Մարիո Ֆիգեյրա Ֆեռնանդես
![]() Ֆեռնանդեսը Ռուսաստանի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Mário Figueira Fernandes | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 19, 1990[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Կաետանու դու Սուլ, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 2 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2009 |
![]() | ||
2009 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2012 |
![]() | 54 | (1) |
2012-ներկա |
![]() | 151 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 |
![]() | 1 | (0) |
2017-ներկա |
![]() | 10 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարիո Ֆիգեյրա Ֆեռնանդես (պորտ.՝ Mário Figueira Fernandes, սեպտեմբերի 19, 1990[1][2], Սան Կաետանու դու Սուլ, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։ Ներկայումս հանդես է գալիս ԲԿՄԱ Մոսկվայի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեմիո[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆեռնանդեսը սկսել է Գրեմիոյում[4]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունիսի 28-ին՝ Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2010 թվականի փետրվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Վերանոպոլիսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ավաիի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ֆլամենգոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[8]։ Ֆեռնանդեսը ամրապնդվեց Գրեմիոյի հիմնական թիմում և ակումբի կազմում անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

ԲԿՄԱ Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ապրիլի 25-ին Գրեմիոյի նախագահը հայտարարեց, որ Ֆեռնանդեսը կտեղափոխվի ԲԿՄԱ Մոսկվա 15 միլիոն եվրոյի դիմաց[9]։ Մայիսի 4-ին բրազիլացին 5 տարվա պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի հետ[10][11]՝ ստանալով 13 համարի մարզաշապիկը[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 21-ին՝ Ռոստովի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆեռնանդեսը անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի ԱԻԿ-ի դեմ խաղում[15]։
2013 թվականի մայիսի 18-ին՝ Կուբանի դեմ խաղում Ֆեռնանդեսը ստացավ ծանր վնասվածք[16]՝ շարքից դուրս մնալով 6 ամսով և չկարողանալով տոնել չեմպիոնությունը ԲԿՄԱ-ի մնացած ֆուտբոլիստների հետ[17]։ 2012-13 մրցաշրջանում նա ընդգրկվեց Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում[18]։ Ֆեռնանդեսը վնասվածքից վերադարձավ 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Սոկոլ Սարատովի դեմ խաղում[21][22]։
Չեմպիոնների Լիգայում Ֆեռնանդեսը իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ռոմայի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում հեղինակեց 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ Անժիի դեմ խաղում[24]։ 2017 թվականի հունիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2022 թվականը[25]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի ազգային հավաքական Ֆեռնանդեսը առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերին՝ Արգենտինայի դեմ խաղերի[26][27] համար, սակայն նա մերժեց հրավերը «անձնական խնդիրների պատճառով»։ Իր դեբյուտը Բրազիլիայի հավաքականում նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դանիլոյին Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[28]։
2016 թվականի հուլիսի 13-ին Ֆեռնանդեսը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն[29], որպեսզի հանդես գա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Օգոստոսին նա հրավիրվեց Ռուսաստանի հավաքական՝ Թուրքիայի և Գանայի դեմ խաղերի համար, սակայն չմիացավ հավաքականին, քանի որ իրավասու չէր հանդես գալ մինչև 2017 թվականի ապրիլը։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում[30][31]։
2018 թվականի մայիսի 11-ին Ֆեռնանդեսը ներառվեց Ռուսաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված կազմում[32]։ Հունիսի 3-ին նա ընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[33][34]։ Նա թիմի մեկնարկային կազմում անցկացրեց Ռուսաստանի բոլոր 5 հանդիպումները[35]՝ հունիսի 19-ին տալով գոլային փոխանցում Դենիս Չերիշևին Եգիպտոսի դեմ խաղում[36]։ Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 115-րդ րոպեին Ֆեռնանդեսը դարձավ գլխով գոլի հեղինակ[37]՝ հավասարեցնելով հաշիվը և խաղը տեղափոխելով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։ Այնուամենայնիվ, հարվածաշարում նա շեղ իրացրեց իր 11-մետրանոցը[38], ինչի պատճառով Ռուսաստանը պարտվեց[39] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[40][41]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[42]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրեմիո | 2009 | Սերիա A | 19 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 | |
2010 | 2 | 0 | 7 | 0 | — | 16 | 1 | 25 | 1 | |||
2011 | 33 | 1 | — | 3 | 0 | 12 | 1 | 48 | 2 | |||
2012 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | 5 | 0 | |||
Ընդհանուր | 54 | 1 | 7 | 0 | 3 | 0 | 33 | 2 | 97 | 3 | ||
ԲԿՄԱ Մոսկվա | 2012–13 | Պրեմիեր Լիգա | 28 | 0 | 3 | 0 | 2 | 0 | — | 33 | 0 | |
2013–14 | 12 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 1 | ||
2014–15 | 29 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 39 | 0 | ||
2015–16 | 27 | 1 | 5 | 0 | 9 | 0 | — | 41 | 1 | |||
2016–17 | 30 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 36 | 0 | ||
2017–18 | 25 | 0 | 0 | 0 | 12 | 0 | — | 37 | 0 | |||
Ընդհանուր | 151 | 1 | 14 | 1 | 34 | 0 | 2 | 0 | 201 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 205 | 2 | 21 | 1 | 37 | 0 | 35 | 2 | 298 | 5 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[42]
Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 3 | 0 |
2018 | 7 | 1 |
Ընդհանուր | 10 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Հուլիսի 7, 2018 | Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան | ![]() |
2–2 | 2–2 (3–4 պ) | ԱԱ 2018 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրեմիո
- Լիգա Գաուշու. 2010
- ԲԿՄԱ Մոսկվա
- Ռուսաստանի առաջնություն. 2012–13, 2013–14, 2015–16
- Ռուսաստանի գավաթ. 2012–13
- Ռուսաստանի սուպերգավաթ. 2013, 2014
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արծաթե գնդակ. 2011
- Լիգա Գաուշուի խորհրդանշական հավաքական. 2010[43]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Russia - M. Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Who is Mario Fernandes? Russia’s Brazilian World Cup star who overcame depression and snubbed Real Madrid | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Sport Club do Recife - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jun 28, 2009 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Grêmio vs. Veranópolis - 18 February 2010 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Avaí Futebol Clube (SC), Grêmio Foot-Ball Porto Alegrense, Sep 25, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Clube de Regatas do Flamengo, Oct 30, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Президент "Гремио" подтвердил, что ЦСКА договорился о трансфере Марио Фернандеса»։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Фернандес стал армейцем»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Защитник Марио Фернандес подписал контракт с ПФК ЦСКА»։ rsport.ria.ru։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Встреча ПФК ЦСКА с болельщиками»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Новичок ЦСКА Марио Фернандес получил футболку с 13-м номером»։ Վերցված է 2018-07-08
- ↑ «CSKA Moscow - FK Rostov, Jul 21, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «AIK Solna - CSKA Moscow, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «CSKA Moscow - Kuban Krasnodar, May 18, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Защитник ЦСКА Фернандес вернётся в строй через три месяца»։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Назван список 33 лучших футболистов минувшего чемпионата России»։ NEWSru.com։ Վերցված է 2018-07-08
- ↑ «CSKA Moscow - Spartak Moscow, Nov 23, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Марио Фернандес выйдет в стартовом составе ЦСКА на матч со "Спартаком"»։ rsport.ria.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին։ Վերցված է 2018-07-08
- ↑ «CSKA Moscow - Sokol Saratov, Mar 2, 2014 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «ЦСКА – «Сокол» – 2:0. Гол Фернандеса принес победу армейцам»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «AS Roma - CSKA Moscow, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «CSKA Moscow - Anzhi Makhachkala, Aug 1, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Марио Фернандес в ПФК ЦСКА до 2022 года!»։ pfc-cska.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Argentina - Brazil, Sep 15, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Brazil - Argentina, Sep 29, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Brazil - Japan, Oct 14, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Указ Президента Российской Федерации В. Путина от 13 июля 2016 года № 331 «О приёме в гражданство Российской Федерации»։ publication.pravo.gov.ru։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Russia - South Korea, Oct 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Игрок ЦСКА Марио Фернандес дебютировал в составе сборной Бразилии»։ www.sovsport.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Расширенный состав для подготовки к Чемпионату мира»։ www.rfs.ru (ru-RU)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018»։ www.rfs.ru (ru-RU)։ Վերցված է 2018-07-08
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Teams - Russia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2018-07-08
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - MARIO FERNANDES - Mario Fernandes - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Russia - Egypt, Jun 19, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «Croatia face England in World Cup semi after Russia’s roller-coaster ride ends in tears»։ South China Morning Post (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «World Cup 2018: Croatia beat hosts Russia 4-3 on penalties to reach semi-final»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-07։ Վերցված է 2018-07-08
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Croatia through as hosts pay the penalty - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-08
- ↑ Hytner David (2018-07-07)։ «Croatia book World Cup semi-final with England after penalty shootout win»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ 42,0 42,1 «Mário Fernandes»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-08
- ↑ «globoesporte.com > Estaduais > Campeonato Gaúcho - NOTÍCIAS - Grêmio domina a eleição dos melhores do Gauchão 2010. Inter fica fora da lista»։ globoesporte.globo.com (pt-br)։ Վերցված է 2018-07-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարիո Ֆիգեյրա Ֆեռնանդես Վիքիպահեստում |
---|
- Ֆեռնանդեսը transfermarkt-ում
- Ֆեռնանդեսը soccerbase.com-ում
- Ֆեռնանդեսը WhoScored.com կայքում
- Ֆեռնանդեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆեռնանդեսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Ֆեռնանդեսը Գրեմիոյի պաշտոնական կայքում
- Ֆեռնանդեսը ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գրեմիոյի ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ