Ադամա Տրաորե (ֆուտբոլիստ, ծնված 1995)
Տրաորեն Մալիի հավաքականի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Մալի | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Բամակո, Մալի | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մոնակո | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2013 | Ռեալ Բամակո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 | Բակարիջան | 3 | (0) |
2014-2015 | Լիլ | 20 | (2) |
2014 | → Մուսկրոն Պերյուվելզ | 2 | (0) |
2015-ներկա | Մոնակո | 14 | (5) |
2017 | → Ռիու Ավի | 7 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Մալի Մ20 | 11 | (4) |
2015-ներկա | Մալի | 5 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադամա Տրաորե (ֆր.՝ Adama Traoré, հունիսի 28, 1995[1], Բամակո, Մալի), մալիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Մալիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տրաորեն սկսել է Բակարիջանում[3]։ 2014 թվականի հունվարին նա տեղափոխվեց Լիլ, ինչից հետո վարձավճարով միացավ բելգիական Մուսկրոն Պերյուվելզին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց ապրիլի 20-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում[4]։ Մուսկրոնի կազմում Տրաորեն անցկացրեց 3 հանդիպում։
Իր դեբյուտը Լիլի կազմում Տրաորեն նշեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին փոխարինման մտնելով Նիսի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 5-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 7-ին՝ Էվիանի դեմ խաղում[7]։ Ապրիլի 19-ին նա գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[8]։ Լիլի կազմում Տրաորեն անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։
Մոնակո
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 10-ին Տրաորեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ փոխարինելով Մարիո Պաշալիչին Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Մոնակոյի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ Թուլուզի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Լիլի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Մոնպելիեի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 6-2 հաշվով[16]։
2017 թվականի հունվարի 31-ին Տրաորեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ռիու Ավիին[17][18]։ Իր դեբյուտը նշեց մարտի 12-ին՝ Մորեյրենսեի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 1-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[20]։ Ռիու Ավիի կազմում Տրաորեն անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[21]։ 2017-18 մրցաշրջանում մալիացին վերադարձավ Մոնակո, սակայն բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը վնասվածքների պատճառով[22]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նա դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[23]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրաորեն ներկայացրել է Մալին մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2013 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին և աշխարհի առաջնությանը[24]։ 2015 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[25]՝ անցկացրած 7 խաղերում դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[26]։ Տրաորեն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[27], իսկ Մալին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում[28]՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Սենեգալին[29][30]։
Իր դեբյուտը Մալիի ազգային հավաքականում Տրաորեն նշեց 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Բուրկինա Ֆասոյի դեմ ընկերական խաղում[31]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Բենինի դեմ խաղում[32]։ 2017 թվականին Տրաորեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[33][34], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Մալին դուրս մնաց խմբային փուլից[35]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մուսկրոն (վարձավճար) | 2013–14 | Երկրորդ Դիվիզիոն | 2 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 3 | 0 | |
Լիլ | 2014–15 | Լիգա 1 | 20 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 24 | 2 |
Մոնակո | 2015–16 | 6 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
2016–17 | 5 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 7 | 2 | ||
2017–18 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 3 | ||
2018–19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 14 | 5 | 0 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 18 | 5 | ||
Ռիու Ավի (վարձավճար) | 2016–17 | Պրիմեյրա Լիգա | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 |
Կարիերայի ընդհանուր | 43 | 8 | 1 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 52 | 8 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[36]
Մալի | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 1 | 0 |
2016 | 2 | 1 |
2017 | 2 | 0 |
Ընդհանուր | 5 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 4, 2016 | Մարտի 26 մարզադաշտ, Բամակո, Մալի | Բենին | 4–1 | 5–2 | Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնակո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Mali - Adama Traoré II - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Qui es-tu, Adama "Noss" Traoré ? - Reportages - Actualité du foot». 2015 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Royal Excel Mouscron - KVC Westerlo, Apr 20, 2014 - Proximus League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «OGC Nice - LOSC Lille, Sep 24, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Olympique Lyon - LOSC Lille, Oct 5, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «LOSC Lille - FC Évian Thonon Gaillard, Jan 7, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «LOSC Lille - FC Girondins Bordeaux, Apr 19, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Adama Traore | Football Stats | Monaco | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Adama Traoré moves to AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Monaco sign U20 star winger Traore from Lille». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Malian international Adama Traoré signs for AS Monaco». www.kingfut.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «AS Monaco - BSC Young Boys, Aug 4, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «FC Toulouse - AS Monaco, Aug 22, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «LOSC Lille - AS Monaco, Sep 10, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «AS Monaco - HSC Montpellier, Oct 21, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Adama Traoré prêté à Rio Ave | News | AS Monaco FC». www.asmonaco.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «OFFICIAL - Rio Ave sign Adama TRAORE on loan from AS Monaco». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Rio Ave FC - Moreirense FC, Mar 12, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Boavista Porto FC - Rio Ave FC, Apr 1, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Adama Traore | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Broken ankle for Adama Traoré | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «AS Monaco - EA Guingamp, Nov 4, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Statistics - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ FIFA.com (2015 թ․ հունիսի 20). «Mali's magician Traore nets top honour». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Senegal-Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Senegal U20 - Mali U20, Jun 20, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Mali beat Senegal 3-1 in Auckland to grab third place at Fifa U-20 World Cup». Stuff (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Burkina Faso - Mali, Oct 9, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Mali - Benin, Sep 4, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Mali announce final squad for Afcon 2017 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Mali unveil final squad for Cup of Nations». www.newvision.co.ug. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Uganda and Mali both out after draw». Eurosport. 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 36,0 36,1 «Adama Traoré». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրաորեի պաշտոնական Տվիտերի էջը
- Տրաորեն transfermarkt-ում
- Տրաորեն soccerbase.com-ում
- Տրաորեն WhoScored.com կայքում
- Տրաորեն Մոնակոյի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-01 Wayback Machine
- Տրաորեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-12-11 Wayback Machine
- Տրաորեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամա Տրաորե (ֆուտբոլիստ, ծնված 1995)» հոդվածին։ |
|
|
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Մալիացի ֆուտբոլիստներ
- Մալիի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Մուսկրոն Պերյուվելզի ֆուտբոլիստներ
- Ռիու Ավիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ