Ալան Ձագոև
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Ալան Ելիզբարովիչ Ձագոև | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1990[1] (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
![]() | |||||||||||
Հասակ | 179 | |||||||||||
Քաշ | 75 | |||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 10 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալան Ելիզբարովիչ Ձագոև (օսերեն՝ Зæгъойты Елизбары фырт Алан; հունիսի 17, 1990[1], Բեսլան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում: Հանդես է գալիս ԲԿՄԱ ակումբում, շատ հաճախ հրավիրվում է մասնակցելու Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին:
Ռուսաստանի եռակի չեմպիոն է, Ռուսաստանի գավաթի քառակի դափնեկիր, Ռուսաստանի սուպերգավաթի եռակի չեմպիոն: Ալանը 5 անգամ ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Կարիերան սկսել է «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբում, որտեղ երկու մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է ԲԿՄԱ: Ակումբում անցկացրել է 250 խաղ՝ դառնալով 60-ից ավելի գոլի հեղինակ:
2008 թվականին սկսել է հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Թիմի հետ միասին մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի և 2014 թվականի աշխարհի առաջնություններին:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալանը ծնվել է Բեսլանում: Հայրը եղել է մանր գործարար, իսկ մայրը պատանեկան տարիքում զբաղվել է ֆուտբոլով[3][4]: Ալանը փոքրուց հետաքրքրված է եղել ֆուտբոլով, նա ամեն օր դուրս է գալիս իրենց տան կողքին գտնվող դաշտ և հասակակիցների հետ խաղում ֆուտբոլ[5]: Սովորել է տեղի № 4 դպրոցում, մանկուց հաճախել է ֆուտբոլի պարապմունքների, իսկ 2000 թվականից սկսել է հանդես գալ Վլադիկավկազի «Ավտոդոր-Պատանիներ» ֆուտբոլային ակումբում[6]: Ընտանիքի նյութական վիճակը այդքան էլ բարվոք չէր[7]: 2005 թվականին «Կաշվե գնդակ» մրցույթում Ալանին նկատել է Իգոր Օսինկինը, որից հետո Ձագոևին հրավիրեցին Տոլյատիի ֆուտբոլիստների պատրաստման կենտրոն՝ Կոնոպլյովի անվան ակադեմիա[8]:
Կռիլյա Սովետով[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնոպլյովի անվան ակադեմիան ավարտելուց հետո Ալանը տեղափոխվեց «Կռիլյա Սովետով» ակումբ: 2006 թվականի ապրիլի 29-ին, «Տյումեն» ակումբի դեմ խաղում Ձագոևը նշեց իր նորամուտը, իսկ պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը հեղինակեց 2006 թվականի մայիսի 14-ին «Նեֆտեխիմիկ» ակումբի դեմ խաղում: 2006 թվականի մրցաշրջանում անցկացնելով 12 խաղ՝ Ձագոևը կարողացավ դառնալ ընդամենը 1 գոլի հեղինակ[9]: Հաջորդ մրցաշրջանը Ալանի համար բարեհաջող ընթացք ունեցավ, նա կարողացավ 25 խաղերում դառնալ 5 գոլի հեղինակ, որոնցից երկուսը խփել է «Լադա» ակումբի դեմ խաղում[10]:
ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի նոյեմբերին Ալանը իր թիմակիցներ Անտոն Վալասի և Դմիտրի Ռիժովի հետ միասին տեղափոխվեց մոսկովյան ԲԿՄԱ ակումբ[5]: Այդ երեք ֆուտբոլիստների համար թիմը ստիպված եղավ վճարել 360 հազար դոլար[11]: Նորամուտը ԲԿՄԱ ակումբ Ալանը նշեց 2008 թվականի հունվարի 27-ին Առաջին ալիքի կողմից կազմակերպված առաջնությունում, «Շախտյոր» ակումբի դեմ խաղում, որտեղ Ալանը 78-րդ րոպեին փոխարինեց Յուրի Ժիրկովին[12]: 2008 թվականի ապրիլի 26-ին «Լուչա Էներգի» ակումբի դեմ կայացած խաղը Ալանի համար առաջին պաշտոնական խաղն էր: Մայիսի 11-ին, «Խիմկի» ակումբի դեմ խաղում Ալանը հիմնական կազմում էր (առաջին անգամ), որտեղ կարողացավ բացել խաղի հաշիվը և դառնալ 2 գոլային փախանցման հեղինակ: Ձագոևը այն 16 ֆուտբոլիստներից էր, ում հաջողվեց 17 տարեկանում մուտք գործել Ռուսական բարձրագույն լիգա: Ալանի աշխատանքով հետաքրքրված էր նաև Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնօրինությունը[13]: Մեկ շաբաթ անց՝ 2007/08 մրցաշրջանում, Ձագոևը առաջին անգամ խաղաց Ռուսաստանի Գավաթի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին, բայց իր թիմը արդեն պարտվում էր 0:1 հաշվով: ԲԿՄԱ-ն կարողացավ խաղը ավարտել 1:1 հաշվով և 11 մետրանոց հարվածաշարում հաղթող դուրս գալ: Ռուսաստանի գավաթի առաջնությունում հաղթելը Ալանի համար ամենալուրջ տիտղոսն էր, որ երբևէ ձեռք էր բերել: 2008 թվականի հուլիսի 12-ին, 13-րդ տուրում, «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (1:5) Ալանը կարողացավ դառնալ 3 գոլային փոխանցման հեղինակ: Խաղից հետո ԲԿՄԱ ակումբի գլխավոր տնօրենը փաստեց ֆուտբոլիստի առաջադիմության մասին[14]: Հուլիսի 30-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում, երկու դեղին քարտ ստանալու պատճառով Ալանը լքեց խաղը, բայց արդեն սեպտեմբերի 21-ին նույն ակումբի դեմ խաղում Ալանը ձևակերպեց իր առաջին դուբլը՝ թիմին բերելով 3:1 հաշվով հաղթանակ[15]: Այդ իրադարձությունից երեք օր առաջ Ձագոևը դեբյուտել էր Եվրոգավաթ (ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնություն)՝ խաղալով «Սլավեն Բելպո» ակումբի դեմ[16]: Առջևում «Դեպորտիվո» ակումբի դեմ խաղն էր, որտեղ Ալանը բացեց խաղի հաշիվը, ապա իր հաշվին գրանցելով ևս մեկ գոլ՝ կարողացավ ձևակերպել նոր դուբլ[17]: Խաղից հետո «Մադրիդի Ռեալ»ը հայտարարեց, որ հետաքրքրված է ֆուտբոլիստով և պատրաստ է գնել նրան, բայց դա այդպես չեղավ. Ալանը մնաց ԲԿՄԱ ակումբում[18]: Ամբողջ 2008 մրցաշրջանում Ալանը անցկացրեց 29 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ, նաև կարողացավ տեղ գրավել Ռուսաստանի Թոփ 33 լավագույն ֆուտբոլիսնտերի ցանկում[19]:
2008 թվականին ակումբից հեռացավ գլխավոր մարզիչը՝ Վալերի Գազաևը, իսկ նրա փոխարեն եկավ Զիկոն: Նոր մարզչի շնորհիվ Ալանը երիտասարդական ակումբի հետ կարողացավ մասնակցել մի շարք առաջնությունների: Զիկոն Ալանին հաճախ էր ընդգրկում հիմնական կազմ, և 2009 թվականի հունիսին լուրեր տարածվեցին, որ Ալանը ուզում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ[20]: Բայց, դեռ պարզ չէր դարձել Ալանի որոշումը (պայմանագրի երկարաձգումը), մի շարք ամսագրեր հրապարակում էին, թե Ալանը հետաքրքրված է Անգլիական ակումբներով՝ «Չելսիով», «Լիվերպուլով» և «Տոտենհեմով»[21]: Ակումբում քիչ անարդյունավետ խաղի պատճառով Ալանը կորցրեց տեղը հիմնական կազմում. ասվում էր, որ Զիկոն չէր «օգտագործում» Ալանին «100%-ով»[22]: Բայց կիսապաշտպանը, միևնույն է, մնաց ԲԿՄԱ-ում: Շուտով բրազիլացի մասնագետը լքեց ակումբը, և նորանշանակ մարզիչը Ալանին ավելի շատ ժամանակ էր տրամադրում խաղադաշտում: Սեպտեմբերի 15-ին, Չեմպիոնների Լիգայում Ձագոևը տոնեց իր առաջին գոլը՝ գրավելով «Վոլսբուրգի» դարպասը, բայց այդ գոլը չօգնեց ԲԿՄԱ-ին հաղթող դուրս գալ պայքարում, խաղն ավարտվեց 3:1 հաշվով[23]: Նոյեմբերի 3-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, Ձագոևը կարողացավ դառնալ գոլի և գոլային փոխանցում հեղինակ, այսպիսով ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[24]: Ամբողջ մրցաշրջանում նա կարողացավ խաղալ 40 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ:
2010 թվականի Ռուսաստանի առաջնության խաղերում Ալանը հիմնական կազմում էր: 2010/11 թվականի Եվրոպայի լիգայում նա կարողացավ 8 խաղերում դառնալ 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[25]: 2011/12 մրցաշրջանում Ձագոևը կրկին ընդգրկված էր հիմնական կազմում[26]: 2011 թվականի մայիսի 26-ին փոխվեց ակումբի գլխավոր մարզիչը, և նոր մարզիչ նշանակվեց Լեոնիդ Սլուցկինը: Մարզիչի հասցեին «ոչ կոռեկտ» արտահայտությունների պատճառով Ալանը «վռնդվեց» հիմնական կազմից[27]: Լեոնիդը տրամադրվել էր նույնիսկ վաճառել նրան[28]: Ալանի ծառայություններով հետաքրքրված էր Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը պատրաստ էր ֆուտբոլիստի համար վճարել 7 միլիոն եվրո[29]: Սակայն Ձագոևը, հասկանալով իր մեղքը, ներողություն խնդրեց մարզչից,[30] խնդրեց մնալ թիմում և շարունակել կարիերան ԲԿՄԱ-յում[31]: Առաջին գոլը 2011/12 մրցաշրջանում, 13-րդ տուրում, տոնեց «Անժի» ակումի դեմ խաղում[32]: «Ռուբին» ակումբի դեմ խաղում Ալանը դարձավ խաղի «հերոս»՝ հանդիպման վերջին վայրկյաններին դառնալով գոլի հեղինակ և փրկելով ակումբին պարտությունից: 29-րդ տուրում՝ «Սպարտակի» դեմ խաղում, Ալանը կարողացավ 3 գոլային փոխանցում կատարել դեպի Սեյդ Դումբյա[33]: 2012 թվականի մարտի 3-ին, «Զենիթի» դեմ խաղում (2:2), Ալանը տոնեց իր 100-րդ գոլը[34]: 36-րդ տուրում՝ «Լոկոմոտիվի» դեմ խաղում, ԲԿՄԱ-ն պարտություն կրեց, այդ խաղում Ալան ստացավ ոտքի ճկույթ մատի կոտրվածք[35]:
Արդեն երկրորդ տուրում՝ 2012/13 մրցաշրջանում, հուլիսի 28-ին Ձագոևը «Ամկար» ակումբի դեմ խաղում կոպիտ վարքի համար ստացավ կարմիր քարտ, որի պատճառով նա ստիպված եղավ բաց թողնել 2 խաղ[36]: Սեպտեմբերի 22-ին «Վոլգա» ակումբի դեմ խաղում ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 3:2 հաշվով, որտեղ Ալանը դարձավ դուբլի հեղինակ: Այդ երկու գոլերից մեկը Ալանը խփել է «մկրատ» ոճով, որը օգնել է նրան դառնալու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[37]: Բացի դրանց, այդ գոլը ակումբի համար հոբելյանական էր՝ 1000-րդը[38]: Արդեն հաջորդ տուրում՝ «Դինամո» ակումբի դեմ խաղում, Ձոգաևը կրկին աչքի ընկավ կոպիտ վարքով՝ հարավածելով հակառակորդ թիմի պաշտպանի դեմքին, որի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Դա նրա 13-րդ որակազրկումն էր[36]: Առաջնության գարնանային հատվածում Ալանը դարձավ մի քանի գոլի հեղինակ, որոնց թվում էր այն փառահեղ գոլը, որն ակումբին օգնեց ոչ-ոքի խաղալ Ռուսաստանի լավագույն ակումբ «Սպարտակի» դեմ: Մրցաշրջանի ավարտին պարզ դարձավ, որ ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում առաջինն է, իսկ Ձագոևը առաջինն էր ակումբում, ում ընդգրկել էին Ռուսաստանի թոփ 33 ֆուտբոլիստների ցուցակ: Ֆիլիպ Պալենկովը արտահայտվել է Ալանի մասին՝ անվանելով նրան ակումբի «սիրտ»[39], Իսկ ESPN ամսագրի խմբագիր Ջոն Բրեդլին ասել է, որ նա ֆուտբոլային աստղ է դառնալու[40]: 2013 թվականի սեպտեմբերի 14-ին, առաջնության 8-րդ տուրում, ԲԿՄԱ-ն հանդիպեց «Ռոստով» ակումբին, որտեղ Ալանը վնասվածք ստացավ և միայն 2013 թվականի դեկտեմբերին կարողացավ վերադառնալ ակումբ[41][42]: Մարտի 31-ին Ձագոևը «Վոլգա» ակումբի դեմ խաղում աչքի ընկավ իր գոլով, բայց մի քանի րոպե անց ստացավ կարմիր քարտ և լքեց խաղադաշտը[43]: Բաց թողնելով 1 խաղ՝ Ալանը վերադարձավ ակումբ, որտեղ նրանք պետք է մրցեին «Ռուբին» ակումբի դեմ: Այդ խաղում ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 2:1 հաշվով: ԲԿՄԱ-ցիները Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում զբաղեցներցին առաջին տեղը, իսկ Ձոգաևը 23 խաղերում կարողացավ խփել 3 գոլ:
Կրունկի կոտրվածքի պատճառով Ալանը բաց թողեց 2014/15 մրցաշրջանը[44], և միայն 2014 թվականի օգոստոսի 14-ին կարողացավ անցկացնել իր առաջին խաղը առաջնությունում: Առաջին գոլը հեղինակեց սեպտեմբերի 27-ին՝ «Ուրալ» ակումբի դեմ խաղում, այդ նույն խաղում կատարեց նաև 2 գոլային փոխանցում, իսկ ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել 4:3 հաշվով[45]: 2015 թվականի մարտին կիսապաշտպանը կրկին վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց ևս 4 խաղ: Բայց առաջնության գարնանային շրջանում Ալանը աչքի ընկավ 4 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: Ըստ Սերգեյ Յարեմենկոյի՝ այս մրցաշրջանը ֆուտբոլիստի համար լավագույնն էր, չնայած այդքան որակազրկումների: Ալանը մրցաշրջանում անցկացրած 43 խաղերում կարողացել է դառնալ 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[46][47]: 30-րդ տուրում՝ 2015/2016 մրցաշրջանում, «Ռուբին» ակումբի դեմ խաղում, Ալանը ևս մեկ գոլ է գումարում իր հաշվին, որը ԲԿՄԱ-ին հաղթանակ է բերում[48]: Այդ նույն խաղում Ձագոևը ստացավ լուրջ վնասվածք, որի պատճառով ստիպված եղավ բաց թողնել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը[49]:
Ելույթներ Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ ժամանակ Ալանը հանդես է եկել «Կռիլյա Սովետով» ակումբում, որից հետո ստացել է Ռուսաստանի՝ մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես գալու հրավեր (Ռուսաստանի պատանեկան հավաքական) և իր նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 13-ին, Վրաստանի պատանեկան հավաքականի դեմ խաղում[50]: Ալանի հաջորդ խաղը կայացավ հոկտեմբերի 15-ին, որտեղ նա կարողացավ դուբլ ձևակերպել և իր հաշվին ևս 2 գոլ գումարել[51]: Հաջորդ մրցաշրջանում՝ Եվրոպայի առաջնությունում, Ալանը խաղաց 3 խաղ, և կարողացավ դառնալ 2 գոլի հեղինակ[52]: Բայց թիմը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, իսկ Ալանը, դառնալով 18 տարեկան, դուրս է գալիս ակումբից և տեղափոխվում երիտասարդական հավաքական:
2009 թվականին Ձագոևը Ռուսաստանի Երիտասարդական հավաքականում էր: Դեբյուտային խաղը կայացել է Ֆարերսկիխ կղզիների հավաքականի դեմ, որտեղ Ռուսաստանի հավաքականը պարտություն է կրել: Դրանից հետո Ձագոևը հրաժարվեց ակումբում հանդես գալ, 4 տարի չխաղաց այնտեղ, նա ուզում էր միանգամից տեղափոխվել ազգային հավաքական: Բայց 2013 թվականին Ալանը չկարողացավ մերժել Երիտասարդական հավաքականի հրավերը, և թիմի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[53]: Առաջին խաղը Իսպանիայի հավաքականի դեմ էր, որտեղ Ռուսաստանի հավաքականը 0:1 հաշվով մարտություն կրեց[54]: Հունիսի 9-ին կայացավ 2-րդ տուրի հանդիպումը, որտեղ նրանք պետք է մրցեին Հոլանդիայի հավաքականի դեմ: Այդ խաղին Ալանը հիմնական կազմում էր, բայց չկարողացավ փոխել խաղի ընթացքը, իսկ թիմը, իր դարպասը ընդունելով 5 գոլ, պարտություն է կրում: Հաջորդը Գերամանիայի հավաքականն էր, որտեղ Ալանն աչքի ընկավ իր գոլով, բայց Ռուսաստանի հավաքականը պարտվեց 2:1 հաշվով: Լրագրողները ասել էին, որ Ալանը թիմի միակ խաղացողն է, ով կարողանում էր ճիշտ տիրապետել գնդակին[55]:
Ելույթներ Ռուսաստանի ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի սեպտեմբերի 29-ին Ալան Ձագոևը Գուս Հիդինկի կողմից հրավեր ստացավ տեղափոխվելու Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական[56]: Դեբյուտային խաղը կայացել է հոկտեմբերի 11-ին, Գերմանիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Ալանը փոխարինման դուրս եկավ Ռենատ Յանբաևային փոխարեն, որտեղ կարողացավ դառնալ գոլի հեղինակ, գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը դարպասապահի ոտքերի միջով: Խաղի ընթացքում Ալան շանս ունեցավ դառնալու դուբլի հեղինակ, բայց գնդակը դիպավ դարպասաձողին, Ռուսաստանը պարտվեց 2:1 հաշվով: Ինքը՝ ֆուտբոլիստը, գոհ չմնաց թիմի և իր արդյունքներից[57]: Հաջորդ խաղը Ֆինլանդիայի ընտրանու դեմ էր, որտեղ Ալանը փոխարինեց Անդրեյ Արշավինին, 92-րդ րոպեին: Այդ խաղը Ալանի կարիերայի մեջ ամենակարճն էր, քանի որ նա խաղադաշտում անցկացրեց ընդամենը 10 րոպե: 2009 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի դեմ խաղում Ալանը հիմնական կազմում էր: Նա խաղը սկսեց հարձակվողի դիրքում, Արշավինի հետ միասին: Առաջին խաղակեսին ադրբեջանցիները կարողացան բացել հաշիվը, բայց երկրորդ խաղակեսին Ալանի վաստակած 11 մետրանոցով ռուսները կարողացան խաղն ավարտել 1:1 հաշվով, իսկ լրագրողները, խոսելով Ալանի մասին, նշեցին, որ նա խաղի լավագույն ֆուտբոլիստներից էր[58]: Աշխարհի առաջնությունում նա չխաղաց, իսկ Ռուսաստանի ընտրանին չկարողացավ դուրս գալ նախընտրական փուլից[59]:
2010 թվականին, երբ թիմը աշխարհի առաջնությունում չկարողացավ դուրս գալ նախընտրական փուլից, մարզիչ Գուս Հիդինկը փոխարինվեց. թիմի մարզիչ դարձավ Դիկ Ադվակատը, ով շատ էր վստահում և շատ ժամանակ էր տրամադրում Ալանին: 2010 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի առաջնությունում, Իռլանդիայի դեմ խաղում, Ալանը կարողացավ դառնալ գոլի հեղինակ և 3:2 հաշվով հաղթանակ պարգևել թիմին[60]: Ուղիղ 1 տարի անց Սլովակիայի դեմ խաղում, Ալանը կրկին աչքի ընկավ իր հաղթական գոլով, իսկ Անդորայի դեմ խաղում դուբլ ձևակերպել[59]: Ամբողջ առաջնությունում կիսապաշտպանը անցկացրեց 8 խաղ՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Ալանը ստացել էր 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում մասնակցելու հրավեր, որին, իհարկե, համաձայնում է[61]: Առաջին խաղը Չեխիայի ընտրանու դեմ էր, որտեղ Ալանը հիմնական կազմում էր: Դուրս գալով խաղադաշտ 15-րդ րոպեին՝ նա կարողացավ բացել հանդիպման հաշիվը: 79-րդ րոպեին Ալանը ձևակերպեց իր դուբլը և առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիսնտերի ցանկում զբաղեցրեց 2-րդ տեղը, առաջին տեղում անգլիացի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին էր: Խաղն ավարտվեց 4:1 հաշվով[62][63][64][65]: Հունիսի 12-ին լեհերի դեմ խաղում, 37-րդ րոպեին Ալանը կարողացավ բացել հանդիպան հաշիվը՝ Եվրո-2012-ում տոնելով իր 3-րդ գոլը, սակայն ռուսները չկարողացան հաղթել (խաղն ավարտվեց 1:1)[66]: Վրացիների դեմ խաղը ռուսների համար ամենավճռորոշն էր (պարտվելու դեպքում դուրս կմնային առաջնությունից): Խաղն ավարտվեց 0:1 հաշվով, ի օգուտ վրացիների, իսկ ռուսները չկարողացան դուրս գալ նախընտրական խմբից: Ակումբի անհաջողություններին զուգահեռ Ալան կարողացավ գրանցել ընդհակառակը՝ իր հեղինակած 3 գոլով նա կարողացավ դառնալ առաջնության լավագույն ռմբարկու[67]:
2012 թվականի ամռանը ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Ֆաբիո Կապելիոն: Նորընտիր մարզչի գլխավորությամբ Ալանը կարողացավ հենց առաջին իսկ խաղում դառնալ գոլի հեղինակ: 2014 թվականի աշխարհի առաջնությունում վնասվածքի պատճառով Ալանն անցկացրեց ընդամենը 4 խաղ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալան Ձագոևը ազգությամբ օսեթ է: Նրա մեծ եղբայրը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իսկ հիմա աշխատում է որպես մարզիչ[68]: 2012 թվականի հուլիսի 7-ին Ալանը ամուսնացել է Մոսկովյան «Ալանիյա» անսամբլի արտիստ Զարեմա Աբաևայի հետ[69]: 2013 թվականի հուլիսի 21-ից Ալանը ունեցել է իր առաջնեկին՝ աղջկան, որին կոչել են Էլանա[70], իսկ 2016 թվականի ապրիլի 21-ին ծնվել է նրանց որդին՝ Հետագը[71]:
2012 թվականին Ձագոևը Տոլյատիի պետական համալսարանում պաշտպանել է իր՝ «Բարձրագույն Լիգայի թիմերի ֆուտբոլիստների մարզական և մրցակցային գործունեության հարաբերությունների օպտիմալացումը» թեմայով դիպլոմային աշխատանքը: 2012 թվականի օգոստոսին Բեսլանի իշխանությունները Ձագոևին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցին[72]: Ալան Ձագոևի եղբայրը՝ Գելան, ասում է, որ ի հակադրություն Ալանի բռնկուն բնավորության մասին համընդհանուր կարծիքի՝նա բավականին հանգիստ մարդ է և միշտ ականջալուր է հարազատների և մտերիմների կարծիքներին[68]:
Ալանը ունի նաև իր սեփական կայքը՝ www.alan-dzagoev.com[73]:
Վիրավորական արտահայտություններ «Զենիթի» հասցեին[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսի 18-ին հասունացավ մեծ սկանդալ. ԲԿՄԱ-Կուբան հանդիպումից հետո, որտեղ բանակայինները կարողացան նվաճել չեմպիոնի տիտղոսը, Ձագոևը սկսեց իր վիրավորական խոսք է ասել «Զենիթ» ակումբի հասցեին[74]: Միջադեպը մեծ արձագանք ունեցավ ֆուտբոլային հասարակության կողմից: Ալանը իր խոսքերի համար որակազրկվեց 4 խաղով: Հետագայում ֆուտբոլիստը ներողություն խնդրեց իր վարքագծի համար:
Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Sportbox.ru կայքի խմբագիր Յուրի Իվանովը ասել է, որ Ալանը կարող է խաղալ յուրաքանչյուր դիրքում, կարող է նպաստել և թիմի հարձակմանը, և պաշտպանությանը[75]: Ալանը իր կարիերան սկսել է որպես հարձակվող կիսապաշտպան, բայց ավելի ուշ մարզիչների խորհրդով սկսել է հանդես գալ եզրային կիսապաշտպանի դիրքում[76]: Հաճախ նա կատարում է նաև ձախ կիսապաշտպանի պարտականությւնները: Նրա ուժեղ հատկանիշը կայանում էր խաղադաշտը տեսնելու, հրաշալի փոխանցումներ կատարելու և գնդակի հետ վարվելու ունակությունից[77][78][79][80]: Կարիերայի սկզբում Ալանը շատ հաճախ տարվում էր անհատական խաղով, փորձում շրջանցել հակառակորդի մի քանի ֆուտբոլիստների, բայց վերջին տարիներին սկսել է կատարել ճշգրիտ ու արդյունավետ փոխանցումներ[81]:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրական տվյալները ըստ sportbox.ru կայքի
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրոգավաթ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կռիլյա Սովետով | 2006 | 12 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 1 |
2007 | 25 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 5 | |
Ընդհանուր | 37 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 6 | |
ԲԿՄԱ | 2008 | 20 | 8 | 3 | 2 | 0 | 0 | 6 | 3 | 29 | 13 |
2009 | 27 | 7 | 2 | 0 | 1 | 0 | 10 | 3 | 40 | 10 | |
2010 | 24 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 10 | 2 | 36 | 8 | |
2011/12 | 31 | 5 | 5 | 0 | 1 | 0 | 11 | 1 | 48 | 6 | |
2012/13 | 24 | 7 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 30 | 7 | |
2013/14 | 18 | 3 | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 23 | 3 | |
2014/15 | 21 | 5 | 4 | 2 | 0 | 0 | 3 | 0 | 28 | 7 | |
2015/16 | 29 | 6 | 4 | 1 | 0 | 0 | 10 | 2 | 43 | 9 | |
2016/17 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 12 | 2 | |
Ընդհանուր | 203 | 47 | 26 | 5 | 4 | 0 | 56 | 13 | 289 | 65 | |
Բոլորը միասին | 240 | 53 | 28 | 5 | 4 | 0 | 56 | 13 | 328 | 71 |
Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալները 2016 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ
№ | Տարեթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ալանի գոլերը | Առաջնություն |
1 | 2008 թվականի հոկտեմբերի 11 | ![]() |
1:2 | — | 2010 թվականի աշխարհի առաջնություն |
2 | 2008 թվականի հոկտեմբերի 15 | ![]() |
3:0 | — | 2010 թվականի աշխարհի առաջնություն |
3 | 2009 թվականի մարտի 28 | ![]() |
2:0 | — | 2010 թվականի աշխարհի առաջնություն |
4 | 2009 թվականի օգոստոսի 12 | ![]() |
2:3 | — | Ընկերական հանդիպում |
5 | 2009 թվականի հոկտեմբերի 14 | ![]() |
1:1 | — | 2010 թվականի աշխարհի առաջնություն |
6 | 2010 թվականի օգոստոսի 11 | ![]() |
1:0 | — | Ընկերական հանդիպում |
7 | 2010 թվականի սեպտեմբերի 3 | ![]() |
2:0 | — | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
8 | 2010 թվականի սեպտեմբերի 7 | ![]() |
0:1 | — | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
9 | 2010 թվականի հոկտեմբերի 8 | ![]() |
3:2 | 1 | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
10 | 2010 թվականի հոկտեմբերի 12 | ![]() |
1:0 | — | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
11 | 2010 թվականի նոյեմբերի 17 | ![]() |
0:2 | — | Ընկերական հանդիպում |
12 | 2010 թվականի մարտի 26 | ![]() |
0:0 | — | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
13 | 2011 թվականի հունիսի 4 | ![]() |
3:1 | — | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
14 | 2011 թվականի հունիսի 7 | ![]() |
0:0 | — | Ընկերական հանդիպում |
15 | 2011 թվականի հոկտեմբերի 7 | ![]() |
1:0 | 1 | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
16 | 2011 թվականի հոկտեմբերի 11 | ![]() |
6:0 | 2 | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
17 | 2011 թվականի նոյեմբերի 11 | ![]() |
1:1 | — | Ընկերական հանդիպում |
18 | 2012 թվականի փետրվարի 29 | ![]() |
2:0 | — | Ընկերական հանդիպում |
19 | 2012 թվականի մայիսի 29 | ![]() |
0:0 | — | Ընկերական հանդիպում |
20 | 2012 թվականի հունիսի 1 | ![]() |
3:0 | — | Ընկերական հանդիպում |
21 | 2012 թվականի հունիսի 8 | ![]() |
4:1 | 2 | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
22 | 2012 թվականի հունիսի 12 | ![]() |
1:1 | 1 | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
23 | 2012 թվականի հունիսի 16 | ![]() |
0:1 | — | 2012 թվականի ԵԱ եզրափակիչ խաղ |
24 | 2012 թվականի օգոստոսի 15 | ![]() |
1:1 | 1 | Ընկերական հանդիպում |
25 | 2012 թվականի սեպտեմբերի 7 | ![]() |
2:0 | — | 2014 թվականի Աշխարհի առաջնություն |
26 | 2012 թվականի հոկտեմբերի 16 | ![]() |
1:0 | — | 2014 թվականի Աշխարհի առաջնություն |
27 | 2012 թվականի նոյեմբերի 14 | ![]() |
2:2 | — | Ընկերական հանդիպում |
28 | 2013 թվականի օգոստոսի 14 | ![]() |
0:1 | — | 2014 թվականի Աշխարհի առաջնություն |
29 | 2013 թվականի սեպտեմբերի 10 | ![]() |
3:1 | — | 2014 թվականի Աշխարհի առաջնություն |
30 | 2014 թվականի մարտի 5 | ![]() |
2:0 | — | Ընկերական հանդիպում |
31 | 2014 թվականի մայիսի 26 | ![]() |
1:0 | — | Ընկերական հանդիպում |
32 | 2014 թվականի մայիսի 31 | ![]() |
1:1 | — | Ընկերական հանդիպում |
33 | 2014 թվականի հունիսի 6 | ![]() |
2:0 | — | Ընկերական հանդիպում |
34 | 2014 թվականի հունիսի 17 | ![]() |
1:1 | — | 2014 թվականի ԱԱ եզրափակիչ խաղեր |
35 | 2014 թվականի հունիսի 22 | ![]() |
0:1 | — | 2014 թվականի ԱԱ եզրափակիչ խաղեր |
36 | 2014 թվականի հունիսի 27 | ![]() |
1:1 | — | 2014 թվականի ԱԱ եզրափակիչ խաղեր |
37 | 2014 թվականի սեպտեմբերի 3 | ![]() |
4:0 | — | Ընկերական հանդիպում |
38 | 2014 թվականի սեպտեմբերի 8 | ![]() |
4:0 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
39 | 2014 թվականի հեկտեմբերի 9 | ![]() |
1:1 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
40 | 2014 թվականի հոկտեմբերի 12 | ![]() |
1:1 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
41 | 2014 թվականի նոյեմբերի 15 | ![]() |
0:1 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
42 | 2014 թվականի նոյեմբերի 18 | ![]() |
2:1 | — | Ընկերական հանդիպում |
43 | 2015 թվականի մարտի 27 | ![]() |
3:0 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
44 | 2015 թվականի հունիսի 7 | ![]() |
4:2 | — | Ընկերական հանդիպում |
45 | 2015 թվականի սեպտեմբերի 5 | ![]() |
1:0 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
46 | 2015 թվականի սեպտեմբերի 8 | ![]() |
7:0 | 1 | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
47 | 2015 թվականի հոկտեմբերի 12 | ![]() |
2:0 | — | 2016 թվականի Եվրոպայի առաջնություն |
48 | 2015 թվականի նոյեմբերի 14 | ![]() |
1:0 | — | Ընկերական հանդիպում |
49 | 2016 թվականի մարտի 29 | ![]() |
2:4 | — | Ընկերական հանդիպում |
50 | 2016 թվականի սեպտեմբերի 6 | ![]() |
1:0 | — | Ընկերական հանդիպում |
Վերջում: 50 խաղ/ 9 գոլ; 28 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 9 պարտություն[2].
Տարի | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն | Ընկերական հանդիպումներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |
2008 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2009 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 |
2010 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 1 |
2011 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 3 |
2012 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 3 | 5 | 1 | 10 | 4 |
2013 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2014 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 13 | 0 |
2015 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 1 |
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 | 3 | 0 | 16 | 5 | 3 | 3 | 20 | 1 | 50 | 9 |
Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղեկությունները վերցված է ԲԿՄԱ ակումբի պաշտոնական կայքից
- ԲԿՄԱ (Մոսկվա)
Ռուսաստանի եռակի չեմպիոն՝ 2012/13, 2013/14, 2015/16
Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3 անգամ)՝ 2008, 2010, 2014/15.
Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2011/12.
- Ռուսաստանի գավաթի քառակի հաղթող՝ 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13.
- Ռուսաստանի սուպերգավաթի եռակի չեմպիոն՝ 2009, 2013, 2014.
- Ռուսաստանի երիտասարդական հավաքական
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 թվականին Գրանատկինի հիշատակին նվիրված առաջնության լավագույն կիսապաշտպան[82][82]:
- Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (2008)[83]:
- Ընդգրկվել է Ռուսաստանի Թոփ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (5 անգամ): № 1 (2012/13[84], 2015/2016)[85]; № 2 (2009)[86], (2011/12)[87]; № 3 (2008)[88].
- 2012 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (Մարիո Գոմեսի, Կրիշտիանու Ռոնալդուի, Մարիո Մանջուկիչի, Մարիո Բալոտելլիի և Ֆեռնանդո Տոռեսի հետ միասին (բոլորն էլ 3-ական գոլեր)[89]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Խաղերի քանակը ազգային հավաքականում՝ հաշվի առնելով Ռուսաստան-Լիտվա հանդիպման (0-0, 2012 թ․ մայիսի 29), որը ներառված չէ ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների ռեեստրում։
- ↑ «Фейки Дзагоева»։ Чемпионат.com։ Վերցված է 2017-01-06
- ↑ «За Аланом Дзагоевым присматривает старший брат»։ Известия։ 2008-10-02։ Վերցված է 2016-11-02
- ↑ 5,0 5,1 «Дзагоев: мне ещё пахать и пахать»։ Чемпионат.com։ 2011-11-20։ Վերցված է 2016-10-04
- ↑ «Юрий Наниев: "Не назвал бы Татаева новым Игнашевичем"»։ Спорт-Экспресс։ 2015-05-22։ Վերցված է 2016-10-04
- ↑ «"Алану ещё работать, работать и работать"»։ Чемпионат.com։ 2008-12-29։ Վերցված է 2016-10-04
- ↑ «Дзагоев: надеюсь, мы огорчим главного тренера «Спортинга»»։ Чемпионат.com։ 2015-08-21։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Дзагоев Алан Елизбарович. Матчи в сезоне 2006»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-04
- ↑ «У своих ворот»։ Спорт-Экспресс։ 2007-10-09։ Վերցված է 2016-10-04
- ↑ «Крылья выставляют игроков на продажу»։ samru.ru։ 2007-11-26։ Վերցված է 2016-11-02
- ↑ «Травма Жиркова оказалась несерьезной»։ Спорт-Экспресс։ 2008-01-30։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Сенсация прожила три минуты»։ Спорт-Экспресс։ 2008-05-12։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Валерий Газзаев: "Мы усилили атаку четырьмя защитниками"»։ Спорт-Экспресс։ 2008-07-14։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Дзагоев: Первый дубль в 18 лет!»։ Спорт-Экспресс։ 2008-09-22։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Чудеса! Колумнисты "СЭ" не ставят на "Зенит"»։ Спорт-Экспресс։ 2008-09-20։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Первые испанцы газзаевского ЦСКА»։ Спорт-Экспресс։ 2008-10-24։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Алан Дзагоев: "Вообще-то мне больше нравится "Челси"»։ Спорт-Экспресс։ 2008-10-25։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Футбол-2008, Первый официальный ежегодник Российского Футбольного Союза», АСТ, М., Астрель-СПб, 2008, с. 318—329
- ↑ «Футбол: Дзагоев отказывается продлевать контракт с ЦСКА»։ Sportbox.ru։ 2009-06-16։ Վերցված է 2016-10-05
- ↑ «Слухи: Аланом Дзагоевым интересуется «Ливерпуль»»։ LiverBird։ 2009-06-26։ Վերցված է 2016-10-06
- ↑ «Отчего ЦСКА утратил постоянство силы?»։ Спорт-Экспресс։ 2009-08-27։ Վերցված է 2016-10-06
- ↑ «Алан ДЗАГОЕВ: "ЭЛЕМЕНТАРНО НЕ ХВАТИЛО ОПЫТА"»։ Спорт-Экспресс։ 2009-09-17։ Վերցված է 2016-10-06
- ↑ «Жаль, что это не плей-офф!»։ Спорт-Экспресс։ 2009-11-05։ Վերցված է 2016-10-06
- ↑ Статистика футболиста за 2010 год
- ↑ «Звезды футбола:Алан Дзагоев» (ռուսերեն)։ Вести։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Дзагоев наказан за выпад в адрес Слуцкого»։ Советский Спорт։ 2011-05-26։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Дзагоева выставили на трансфер»։ region15.ru։ 2011-05-27։ Վերցված է 2016-10-07
- ↑ ««Локо» берет Дзагоева»։ LifeSports։ 2011-05-30։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Алан Дзагоев: «Слуцкий принял мои извинения. Я был полностью неправ»»։ Sports.ru։ 2011-06-08։ Վերցված է 2016-10-07
- ↑ Дзагоев вернется в основной состав ЦСКА
- ↑ «ЦСКА разгромил «Анжи»»։ Газета.ру։ 2011-06-14։ Վերցված է 2016-10-07
- ↑ «ЦСКА - Спартак Нч»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-10-07
- ↑ «Владимир Татарчук: "Дзагоеву не надо выпадать из игры"»։ Спорт-Экспресс։ 2012-03-05։ Վերցված է 2016-10-07
- ↑ Дзагоев сломал мизинец / Sportbox, 26 марта 2012 года.
- ↑ 36,0 36,1 «Прегрешения и наказания Алана Дзагоева»։ Чемпионат.com։ 2014-04-01։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Футбол. Дубль Дзагоева и гол Мусы позволили ЦСКА победить "Волгу"»։ Вести.ru։ 2012-09-22։ Վերցված է 2016-10-08
- ↑ «48-й гол в карьере Дзагоева стал тысячным для ЦСКА в чемпионатах России»։ Спорт-Экспресс։ 2012-09-22։ Վերցված է 2016-10-08
- ↑ «21 солдат золотой армии»։ Спорт-Экспресс։ 2013-05-21։ Վերցված է 2016-11-04
- ↑ «Как показывают РФПЛ за рубежом: в чужом зеркале»։ Спорт-Экспресс։ 2013-04-20։ Վերցված է 2016-10-08
- ↑ Ростов и ЦСКА сыграли вничью / Спорт-Экспресс, 2 декабря 2013.
- ↑ От Ростова до Ростова / Спорт-Экспресс, 3 декабря 2013.
- ↑ «ЦСКА — "Волга": Дзагоев получил красную карточку»։ Чемпионат.com։ 2014-03-31։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Леонид Слуцкий: "Дзагоев вернется в строй к матчу с "Тереком"»։ Спорт-Экспресс։ 2014-08-01։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Уральская перестрелка ЦСКА»։ Спорт-Экспресс։ 2014-09-27։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Конструкторы игры: от Еременко до Жоаузинью»։ Спорт-Экспресс։ 2015-06-04։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Алан Дзагоев. 2015-2016»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Золотой гол Дзагоева – лучший в 30-м туре!»։ Sportbox։ 2016-05-22։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Танцы минус. Дзагоев не едет на Euro-2016»։ Спорт-Экспресс։ 2016-05-22։ Վերցված է 2016-10-08
- ↑ «Алан Дзагоев. 2006»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Россия разгромила македонскую команду»։ Спорт-Экспресс։ 2006-10-15։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Сборная Талалаева лидирует в группе»։ Спорт-Экспресс։ 2007-03-22։ Վերցված է 2016-10-10
- ↑ Алан Дзагоев хочет сыграть за молодёжную сборную России на Евро-2013 / Российская газета, 20 марта 2013.
- ↑ «Алан и Федя спешат на помощь»։ Спорт-Экспресс։ 2013-06-08։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Пять причин провала молодежки»։ Спорт-Экспресс։ 2013-06-11։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Гус Хиддинк вызвал Дзагоева и Прудникова для подготовки к [[Чемпионат мира по футболу 2010 (отборочный турнир, УЕФА)|отборочным матчам чемпионата мира 2010 года]]»։ Интерфакс։ 2008-09-29։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Алан Дзагоев: «Мою первую игру за сборную нельзя назвать удачной»»։ Sportbox։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Алан Дзагоев: "Должны были выигрывать"»։ Спорт-Экспресс։ 2009-10-15։ Վերցված է 2016-10-12
- ↑ 59,0 59,1 «"Октябрёнок" Алан»։ Чемпионат.com։ 2011-10-08։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Дзагоев забил первый мяч за сборную России»։ Спорт-Экспресс։ 2010-10-08։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Адвокат назвал состав сборной России на Евро-2012»։ Лента.ру։ 2012-05-26։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Алан Дзагоев был признан лучшим игроком матча Россия-Чехия.»։ РБК։ Վերցված է 2017-01-06
- ↑ «Алан Дзагоев признан лучшим игроком матча с чехами»։ rusfootball.info։ Վերցված է 2017-01-06
- ↑ «Павлюченко и Дзагоев – лучшие игроки в матче с Чехией по оценкам Sovsport.ru»։ «Советский Спорт»։ Վերցված է 2017-01-06
- ↑ «Респонденты "СЭ" признали Дзагоева лучшим игроком матча с Чехией»։ Спорт-Экспресс։ 2012-06-10։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Валерий Газзаев: "Дзагоев - это и сегодняшний день нашей сборной, и ее будущее"»։ Спорт-Экспресс։ 2012-06-14։ Վերցված է 2016-10-12
- ↑ «"Золотую бутсу" Euro получил Торрес»։ Спорт-Экспресс։ 2012-07-02։ Վերցված է 2016-10-12
- ↑ 68,0 68,1 «Гела Дзагоев: Не любим с братом проигрывать»։ Московский Комсомолец։ 2014-09-19։ Վերցված է 2016-10-13
- ↑ «А.Дзагоев женился»։ РБК։ 2012-07-07։ Վերցված է 2016-10-13
- ↑ «У футболиста ЦСКА Алана Дзагоева родилась дочь»
- ↑ «У Алана и Заремы Дзагоевых родился сын!»։ Официальный сайт Алана Дзагоева։ 23.04.2016
- ↑ «Дзагоев стал почётным гражданином Беслана»։ Чемпионат.com։ 2012-06-02։ Վերցված է 2016-10-13
- ↑ «Блог www.alan-dzagoev.com официально открыт!»։ Официальный сайт Алана Дзагоева։ 26.05.2016
- ↑ «Полузащитник ЦСКА Дзагоев поплатится за оскорбление «Зенита»»։ НТВ։ 2013-05-21։ Վերցված է 2016-10-13
- ↑ Юрий Иванов (2016-05-11)։ «Алан Дзагоев. От «пасмурно» до «ясно»»։ SportBox։ Վերցված է 2016-10-13
- ↑ «Опереться на Алана. Почему Дзагоев и дальше должен играть опорника»։ Спорт-Экспресс։ 2015-09-10։ Վերցված է 2016-10-13
- ↑ Константин Генич։ «Дзагоев vs Шатов. Сравнение от Генича»։ Чемпионат։ Վերցված է 2017-01-06
- ↑ «Никонов: Дзагоеву желаю поменьше апломба»։ Чемпионат.com։ 2013-06-14։ Վերցված է 2016-11-04
- ↑ «Леонид Слуцкий: «Дзагоев показал: «Вот кого надо назначать бить штрафные»»։ Sports.ru։ 2015-09-09։ Վերցված է 2016-10-13
- ↑ 1, 1146083382-molodye-igroki.html «Молодые игроки»։ rusfootball.info։ 2009-06-28։ Վերցված է 2016-10-13
- ↑ «Алан Дзагоев. Ожидание и реальность»։ Sportbox։ 2015-01-25։ Վերցված է 2016-11-04
- ↑ 82,0 82,1
- ↑ «Аланы с пестрыми значками»։ «Российская газета»։ Վերցված է 2017-01-03
- ↑ Список 33-х за 2013 год «Спорт-Экспресс», 11 июня 2013
- ↑ Список 33-х за 2016 год РФПЛ, 31 мая 2016
- ↑ Список 33-х за 2009 год rfs.ru, 10 декабря 2009
- ↑ Список 33-х за 2012 год rfs.ru, 15 мая 2012
- ↑ Список 33-х за 2008 год. «Спорт-Экспресс», 17 декабря 2008
- ↑ «Алан Дзагоев разделил звание лучшего бомбардира Евро»։ Eurosport։ Վերցված է 2017-01-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը Ռուսաստանի ազգային հավաքականի կայքում
- Պրոֆիլը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կայքում
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուսաստանում ծնվածներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսներ վրացական ծագմամբ