Կոնստանտին Զիրյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Զիրյանով
ռուս.՝ Константин Зырянов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Константин Георгиевич Зырянов
Ազգությունը Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիությունը  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1977 (46 տարեկան)
Ծննդավայր Պերմ, ԽՍՀՄ
Հասակ 177 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Զենիթ 2
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-2000 թթ.
2000–2006 թթ.
2000 թ.
2007–2014 թթ.
2014–մ.հ.
ՌուսաստանԱմկար
ՌուսաստանՏորպեդո (Մոսկվա)
ՌուսաստանՏորպեդո 2
ՌուսաստանԶենիթ ՍՊԲ
ՌուսաստանԶենիթ 2
171 (48)
164 (9)
2 (1)
201 (30)
23 (6)
Ազգային հավաքական
2006-2012 Ռուսաստան Ռուսաստան 51 (7)
Մարզչական կարիերա
2014- մ.հ. Զենիթ 2
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 6 հունիսի 2015 (UTC):

Կոնստանտին Զիրյանով (ռուս.՝ Константи́н Гео́ргиевич Зыря́нов, հոկտեմբերի 5, 1977(1977-10-05)[1][2][3], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Զենիթ-2 ֆուտբոլային ակումբի խաղացող մարզիչ։ Ռուսաստանի հավաքականի ներկա խաղացող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիրյանովը «Տորպեդո»-յում

Պերմի «Զվեզդա» ֆուտբոլային դպրոցի շրջանավարտն է (առաջին մարզիչը՝ Վ. Լադեյշիկով)։ Իր առաջին ակումբում՝ «Ամկար»-ում, 1994-2000 թվականների ընթացքում անցկացրել է 171 խաղ, խփել 48 գնդակ (Ռուսաստանի առաջնության առաջին, երկրորդ և երրորդ դիվիզիոններում)։ 2000-2006 թվականների ընթացքում խաղացել է մոսկովյան «Տորպեդո»-յում (164 խաղ, 9 գոլ)։ Նոր թիմում Զիրյանովը խաղաց 2 խաղ պահեստային թիմի կազմում և միանգամից տեղ ստացավ հիմնական կազմում։ 1996-2006 թթ.-ի Ռուսաստանի գավաթի խաղերի ժամանակ դուրս է եկել խաղադաշտ 26 անգամ։

2007 թվականի մարտին տեղափոխվել է Զենիթ, որի կազմում նույն տարում դարձավ Ռուսաստանի չեմպիոն և Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող։ 2008 թվականին Զենիթի հետ նվաճեց 2007/2008 ՈՒԵՖԱ-ի գավաթը, Մանչեսթերում` եզրափակիչ խաղում խփելով գնդակ, նաև մի քանի ամիս անց 2008 թվականի ՈՒԵՖԱ Սուպերգավաթը։

2010 թվականին նորից դարձավ երկրի չեմպիոն։ 2011 թվականին դարձավ Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող։ 2012 թվականին դարձավ երկրի եռակի չեմպիոն։ 2014 թվականին Զենիթի ղեկավարությունը առաջարկեց նրան ավարտել կարիերան և տեղ զբաղեցնել ակումբի ղեկավարությունում, բայց նա հրաժարվեց։ 2014 թվականի օգոստոսին կնքեց մեկ տարվա պայմանագիր Զենիթ 2 ակումբի հետ և դարձավ նրա խաղացող մարզիչը[5]։ Իր առաջին գոլը Զենիթ 2-ում խփեց 2014 թվականի օգոստոսի 22-ին «Սոլյարիսի» դեմ խաղում[6]։ Կրկնակի անգամ եղել է ամսվա լավագույն խաղացող ՊՖԼ-ում`2014 թվականի օգոստոսին և նոյեմբերին[7]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաղը անցկացրել է 2006 թվականի մայիսի 27-ին Իսպանիայի հավաքականի դեմ, որը ավարտվել է 0:0 հաշվով։ 2007 թվականին «Զենիթ»-ում անցկացրել է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը, ոչ միայն տեղ գրավելով Ռուսաստանի ակումբ-չեմպիոնի հիմնական կազմում, այլ նաև դառնալով Ռուսաստանի հավաքականի կարևոր խաղացողներից մեկը։ Օրինաչափորեն շատ վերսիաներով Զիրյանովը դարձավ լավագույն ֆուտբոլիստը երկրի և նվաճեց «Տարվա ջենտլմեն» տիտղոսը։ Հաջորդ 3 մրցաշրջաններում նա «Զենիթ»-ի մշտական խաղացողն էր, կարևոր դեր խաղալով կիսապաշտպանության կենտրոնում։ Կանոնավորապես խաղացել է հավաքականում։

2007 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների խաղի ժամանակ Զիրյանովը խփեց գնդակ, բայց մրցավարը չհաշվեց այն, պատճառաբանելով իր որոշումը նրանով, որ Զիրյանովը, մինչև գոլը խփելը խաղացել էր ձեռքով։ Ռուսաստանը պարտվեց այդ խաղում 0։3 հաշվով։

2008 թվականի հունիսի 14-ին Ռուսաստանի հավաքականի ավագի՝ Սերգեյ Սեմակայի փոխանցումից հետո խփեց միակ գնդակը Հունաստանի դարպասին, թույլատրելով Ռուսաստանին շարունակել պայքարը Եվրոպայի առաջնությունում խմբից դուրս գալու։ 2008 թվականին ՈՒԵՖԱ-ն նրան ընդգրկեց Եվրոպայի առաջնության խորհրդանշական կազմում։

Եվրո 2012-ին 3 խաղից խաղաց 2-ը։ Խաղաց Չեխիայի և Լեհաստանի հավաքականների դեմ։ Հունաստանի դեմ խաղը բաց թողեց մրսածության պատճառով։ Ռուսաստանը պարտվեց Հունաստանին 0։1 հաշվով և զբաղեցրեց 3-րդ տեղը խմբում, որը նրան դուրս չբերեց պլեյ-օֆֆ։

2012 թվականի օգոստոսի 23-ին նա հայտնվեց Ռուսաստանի հավաքականի կազմում՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որտեղ նրանց չընդունեցին։ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Զիրյանովը հայտնեց հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի օգոստոսի 2-ին Կոնստանտինի կինը՝ 23-ամյա Օլգա Զիրյանովան, կախված լինլով թմրադեղերից[8], գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վերցրել է ձեռքը 4-ամյա Իրինային և 8-րդ հարկի պատուհանից դուրս նետել։ Աղջիկը նույն օրը մահացել էր, իսկ ինքը Օլգան մահացել է սեպտեմբերի 2-ին[9]։

2008 թվականի սեպտեմբերի 21-ին Կոնստանտինը և նրա ընկերուհի Նատալին ունեցան որդի, որին անվանեցին Լև։ 2010 թվականի հունիսի 9-ին Կոնստանտինը և Նատալին պաշտոնապես ամուսնացան[10]։ 2012 թվականի հունվարի 9-ին Կոնստանտինը և Նատակին ունեցան աղջիկ՝ Պոլինային[11]։

2014 թվականի հուլիսի 22-ին զույգը ունեցավ աղջիկ՝ Աննային։

Հայտնի արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրո 2008-ի ընտրական փուլի ժամանակ հայտնի դարձավ սկանդալային հարցազրույցը Իսրայելի դեմ խաղի մասին, հայտարարելով, որ կարևորը Ռուսաստանին հավաքականի համար «չվախենալ Իսրայելում»[12], թեև արդյունքում Ռուսաստանը պարտվեց Իսրայելին 1։2 հաշվով[13]։
  • ՀԱՀ-ում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010-ի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը «անխոս անցել է 1/8 եզրափակիչ»[14], թեկուզ նա նույնիսկ չկարողացավ անցնել ընտրական փուլը։
  • Զիրյանովը քննադատել է խաղացողների ընտրությունը, ասելով, որ «շատերին կուզեր տեսնել թիմում», այդ թվում Լեո Մեսսիին, նաև հավաստիացրել է, որ Ակսել Վիտսելի թիմ գալով, մնացած բոլոր խաղացողներին բավական է միայն մտնել Վիտսելի խաղի մեջ[15]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Դիվիզիոն Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
{{{2}}} Տորպեդո Մոսկվա Դ1 2000 5 3 2 1 1 0 8 4
2001 29 0 2 0 2 0 33 0
2002 15 0 0 0 15 0
2003 26 0 6 2 5 1 37 3
2004 30 2 1 0 31 2
2005 29 3 6 0 35 3
2006 30 1 5 1 35 2
Ընդհանուր 164 9 22 4 8 1 194 14
{{{2}}} Զենիթ Դ1 2007 27 9 5 3 8 1 40 13
2008 29 7 1 0 15 3 45 10
2009 30 4 2 1 2 0 34 5
2010 28 2 5 1 0 0 33 3
2011–12 41 1 2 0 8 1 51 2
2012–13 27 6 3 0 4 0 34 6
2013–14 19 1 2 0 8 0 28 1
Ընդհանուր 201 30 20 5 45 5 266 40
Ամբողջ կարիերայում 365 40 36 6 70 5 471 51

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական խաղերի արդյունքները՝ 51 խաղ / 7 գոլ, 30 հաղթանակ, 10 ոչ ոքի, 11 պարտություն։

Զիրյանովը հավաքականի կազմում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամկար»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տորպեդո Մոսկվա»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պերմի Հանրապետության լավագույն ֆուտբոլիստ։ 1998
  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ № 1 (2007, 2009, 2010), № 2 (2008)
  • Ֆուտբոլիստների հարցման արդյունքում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2007
  • Լրագրողների հարցման արդյունքում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2007
  • Ռուս մարզիչների հարցման արդյունքում մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 2007[16]
  • «Տարվա ֆուտբոլային ջենտլմեն»։ 2007[17]
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրո 2008-ի խորհրդանշական հավաքականի խաղացող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.(ռուս.)
  5. Զիրյանովը դարձավ Զենիթ 2-ի խաղացող մարզիչը(ռուս.)
  6. Կոնստանտին Զիրյանովը խփեց առաջին գոլը Զենիթ 2-ում(ռուս.)
  7. Զիրյանովը երկրորդ անգամ դարձավ ՊՖԼ-ի ամսվա խաղացող(ռուս.)
  8. 30 տարեկանում է միայն կյանքը սկսվում Արխիվացված 2010-10-07 Wayback Machine(ռուս.)
  9. Աղջկա սպանության մեջ մեղավոր Օլգա Զիրյանովան մահացել է հիվանդանոցում Արխիվացված 2010-10-31 Wayback Machine(ռուս.)
  10. Կոնստանտինը Զիրյանովը ամուսնացել է(ռուս.)
  11. «Զենիթի» կիսապաշտպան Զիրյանովը աղջիկ է ունեցել է(ռուս.)
  12. Զիրյանով։ «Գլխավորը՝ չվախենալ Իսրայելում» (հարցազրույց Անգլիայի դեմ խաղից հետո)(ռուս.)
  13. Կոնստանտին Զիրյանովը Իսրայելի դեմ խաղի մասին՝ "Մենք ուղակի-անուղակի վախենում էինք" (աուդիո) Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (ռուս.)
  14. Կոնստանտին Զիրյանով՝ «ՀԱՀ-ում մենք անխոս անցել ենք 1/8 եզրափակիչ» Արխիվացված 2010-07-26 Wayback Machine«Սպորտ-Էքսպրես», 21 հունիսի 2010(ռուս.)
  15. Կոնստանտին Զիրյանովի 5 զիլ մեջբերունմերը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ռուս.)
  16. Ռուսաստան 2007-ի լավագույն ֆուտբոլիստը։ Մարզիչների հարցման արդյունքները Արխիվացված 2008-05-18 Wayback Machine. «Սպորտը-օր օրի», 23 նոյեմբերի 2007(ռուս.)
  17. «Տարվա ֆուտբոլային ջենտլմեն»-2007. «Սովետական սպորտ», 8 դեկտեմբերի 2007(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]