Վլադիմիր Գաբուլով
![]() Վլադիմիր Գաբուլովը «Զենիթի» կազմում, Ռուսաստանի առաջնության խաղերից մեկի ժամանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Վլադիմի Բորիսովիչ Գաբուլով | |||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1983 (37 տարեկան) կամ հոկտեմբերի 19, 1983[1] (37 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 190 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 25 | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վլադիմիր Բորիսովիչ Գաբուլով (օսերեն՝ Гæбулты Борисы фырт Владимир, հոկտեմբերի 19, 1983 թվական, Մոզդոկ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Տուլայի «Արսենալի» դարպասապահ: Համարվում է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[3]: 2005 թվականի ՈՒԵՖԱ գավաթի դափնեկիր, Ռուսաստանի երկակի չեմպիոն, 2006 թվականի Ռուսաստանի գավաթի դափնեկիր, 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Գաբուլովը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 19-ին օսիական Մոզդոկ քաղաքում: Մանուկ հասակից սկսած հոր հետ հաճախ գնացել է ֆուտբոլային մրցաշարեր դիտելու, իսկ հեռուստատեսությամբ բաց չի թողել որևէ եթեր կապված սպորտի այս տեսակի հետ[4]: Դարպասները պաշտպանելու որոշումը Գաբուլովը կայացրել է դեռևս վաղ տարիքում: Մի անգամ նա մեծ եղբոր հետ դրսում մշակում էին իրենց հարվածները. Գեորգին՝ մեծ եղբայրը, հարվածներ էր կատարում, իսկ Վլադիմիրը պաշտպանում էր ֆուտբոլային դարպասները: Ավագ Գաբուլովի խոսքերով, Վլադիմիրի դարպասին կանգնելու պատճառներից մեկը՝ գնդակի ետևից վազելուց խուսափելն էր[5]:
Վլադիմիրը ֆուտբոլով զբաղվելու նպատակով, վաղ դպրոցական տարիքում ընդունվում է Մոզդոկի համար 1 ՄՊՍԴ[6]: Ապագա ֆուտբոլիստի առաջին մարզիչն է դառնում Սերգեյ Գեորգևիչ Ջանաևը: 16 տարեկան հասակում Գաբուլովը հրավեր է ստանում Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մոզդոկ» ֆուտբոլային ակումբից, որը անմիջապես ընդունվում է: Իր առաջին թիմի կազմում Վլադիմիրը անցկացնում է երկու մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցում է 33 հանդիպումների և բաց է թողնում է 54 գնդակ[7]:
Տաղանդավոր դարպասապահի հաջողությունները աննկատ չեն մնում. 2001 թվականին մոսկովյան «Դինամոյի» գլխավոր մարզիչը համարվող Վալերի Գազաևը հրավիրում է նրան իր թիմ[8]: Վլադիմիրը նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում 2001 թվականի մարտի 11-ին սամարայական «Կռիլյա Սովետովի» դեմ կայացած խաղում: Խաղն ավարտվում է «Դինամոյի» 0-1 հաշվով պարտությամբ[9]: Մոսկովյան ակումբի կազմում այդ մրցաշրջանի ընդհանուր վիճակագրությամբ Վլադիմիրը մասնակցում է 11 հանդիպման և ստիպված է լինում հանել գնդակը դարպասային ցանցից 14 անգամ:
Շուտով Վալերի Գազաևը լքում է «Դինամոն» և նրան է հետևում նաև Գաբուլովը. հեռանկարային դարպասապահը պայմանագիր է կնքում վլադիկավկազյան «Ալանիյայի» հետ: Նոր թիմի կազմում նրանից շատ քիչ ժամանակ է պահանջվում հիմնական կազմի դարպասապահը դառնալու համար: 2003 թվականի օգոստոսի 31-ին, Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում կայացած «Չերնոմորեցի» դեմ խաղում՝ Վլադիմիրը առաջացած վիճաբանության արդյունքում հարվածում է նովորոսիյսկյան ակումբի ֆուտբոլիստներից երկուսին: Միջադեպից հետո Ռուսաստանի առաջնության խորհուրդը որոշում է որակազրկել դարպասապահին 10 խաղյա ժամկետով[10][11]:
2001 թվականից 2003 թվականը Գաբուլովը հյուսիսօսիական ակումբի կազմում (Ռուսաստանի առաջնությունում) մասնակցում է 43 հանդիպման և բաց է թողնում 63 գնդակ[7]:
«ԲԿՄԱ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Վլադիմիր Գաբուլովը կրկին հրավեր է ստանում Վալերի Գազաևից, ով արդեն մարզում էր «բանակայիններին»: Ակումբի կազմում տիրող բարձր մրցակցության պատճառով Վլադիմիրը բավարարվում է երկրորդ թիմում հանդես գալով. պատանի Իգոր Ակինֆևը պնդորեն զբաղեցրել էր իր տեղը թիմի հիմնական կազմում՝ մրցակցության շարքից անգամ դուրս մղելով փորձառու Վենիամին Մանդրիկինին, ով ինչպես ընդունված էր դուրս է գալիս խաղադաշտ միայն խիստ անհրաժեշտության դեպքում[6]: Նոր թիմի կազմում անցկացրած իր առաջին երկու տարիների ընթացքում Վլադիմիրը ոչ մի անգամ դուրս չի գալիս խաղադաշտ թիմի հիմնական կազմի հետ: Միայն 2006 թվականին նա մասնակցություն է ունենում երեք պաշտոնական խաղերի (ընդ որում 2-ին փոխարինում կատարելով)[12]:
Գաբուլովը իր նորամուտը «ԲԿՄԱ»-ի կազմում նշում է 2006 թվականի ապրիլի 1-ին, Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած մոսկովյան «Սպարտակի» դեմ խաղում[13]: 61-րդ րոպեին, երբ «ԲԿՄԱ»-ն հաղթում էր 1-0 հաշվով, թիմի հիմնական դարպասապահ Իգոր Ակինֆեևի մոտ տուգանային հրապարակի մատույցներից դուրս ձեռքով խաղ է նկատվում, ինչի արդյունքում նա կարմիր քարտ ստանալով լքում է խաղադաշտը: Նշանակվել էր վտանգավոր տուգանային հարված, որը պետք է «անվտանգ» դարձներ հենց Գաբուլովը: «Սպարտակի» կիսապաշտպան Մոցարտի հարվածը Վլադիմիրը կարողանում է ետ մղել, սակայն գնդակին հասնում է Եգոր Տիտովը, ում մոտ դիրքից կատարած հարվածին հասնել Գաբուլովը արդեն անզոր էր: Արդյունքում խաղն ավարտվում է 1-1 հավով: Առաջնության հաջորդ խաղում Գաբուլովը դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմի հետ (նա այս դեպքում արդեն փոխարինում էր որակազրկված Ակինֆեևին[14]): ԲԿՄԱ-ի մրցակիցը «Տոմն» էր: Խաղում Վլադիմիրը հաջող խաղ է ցուցադրում, ԲԿՄԱ-ի դարպասները «չոր են մնում» և թիմը տանում է 2-0 հաշվով հաղթանակ: Առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «բանակայինները» մասնակցում էին «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպմանը: Վլադիմիրը այս խաղում մտնում է խաղադաշտ երկրորդ խաղակեսում Վենիամին Մանդրիկինին փոխարինելով: Խաղակեսն ավարտվել էր 1-1 հաշվով: Հանդիպման 73-րդ րոպեին, անկյունային հարվածի խաղարկման արդյունքում մրցակցի պաշտպան Դենիս Կոլոդինը գրավում է Վլադիմիրի պաշտպանած դարպասը: Մնացած ժամանակում «ԲԿՄԱ»-ն փորձում էր հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն «Դինամոն» պահպանում է իր խաղային առավելությունը և տանում է 2-1 հաշվով հաղթանակ[15]:
ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած երեք տարիների ընթացքում Գաբուլովը չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում: Առաջին թիմի կազմում նա մասնակցություն է ունենում ընդամենը երեք հանդիպման, իսկ երկրորդ թիմի կազմում՝ 52[12]: Այս ընթացքում նա այնուամենայնիվ դառնում է Ռուսաստանի առաջնության չեմպիոն և Ռուսաստանի և ՈՒԵՖԱ գավաթի դափնեկիր:
«Կուբան» և «Ամկար»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի ձմռանը Վլադիմիր Գաբուլովը համալրում է Կրասնոդարի «Կուբանի» կազմը: Այստեղ նա ի տարբերություն ԲԿՄԱ-ի ի վերջո կարողանում է հաստատվել թիմի հիմնական կազմում: Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցում է 29 հանդիպումների և բաց է թողնում 36 գնդակ[7]: Առաջնությունային արդյունքներով «Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը և լքում է Պրեմիեր Լիգան: Այնուամենայնիվ դարպասապահ Գաբուլովի վստահ խաղը աննկատ չի մնում. Վլադիմիրը մրցաշրջանի վերջում ընդգրկվում է 2007 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[16]:
Մրցաշրջանի միջնամասում Գաբուլովը կնքում է վարձավճարային պայմանագիր և դառնում է «Ամկարի» ֆուտբոլիստը: Նոր պայմանագրի նպատակը կայանում էր նրանում, որ Վլադիմիրը ցանկանում էր խաղային պրակտիկա ձեռք բերել Ռուսաստանի առաջնության ավելի բարձր մակարդակային հարթակում քան՝ առաջին դիվիզիոնն էր[17][18][19]: Նոր ակումբի կազմում Վլադիմիրը հասնում է մինչև Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ նրանց մրցակիցն էր Գաբուլովի նախկին ակումբը՝ «ԲԿՄԱ»-ն: Շնորհիվ Նիկոլ Դրինչինի և Տոմիսլավ Դույմովիչի ջանքերի «Ամկարը» հանդիպման 64-րդ րոպեին հաղթում էր խաղում 2-0 հաշվով, սակայն երկրորդ գոլից հետո ակումբի պաշտպանությունը ձախողում է խաղը և «բանակային» բրազիլացիներ Վագներ Լավը և Ժոն 10 րոպեների ընթացքում հավասարեցնում են հանդիպման հաշիվը[20]: Գոլերի արդյունքում խաղը տեղափոխվում է ավելացված ժամանակ, որտեղ ակումբներից ոչ մեկը չի կարողանում հաղթանակ կորզել: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը «Ամկարի» համար անհաջող ավարտ է ունենում. Դրինիչը և Դույմովիչը չեն կարողանում գրավել Ակինֆեևի պաշտպանած դարպասը, իսկ Գաբուլովը չի կարողանում ետ մղել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների կողմից իրացված հարվածներից գոնե մեկը[21][22]:
«Ամկարի» կազմում Վլադիմիրը Ռուսաստանի առաջնությունում մասնակցում է 10 հանդիպման և բաց է թողնում 6 գոլ[23]:
Վերադարձ «Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի մայիսի 30-ին Գաբուլովը կարիերայում արդեն երկրորդ անգամ համալրում է մոսկովյան «Դինամոյի» կազմը[24]: Դարպասապահի հետ մինչև 2011 թվականը ժամկետով պայմանագիր են կնքվում:
«Դինամոն» այն ակումբն է, որը ունակ իր դեմ դնել և լուծել ամենադժվար խնդիրները: Ակումբի տնօրինությունը իմ տեղափոխության որոշումը չթողեց հետոյի վրա... Այս ամենի հետ միասին, ես միշտ հիշում եմ այն մրցաշրջանը, որը ես անցկացրեցի Կրասնոդարում: Շնորհակալ եմ «Կուբանին», որ ինձ թույլ տվեց հասնել միջազգային մակարդակի և հանդես գալ ազգային հավաքականի կազմում:— Ասել է Գաբուլովը իր «Դինամո» տեղափոխության առթիվ[25]
2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում «Դինամոն» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ Գաբուլովը կարողանալով հիմնական դարպասապահի համար մղվող պայքարում հաղթել Ժիդրունաս Կարչեմարսկասի և Անտոն Շունինի մասնակցում է 12 հանդիպման[12]:
2009 թվականի մրցաշրջանը Գաբուլովի համար շատ հաջող է ստացվում. նա Ռուսաստանի առաջնությունում մասնակցում է 23 հանդիպման[12]: Սեպտեմբերի 13-ին, առաջնության 21-րդ տուրում «Սպարտակի» դեմ կայացած խաղում Գաբուլովը լուրջ վնասվածք է ստանում. մրցակից թիմի հարձակվող Վելլիտոնը գնդակի համար մղվող պայքարի ժամանակ ոտքով ոչ միտումնավոր հարված է հասցնում դարպասապահի գլխին: Գաբուլովը հիվանդանոց է տեղափոխվում և պարզվում է, որ նա ստացել էր դիմային ոսկորի կոտրվածք[26][27]: Վնասվածքից ապաքինվելուց հետո Գաբուլովը իր առաջին հանդիպումն է անցկացնում մեկ ու կես ամիս անց, հոկտեմբերի 31-ին՝ առաջնության 31-րդ տուրում կայացած «Ամկարի» դեմ խաղում: Խաղն ավարտվում է 0-0 հաշվով[28]: Մրցաշրջանային արդյունքներով «Դինամոն» ավարտում է առաջնությունը 8-րդ հորիզոնականում: Համացանցային հարցման արդյունքում երկրպագուները Վլադիմիրին ճանաչում են որպես 2009 թվականի «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ[29][30], ինչպես նաև նա ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[31]: Բացի այս ձեռքբերումներից, Գաբուլովը «Սովետսկի սպորտ» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի կողմից դարպասապահը ճանաչվում է տարվա «ջենթլմեն»[32]:
Մինչև 2010 թվականի աշունը Գաբուլովը «Դինամոյի» հիմնական դարպասապահն էր, սակայն մրցաշրջանի վերջում նա զիջում է իր տեղը Անտոն Շունինին, իսկ «Բալթիկայի» դեմ մինչմրցաշրջանային խաղում ստացած սրունքաթաթային վնասվածքից հետո ընդհանրապես դուրս է մնում թիմի հիմնական կազմից[33]:
«Անժի» և վարձավճար «ԲԿՄԱ»-յում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսի 30-ին Գաբուլովը հետևելով մեծ ֆինասնսական ներհոսքից հետո ակումբ տեղափոխված մի շարք ֆուտբոլիստների՝ հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Անժիի» հետ և դառնում ակումբի ֆուտբոլիստը[34]: Նրա տրասֆերը արժենում է 4 մլն եվրո, իսկ աշխատավարձը ըստ պայմանագրի կազմում է տարեկան 2,5 մլն եվրո[35]: Սակայն, «Ռուսաստանի ֆուտբոլը» հաղորդման ուղիղ եթերի շրջանակներում, ինչպես հայտնում է «Անժի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը, «ԲԿՄԱ»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Իգոր Ակինֆևի վնասվածքի հետ կապված («Սպարտակի» դեմ խաղում Վելլիտոնի հետ բախման արդյունքում ստացած), Վլադիմիրի նոր ակումբը որոշում է օգնել «բանակայիններին» և կես տարի ժամկետով վարձավճարային պայմանագրով տալ Վլադիմիրին ակումբին[36]: Այդ նպատակով տրանսֆերային պատուհանի վերջին օրը, օգոստոսի 31-ին լուծվում են բոլոր հարցերը կապված դարպասապահի տեղափոխության հետ[37]: ՌՖՊԼ-ի սպորտային տնօրեն Իգոր Մեշանչուկի նշմամբ, համաձայն կանոնակարգի՝ Վլադիմիրը վերադառնալուց հետո մրցաշրջանում այլևս չէր կարող մասնակցել «Անժիի» պաշտոնական խաղերին[38], սակայն ՌՖՄ-յան գործադիր կոմիտեն, ըստ նոր նշանակված օրենքի արդեն թույլ է տալիս Ռուսաստանի առաջնության ֆուտբոլիստների մեկ մրցաշրջանի ընթացքում հանդես գալ երեք ակումբների կազմում (Վլադիմիրի դեպքում այդ երեք ակումբներն էին՝ «Դինամոն», «Անժին» և «ԲԿՄԱ»-ն)[39]: Իր առաջին խաղը ԲԿՄԱ-ի կազմում Գաբուլովը անցկացնում է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած ֆրանսիական «Լիլի» դեմ արտագնա խաղում, որի ժամանակ Վլադիմիրը մեկ անգամ չէ որ փրկում է իր թիմին վերահաս գոլից[40]:
2011-12 մրցաշրջանում Գաբուլովը ԲԿՄԱ-ի կազմում Ռուսաստանի առաջնությունում մասնակցում է 7 հանդիպման, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ 6: Այդ տարի Եվրոպական մրցաշարում բանակայինները հասնում են մինչև 1/8 եզրափակիչ:
«Անժիի» կազմում Գաբուլովը նշում է իր նորամուտը 2012 թվականի մարտի 5-ին, Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած իր նախկին ակումբը համարվող «Դինամոյի» դեմ խաղում: Շնորհիվ հանդիպման 69-րդ րոպեին հեղինակված Ժուսիլեյի գոլի «Անժին» հաղթանակ է տանում, իսկ Գաբուլովը նորամուտային խաղում անառիկ է պահում իր նոր թիմի դարպասը[41]: Մինչև մրցաշրջանի վերջը Վլադիմիրը մասնակցում է ևս 10 հանդիպման, որոնցում ցուցադրում է վստահ խաղ[12]:
2012-13 մրցաշրջանը Գաբուլովը անցկացնում է բարձր մակարդակի վրա: Ռուսաստանի առաջնությունում նա մասնակցում է 27 հանդիպումների, որոնցից վեցը ավարտում է «չոր», այսինքն առանց գոլ բաց թողնելու[42]: «Անժիի» հետ միասին Գաբուլովը բավականաչափ հաջող խաղ է ցուցադրում Եվրոպայի լիգայում: Եվրոպական մրցաշարում նրանք հասնում են մինչև 1/8 եզրափակիչ, Ռուսաստանի առաջնությունում դառնում են բրոնզե մեդալակիր, իսկ Գավաթի խաղարկությունում հասնում են մինչև եզրափակիչ, որում պարտություն են կրում: Մրցաշրջանի արդյունքներով Գաբուլովը իր կարիերայում արդեն երրորդ անգամ ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[43]:
Եվ կրկին «Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի սկզբին «Անժիի» սեփականատեր Սուլեյման Կերիմովը հայտարարում է ակումբի զարգացման նպատակով՝ բյուջեի վերաձևավորման և առաջատար ֆուտբոլիստների ակումբը լքելու լուրի մասին[44][45]: Օգոստոսի 29-ին Գաբուլովը և «Անժիի» երկու այլ ֆուտբոլիստներ (Քրիստոֆեր Սամբան և Ալեքսեյ Իոնովը) համալրում են մոսկովյան «Դինամոյի» կազմը[46]: Գաբուլովի տրասնֆերի արժեքը կազմում է 7 մլն եվրո[47]: Նոր ակումբի կազմում, մասնավորապես Ռուսաստանի առաջնության շրջանակներում Գաբուլովը մրցաշրջանի ընթացքում անցկանցում է 20 հանդիպում, որոնցից 5-ում կարողանում է ակումբի դարպասները անառիկ պահել[48]: Մրցաշրջանային արդյունքներով «Դինամոն» առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և ստանում է 2014-15 թվականների Եվրոպայի Լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք:
Հաջորդ մրցաշրջանը Գաբուլովը սկսում է Եվրոպայի Լիգայի շրջանակներում կայացած «Խապոելի» և Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայացած «Ռոստովի» դեմ խաղերում թույլ տված մի շարք սխալներով, ինչից անմիջապես հետո դուրս է մնում թիմի հիմնական կազմից[49][50][51]: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Գաբուլովը «Դինամոյի» մեկնարկային կազմի հետ մասնակցում է Եվրոպայի Լիգայի խմբային փուլում կայացած «Պանատինաիկոսի» դեմ խաղին[52]: Իսկ արդեն չորս օր անց նա մասնակցում է նաև Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայացած «Տորպեդոյի» դեմ խաղին[53]: «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի խոսքերով, Գաբուլովի ընդմիջումը խաղային պրակտիկայում մեծ նշանակություն ունեցավ[54]: Դրանից հետո Վլադիմիրը ցուցադրելով իր լավ խաղային մակարդակը կրկին դառնում է ակումբի հիմնական դարպասապահը[55][56]: 2015 թվականի մայիսի 12-ին կայացած «Տորպեդոյի» դեմ խաղը դառնում է Գաբուլովի կարիերայում 100-րդ հանդիպումը, որում նա գոլ բաց չի թողել: Այդ ձեռքբերման շնորհիվ նա ընդգրկվում է Լև Յաշինի ակումբ[57]: «Դինամոն» ավարտում է մրցաշրջանը առաջնությունում չորրորդ հորիզոնականով, իսկ Գաբուլովը մասնակցում է 22 հանդիպումների, որոնցից 6-ը ավարտում է «չոր»[58]: Մրցաշրջանում «Դինամոն» նաև հասնում է մինչև Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ արդեն այդտեղ Վլադիմիրը մասնակցում է 10 հանդիպման, որոնցից չորսը ավարտում է առանց գոլ բաց թողնելու[59]:
2015 թվականի ամռանը ՈՒԵՖԱ-ն զրկում է «Դինամոյին» հաջորդ մրցաշրջանում եվրոգավաթային մրցաշարերում մասնակցություն ունենալու հնարավորությունից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով[60]: Առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով թիմի առաջատար արտերկրացի ֆուտբոլիստները լքում են ակումբը[61]: Ակումբի տնօրինությունը հայտարարում է «Դինամոյի» կազմի փոփոխման և շեշտը երիտասարդների վրա դրման մասին[62][63]: Առաջնության աշնանային մասը Գաբուլովը անցկացնում է որպես հիմնական դարպասապահ և մասնակցում է այդ շրջանի բոլոր խաղերին[64]: Մրցաշրջանի երկրորդ մասում Գաբուլովը զիջում է իր տեղը Անտոն Շունինին և գարնանային մասում մասնակցում է ընդամենը 5 հանդիպման[65]: Մրցաշրջանի ավարտից հետո Դինամոն առաջնությունում 15-րդ հորիզոնականը զբաղեցնելով, իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է թռչում Պրեմիեր Լիգայից[66]: 2016 թվականի մայիսի 22-ին Գաբուլովը հայտարարում է ակումբից հեռանալու իր որոշման մասին[67]: Իր խոսքերով, ակումբի տնօրինությունը այդ որոշումից հետո կրկին առաջարկել էր երկարաձգել պայմանագիրը:
«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ամռանը Գաբուլովը, պայմանագրի ժամկետի ավարտից հետո արդեն ազատ գործակալ դարձած, սկսում է մարզվել մոսկովյան «ԲԿՄԱ»-ի երիտասարդական կազմի հետ[68]: Այդ կարգավիճակով նա մնում է շուրջ կես տարի: 2017 թվականի հունվարի 13-ին դարպասապահը մեկ ու կես տարի ժամկետով պայմանագիր է կնքում Տուլայի «Արսենալի» հետ:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշելը Գաբուլովը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում է 13 հանդիպման[69]: Այդ խաղերի թվում են նաև 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած այն խաղերը, որոնցում Գաբուլովը պաշտպանել է երկրի երիտասարդական հավաքականի դարպասները[70]:
2007 թվականի Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Կուբանի» կազմում ցուցադրած վստահ խաղի շնորհիվ, Գաբուլովը արժանանում է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի հավանությանը և հրավիրվում է հավաքական: 2007 թվականի օգոստոսի 22-ին, Վլադիմիրը ազգային հավաքականի մեկնարկային կազմի հետ մասնակցում է Լեհաստանի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի առաջին խաղակեսին (ընդ որում գոլ բաց չի թողնում), ինչից հետո փոխարինվում է[71][72][73]:
Հավաքականի կազմում դարպասապահը մասնակցում է իր առաջին պաշտոնական հանդիպմանը Եվրո-2008-ի ընտրական փուլի շրջանակներում, 2007 թվականի սեպտեմբերի 9-ին ընդդեմ Մակեդոնիայի ազգային հավաքականի: 69-րդ րոպեին, 1-0 Ռուսաստանի հավաքականի համար հաղթական հաշվի ժամանակ՝ Գաբուլովը սեփական տուգանային հրապարակի մատույցներում, Գորան Մազնովի դեմ պայքարում խախտում է կանոները[74]: Նորվեգացի մրցավարը հեռացնում է Գաբուլովին խաղադաշտից և նշանակում է 11-մետրանոց հարված, որը ետ է մղում Գաբուլովի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Վյաչեսլավ Մալաֆեևը: Չնայած հավաքականների ֆուտբոլիստների քանակական անհավասարությանը, Ռուսաստանի հավաքականը այդ խաղում տանում է 3-0 հաշվով հաղթանակ[74]:
2007 թվականի հոկտեմբերի 17-ին Գաբուլովը մասնակցում է Անգլիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղին՝ ամբողջությամբ: Խաղն ավարտվում է Ռուսաստանի 2-1 հաշվով պատմական հաղթանակով: Մեծ մասամբ այդ կարևորագույն հաղթանակը տրվել էր հենց Վլադիմիր Գաբուլովի ջանքերի շնորհիվ[75]:
Այդ սկզբունքային հանդիպումից հետո, Գաբուլովը 2007 թվականին հավաքականի կազմում մասնակցում է ևս երկու պաշտոնական խաղերի` ընդդեմ Իսրայելի (2-1 հաշվով պարտությամբ ավարտված)[76] և Անդորրայի (նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակով ավարտված)[77] ազգային հավաքականների: Գաբուլովը հայտավորվում է ազգային հավաքականի կազմ Եվրո-2008-ում մասնակցություն ունենալու նպատակով[78]: Հավաքականը առաջնությունում դառնում է բրոնզե մեդալակիր, սակայն Վլադիմիրը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի գալիս:
Հաջորդ անգամ Գաբուլովը հրավիրվում է ազգային հավաքական 2010 թվականին: Այդ ժամանակ նա արդեն հանդես էր գալիս մոսկովյան «Դինամոյի» կազմում: Գաբուլովը մասնակցում է Հունգարիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի երկրորդ խաղակեսին ամբողջությամբ և ընդ որում անառիկ է պահում հավաքականի դարպասը[79]:
Հաջորդ երկու տարիներին դարպասապահը չի հրավիրվում ազգային հավաքական: Վերջապես, 2012 թվականի փետրվարին, Գաբուլովը արդեն որպես «Անժիի» հիմնական դարպասապահ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի կողմից հրավիրվում է հավաքական՝ Դանիայի ազգային հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղին մասնակցություն ունենալու նպատակով: Դուրս գալով խաղադաշտ մեկնարկային կազմի հետ Վլադիմիրը ցուցադրում է հաջող խաղ և անառիկ է պահում ազգային հավաքականի դարպասը, իսկ հավաքականը հաղթում է 2-0 հաշվով[80]: Չնայած հիանալի մարզավիճակի Գաբուլովը չի հայտավորվում ազգային հավաքականի կազմ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Նա իր տեղը զիջում է Անտոն Շունինին, իսկ հավաքականի կազմում չհայտավորվելու ամենահավանական պատճառներից մեկն հենց այն էր, որ դեռևս այն ժամանակ, նա լինելով մոսկովյան «Դինամոյի» դարպասապահ հիմնական կազմի դարպասապահի համար ընթացող մրցակցությունում պարտվել էր Շունինին[81]:
Շուտով «Անժիի» դարպասապահը վերադառնում է հավաքական: Հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրավիրում է նրան հավաքական և 2012 թվականի նոյեմբերի 14-ին Վլադիմիրը մեկնարկային կազմի հետ մասնակցում է Միացյալ Նահանգների ազգային հավաքականի դեմ խաղին[82]: Խաղն ավարտվում է 2-2 հաշվով: 2013 թվականի փետրվարի 6-ին Գաբուլովը ազգային հավաքականի կազմում մասնակցում է Իսլանդիայի հավաքականի դեմ կայացած խաղի երկրորդ խաղակեսին և ընդ որում անառիկ է պահում երկրի ազգային հավաքականի դարպասը[83]: 2013 թվականի մարտի 25-ին Գաբուլովը Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ 1-1 հաշվով ավարտված խաղին մասնակցում է՝ խաղադաշտ դուրս գալով հիմնական կազմի հետ[84]:
2015 թվականին Գաբուլովը երկու անգամ հայտնվում է այն ֆուտբոլիստների շարքում, որոնք հրավիրվել են ազգային հավաքական: Մարտի 13-ին նա դառնում է այն 42 ֆուտբոլիստներից մեկը, որը հրավիրվել էր հավաքական 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չեռնոգորիայի ազգային հավաքականի դեմ պաշտոնական և Ղազախստանի ազգային հավաքականի դեմ ընկերական[85] խաղերին մասնակցելու համար: Մարտի 20-ին Գաբուլովը հեռացվում է Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմից[86]: Մայիսի վերջին դարպասապահը երկրորդ անգամ է հայտնվում ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շարքում: Այս անգամ նրանք պատրաստվում էին Բելառուսի ազգային հավաքականի դեմ ընկերական և Ավստրիայի ազգային հավաքականի դեմ ընտրական մրցաշարի շրջանակներում[87] կայանալիք խաղերին: Մայիսի 30-ին Գաբուլովը կրկին չի ընդգրկվում հավաքականի վերջնական կազմ, ինչը դժգոհություններ է առաջացնում ֆուտբոլիստի մոտ կապված ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի և հավաքականի դարպասապահների մարզիչ՝ Սերգեյ Օվչինիկի կայացրած որոշումների հետ[88]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Գաբուլովը ամուսնացած է: Նրա կնոջ անունը Կիրա է: Զույգը ծանոթացել է 2002 թվականին, իսկ ամուսնացել՝ 2004 թվականին[89]: Նրանք ունեն մի որդի, որի անունը Դանել է: 2014 թվականի դեկտեմբերի 12-ին Գաբուլովի ընտանիքում ծնվում է դուստր, որին նրանք կոչում են Ամելիա[90]:
Ֆուտբոլից զատ Վլադիմիրը հետաքրքրված է մեծ թենիսով և «Ֆորմուլա-1»-ով[91]:
Վլադիմիր Գաբուլովը ունի կրտսեր եղբայր, որը նույնպես զբաղվում է ֆուտբոլով: Նրա անունը Գեորգի է և նա հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում: Իր կարիերայի ընթացքում Գեորգին մեծ եղբոր հետ մի անգամ հանդես է եկել նույն ակումբում. 2012 թվականին «Անժին» ձեռք է բերում «Ալանիայում» հանդես եկող Գեորգիին[92]: Մեկ տարվա ընթացքում Գեորգին մախաչկալացիների կազմում մասնակցում է 7 հանդիպման, սակայն հետագայում չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում և 2013 թվականի ձմռանը վերադառնում է «Ալանիա»[93]: Ներկա պահին Գեորգին հանդես է գալիս «Օրենբուրգ» ֆուտբոլային ակումբում[94]:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր զրոյի վրա |
Խաղեր | Գոլեր | Խաղեր զրոյի վրա |
Խաղեր | Գոլեր | Խաղեր զրոյի վրա |
Խաղեր | Գոլեր | Խաղեր զրոյի վրա | ||
Դինամո (Մ) | 2001 | 11 | −14 | 2 | 0 | 0 | 0 | - | - | - | 11 | −14 | 2 |
Ընդհանուր | 11 | −14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | −14 | 2 | |
Ալանիա | 2001 | 13 | −21 | 3 | 1 | -2 | 0 | - | - | - | 14 | −23 | 3 |
2002 | 11 | −34 | 4 | 0 | 0 | 0 | - | - | - | 11 | −34 | 4 | |
2003 | 6 | −8 | 1 | 0 | 0 | 0 | - | - | - | 6 | −8 | 1 | |
Ընդհանուր | 43 | −63 | 8 | 1 | -2 | 0 | 0 | 0 | 0 | 44 | −65 | 8 | |
ԲԿՄԱ | 2004 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2005 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2006 | 3 | -2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | -2 | 1 | |
Ընդհանուր | 3 | −2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | −2 | 1 | |
Կուբան | 2007 | 29 | −36 | 6 | 1 | 0 | 1 | - | - | - | 30 | −36 | 7 |
Ընդհանուր | 29 | −36 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 30 | −36 | 7 | |
Ամկար | 2008 | 10 | −6 | 6 | 2 | -2 | 1 | 0 | 0 | 0 | 12 | −8 | 7 |
Ընդհանուր | 10 | −6 | 6 | 2 | -2 | 1 | 0 | 0 | 0 | 12 | −8 | 7 | |
Դինամո (Մ) | 2008 | 12 | -7 | 6 | 1 | 0 | 1 | - | - | - | 13 | -7 | 7 |
2009 | 23 | -24 | 9 | 3 | -4 | 1 | 4 | -4 | 2 | 30 | -32 | 12 | |
2010 | 21 | -25 | 6 | 2 | -2 | 0 | - | - | - | 23 | -27 | 6 | |
2011-12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 56 | −56 | 21 | 6 | -6 | 2 | 4 | -4 | 2 | 66 | −66 | 25 | |
ԲԿՄԱ | 2011-12 | 7 | −7 | 2 | 0 | 0 | 0 | 6 | -8 | 2 | 13 | −15 | 4 |
Ընդհանուր | 7 | −7 | 2 | 0 | 0 | 0 | 6 | -8 | 2 | 13 | −15 | 4 | |
Անժի | 2011-12 | 11 | −7 | 5 | 0 | 0 | 0 | - | - | - | 11 | −7 | 5 |
2012-13 | 27 | −30 | 6 | 3 | -1 | 2 | 15 | -7 | 10 | 45 | −38 | 18 | |
2013-14 | 5 | −8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | −8 | 0 | |
Ընդհանուր | 43 | −45 | 11 | 3 | -1 | 2 | 15 | -7 | 10 | 51 | −53 | 23 | |
Դինամո (Մ) | 2013-14 | 20 | −27 | 5 | 1 | -1 | 0 | - | - | - | 21 | −28 | 5 |
2014-15 | 22 | −28 | 6 | 0 | 0 | 0 | 10 | -8 | 4 | 32 | −36 | 10 | |
2015-16 | 23 | −36 | 5 | 2 | 0 | 2 | - | - | - | 25 | −36 | 7 | |
Ընդհանուր | 65 | −91 | 16 | 3 | −1 | 2 | 10 | -8 | 4 | 78 | −100 | 22 | |
Ընդհանուրը կարիերայում | 267 | −320 | 73 | 16 | −12 | 8 | 35 | -27 | 18 | 308 | −359 | 99 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականի հունիսի 26-ի դրությամբ
Վլադիմիրի խաղերը և բաց թողնված գոլերը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Բաց թողնված գոլեր | Մրցաշար |
1 | օգոստոսի 22, 2007 թվական | ![]() |
![]() |
2:2 | - | Ընկերական խաղ |
2 | սեպտեմբերի 8, 2007 թվական | ![]() |
![]() |
3:0 | - | ԵԱ-ն ընտրական խաղեր 2008 |
3 | հոկտեմբերի 17, 2007 թվական | ![]() |
![]() |
2:1 | 1 | ԵԱ-ն ընտրական խաղեր 2008 |
4 | նոյեմբերի 17, 2007 թվական | ![]() |
![]() |
1:2 | 2 | ԵԱ-ն ընտրական խաղեր 2008 |
5 | նոյեմբերի 21, 2007 թվական | ![]() |
![]() |
1:0 | - | ԵԱ-ն ընտրական խաղեր 2008 |
6 | մարտի 3, 2010 թվական | ![]() |
![]() |
1:1 | - | Ընկերական խաղ |
7 | փետրվարի 29, 2012 թվական | ![]() |
![]() |
2:0 | - | Ընկերական խաղ |
8 | նոյեմբերի 14, 2012 թվական | ![]() |
![]() |
2:2 | 2 | Ընկերական խաղ |
9 | փետրվարի 6, 2013 թվական | ![]() |
![]() |
2:0 | - | Ընկերական խաղ |
10 | մարտի 25, 2013 թվական | ![]() |
![]() |
1:1 | 1 | Ընկերական խաղ |
Ընդհանուր: 10 խաղ / 6 բաց թողնված գոլ. 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեմպիոն (2): 2005, 2006
- Բրոնզե մեդալակիր (2): 2008, 2012-2013
- Դափնեկիր (1): 2005-2006
- Եզրափակչի մասնակից (2): 2007-2008, 2012-2013
- Դափնեկիր (1): 2006
- Դափնեկիր (1): 2004-2005
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրոնզե մեդալակիր (1): 2008
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է Ընկերության շքանշանով (2006)[95]
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ (2): № 2 - 2007, 2013; № 3 - 2009
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)
- Երկրպագուներին հղված հարցումներով «Դինամոյի» 2009 թվականի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
- Տարվա Ֆուտբոլային Ջենթլմեն (2009)
- Լև Յաշինի ակումբի անդամ (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Soccerway(բազմ․)
- ↑ Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- ↑ «ГАБУЛОВУ И КОЛОДИНУ ПРИСВОЕНО ЗВАНИЕ «ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА»» (ռուսերեն)։ fcdynamo.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «Владимир Габулов: «Я могу стать беспощадным»» (ռուսերեն)։ region15.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ Неизвестный Габулов. Семь неизвестных фактов о Владимире Габулове
- ↑ 6,0 6,1 «Профиль Владимира Габулова на сайте ФК «Анжи»» (ռուսերեն)։ fc-anji.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ 7,0 7,1 7,2 «Владимир Габулов» (ռուսերեն)։ euro-football.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «Профиль Владимира Габулова» (ռուսերեն)։ fc-dynamo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «Дебют Владимира Габулова» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «Обидчик игроков «Черноморца» дисквалифицирован на 10 матчей» (ռուսերեն)։ yuga.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «Габулов дисквалифицирован на 10 матчей» (ռուսերեն)։ sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Матчи Владимира Габулова» (անգլերեն)։ national-football-teams.com։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ ««Спартак» - ЦСКА 1:1» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «ЦСКА - «Томь» 2:0» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «ЦСКА - «Динамо» 1:2» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24
- ↑ «Список 33 лучших игроков ЧР 2007 года» (ռուսերեն)։ sport-express.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ ««Амкар» арендовал Габулова» (ռուսերեն)։ gazeta.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов раскрыл причины перехода в «Амкар»» (ռուսերեն)։ yuga.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «ВЛАДИМИР ГАБУЛОВ: «СПАСИБО ВСЕМ, КТО МЕНЯ ПОДЕРЖИВАЛ…»» (ռուսերեն)։ fckuban.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Финал Кубка России 2008» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «ЦСКА "перепенальтил" «Амкар»» (ռուսերեն)։ championat.com։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Финал Кубка России» (ռուսերեն)։ championat.com։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Сезон 2007/2008» (անգլերեն)։ transfermarkt.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Владимир Габулов перешёл в «Динамо»» (ռուսերեն)։ sovsport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов в «Динамо»» (ռուսերեն)։ fckuban.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Владимир Габулов получил серьезную травму» (ռուսերեն)։ footballrussia.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Дерби с переломом» (ռուսերեն)։ rg.ru։ Վերցված է 2013-06-25
- ↑ ««Динамо» - «Амкар» 0:0» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Болельщики «Динамо» назвали Габулова лучшим игроком сезона» (ռուսերեն)։ sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов - лучший игрок «Динамо»» (ռուսերեն)։ fc-dynamo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «РФС назвал 33 лучших футболистов российской премьер-лиги сезона-2009» (ռուսերեն)։ rg.ru։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Круглосуточный джентльмен» (ռուսերեն)։ sovsport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов выбыл из строя на две-три недели» (ռուսերեն)։ soccer.ru։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов перешёл в «Анжи»» (ռուսերեն)։ fc-anji.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов в «Анжи»» (ռուսերեն)։ lifesports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Гаджи Гаджиев: "Скорее всего, отдадим Габулова в аренду ЦСКА"» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов арендован ЦСКА у «Анжи»» (ռուսերեն)։ sport-express.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов не сможет играть в «Анжи» после полугодовой аренды в ЦСКА» (ռուսերեն)։ ria.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов сможет играть за «Анжи» после перерыва» (ռուսերեն)։ news.sportbox.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Владимир Габулов: "Ничего особенного не совершил"» (ռուսերեն)։ sport-express.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ ««Динамо» - «Анжи» - 0:1» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов в сезоне 2012/13» (անգլերեն)։ transfermarkt.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «В списке 33-х лучших девять игроков ЦСКА» (ռուսերեն)։ sport-express.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Отфутболили: Сулейман Керимов втрое сокращает бюджет «Анжи»» (ռուսերեն)։ forbes.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Вот и сказке конец» (ռուսերեն)։ gazeta.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ ««Динамо» представило Габулова, Ионова и Самба» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «ТРАНСФЕР ГАБУЛОВА БЬЁТ РЕКОРД ПОЧТИ В ДВА РАЗА» (ռուսերեն)։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов в чемпионате России 2013/14» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «ВРАТАРСКАЯ ПРОБЛЕМА ЧЕРЧЕСОВА» (ռուսերեն)։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ ««Динамо» забило «Ростову», сколько захотело» (ռուսերեն)։ championat.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов: стараюсь почерпнуть из критики то, что может принести пользу в футболе» (ռուսերեն)։ rsport.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ ««Панатинаикос» 1:2 «Динамо»» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ ««Торпедо» 1:3 «Динамо»» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Лига Европы. Станислав Черчесов: «Пауза пошла Габулову на пользу»» (ռուսերեն)։ eurosport.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ ««Эшторил» у ног Габулова» (ռուսերեն)։ gazeta.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «ЛУЧШИЕ ГОЛКИПЕРЫ ПРЕМЬЕР-ЛИГИ. ЮРЧЕНКО - ВНЕ КОНКУРЕНЦИИ, ЛОДЫГИН - ВНЕ ЛИДЕРОВ» (ռուսերեն)։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Владимир Габулов вошёл в Клуб Льва Яшина» (ռուսերեն)։ fcdynamo.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов в чемпионате России 2014/15» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов в Лиге Европы 2014/15» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «УЕФА отстранил «Динамо» от участия в еврокубках на один сезон» (ռուսերեն)։ championat.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Иностранные игроки покидают "Динамо": если звезды уходят, то это кому-то нужно?» (ռուսերեն)։ vesti.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Решение УЕФА: дисквалификация в еврокубках на сезон» (ռուսերեն)։ fcdynamo.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Снова по новой. «Динамо» опять меняет курс и структуру» (ռուսերեն)։ championat.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов в чемпионате России 2015/16» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Владимир Габулов: Контакта с Кобелевым нет» (ռուսերեն)։ sovsport.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ ««Динамо» и «Мордовия» вылетели в ФНЛ» (ռուսերեն)։ championat.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Владимир Габулов объявил об уходе из "Динамо"» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов: Мамаев кричал Платини – «Кто тебе лучше отдаст?!»» (ռուսերեն)։ championat.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- ↑ «Матчи молодёжной сборной 2004» (ռուսերեն)։ rusteam.permian.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Польша 2:2» (անգլերեն)։ eu-football.info։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Товарищеский матч Россия - Польша» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Габулов: Впечатления от дебюта в сборной самые приятные» (ռուսերեն)։ yuga.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ 74,0 74,1 «Россия - Македония 3:0» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Англия 2:1» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Израиль 1:2» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Андорра 1:0» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Хиддинк назвал окончательный состав сборной России на Евро-2008» (ռուսերեն)։ euro2008.lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Венгрия 1:1» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Владимир Габулов: «Рад, что добились «сухой» победы»» (ռուսերեն)։ eurosport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «ЗАВЕЩАНИЕ АДВОКАТА» (ռուսերեն)։ sport-express.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - США 2:2» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Исландия 2:0» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Россия - Бразилия 1:1» (ռուսերեն)։ football.kulichki.net։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Расширенный состав национальной сборной» (ռուսերեն)։ rfs.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Капелло назвал окончательные составы сборной России на первые игры года» (ռուսերեն)։ lenta.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Смолов, Миранчук и Зобнин попали в расширенный список сборной России» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Габулов: будем ждать другого главного тренера сборной и нового тренера вратарей» (ռուսերեն)։ championat.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Кира Габулова про семью, мужа и футбол» (ռուսերեն)։ pinkfootball.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Владимир Габулов назвал дочь Амелией» (ռուսերեն)։ sport-express.ru։ Վերցված է 2015-01-7
- ↑ «Габуловы. Братская крепость» (ռուսերեն)։ sovsport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Официально: Георгий Габулов перешёл в «Анжи»» (ռուսերեն)։ eurosport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ «Георгий Габулов: Все шло к тому, что я покину «Анжи»» (ռուսերեն)։ sovsport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-25
- ↑ ««Оренбург» подписал контракт с Георгием Габуловым» (ռուսերեն)։ gazeta.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ Указ Президента РФ от 12.06.2006 N 610
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Գաբուլովի էջը rusteam.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքում
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Անժիի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ