Ժան-Էդ Ահոլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժան-Էդ Ահոլու
Jean-Eudes Aholou
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1994(1994-03-20)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Yopougon, Abidjan Department, Lagunes region, Կոտ դ'Իվուար
Հասակ 186 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Ֆրանսիա Լիլ B 49 (4)
2015-2017 Ֆրանսիա Օրլեան 52 (5)
2017-2018 Ֆրանսիա Ստրասբուրգ 50 (5)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 2 (0)
Ազգային հավաքական
2011 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Մ17 4 (0)
2016 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Մ23 5 (0)
2018-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2018

Ժան-Էդ Ահոլու (ֆր.՝ Jean-Eudes Aholou, մարտի 20, 1994(1994-03-20)[1], Yopougon, Abidjan Department, Lagunes region, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրլեան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահոլուն Լիլի ակադեմիայի սան է։ 2015 թվականի հուլիսի 13-ին նա միացավ Ազգային առաջնությունում հանդես եկող Օրլեանին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ փոխարինման մտնելով Սերկլ Ատլետիկի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Օրլեանի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Տուրի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի մայիսի 13-ին՝ Լյուսոնի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում Ահոլուն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Օրլեանին տեղափոխվել Լիգա 2[6]։ Առաջին հանդիպումը Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 29-ին՝ Հավրի դեմ խաղում[7]։ Օրլեանի առաջին թիմի կազմում Ահոլուն անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ստրասբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 16-ին Ահոլուն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Ստրասբուրգի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 27-ին՝ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։ Փետրվարի 7-ին նա հեռացվեց խաղադաշտից Տրուայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 81-րդ րոպեին[10]։ Իր առաջին մրցաշրջանում Ահոլուն անցկացրեց 18 հանդիպում[11]՝ օգնելով Ստրասբուրգին հաղթել Լիգա 2-ը և տեղափոխվել Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն[12][13]։

Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում Ահոլուն անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Ստրասբուրգի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[15]։ 2018 թվականի փետրվարի 11-ին Ահոլուն գոլի հեղինակ դարձավ Տրուայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ Փետրվարի 17-ին նա բացեց հանդիպման հաշիվը Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, սակայն Ստրասբուրգը պարտվեց 5-2 հաշվով[17]։ Ակումբի կազմում Ահոլուն անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 25-ին Ահոլուն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[20]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[21][22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահոլուն ներկայացրել է Կոտ դ'Իվուարը մինչև 17 և մինչև 23 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին և աշխարհի առաջնությանը[23]։ Աշխարհի առաջնությունում Ահոլուն անցկացրեց 4 հանդիպում, իսկ Կոտ դ'Իվուարը դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ 3-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[24][25]։

Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում իր դեբյուտը Ահոլուն նշեց 2018 թվականի մարտի 24-ին՝ փոխարինելով Ֆրանկ Կեսիեին Տոգոյի դեմ ընկերական խաղում[26]։ Առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 27-ին՝ Մոլդովայի դեմ խաղում[27]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[28]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիլ B 2012–13 Ազգային առաջնություն 2 5 0 5 0
2013–14 24 3 24 3
2014–15 20 1 20 1
Ընդհանուր 49 4 0 0 0 0 0 0 49 4
Օրլեան 2015–16 Ազգային առաջնություն 32 2 1 0 1 0 34 2
2016–17 Լիգա 2 20 3 0 0 2 0 22 3
Ընդհանուր 52 5 1 0 0 0 3 0 56 5
Ստրասբուրգ 2016–17 Լիգա 2 15 0 2 0 0 0 17 0
2017–18 Լիգա 1 35 5 3 0 2 0 40 5
Ընդհանուր 50 5 5 0 0 0 2 0 57 5
Մոնակո 2018–19 Լիգա 1 2 0 0 0 0 0 1 0 3 0
Կարիերայի ընդհանուր 153 14 6 0 0 0 6 0 165 14

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[28]

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրասբուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Côte d'Ivoire - J. Aholou - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  3. «US Orléans - CA Bastia, Aug 7, 2015 - Championnat National - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  4. «US Orléans - Tours FC, Aug 11, 2015 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  5. «Luçon Football Club - US Orléans, May 13, 2016 - Championnat National - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  6. «CHAMPIONNAT NATIONAL 2015-2016 - Résultats et classement - FFF»։ Fédération Française de Football (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-08-25 
  7. «US Orléans - AC Le Havre, Jul 29, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  8. «Aholou signe au Racing»։ www.rcstrasbourgalsace.fr (fr-FR)։ Վերցված է 2018-08-25 
  9. «Nîmes Olympique - RC Strasbourg Alsace, Jan 27, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  10. «ES Troyes AC - RC Strasbourg Alsace, Feb 7, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  11. «Jean Eudes Aholou | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-25 
  12. 12,0 12,1 «Ligue 2: Strasbourg win title as Amiens promoted after 96th-minute winner»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-20։ Վերցված է 2018-08-25 
  13. «Amiens promoted after 96th-minute winner»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  14. «Olympique Lyon - RC Strasbourg Alsace, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  15. «RC Strasbourg Alsace - Olympique Marseille, Oct 15, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  16. «RC Strasbourg Alsace - ES Troyes AC, Feb 11, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  17. «Paris Saint-Germain - RC Strasbourg Alsace, Feb 17, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  18. «Jean-Eudes Aholou joins AS Monaco | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Վերցված է 2018-08-25 
  19. «Official | AS Monaco confirm the signing of midfielder Jean-Eudes Aholou from Strasbourg | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-08-25 
  20. «Monaco sign Aholou after Moutinho exit | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  21. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  22. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return»։ Mail Online։ Վերցված է 2018-08-25 
  23. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - Côte d'Ivoire d'Ivoire - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-25 
  24. «France U17 - Ivory Coast U17, Jul 1, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  25. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Matches - France-Côte d'Ivoire - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-25 
  26. «Togo - Ivory Coast, Mar 24, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  27. «Ivory Coast - Moldova, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-25 
  28. 28,0 28,1 «Jean-Eudes Aholou»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]