Վալերի Կարպին
Վալերի Կարպին ռուս.՝ Валерий Карпин | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ, Ռուսաստան, Էստոնիա և Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1969[1][2] (55 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նարվա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր[2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վալերի Գեորգևիչ Կարպին (փետրվարի 2, 1969[1][2], Նարվա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, մարզիչ, լրագրող։ 2012 թվականի մայիսի 28-ից Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[3]։ 2005 թվականին եղել է Ռուսաստանի լողափի ֆուտբոլի հավաքականի ավագը[4]։ Թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ 2005 թվականի՝ իր համար տնային Եվրոպայի գավաթի խաղարկությունում, չնայած վնասվածքի պատճառով չի կարողացել խաղադաշտ դուրս գալ[5]։ Ռուսաստանի հավաքականի՝ խորհրդային պատմության առաջին գոլի հեղինակ։ Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը[6][7]։ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին տնօրեն և գլխավոր մարզիչ։ 2017 թվականի փետրվարի 16-ից մինչև հուլիսի 24-ը՝ «Матч ТВ» հեռուստալիքի ֆուտբոլային հեռարձակումների փորձագետ և գլխավոր խմբագիր։ Ունի Էստոնիայի[8] և Իսպանիայի քաղաքացիություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]8 տարեկանից սկսել է հաճախել Նարվայի ֆուտբոլային դպրոց, որտեղ նրա առաջին մարզիչը դարձել է Յուրի Շալամովը։ Հանդես է եկել Էստոնական ԽՍՀ հավաքականում և «Կաշվե գնդակ» ակումբի մրցաշարերում։ Խաղացել է նաև հոկեյ և 12 տարեկանում ընդգրկվել ԷԽՍՀ-ի մանկական հավաքականի կազմում։ 15 տարեկանում տեղափոխվել է Տալլինի Կալինսկի շրջանի մարզադպրոց, որտեղից տեղափոխվել է տեղի «Զվեզդա» ակումբ։
17 տարեկանում ընդգրկվել է Տալլինի «Սպորտ» ֆուտբոլային ակումբի կազմում, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի երկրորդ լիգայում, իսկ գլխավոր մարզիչը եղել է Վալերի Օվչիննիկը։ Մեկ տարի անց, լինելով զինապարտ, Մերձբալթյան ռազմական շրջանի թիմի հետ միասին մեկնել է Լվով մրցաշարի, որտեղից տեղափոխվել է Մոսկվա՝ Մոսկվայի ԲԿՄԱ ակումբ։ Հիմնական թիմի կազմում պատանի ֆուտբոլիստը տեղ չի ստացել, այդ պատճառով էլ ծառայությունն անցկացրել է ԲԿՄԱ-2 ֆարմ-ակումբում։
1989 թվականին, ավարտելով զինվորական ծառայությունը խաղացել է Վորոնեժի «Ֆակել» ակումբում՝ հանդես գալով ձախ կիսապաշտպանի դիրքում[9]։
«Սպարտակ» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, որտեղ նրան հրավիրել է սելեկցինոեր Վալենտին Պոկրովսկին: Սկզբնական շրջանում Կարպինի ստացած աշխատավարձը երեք անգամ ավելի քիչ է եղել նրանից, ինչ ֆուտբոլիստը վաստակել էր «Ֆակելում»[9]։
Թիմի գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը Կարպինին տեղափոխել է կիսապաշտպանության աջ եզր։ Վալերին ակումբի կազմում նորամուտը կատարել է ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում և կատարել է երկու գոլային փոխանցում[9]՝ ինչով օգնել է «Սպարտակին» հաղթել 5:4 հաշվով։ Չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչի «Նապոլի» ակումբի դեմ խաղում հենց Վալերիին է վստահվել կատարելու առաջին հարվածը 11 մետրանոցների շարքում, և կիսապաշտպանը իրացրել է այն։
1991 մրցաշրջանում Կարպինը հաստատուն կերպով խաղացել «կարմրասպիտակների» հիմնական կազմում, սակայն գտնվել է այնպիսի խաղացողների ստվերում, ինչպիսիք էին Վասիլի Կուլկովը, Իգոր Շալիմովը և Ալեքսանդր Մոստովոյը։ Այդ խաղացողների՝ եվրոպական ակումբներ տեղափոխվելուց հետո Կարպինը դարձել է «Սպարտակի» առաջատարներից մեկը, որն այդ տարիներին միանձնյա գլխավորել է Ռուսաստանի առաջնությունը։ Թիմի կազմում Վալերին կարողացել է դառնալ Ռուսաստանի եռակի չեմպիոն։
«Ռեալ Սոսիեդադ»
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնությունից հետո տեղափոխվել է խաղալու Իսպանիայում։ Կարպինի առաջին ակումբը դարձել է բասկյան «Ռեալ Սոսիեդադը»։ Նշանակալի է եղել կարպինի մասնակցությունը բասկյան հեռուստատեսության հաղորդմանը, որտեղ նա ուղիղ եթերում կատարել է բասկերեն երգ՝ աղջկա հանդեպ պատանու սիրո մասին[10]։ Վալերին միանգամից դարձել է ակումբի մեկնարկային կազմի խաղացող՝ զբաղեցնելով աջ կիսապաշտպանի դիրքը։
Իր կարիերայի վերջում՝ 2002 թվականին, Կարպինը վերադարձել է «Ռեալ Սոսիեդադ»։ Վերադարձից հետո անցկացրած առաջին իսկ մրցաշրջանը դարձել է լավագույններից մեկ նրա կարիերայում. թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը առաջնությունում՝ զիջելով «Ռեալ Մադրիդին», իսկ Վալերին եղել է թիմի անվերապահ առաջատարը և խփել ութ գոլ։ Այդ թիմում էլ երեսունվեցամյա Կարպինը 2005 թվականին ավարտել է կարիերան։
«Վալենսիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1995/96 մրցաշրջանը կնքել է հինգամյա պայմանագիր «Ռեալ Սոսիեդադ» ակումբի հետ․ տրանսֆերը կազմել է 1,1 մլրդ պեսետ (8,8 մլն դոլար)[11], սակայն արդեն հաջորդ մրցաշրջանում հանդես է եկել «Վալենսիայի» կազմում, որը առաջնության ուժեղագույն թիմերից մեկն էր։ Կարպինը մրցաշրջանն անցկացրել է բավականին լավ մակարդակով սակայն թիմը տապալել է այն՝ առաջնության ավարտին զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։
«Սելտա»
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Կարպինը ընդգրկվել է «Սելտա» ակումբի կազմում, ուր մի տարի առաջ տեղափոխվել էր հավաքականում նրա խաղընկեր Ալեքսանդր Մոստովոյը։ Դարձել է Իսպանիայի առաջնության 1998-99 մրցաշրջանի լավագույն ունիվերսալ խաղացող («Don Balon» ամսագրի վարկածով)։ «Սելտայի» համար այդ ժամանակաշրջանը լավագույնն էր իր պատմության մեջ. ակումբը մի քանի մրցաշրջան մասնակցել է եվրագավաթներին և հասել բարձր արդյունքների Եվրոպայում, իսկ ռուս կիսապաշտպանները մնացել են թիմի անփոխարինելի առաջատարները։
2000 թվականին դատական կարգով հասել է ռուս և իսպանիայի քաղաքացիների հավասար իրավունքների ճանաչմանը (ոչ միայն ֆուտբոլիստների) սոցիալական ապահովում ստանալու հարցում, այդ թվում նաև անաշխատունակության[12]։ Ռուս մարզիկները կարող էին հավասարեցվել Եվրամիությունից խաղացողներին միայն Սիմուտենկովի գործի արդյունքներով 2005 թվականին[13]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-2003 թվականներին հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում՝ անցկացնելով 72 խաղ և խփելով 17 գոլ։ 1999 թվականի հունիսի 5-ին Կարպինի գոլերից մեկը, ընդդեմ Ֆրանսիայի հավաքականի, իր հավաքականին պատվական հաղթանակ է բերե։ Կարպինը եղել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, որն ստորագրել է «14-ի նամակը»։ Մասնակցել է 1994 և 2002 թվականների աշխարհի առաջնություններին, 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։
2002 թվականի ապրիլի 17-ին Ֆրանսիայի դեմ ընկերական խաղի 70-րդ րոպեին քաշքշուկի մեջ է ներքաշվել ֆրանսիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց վրդովվեցրել է նրա կոպիտ խաղը։ Խաղից հետո Կարպինը հանդերձարանում հարձակվել է ֆրանսիացի Պատրիկ Վիեյրայի վրա, ինչը վերաճել է կռվի երկու հավաքականների խաղացողների միջև, որի ընթացքում Կարպինը աչքի տակ կապտուկ է ստացել[14]։
2003 թվականի մարտին որոշել է ավարտել ելույթները Ռուսաստանի հավաքականի կազմում[15][16]։ 2005 թվականին եղել է Ռուսաստանի լողափի ֆուտբոլի հավաքականի ավագը։ Նվաճել է 2005 թվականի Եվրոպայի գավաթի արծաթե մեդալ՝ իր համար տնային խաղարկությունում։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպարտակ» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մալյորկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 12-ին Կարպինը դարձել է Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Մալյորկա» ակումբի գլխավոր մարզիչը[17]։ Հինգերորդ տուրից հետո ակումբը մեկ միավորով զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի վերջին՝ 22-րդ հորիզոնականը, և վաղ է ավարտել պայքարը երկրի գավաթի խաղարկությունում[18], ինչի պատճառով մարզիչըկանգնել էր աշխատանքից հեռացվելու վտանգի առաջ[19]։ «Մալյորկայից» հեռանալուց հետո Կարպինը կարող էր ստանալ 400 հազար եվրո փոխհատուցում[20]։ Սակայն նա աշխատանքից չի ազատվել, և ակումբը Կարպինի գլխավորությամբ անցկացրելէ 7 խաղ առանց պարտության (հինգ անընդմեջ հաղթանակ և երկու ոչ-ոքի), մի պահ հետ մնալով վեցերորդ հորիզնոկանանից, որը իրավունք է տվել մասնակցել Պրիմերա անցնելու համար անցկացվող ֆլեյ-օֆֆի խաղարկությանը, ընդամենը երկու միավորով[21]։ Սակայն հետագայում ակումբը ավելի վատ է հանդես եկել, և 2015 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին կրած երեք պարտությունից հետո Կարպինի աշխատանքից հեռանալու հարցը բարձրացվել է[22]։ «Մալյորկան» և Կարպինը սկզբում չի կարողացել պայմանավորվել վճարման վերաբերյալ[22][23], սակայն 2015 թվականի փետրվարի 10-ին հայտարարվել է, որ Կարպինը ազատվել է աշխատանքից[24]։
«Տորպեդո» (Արմավիր)
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ Կարպինը դարձել է ՖԱԼ «Տորպեդո» (Արմավիր) ակումբի գլխավոր մարզիչ[25]։ ՖԱԼ առաջնությունում Կարպինի առաջին հինգ խաղերը ավարտվել են 0:0 հաշվով, որը դարձել է լիգայի նոր ռեկորդը։ Այնուհետև հաջորդել է անհաջողությունների շարքը՝ 0։1 հաշվով պարտվել է «Վոլգային» և 0։4 հաշվով «Տոմ» ակումբին։ 8-րդ տուրում «Տորպեդոն» խփել է առաջնությունում իր առաջին գոլ՝հաղթանակ տանելով «Սիբիրի» դեմ խաղում 2:0, այնուհետև Ռուսաստանի գավաթի խաղարկության նորամուտային խաղում նույն հաշվով հաղթանակի է հասել Դոնի Ռոստովի ՍԿԱ ակումբի դեմ խաղում։ Սակայն այնուհետև թիմը նորից ակում է ապրել, նա չի կարողացել դուրս գալ մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուց և մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել ՖԱԼ առաջնությունից[26]։ 2016 թվականի հունիսի 23-ին Կարպինը հեռացել է թիմից։ Կողմերը խզել են պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ[27]։
«Ռոստով»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերի 19-ին նշանակվել է «Ռոստով» ակումբի մարզչի պաշտոնում, պայմանագիրը կնքվել է 2,5 տարի ժամկետով[28]։
Բիզնես, հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեալ Սոսիեդադում» ելույթներն ավարտելուց հետո 2005 թվականին մնացել է Իսպանիայում և սկսել զբաղվել բիզնեսով, 2007-2010 թվականներին Կարպինի շինարարական ընկերությունը եղել է «Կարպին Կալիսիա» թիմի գլխավոր հովանավորը, որտեղ Կարպինը կատարել է նաև նախագահի պարտականությունները, ինչպես նաև Իսպանիայի ֆոլեյբոլի երկրորդ դիվիզիոնի «Վիգո Վալերի Կարպին» ակումբի հովանավորումը[29][30]։ Վարել է ֆուտբոլին նվիրված «El Rondo» հաղորդումը իսպանական TVE2 հեռուստաալիքով։ Աշխատել է որպես մեկնաբան Իսպանիայի հավաքականի հինգ խաղերում[31]։
2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի հուլիս եղել է «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան[32][33]։ 2017 թվականի մարտին աշխատել է որպես մեկնաբան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Սելտա» - «Կրասնոդար» խաղերում։
Ֆուտբոլային թիմի գլխավոր մենեջեր է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր շոուում» (2017)։
Անձնական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի օգոստոսին ստացել է Էստոնիայի քաղաքացիություն, որպեսզի եվրամիության երկրներում չհամարվի լեգեոներ, սակայն պահպանել է Ռուսաստանի քաղաքացիությունը[8]։ Ավելի ուշ ստացել է նաև Իսպանիայի քաղաքացիություն։
Առաջին կինը՝ Սվետլանա, դուստրերը, Մարիա (ծնվ. 24.2.1996) և Վալերիա (ծնվ. 18.02.2001)։ Երկրորդ կինը՝ իսպանացի դերասանուհի Ալբա Ֆերնանդեսը (ամուսնալուծություն)[34]։ Երրորդ կինը (2017 թվականի հունիսին)՝ Դարյա Գորդևա (հարսանիքն անցկացվել է Նարվայում)[35], աղջիկը՝ Դաշա (ծնվ. 04.09.2018)։ Կարպին ունի նաև ապօրինի դուստր՝ Վերոնիկան[36], որը ծնվել է 1990 թվականին, սակայն մինչև 2010 թվականին Կարպինը նրան չի ճանաչել որպես իր դուստր։
Վիճակագրությունը որպես գլխավոր մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի վերջը | Արդյունքներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | ԲԳ | ԽԳ | ԳՏ | % | ||||
Սպարտակ (Մոսկվա) | 2009 թվականի ապրիլի 16 | 2012 թվականի մայիսի 14 | 122 | 61 | 27 | 34 | 203 | 145 | +58 | 50.00 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2012 թվականի նոյեմբերի 26 | 2014 թվականի մարտի 18 | 39 | 19 | 9 | 11 | 63 | 44 | +19 | 48.72 | |
Մալյորկա | 2014 թվականի օգոստոսի 12 | 2015 թվականի փետրվարի 10 | 25 | 7 | 6 | 12 | 30 | 39 | -9 | 28.00 | |
Տորպեդո (Արմավիր) | 2015 թվականի հուլիսի 11 | 2016 թվականի հունիսի 23 | 40 | 11 | 10 | 19 | 30 | 45 | -15 | 27,50 | |
Ռոստով | 2017 թվականի դեկտեմբերի 19 | մ.հ. | 59 | 24 | 18 | 17 | 69 | 56 | +13 | 40.68 | |
Ընդհանուր | 285 | 122 | 70 | 93 | 395 | 329 | +66 | 42.81 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի կարգավիճակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության հաղթող - (3) 1992, 1993, 1994
- ԽՍՀՄ գավաթի դափնեկիր - 1991/92
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 1993/94
- Համագործակցության գավաթի դափնեկիր - (2) 1993, 1994
- ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր - 1991
- Ինտերտոտոյի գավաթի դափնեկիր - 2000
- Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2000/01
- Իսպանիայի առաջնության արծաթե մեդալակիր - 2002/03
Ռուսաստանի հավաքական (լողափի ֆուտբոլ)
- Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր - 2005
Մարզչի կարգավիճակով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - (2) 2009, 2011/12
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի կարգավիճակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ազգային հավաքականի առաջատար» մրցանակի դափնեկիր - 2000 («Спорт-Экспресс»)
- Լավագույն ունիվերսալ խաղացող Իսպանիայի առաջնության 1998/99 մրցաշրջանում («Don Balon» ամսագիր)
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն խաղացողների ցանկում (3) - № 1 (1992, 1993), № 2 (1994)
- 100 ռուս ռմբարկուներ ակումբի անդամ
- Գրիգոր Ֆեդոտովի ակումբի անդամ
- Իրգոր Նետտոյի ակումբի անդամ
Մարզչի կարգավիճակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության ամսվա լավագույն մարզիչ՝ 2013 թվականի հուլիս[37], 2019 թվականի հուլիս[38], 2019 թվականի օգոստոս[39]
Կարպինի խաղերը ԱՊՀ/Ռուսաստանի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպինի խաղերը ԱՊՀ/Ռուսաստանի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Կարպինի գոլերը | Մրցություն | |
1 | 1992 թվականի ապրիլի 29 | Անգլիա | 2:2 | - | Ընկերական խաղ | |
2 | 1992 թվականի օգոստոսի 16 | Մեքսիկա | 2:0 | 1 | Ընկերական խաղ | |
3 | 1992 թվականի հոկտեմբերի 14 | Իսլանդիա | 1:0 | - | Որակավորման խաղեր ԱԱ-1994 | |
4 | 1992 թվականի հոկտեմբերի 28 | Լյուքսեմբուրգ | 2:0 | - | Որակավորման խաղեր ԱԱ-1994 | |
5 | 1993 թվականի փետրվարի 13 | ԱՄՆ | 1:0 | - | Ընկերական խաղ | |
6 | 1993 թվականի փետրվարի 17 | Սալվադոր | 2:1 | - | Ընկերական խաղ | |
7 | 1993 թվականի փետրվարի 21 | ԱՄՆ | 0:0 | - | Ընկերական խաղ | |
8 | 1993 թվականի մարտի 24 | Իսրայել | 2:2 | - | Ընկերական խաղ | |
9 | 1993 թվականի փետրվարի 28 | Ֆրանսիա | 3:1 | - | Ընկերական խաղ | |
10 | 1993 թվականի հոկտեմբերի 6 | Սաուդյան Արաբիա | 2:4 | - | Ընկերական խաղ | |
11 | 1994 թվականի հունիսի 20 | Բրազիլիա | 0:2 | - | ԱԱ-1994 եզրափակիչ խաղեր | |
12 | 1994 թվականի հունիսի 24 | Շվեդիա | 1:3 | - | ԱԱ-1994 եզրափակիչ խաղեր | |
13 | 1994 թվականի հունիսի 28 | Կամերուն | 6:1 | - | ԱԱ-1994 եզրափակիչ խաղեր | |
14 | 1994 թվականի սեպտեմբերի 7 | Գերմանիա | 0:1 | - | Ընկերական խաղ | |
15 | 1994 թվականի հոկտեմբերի 12 | Սան Մարինո | 4:0 | 1 | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
16 | 1994 թվականի նոյեմբերի 16 | Շոտլանդիա | 1:1 | - | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
17 | 1995 թվականի մարտի 8 | Սլովակիա | 1:2 | 1 | Ընկերական խաղ | |
18 | 1995 թվականի մարտի 29 | Շոտլանդիա | 0:0 | - | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
19 | 1995 թվականի ապրիլի 26 | Հունաստան | 3:0 | - | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
20 | 1995 թվականի մայիսի 31 | Հարավսլավիա | 2:1 | 1 | Ընկերական խաղ | |
21 | 1995 թվականի հունիսի 7 | Սան Մարինո | 7:0 | - | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
22 | 1995 թվականի օգոստոսի 16 | Ֆինլանդիա | 6:0 | 1 | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
23 | 1995 թվականի հոկտեմբերի 11 | Հունաստան | 2:1 | - | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
24 | 1995 թվականի նոյեմբերի 15 | Ֆինլանդիա | 3:1 | - | ԵԱ-1996 որակավորման խաղեր | |
25 | 1996 թվականի փետրվարի 7 | Մալթա | 2:0 | 1 | Ընկերական խաղ | |
26 | 1996 թվականի փետրվարի 9 | Իսլանդիա | 3:0 | 2 | Ընկերական խաղ | |
27 | 1996 թվականի մարտի 27 | Իռլանդիա | 2:0 | - | Ընկերական խաղ | |
28 | 1996 թվականի ապրիլի 24 | Բելգիա | 0:0 | - | Ընկերական խաղ | |
29 | 1996 թվականի մայիսի 24 | Քատար | 5:2 | - | Ընկերական խաղ | |
30 | 1996 թվականի մայիսի 29 | ԱՄԷ | 1:0 | - | Ընկերական խաղ | |
31 | 1996 թվականի հունիսի 2 | Լեհաստան | 2:0 | - | Ընկերական խաղ | |
32 | 1996 թվականի հունիսի 11 | Իտալիա | 1:2 | - | ԵԱ-1996 եզրափակիչ խաղեր | |
33 | 1996 թվականի հունիսի 16 | Գերմանիա | 0:3 | - | ԵԱ-1996 եզրափակիչ խաղեր | |
34 | 1996 թվականի հունիսի 19 | Չեխիա | 3:3 | - | ԵԱ-1996 եզրափակիչ խաղեր | |
35 | 1996 թվականի հոկտեմբերի 9 | Իսրայել | 1:1 | - | ԱԱ-1998 որակավորման խաղեր | |
36 | 1996 թվականի նոյեմբերի 10 | Լյուքսեմբուրգ | 4:0 | 1 | ԱԱ-1998 որակավորման խաղեր | |
37 | 1997 թվականի մարտի 12 | Հարավսլավիա | 0:0 | - | Ընկերական խաղ | |
38 | 1997 թվականի մարտի 29 | Կիպրոս | 1:1 | - | ԱԱ-1998 որակավորման խաղեր | |
39 | 1998 թվականի օգոստոսի 19 | Շվեդիա | 0:1 | - | Ընկերական խաղ | |
40 | 1998 թվականի սեպտեմբերի 5 | Ուկրաինա | 2:3 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
41 | 1998 թվականի սեպտեմբերի 23 | Իսպանիա | 0:1 | - | Ընկերական խաղ | |
42 | 1998 թվականի հոկտեմբերի 10 | Ֆրանսիա | 2:3 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
43 | 1998 թվականի հոկտեմբերի 14 | Իսլանդիա | 0:1 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
44 | 1999 թվականի մարտի 27 | Հայաստան | 3:0 | 1 | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
45 | 1999 թվականի մարտի 31 | Անդորա | 6:1 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
46 | 1999 թվականի մայիսի 19 | Բելառուս | 1:1 | - | Ընկերական խաղ | |
47 | 1999 թվականի հունիսի 5 | Ֆրանսիա | 3:2 | 1 | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
48 | 1999 թվականի հունիսի 9 | Իսլանդիա | 1:0 | 1 | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
49 | 1999 թվականի օգոստոսի 18 | Բելառուս | 2:0 | - | Ընկերական խաղ | |
50 | 1999 թվականի սեպտեմբերի 4 | Հայաստան | 2:0 | 1 | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
51 | 1999 թվականի սեպտեմբերի 8 | Անդորա | 2:1 | - | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
52 | 1999 թվականի հոկտեմբերի 9 | Ուկրաինա | 1:1 | 1 | ԵԱ-2000 որակավորման խաղեր | |
53 | 2000 թվականի ապրիլի 26 | ԱՄՆ | 2:0 | 1 | Ընկերական խաղ | |
54 | 2000 թվականի օգոստոսի 16 | Իսրայել | 1:0 | - | Ընկերական խաղ | |
55 | 2000 թվականի սեպտեմբերի 2 | Շվեյցարիա | 1:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
56 | 2000 թվականի հոկտեմբերի 11 | Լյուքսեմբուրգ | 3:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
57 | 2001 թվականի փետրվարի 28 | Հունաստան | 3:3 | - | Ընկերական խաղ | |
58 | 2001 թվականի մարտի 24 | Սլովենիա | 1:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
59 | 2001 թվականի մարտի 28 | Ֆարերյան կղզիներ | 1:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
60 | 2001 թվականի հունիսի 2 | Հարավսլավիա | 1:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
61 | 2001 թվականի հունիսի 6 | Լյուքսեմբուրգ | 2:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
62 | 2001 թվականի օգոստոսի 15 | Հունաստան | 0:0 | - | Ընկերական խաղ | |
63 | 2001 թվականի սեպտեմբերի 1 | Սլովենիա | 2:1 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
64 | 2001 թվականի սեպտեմբերի 5 | Ֆարերյան կղզիներ | 3:0 | - | ԱԱ-2002 որակավորման խաղեր | |
65 | 2001 թվականի նոյեմբերի 14 | Լատվիա | 3:1 | - | Ընկերական խաղ | |
66 | 2002 թվականի փետրվարի 13 | Իռլանդիա | 0:2 | - | Ընկերական խաղ | |
67 | 2002 թվականի մարտի 27 | Էստոնիա | 1:2 | - | Ընկերական խաղ | |
68 | 2002 թվականի ապրիլի 17 | Ֆրանսիա | 0:0 | - | Ընկերական խաղ | |
69 | 2002 թվականի ապրիլի 17 | Հարավսլավիա | 0:0 | - | LG գավաթ 2002 | |
70 | 2002 թվականի հունիսի 5 | Թունիսի | 2:0 | 1 | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր | |
71 | 2002 թվականի հունիսի 9 | Ճապոնիա | 0:1 | - | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր | |
72 | 2002 թվականի հունիսի 14 | Բելգիա | 2:3 | - | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր | |
73 | 2003 թվականի փետրվարի 11 | Կիպրոս | 1:0 | - | Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջազգային մրցաշար 2003 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ Карпину присвоено звание «Заслуженный мастер спорта России»
- ↑ Почувствуйте разницу Заметка в газете «Спорт-Экспресс» от 19 августа 2005 года
- ↑ Серебряный песок Заметка в газете «Советский спорт» от 5 декабря 2005 года
- ↑ После СССР: 20 лучших футболистов России. Часть 4 — Русский бомбардир — Блоги — Sports.ru
- ↑ 10 лучших игроков в истории сборной России — Футбол — Sports.ru
- ↑ 8,0 8,1 Александр Кружков (2005 թ․ մայիսի 31). ««Валерий Карпин: Живи и радуйся!»». Спорт Экспресс. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Валерий Карпин: «Когда я разрыдался, Черенков сказал: „Не плачь, Валера, ты нам ещё поможешь“»
- ↑ Трахтенберг Леонид. Валерий Карпин: Мне знакомо чувство ностальгии // Футбол от «СЭ». — 1996. — № 24. — с. 3.
- ↑ Футбол. Испания. Рынок бьёт рекорды
- ↑ Джусойти А. Валерий Карпин на позиции правозащитника // Власть. — № 49 (400) от 12.12.2000.
- ↑ Джусойти А. Российских спортсменов приняли в Евросоюз // Коммерсантъ. — № 65 (3149) от 13.04.2005.(չաշխատող հղում)
- ↑ Ընկերական խաղ Россия — Франция закончился, пардон, мордобоем у сортира(ռուս.)
- ↑ Карпин прощается со сборной
- ↑ EURO-2004. Осталось 2 дня: самые большие потери — у России
- ↑ Карпин возглавил «Мальорку»
- ↑ «Мальорка» под руководством Валерия Карпина выбыла из розыгрыша Кубка Испании
- ↑ СМИ: главный тренер «Мальорки» Валерий Карпин может быть отправлен в отставку
- ↑ В случае увольнения из «Мальорки» Карпин получит 400 тысяч евро
- ↑ «Мальорка» под руководством Карпина одержала пятую победу подряд
- ↑ 22,0 22,1 Карпина уволят с поста наставника «Мальорки» и просят отказаться от зарплаты
- ↑ «Мальорка» и Карпин не смогли договориться об условиях расторжения контракта
- ↑ Руководство «Мальорки» подтвердило информацию об отставке Карпина
- ↑ Карпин будет назначен главным тренером «Торпедо» Армавир
- ↑ Армавирское «Торпедо» Карпина вылетело из ФНЛ после поражения от «Факела»
- ↑ Карпин покинул пост главного тренера «Армавира»
- ↑ «Валерий Карпин – новый главный тренер ФК «Ростов»». ФК «Ростов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Валерий Карпин: «Никто из уехавших в Испанию игроков не забывает Россию»
- ↑ «Виго Валерий Карпин» начал с тай-брейка Արխիվացված 2009-04-29 Wayback Machine // «Спорт-Экспресс», 19 октября 2007 года
- ↑ Валерий КАРПИН: «Սպարտակ» ЗАНИМАЛ ВЫСОКИЕ МЕСТА БЛАГОДАРЯ ШТРАФАМ"
- ↑ Карпин стал экспертом «Матч ТВ»
- ↑ Валерий Карпин назначен главным редактором футбольных трансляций Дирекции спортивных трансляций «Матч ТВ»
- ↑ Ксения Соколова (23 января 2011). «Откуда у хлопца испанская грусть? Личная жизнь Валерия Карпина». pinkfootball.ru. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Валерий Карпин женился». Матч ТВ. 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Степан Чаушьян (25 января 2017). «От Карреры до Романцева. Чем занимаются дети звездных спортсменов в соцсетях». Советский Спорт.
- ↑ Карпин признан лучшим тренером чемпионата России в июле
- ↑ Валерий Карпин назван лучшим тренером июля в РПЛ
- ↑ Карпин стал лучшим тренером августа в РПЛ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆուտբոլիստի էջը «Ռուսաստանի ֆուտբոլի հավաքական»-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- Ֆուտբոլիստի էջը legioner.kulichki.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Կարպին» հոդվածին։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Էստոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամներ
- Էստոնացի ֆուտբոլիստներ
- Իսպանացի գործարարներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Ռուս գործարարներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Սելտա Վիգոյի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆակելի ֆուտբոլիստներ