Վլադիմիր Գրանատ
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1987 (32 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ուլան-Ուդե, Buryat Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 14 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վլադիմիր Վասիլևիչ Գրանատ (ռուս.՝ Владимир Васильевич Гранат, մայիսի 22, 1987, Ուլան-Ուդե, Buryat Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Կազանի «Ռուբին» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան: Հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում:
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Գրանատն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 7 տարեկան հասակում։ Նա Ուլան Ուդեի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Վիկտորովիչ Բելոբորոդովը[1]: 2003 թվականին Գրանատը հրավիրվել է Իրկուտսկի «Զվեզդա» ակումբ[2]: 2004 թվականին նա «Զվեզդայի» կազմում անցկացրել է 5 խաղ երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանում։ 2005-2006 թվականներին հանդես է եկել մոսկովյան «Դինամո» ակումբում (44 խաղ և 2 գոլ), 2006 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Սիբիր» ակումբ։ 2007 թվականի մարտի 18-ին նշել է իր նորամուտը մոսկովյան «Դինամոյի» հիմնական կազմում՝ Պրեմիեր լիգայում։ Շուտով Գրանատը դարձել է թիմի հիմնական խաղացող և սկսել է պարբերաբար խաղադաշտ դուրս գալ կենտրոնական կամ եզրային պաշտպանի դիրքում։ 2013 թվականին Գրանատը դարձել է «սպիտակ-երկնագույնների» ավագ, բայց 2014 թվականին տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ[3]: Այդ ժամանակ լրացել է ակումբի հետ Գրանատի կնքած պայմանագրի ժամկետը[4], նրանով սկսել են հետաքրքրվել ռուսական ակումբները[5][6], բայց նրա գործակալն սկսել է ֆուտբոլիստի համար ակումբ փնտրել Իտալիայում[7]: 2015 թվականի ձմռանը ֆուտբոլիստը չի մասնակցել «Դինամոյի» ոչ մի հավաքի և կարող էր մնալ առանց խաղային պրակտիկայի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը 2015 թվականի ամռանը[8]: Բայց ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը նա մինչև 2014/15 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[9]: 2015 թվականի մարտի 3-ին հայտարարվել է, որ Գրանատը 2014-2015 թվականների մրցաշրջանի ավարտին տեղափոխվելու է Մոսկվայի «Սպարտակ» ազատ գործակալի կարգավիճակով․ պայմանագիրը նախատեսվել է մինչև 2019 թվականի հուլիս[10]: Մոսկովյան «Սպարտակ» ակումբում Գրանատը հաջողություն չի ունեցել։ Սկզբում նա ապաքինվել է վանսվածքից և խաղային պրակտիկա չի ունեցել, հետո թիմում իր տեղը որոշակիորեն ամրապնդելուց հետո կորցրել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի վստահությունը և 2015/16 մրցաշրջանի ավարտին ներկայացվել է տրանսֆերի[11][12]: 2016-2017 թվականների մրցաշրջանի սկզբին Գրանատն ընդգրկվել է ՖԱԼ-ում հանդես եկող «Սպարտակ-2» ակումբում, որի կազմում անցկացրել մի քանի խաղ, որոնցից մեկում՝ իր նախկին ակումբ «Դինամոյի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2016 թվականի օգոստոսի 31-ին, չնայած «Սպարտակ» ակումբի հիմնական կազմ վերադառնալու ցանկությանը[13], Վլադիմիր Գրանատն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Սպարտակի» երկու այլ խաղացողների՝ Պավել Յակովլևի և Սերգեյ Պարշիվլյուկի հետ հեռացել է ակումբից երկկողմանի համաձայնությամբ։ Նույն տարում նա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[14]:
Նույն տարվա մարտին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ խաղի ժամանակ նա ստացել է անրակի կոտրվածք և չի խաղացել մինչև մրցաշրջանի ավարտը։
2017 թվականի հունիսին տեղափոխվել է «Ռուբին» ակումբ[15]:
Հավաքականի կազում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանատը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: 2011 թվականի օգոստոսի 19-ին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական՝ մասնակցելու Բելառուսիայի օլիմպիական հավաքականի դեմ խաղին[16]:
2012 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո 2012-ի շրջանակներում և հետագայում ընդգրկվել է վերջնական հայտացուցակում։
2013 թվականի սեպտեմբերի 6-ին Գրանատը կատարելէ իր նորամուտը Ռուսաստանի |ազգային հավաքականում՝ մասնակցելով 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է ռուսների հաղթանակով (4:1)[17]:
2014 թվականի սեպտեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Ալեքսանդր Սամեդովի փոխանցումից հետո գրավելով Ադրբեջանի հավաքականի դարպասը ընկերական խաղի ժամանակ:
2017 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Գրանատը երկար ընդմիջումից հետո հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Հարավային Կորեայի և Իրանի հավաքականների դեմ ընկերական խաղերին, բայց երկուսում էլ մնացել է պահեստայինների նստարանին:
2018 թվականի հունիսի 3-ին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[18]: Նա մասկանցել է 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի դեմ խաղին՝ փոխարինելով Յուրի Ժիրկովին: Այդ խաղում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիային տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի ապրիլի 11-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Զվեզդա (Իրկուտսկ) | 2004 | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 | |
Դինամո (Մոսկվա) | 2005 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 |
2007 | 27 | 0 | 5 | 0 | — | — | 32 | 0 | |
2008 | 11 | 0 | 0 | 0 | — | — | 11 | 0 | |
2009 | 28 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 34 | 0 | |
2010 | 22 | 1 | 2 | 0 | — | — | 24 | 1 | |
2011/12 | 39 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 45 | 0 | |
2012/13 | 25 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 30 | 1 | |
2013/14 | 29 | 2 | 0 | 0 | — | — | 29 | 2 | |
2014/15 | 9 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 14 | 0 | |
Ընհանուր | 190 | 4 | 19 | 0 | 10 | 0 | 219 | 4 | |
→ Սիբիր | 2006 | 7 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 0 |
Ընհանուր | 7 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 0 | |
Ռոստով | 2014/15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2015/16 | 14 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
Ընհանուր | 14 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 214 | 4 | 21 | 0 | 10 | 0 | 245 | 4 |
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գրանատի գոլերը | Մրցաշար |
1 | 6 սեպտեմբերի, 2013 | ![]() |
4:1 | — | ԱԱ-2014 նախընտրական փուլ |
2 | 11 հոկտեմբերի, 2013 | ![]() |
4:0 | — | ԱԱ-2014 նախընտրական փուլ |
3 | 15 նոյեմբերի, 2013 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ |
4 | 19 նոյեմբերի, 2013 | ![]() |
2:1 | — | Ընկերական խաղ |
5 | 6 հունիսի, 2014 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
6 | 3 սեպտեմբերի, 2014 | ![]() |
4:0 | 1 | Ընկերական խաղ |
7 | 9 հոկտեմբերի, 2014 | ![]() |
1:1 | — | ԵԱ-2016 ընտրական փուլ |
8 | 12 հոկտեմբերի, 2014 | ![]() |
1:1 | — | ԵԱ-2016 ընտրական փուլ |
9 | 18 նոյեմբերի, 2014 | ![]() |
2:1 | — | Ընկերական խաղ |
10 | 23 մարտի, 2018 | ![]() |
0:3 | — | Ընկերական խաղ |
11 | 27 մարտի, 2018 | ![]() |
1:3 | — | Ընկերական խաղ |
12 | 30 մայիսի, 2018 | ![]() |
0:1 | — | Ընկերական խաղ |
13 | 1 հուլիսի, 2018 | ![]() |
1:1(11 մ, 4:3) | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
Ընդհանուր՝ 13 խաղ / 1 գոլ, 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դինամո» (Մոսկվա)
Բրենզե մեդալակիր (1) – 2008
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2011-2012
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ընդգրկվել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (2) – № 3 (2011/12, 2013/14)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Профиль Владимира Граната на сайте болельщиков футбольного клуба «Динамо»(Москва)
- ↑ Пресс-конференция с участием Владимира Граната в Улан-Удэ / Sports.ru, 13 декабря 2011 года.
- ↑ «Динамо» отправило Граната и Нобоа в дубль
- ↑ «Динамо» не ведёт переговоров с Гранатом о продлении контракта
- ↑ Гранат может зимой перейти в «Локомотив»
- ↑ «Зенит» может рассмотреть кандидатуру Граната в случае ухода Нету
- ↑ Агент Трабукки: ищу Гранату клуб в Италии
- ↑ Гранат может остаться без игровой практики до лета
- ↑ ФК "Ростов" арендовал у "Динамо" защитника сборной России Граната
- ↑ Белоусов։ «ГРАНАТ ПЕРЕХОДИТ В «СПАРТАК»»
- ↑ «Аленичев подтвердил, что Паршивлюк и Гранат покинут «Спартак»»։ matchtv.ru։ Վերցված է 2016-08-31
- ↑ ««На Паршивлюка и Граната больше не рассчитываем», сообщает Дмитрий Аленичев - Футбол - Sports.ru»։ Վերցված է 2016-08-31
- ↑ «Гранат: после отставки Аленичева хотелось бы вернуться в основу "Спартака"»։ www.championat.com։ Վերցված է 2016-08-31
- ↑ «"Ростов" объявил о подписании контрактов с Григорьевым и Гранатом»։ www.championat.com։ Վերցված է 2016-09-04
- ↑ Владимир Гранат: «Ростов» останется в моем сердце
- ↑ «Тренерский штаб второй сборной России назвал состав на товарищеский матч с олимпийской сборной Белоруссии» (ռուսերեն)։ RFS.com։ 19 августа 2011։ Վերցված է 19 августа 2011 (չաշխատող հղում)
- ↑ Казань принесла успех
- ↑ Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը Մոսկվայի «Դինամո» ակումբի կայքում
- Ֆուտբոլիստի էջը Մոսկվայի «Դինամո» ակումբի երկրպագուների կայքում
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Սիբիրի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Զվեզդայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվի ֆուտբոլիստներ
- Սպարտակ 2-ի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ