 1 0 31 3
2014/15 25 2 0 0 25 2
2015/16 25 2 1 0 26 2
2016/17 27 0 1 0 2 0 30 0
2017/18 25 0 3 0 6 0 1 0 35 0
2018/19 13 1 2 0 4 0 19 1
Ընդհանուր 226 21 13 2 34 4 1 0 274 27
Կռիլյա Սովետով 2019/20 0 0 0 0 0 0
Ընդհանուր 1 0 0 0 1 0
Ընդհանուր կարիերայում 358 33 32 4 38 4 1 0 429 41

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական նոյեմբերի 14-ի դրությամբ
Ամիս Հակառակորդ Հաշիվ Կոմբարովի գոլերը Առաջնություն
1 2012 թվական փետրվարի 29 Դանիա Դանիա 2:0 Ընկերական խաղ
2 2012 թվական մայիսի 25 Ուրուգվայ Ուրուգվայ 1:1 Ընկերական խաղ
3 2012 թվական մայիսի 29 Լիտվա Լիտվա 0:0 Ընկերական խաղ
4 2012 թվական հունիսի 1 Իտալիա Իտալիա 3:0 Ընկերական խաղ
5 2012 թվական սեպտեմբերի 7 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 2:0 ԱԱ-2014 որակավորման խաղեր
6 2012 թվական սեպտեմբերի 11 Իսրայել Իսրայել 4:0 ԱԱ-2014 որակավորման խաղեր
7 2012 թվական հոկտեմբերի 12 Պորտուգալիա Պորտուգալիա 1:0 ԱԱ-2014 որակավորման խաղեր
8 2012 թվական հոկտեմբերի 16 Ադրբեջան Ադրբեջան 1:0 ԱԱ-2014 որակավորման խաղեր
9 2012 թվական նեյեմբերի 11 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2:2 Ընկերական խաղ
10 2013 թվական փետրվարի 6 Իսլանդիա Իսլանդիա 2:0 Ընկերական խաղ
11 2013 թվական մարտի 25 Բրազիլիա Բրազիլիա 1:1 Ընկերական խաղ
12 2013 թվական հունիսի 7 Պորտուգալիա Պորտուգալիա 0:1 ԱԱ-2014 որակավորման խաղեր
13 2013 թվական օգոստոսի 14 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 0:1 ԱԱ-2014 որակավորման խաղեր
14 2013 թվական սեպտեմբերի 6 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 4:1 ԱԱ-2014 որակավորման խաղեր
15 2013 թվական սեպտեմբերի 10 Իսրայել Իսրայել 3:1 ԱԱ-2014 որակավորման խաղեր
16 2013 թվական հոկտեմբերի 11 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 4:0 ԱԱ-2014 որակավորման խաղեր
17 2013 թվական հոկտեմբերի 15 Ադրբեջան Ադրբեջան 1:1 ԱԱ-2014 որակավորման խաղեր
18 2013 թվական նոյեմբերի 15 Սերբիա Սերբիա 1:1 Ընկերական խաղ
19 2013 թվական նոյեմբերի 19 Հարավային Կորեա Հարավային Կորեա 2:1 Ընկերական խաղ
20 2014 թվական մարտի 5 Հայաստան Հայաստան 2:0 1 Ընկերական խաղ
21 2014 թվական մայիսի 26 Սլովակիա Սլովակիա 1:0 Ընկերական խաղ
22 2014 թվական մայիսի 31 Նորվեգիա Նորվեգիա 1:1 Ընկերական խաղ
23 2014 թվական հունիսի 6 Մարոկկո Մարոկկո 2:0 Ընկերական խաղ
24 2014 թվական հունիսի 17 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1:1 ԱԱ-2014 եզրափակիչ խաղեր
25 2014 թվական հունիսի 22 Բելգիա Բելգիա 0:1 ԱԱ-2014 եզրափակիչ խաղեր
26 2014 թվական հունիսի 27 Ալժիր Ալժիր 1:1 ԱԱ-2014 եզրափակիչ խաղեր
27 2014 թվական սեպտեմբերի 3 Ադրբեջան Ադրբեջան 4:0 Ընկերական խաղ
28 2014 թվական սեպտեմբերի 8 Լիխտենշտայն Լիխտենշտայն 4:0 1 ԵԱ-2016 որակավորման խաղեր
29 2014 թվական նոյեմբերի 9-ը Շվեյցարիա Շվեյցարիա 1:1 ԵԱ-2016 որակավորման խաղեր
30 2014 թվական նոյեմբերի 15 Ավստրիա Ավստրիա 0:1 ԵԱ-2016 որակավորման խաղեր
31 2015 թվական մարտի 27 Չեռնոգորիա Չեռնոգորիա 3:0 ԵԱ-2016 որակավորման խաղեր
32 2015 թվական հունիսի 7 Բելառուս Բելառուս 4:2 Ընկերական խաղ
33 2015 թվական հունիսի 14 Ավստրիա Ավստրիա 0:1 ԵԱ-2016 որակավորման խաղեր
34 2015 թվական սեպտեմբերի 8 Լիխտենշտայն Լիխտենշտայն 7:0 ԵԱ-2016 որակավորման խաղեր
35 2015 թվական հոկտեմբերի 9 Մոլդովա Մոլդովա 2:1 ԵԱ-2016 որակավորման խաղեր
36 2015 թվական հոկտեմբերի 12 Չեռնոգորիա Չեռնոգորիա 2:0 ԵԱ-2016 որակավորման խաղեր
37 2015 թվական նոյեմբերի 17 Խորվաթիա Խորվաթիա 1:3 Ընկերական խաղ
38 2016 թվական մարտի 26 Լիտվա Լիտվա 3:0 Ընկերական խաղ
39 2016 թվական հունիսի 1 Չեխիա Չեխիա 1:2 Ընկերական խաղ
40 2016 թվական հունիսի 20 Ուելս Ուելս 0:3 ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր
41 2016 թվական նոյեմբերի 10 Կատար Կատար 1:2 Ընկերական խաղ
42 2017 թվական մարտի 24 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 0:2 Ընկերական խաղ
43 2017 թվական մարտի 28 Բելգիա Բելգիա 3:3 Ընկերական խաղ
44 9 июня 2017 Չիլի Չիլի 1:1 Ընկերական խաղ
45 2017 թվական հունիսի 21 Պորտուգալիա Պորտուգալիա 0:1 Կոնֆեդերացիաների գավաթ 2017 2017
46 2017 թվական նոյեմբերի 14 Իսպանիա Իսպանիա 3:3 Ընկերական խաղ

Ընդհանուր պաշտոնական խաղերը՝ 46 խաղ/ 2 գոլ, 22 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 11 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Полузащитник «Динамо» Кирилл Комбаров: У нас личные счеты со «Спартаком»
  3. «Владимир Комбаров: В Спартак? Не за какие деньги!»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-15-ին։ Վերցված է 2010-08-16 
  4. Братья Комбаровы: «На „Спартак“ всегда настрой особый»
  5. 5,0 5,1 Брат-2: близнецов Комбаровых в «Динамо» различают по родинке
  6. Ком-партия
  7. Валентин Ивакин: «Занимался братьями Комбаровыми 3,5 года, но тренер, к которому они перешли, назвал их бесперспективными»
  8. Кирилл Комбаров: «Спартак» удалось победить за счет желания"
  9. Профиль на fc-dynamo.ru
  10. «Братья Комбаровы перейдут в «Спартак»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-15-ին։ Վերցված է 2010-08-16 
  11. «К. Комбаров: комментировать буду по факту»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-15-ին։ Վերցված է 2010-08-16 
  12. 12,0 12,1 «Братья Комбаровы официально перешли в «Спартак»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-18-ին։ Վերցված է 2010-08-16 
  13. «Братья Комбаровы стали спартаковцами»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-18-ին։ Վերցված է 2010-08-16 
  14. ««Спартак» заплатит за Комбаровых $ 10 млн»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-15-ին։ Վերցված է 2010-08-16 
  15. «Братья Комбаровы: мы хотим развиваться, прогрессировать»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-18-ին։ Վերցված է 2010-08-16 
  16. «Исаев: братья Комбаровы поставили «Динамо» перед фактом»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-16-ին։ Վերցված է 2010-08-16 
  17. «Д. Комбаров: «Спартак» для нас не чужая команда»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-19-ին։ Վերցված է 2010-08-16 
  18. «Веллитон чувствует себя в Черкизово как дома»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-24-ին։ Վերցված է 2010-08-21 
  19. «Карпин: команда в раздевалке была расстроена»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-24-ին։ Վերցված է 2010-08-21 
  20. «Победное возвращение»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-19-ին։ Վերցված է 2010-09-16 
  21. ««Спартак» нанёс «Зениту» первое поражение в сезоне»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-29-ին։ Վերցված է 2010-10-27 
  22. ФУТБОЛ СОГАЗ — ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 29-й тур. СПАРТАК — ЛОКОМОТИВ — 3:0 (2:0)
  23. http://football.ya1.ru/news/99151-valerij-karpin-kombarov-sygral-v-centre-dazhe-luchshe-chem-na-flange.html Արխիվացված է Մարտ 8, 2014 Wayback Machine-ի միջոցով: Валерий Карпин: «Комбаров сыграл в центре даже лучше, чем на фланге»
  24. Спартак: статистика — Футбол — Sports.ru
  25. Championat.com — «Спартак» и «Црвена Звезда» сыграли вничью в первом матче на «Открытие Арене»
  26. Championat.com — Отчет о матче открытия стадиона «Открытие Арена» между командами «Спартак» Москва и «Црвена Звезда» Белград
  27. «Комбаров расторг контракт со Спартаком» (ռուսերեն)։ Sport-express.ru։ 2019-06-19։ Վերցված է 2019-06-19 
  28. Д. Комбаров и Тимофеев подписали контракты с «Крыльями Советов» // www.sport24.ru. — Sport24, 2019. — 26 Հունիսի. — Дата обращения: 26.06.2019.
  29. ДМИТРИЙ КОМБАРОВ И БИЛЯЛЕТДИНОВ ВЫЗВАНЫ В СБОРНУЮ РОССИИ
  30. Товарищеский матч Дания — Россия 0:2 / Спорт-Экспресс, 1 марта 2012.
  31. Символическая сборная отборочного турнира ЧМ-2014
  32. «Россия VS. Армения 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—03—05 
  33. «Россия VS. Южная Корея 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—18 
  34. «Бельгия VS. Россия 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—22 
  35. «Алжир VS. Россия 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—26 
  36. «Россия VS. Лихтенштейн 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—09—08 
  37. «Список 33-х лучших футболистов»։ RFS.ru։ Российский футбольный союз։ 2017-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-22-ին։ Վերցված է 2017-05-22 
  38. У Дмитрия Комбарова родилась дочь

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]