Ժեմերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժեմերսոն
Jemerson
399036 sPICT.jpg
Ժեմերսոնը Մոնակոյի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jemerson de Jesus Nascimento
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ժերեմուաբու, Իտամարաժու, Բրազիլիա
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 5
Պատանեկան կարիերա
2009-2010 Բրազիլիա Կոնֆյանսա
2010-2012 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 62 (4)
2012   Բրազիլիա Դեմոկրատա 12 (0)
2016 Ֆրանսիա Մոնակո B 1 (0)
2016-ներկա Ֆրանսիա Մոնակո 73 (4)
Ազգային հավաքական
2017-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 24-ի, 2018

Ժեմերսոն դե Ժեզուս Նասիմենտո (պորտ.՝ Jemerson de Jesus Nascimento, օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1], Ժերեմուաբու, Իտամարաժու, Բրազիլիա), կամ պարզապես Ժեմերսոն, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մինեյրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեմերսոնը Ատլետիկո Մինեյրոյի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 7-ին՝ Կրիսիումայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Վիլա Նովայի դեմ Լիգա Մինեյրոյի խաղում[5]։ Առաջին հանդիպումը մայրցամաքային առաջնություններում անցկացրեց հուլիսի 17-ին՝ Ռեկոպա Սուդամերիկանայի Լանուսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2015 թվականի մայիսի 17-ին՝ դուբլ ձևակերպելով Ֆլումինենսեի դեմ խաղում[7]։ Սեպտեմբերի 20-ին բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ Ֆլամենգոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[8]։ Ատլետիկո Մինեյրոյի կազմում Ժեմերսոնը անցկացրեց 100 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ և ընդգրվկելով 2015 թվականի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[9]։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 31-ին Ժեմերսոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[10][11]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[12][13]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց փետրվարի 9-ին՝ Ֆրանսիայի գավաթի Սոշոյի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց մարտի 20-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[15]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 21-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[17]։ 2016-17 մրցաշրջանում Ժեմերսոնը անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում[18]՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Մոնակոյին հաղթել Ֆրանսիայի առաջնությունը[19][20]։

2017 թվականի հուլիսի 29-ին Ժեմերսոնը խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[21]։ Օգոստոսի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[22]։ 2018 թվականի մարտի 31-ին Ժեմերսոնը մասնակցեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին, սակայն Մոնակոն պարտվեց 3-0 հաշվով[23]։ Ապրիլի 21-ին նա հեռացվեց խաղադաշտից Գենգանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 21-րդ րոպեին[24]։ 2017-18 մրցաշրջանում Ժեմերսոնը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Բրազիլիայի ազգային հավաքական Ժեմերսոնը հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերին՝ Պերուի դեմ խաղի համար[26], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ փոխարինելով Տիագո Սիլվային Ավստրալիայի դեմ ընկերական խաղում[28]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ խաղում[29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Մինեյրո 2013 Սերիա A 5 0 0 0 5 0
2014 22 0 8 1 1 0 5 1 36 2
2015 35 4 2 0 8 0 14 2 59 6
Ընդհանուր 62 4 10 1 9 0 19 3 100 8
Մոնակո 2015–16 Լիգա 1 4 0 1 0 0 0 0 0 5 0
2016–17 34 2 2 0 15 0 3 0 54 2
2017–18 33 2 1 0 6 0 4 0 44 2
2018–19 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 73 4 4 0 21 0 8 0 106 4
Կարիերայի ընդհանուր 135 8 14 1 30 0 27 3 206 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[30]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մինեյրո
Մոնակո

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Brazil - Jemerson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  3. «Profile | Jemerson – AS Monaco’s latest Brazilian import | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-08-23 
  4. «Clube Atlético Mineiro - Criciúma Esporte Clube, Jul 7, 2013 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  5. «Villa Nova vs. Atlético Mineiro - 1 March 2014 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  6. «Club Atlético Lanús - Clube Atlético Mineiro, Jul 17, 2014 - Recopa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  7. «Clube Atlético Mineiro - Fluminense Football Club, May 17, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  8. «Clube Atlético Mineiro - Clube de Regatas do Flamengo, Sep 20, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  9. 9,0 9,1 «Vencedores do Prêmio Craque Brasileirão 2015 - Confederação Brasileira de Futebol»։ Confederação Brasileira de Futebol (pt-BR)։ Վերցված է 2018-08-23 
  10. «Jemerson set for AS Monaco | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Վերցված է 2018-08-23 
  11. «Monaco complete signing of Jemerson»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  12. «Monaco seal Jemerson signing | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  13. «Monaco agree deal for Atletico Mineiro defender Jemerson»։ 2016-01-28։ Վերցված է 2018-08-23 
  14. «FC Sochaux-Montbéliard - AS Monaco, Feb 9, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  15. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  16. «Tottenham Hotspur - AS Monaco, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  17. «AS Monaco - HSC Montpellier, Oct 21, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  18. «Jemerson | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  19. 19,0 19,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  20. Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-08-23 
  21. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  22. «AS Monaco - FC Toulouse, Aug 4, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  23. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  24. «EA Guingamp - AS Monaco, Apr 21, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  25. «Jemerson | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  26. «Uncapped defender Jemerson gets Brazil call | Free Press Journal»։ 2015-11-18։ Վերցված է 2018-08-23 
  27. «Brazil - Peru, Nov 18, 2015 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  28. «Australia - Brazil, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  29. «Japan - Brazil, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  30. 30,0 30,1 «Jemerson»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]