Վիկտոր Վասին
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Վիկտոր Վլադիմիրովիչ Վասին | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | 1988, հոկտեմբերի 6 | ||
Ծննդավայր | Լենինգրադ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 192 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան[1] | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ԲԿՄԱ (Մոսկվա) | ||
Համար | 5 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006֊2010
2009 2001֊մինչ հիմա 2014-2015 2016 |
![]() |
25 (1) 31 (1) 36 (2) 30 (2) 17 (0) | |
Ազգային հավաքական | |||
2010
2010-մինչ հիմա 2012 |
![]() |
4(0) 13(2) 2(0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիկտոր Վլադիմիրովիչ Վասին (ռուսերեն՝ Ви́ктор Влади́мирович Ва́син, հոկտեմբերի 6, 1988 թ., Լենինգրադ, ԽՍՀՄ, ռուս ֆուտբոլիստ, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանն է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011թ․ հունվարի 13֊ին պայմանագիր է կնքել ԲԿՄԱ ակումբի հետ[2]։ Տեղափոխությունից շատ չանցած Վասինը ծանր վնասվածք է ստանում, վնասելով առաջնային խաչաձև կապանները։ Հունվարի 24֊ին կատարվում է վիրաահատություն։ Ընդհանուր խմբում իր առանձին մարզումն անցկացնում է 2011թ․ մայիսի 27֊ին։ Մայիսի 29-ին Կուբանի դեմ խաղում ընդգրկվում է ընդհանուր հայտացուցակում, սակայն դուրս չի գալիս խաղադաշտ[3]։ Շուտով ֆուտբոլիստի մոտ կրկին խնդիրներ են առաջանում ծնկի հետ և նա մարզումներին կարողանում է վերադառնալ միայն հոկտեմբերին։ ԲԿՄԱ֊ի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2012թ․ ապրիլի 28-ին, երբ թիմը մրցում էր Սպարտակի հետ։ Այս խաղում Վասինը ընդմիջմանը փոխարինեց վնասվածք ստացած Վասիլի Բերեզուցկուն, իսկ հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով[4]։ Մրցաշրջանի մնացած բոլոր 3 հանդիպումներին դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում։ Հաջորդ 2 մրցաշրջաններում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 4 անգամ (բոլոր դեպքերում Ռուսաստանի գավաթի խաղարկություններում)։
2014թ․ հուլիսի 14֊ին մինչև 2014/15 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է Մորդովիա ակումբ[5]։ Նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2014թ․ օգոստոսի 2-ին առաջնության առաջին տուրի ժամանակ, երբ թիմը մրցում էր Ուրալի դեմ։ Այս խաղում նա դուրս էր եկել խաղադաշտ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը[6]։ Վասինն ամրապնդվելէր հիմնական կազմում և մասնակցեց առաջնության բոլոր հանդիպումներին։ Սեպտեմբերի 13-ին 7֊րդ տուրի հանդիպման ժամանակ, երբ թիմը մրցում էր Լոկոմոտիվի հետ, Վասինը կարողացավ իր առաջին գոլը խփել Մորդովիայի կազմում[7]։ Վասինը ԲԿՄԱ վերադառնալուց հետո մասնակցեց մի քանի հանդիպման, սակայն չկարողացավ տեղ գտնել նույնիսկ պահեստայինների նստարանին։
2016թ․ ամռանը Վասինը կրկին վարձավճարով տեղափոխվեց Ուֆա[8]։ Մինչև ձմեռային ընդմիջում ֆուտբոլիստը առանց փոխարինման մասնակցեց բոլոր հանդիպումներին։ Ցուցադրելով վստահ խաղ կարողացավ դառնալ ակումբի առաջատարներից մեկը[9]։ Ձմեռային ընդմիջման ժամանակ ԲԿՄԱ֊ն շտապեց ետ բերել ֆուտբոլիստին[10]։ Վերադարձից հետո ակումբի կազմում մասնակցեց առաջնության գարնանային հատվածի բոլոր հանդիպումներին։ 2018 թ․ փետրվարի 21-ին Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում, երբ թիմը իր տնային հանդիպումն էր անցկացնում Ցրվենա֊Զվեզդայի հետ (1:0), Վասինը կրկին ստանում է առաջնային խաչաձև կապանների վնասվածք։ Հինգ օր անց ֆուտբոլիստին վիրահատում են[11]։
Կարիերան ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010թ․ օգոստոսի 11-ին անցկացրել է իր միակ հանդիպումը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում,երբ թիմը մրցում էր Լատվիայի երիտասարդական հավաքականի դեմ։
2010թ․ նոյեմբերին հավաքականի կազմում հրավեր է ստանում մասնակցելու Բելգիայի հետ ընկերական հանդիպմանը։ Վասինը փոխարինվում է հանդիպման 46-րդ րոպեին[12]։ Խաղի ընթացքում պաշտպանը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ, որոնցից մեկը հանգեցրեց Լուկակուի խփած գոլին[13]։
Երկրորդ հրավերը հավաքականից եղավ միայն 5 տարի անց, երբ թիմը մրցում էր Խորվաթիայի դեմ (1:3)։
2017թ․ մարտին Բելգիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ կարողանում է բացել խաղի հաշիվը խփելով իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով[14]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կնոջ անունը Եվգենիա է։ Ունեն 2 որդի։ Նրանցից փոքրը՝ Կիրիլը ծնվել է 2015թ․ օգոստոսի 10֊ին[15]։
Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
թարմացվել է 2018թ․ փետրվարի 22-ին
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մակարդակ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
![]() |
2007 | I | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2008 | I | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
2010 | I | 20 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 1 | |
Ընդամենը | 25 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | ||
→ ![]() |
2009 | II | 31 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 2 |
Ընդամենը | 31 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 2 | ||
![]() |
2011/12 | I | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2012/13 | I | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2013/14 | I | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2015/16 | I | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 7 | 0 | |
2016/17 | I | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
2017/18 | I | 16 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 12 | 0 | 29 | 2 | |
Ընդամենը | 36 | 2 | 8 | 0 | 0 | 0 | 13 | 0 | 57 | 2 | ||
→ ![]() |
2014/15 | I | 30 | 2 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 4 |
Ընդամենը | 30 | 2 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 4 | ||
→ ![]() |
2016/17 | I | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
Ընդամենը | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||
Ընդամենը | 139 | 6 | 14 | 3 | 0 | 0 | 11 | 0 | 164 | 9 |
Աղբյուրներ․ rfpl.org, sportbox.ru, pfc-cska.com.
Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
թարմացվել է 2017թ․ նոյեմբերի 15-ին
Ընդամենը․ 13 խաղ / 2 գոլ, 3 հաղթանակ, 4 ոչ ոքի, 6 պարտություն։
Տարի | ԱԱ ընտրական հանդիպումներ |
ԱԱ եզրափակիչ հանդիպումներ |
ԵԱ ընտրական հանդիպումներ |
ԵԱ եզրափակիչ հանդիպումներ |
Կոնֆեդերացիաների գավաթ |
Ընկերական հանդիպումներ |
Ընդամենը | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |
2010 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2011 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2012 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2013 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2014 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2015 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2017 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 7 | 2 | 10 | 2 |
Ընդամենը | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 10 | 2 | 13 | 2 |
Աղբյուրներ․ eu-football.info.
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի չեմպիոն (3)․ 2012/13, 2013/14, 2015/16։
Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1)․ 2016/17։
Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1)․ 2011/12։
Ռուսաստանի գավաթակիր (1). 2012/13։
Աղբյուր․ soccerway.com.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Профиль игрока»։ Официальный сайт ПФК «ЦСКА» Москва
- ↑ «Контракт Васина с ЦСКА рассчитан на 4,5 года»։ Чемпионат.com։ 2011-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча ЦСКА (Москва) — «Кубань» (Краснодар) 1:1»։ Официальный сайт РФПЛ։ 2011-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-09-ին
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча ЦСКА (Москва) — «Спартак» (Москва) 2:1»։ Официальный сайт РФПЛ։ 2012-04-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-09-ին
- ↑ «Виктор Васин перешёл в «Мордовию» на правах аренды»։ Официальный сайт ФК ЦСКА Москва։ 2014-07-14
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Урал» (Екатеринбург) — «Мордовия» (Саранск) 2:3»։ Официальный сайт РФПЛ։ 2014-08-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-22-ին
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Локомотив» (Москва) — «Мордовия» (Саранск) 1:1»։ Официальный сайт РФПЛ։ 2014-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին
- ↑ «Виктор Васин — в Уфе»։ Официальный сайт ФК ЦСКА Москва։ 2016-07-01
- ↑ Сергей Титов. (2017-03-21)։ «Сухой закон. Как Семак поднял «Уфу» в пятёрку»։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին։ Վերցված է 2018-08-22
- ↑ «ПФК ЦСКА вернул Виктора Васина из аренды»։ Официальный сайт ФК ЦСКА Москва։ 2016-12-15
- ↑ «Официально. У Виктора Васина диагностирован разрыв крестообразных связок»։ sports.ru։ Վերցված է 2018-02-27
- ↑ «Протокол матча Сборная России — Сборная Бельгии 0:2»։ EU-football.info (անգլերեն)։ 2010-11-17
- ↑ «Протокол матча Сборная России — Сборная Бельгии 0:2»։ Футбол на куличках։ 2010-11-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-09-ին
- ↑ «Протокол матча Сборная России — Сборная Бельгии 3:3»։ EU-football.info (անգլերեն)։ 2017-03-28
- ↑ «У Виктора Васина родился второй сын»։ Официальный сайт ФК ЦСКА Москва։ 2015-08-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիկտոր Վասին Վիքիպահեստում |
---|
- Վասինը transfermarkt-ում
- Վասինը soccerbase.com-ում
- Վասինը WhoScored.com կայքում
- Վասինը ԲԿՄԱ Մոսկվայի պաշտոնական կայքում
- Վասինը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|