Ֆյոդոր Սմոլով
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Фёдор Миха́йлович Смо́лов | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1990[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2004 |
![]() | ||
2005-2006 |
![]() | ||
2006-2007 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2015 |
![]() | 68 | (3) |
2010 |
→ ![]() | 11 | (1) |
2012-2013 |
→ ![]() | 15 | (0) |
2014 |
→ ![]() | 11 | (2) |
2014-2015 |
→ ![]() | 22 | (8) |
2015-ներկա |
![]() | 51 | (38) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2013 |
![]() | 28 | (15) |
2012-ներկա |
![]() | 24 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆյոդոր Սմոլով (ռուս.՝ Фёдор Миха́йлович Смо́лов, փետրվարի 9, 1990[1][2], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կրասնոդարի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմոլովը Մաստեր-Սատուրն Եգորեվսկի ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա միացել է Դինամո Մոսկվային։ 2010 թվականի հուլիսի 14-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆեյենորդ[4]։ Վերադառնալով վարձավճարից՝ Սմոլովը դարձավ հիմնական կազմի խաղացող, սակայն 9 խաղերից հետո նա նորից սկսեց նստել պահեստային նստարանին։ Այսպես նա 1 տարվա վարձավճարով Անժի 2012-2013 մրցաշրջանի համար[5]։ Վերադառնալուց հետո նա ևս մի անգամ տեղափոխվեց Անժի վարձավճարով[6]։
Ուրալ (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 1-ին Սմոլովը միացավ Ուրալին 1 տարվա վարձավճարով[7]։ 2 շաբաթ անց՝ Ուրալի կազմում իր առաջին խաղում նա գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով Ամկարի դարպասը[8]։ Այդ մրցաշրջանում Սմոլովը Ուրալի հիմնական կազմի խաղացող էր, և 22 խաղերում նա դարձավ 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կրասնոդար
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 2-ին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սմոլովը 4 տարվա պայմանագիր կնքեց Կրասնոդարի հետ[9]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 20-ին՝ Ամկարի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Կրասնոդարի կազմում խփեց օգոստոսի 6-ին՝ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Սլովան Բրատիսլավայի դեմ խաղում[11]։
2016 թվականի ապրիլի 10-ին՝ իր նախկին ակումբ Ուրալի դեմ խաղում Սմոլովը 4 գոլ խփեց, իսկ Կրասնոդարը հաղթեց 6-0 հաշվով[12]։ 2015-2016 մրցաշրջանում նա դարձավ 20 գոլի հեղինակ 29 խաղերում Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[13]։ Նա Կրասնոդարի առաջին ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս տիտղոսին։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Սմոլովը մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերին[14]։ Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ Սմոլովը որակավորվեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Որակավորման փուլի խաղերում Սմոլովը դարձավ 3 գոլի հեղինակ։
2012 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն ներառեց Սմոլովին նոյեմբերի 14-ին կայանալիք ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղի կազմում[15]։ Այդ խաղում նա նշեց իր դեբյուտը և խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով[16]։
Սմոլովը խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղերում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման Լիխտենշտայնի դեմ 7-0 ավարտված խաղում[17]։ Նա Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ի բոլոր 3 խաղերին[18], սակայն Ռուսաստանը զբաղեցրեց վերջին տեղը B խմբում[19]։
Սմոլովը նաև մասնակցեց 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[20] և դարձավ գոլի հեղինակ Նոր Զելանդիայի դեմ գավաթի բացման խաղում[21]։ Ռուսաստանը դուրս մնաց խմբային փուլից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմոլովը տիրապետում է անգլերենին և կարդացել է Մարիո Պյուզոյի գրքերը բնօրինակ լեզվով[22]։ 2012 թվականից նա հանդիպում էր ռուս մոդել և հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ։ Զույգը ամուսնացավ 2013 թվականի դեկտեմբերին, բայց հետո բաժանվեց 2015 թվականի մայիսին[23]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Մոսկվա | 2007 | 3 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 | ||
2008 | 7 | 1 | 1 | 0 | 8 | 1 | |||||
2009 | 18 | 0 | 3 | 1 | 2 | 0 | 23 | 1 | |||
2010 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | ||||
2011–12 | 23 | 2 | 1 | 0 | 24 | 2 | |||||
2013–14 | 13 | 0 | 1 | 0 | 14 | 0 | |||||
2014–15 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |||
Ընդհանուր | 68 | 3 | 6 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 77 | 4 | |
Ֆեյենորդ | 2010–11 | 11 | 1 | 1 | 0 | 2 | 0 | — | 14 | 1 | |
Ընդհանուր | 11 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
Անժի Մախաչկալա | 2012–13 | 15 | 0 | 3 | 0 | 8 | 1 | — | 26 | 1 | |
2013–14 | 11 | 2 | 0 | 0 | 4 | 0 | 15 | 2 | |||
Ընդհանուր | 26 | 2 | 3 | 0 | 12 | 1 | 0 | 0 | 41 | 3 | |
Ուրալ Եկատերիբուրգ | 2014–15 | 22 | 8 | 1 | 0 | — | — | 23 | 8 | ||
Ընդհանուր | 22 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 8 | |
Կրասնոդար | 2015–16 | 29 | 20 | 3 | 1 | 12 | 3 | — | 44 | 24 | |
2016–17 | 22 | 18 | 1 | 1 | 8 | 6 | 31 | 24 | |||
Ընդհանուր | 51 | 38 | 4 | 2 | 20 | 9 | 0 | 0 | 75 | 48 | |
Կարիերայի ընդհանուր | 178 | 52 | 15 | 3 | 37 | 10 | 0 | 0 | 230 | 64 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]
Ռուսաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 1 | 1 |
2013 | 4 | 1 |
2015 | 5 | 2 |
2016 | 9 | 2 |
2017 | 3 | 2 |
Ընդհանուր | 22 | 8 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 14, 2012 | Կուբան մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան | ![]() |
1–0 | 2–2 | Ընկերական խաղ |
2. | Նոյեմբերի 19, 2013 | Զաբել Ստեդիում, Դուբայ, ԱՄԷ | ![]() |
1–1 | 2–1 | Ընկերական խաղ |
3. | Սեպտեմբերի 8, 2015 | Ռայնպարկ մարզադաշտ, Վադուց, Լիխտենշտայն | ![]() |
5–0 | 7–0 | Եվրո 2016 Որակավորում |
4. | Նոյեմբերի 17, 2015 | Օլիմպ-2, Դոնի Ռոստով, Ռուսաստան | ![]() |
1–0 | 1–3 | Ընկերական խաղ |
5. | Մարտի 26, 2016 | Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան | ![]() |
1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
6. | Սեպտեմբերի 6, 2016 | Լոկոմոտիվ մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան | ![]() |
1–0 | 1–0 | Ընկերական խաղ |
7. | Հունիսի 5, 2017 | Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա | ![]() |
1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
8. | Հունիսի 17, 2017 | Սանկտ Պետերբուրգ Արենա, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | ![]() |
2–0 | 2–0 | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի գավաթ. երկրորդ տեղ. 2011–12
Անժի Մախաչկալա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի գավաթ. երկրորդ տեղ. 2012–13
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու. 2015–16, 2016–17
- Ռուսաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Sport-Express). 2015–16
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Russia - F. Smolov - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Смолов отправился в "Фейеноорд". Футбол - РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Футбольный клуб Динамо Москва :: Федор СМОЛОВ АРЕНДОВАН «АНЖИ»». fcdynamo.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Футбольный клуб Динамо Москва :: Федор Смолов - в "Анжи"». fcdynamo.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ ««Урал» взял в аренду Федора Смолова — Новости ФК Урал». www.fc-ural.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Федор Смолов забил первый гол за «Урал» в матче с «Амкаром»». www.obltv.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Смолов подписал контракт с «Краснодаром» на четыре года». www.championat.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «A Shot by Petrov Brought the Bulls Three Points at the Start of the Championship. Official site FC Krasnodar». fckrasnodar.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Смолов забил свой первый гол за «Краснодар»». www.championat.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Bulls Smashed the Bumblebees with Smolov Scoring a Double Brace. Official site FC Krasnodar». fckrasnodar.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Федор Смолов стал лучшим бомбардиром чемпионата России-2015/16». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2011 - History - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ author, hello. «26 игроков в сборной России. Новости. Официальный сайт РФС». rfs.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Parker, Graham (2012 թ․ նոյեմբերի 14). «Russia 2-2 USA - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Состав сборной России на ЕВРО-2016. Сборные. Новости. Официальный сайт РФС». www.rfs.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ author, hello. «Россия покидает ЕВРО-2016. Новости. Официальный сайт РФС». www.rfs.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Футбол. Кубок конфедераций 2017. Кубок конфедераций 2017 - Россия (Сборные) - Состав команды». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Russia-New Zealand - Match Preview - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Алексеев, Пётр. «Смолов: братьев Комбаровых уже различаю». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Смолов и Лопырева расстались. Футбол - РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 24,0 24,1 Strack-Zimmermann, Benjamin. «Fedor Smolov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սմոլովի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սմոլովի պաշտոնական Տվիտերի էջը
- Սմոլովը transfermarkt-ում
- Սմոլովը WhoScored.com կայքում
- Սմոլովը soccerbase.com-ում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Սմոլով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ
- Անժիի ֆուտբոլիստներ
- Ուրալի ֆուտբոլիստներ
- Կրասնոդարի ֆուտբոլիստներ