Կիրիլ Նաբաբկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Նաբաբկին
ռուս.՝ Кирилл Набабкин
Կիրիլ Նաբաբկինը ԲԿՄԱ–«Սպարտակ» խաղի ժամանակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կիրիլ Անատոլևիչ Նաբաբկին
Ազգությունը Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1986(1986-09-08)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ
Համար 14
Պատանեկան կարիերա
1993-1995 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
1996-1997 Ռուսաստան Նեֆտնյակ-Կապոտնյա
1997-2004 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2009 Ռուսաստան Մոսկվա 64 (0)
2010-մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 120 (3)
Ազգային հավաքական
2005-2008 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 16 (2)
2011 Ռուսաստան Ռուսաստան-2 1 (0)
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի դեկտեմբերի 3-ի:

Կիրիլ Անատոլևիչ Նաբաբկին (ռուս.՝ Кириилл Анатольевич Набабкин, սեպտեմբերի 8, 1986(1986-09-08)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, մոսկովյան ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի եզրային պաշտպան։ Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական, երկրորդ և ազգային հավաքականների կազմում։

Կիրիլը սկսել է իր կարիերան «Մոսկվա» ակումբում, իսկ 2009 թվականին տեղափոխվել է ԲԿՄԱ, որի կազմում հանդես է գալիս մինչ օրս։ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է երկու հանդիպման, նաև եղել է հայտավորված հավաքականի կազմում 2012 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Համարվում է Ռուսաստանի եռակի չեմպիոն (2012-2013 թթ., 2013-2014 թթ., 2015-2016 թթ.), երկակի արծաթե մեդալակիր (2010 թ., 2014-2015 թթ.), բրոնզե մեդալակիր (2011-2012 թթ.), Ռուսաստանի գավաթի (2011 թ., 2013 թ.) և սուպերգավաթի (2013, 2014 թթ.) երկակի դափնեկիր։ 2009 թվականին որպես աջ պաշտպան ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբաբկինը «Մոսկվա» ՖԱ-ի կազմում

Նաբաբկինը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 8-ին։ 1993 թվականին ապագա ֆուտբոլիստը ընդունվում է «Սպարտակի» մանկապատանեկան սպորտային դպրոց։ Նրա առաջին մարզիչն է դառնում Նիկոլայ Պարշինը[3]։ Նաբաբկինը սկզբում խաղում էր՝ որպես կիսապաշտպան, սակայն հետո նա վերաորակավորվում է որպես պաշտպան[4], չնայած նրան, որ իր խոսքերով մանուկ ժամանակվանից սկսած միշտ երազել էր խաղալ հարձակման գծում[5]։ Շուրջ չորս տարի Կիրիլը մարզվում է «Սպարտակի» այդ դպրոցում, իսկ 1996 թվականին կնքելով վարձավճարային պայմանագիր համալրում է «Նեֆտնյակ» ակումբի կազմը։ Վարձավճարային տեղափոխման ժամկետի լրանալուց հետո Նաբաբկինը դառնում է «Տորպեդո-ԶԻԼ» ակումբի ֆուտբոլիստը։ Այստեղ նրա մարզիչն է դառնում Նիկոլայ Վիկտորովիչ Վասիլևը։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մոսկվայի» (այսպես է վերանվանվել «Տորպեդո-ԶԻԼ» ակումբը) հետ ֆուտբոլիստը կնքել է 16 տարեկան հասակում։ 2004 թվականին Կիրիլը ակումբի հետ միասին հաղթանակ է տանում բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբների երկրորդ կազմերի առաջնությունում[6]։

«Մոսկվա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Պերտակովը՝ «Մոսկվայի» գլխավոր մարզիչը, սկսում է ներգրավել երիտասարդ պաշտպանին ակումբի հիմնական կազմի մարզումներին դեռևս 2004 թվականից, իսկ ակումբի հաջորդ մարզիչ Լեոնիդ Սլուցկին վերջնականապես տեղափոխում է Կիրիլին ակումբի հիմնական կազմ։ «Մոսկվայի» հիմնական կազմում Նաբաբկինը իր առաջին խաղն անցկացրել է 2005 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 փուլի շրջանակներում կայացած Մախաչկալայի «Դինամոյի» դեմ[7]։ Իսկ Պրեմիեր Լիգայում նա նշում է իր նորամուտը 2005 թվականի օգոստոսի 3-ին կայացած ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Այդ խաղում նա արժանանում է դեղին քարտի[8]։ 2005 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում Կիրիլն արժանանում է արդեն կարմիր քարտի[9]։ Ընդհանուր հաշվարկով հեռանկարային ֆուտբոլիստը իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշրջանում մասնակցում է 10 հանդիպման (7-ը առաջնությունում, իսկ 3-ը՝ գավաթի շրջանակներում)։ 2006 թվականի ապրիլին կրկին «Կռիլյայի» դեմ կայացած խաղում Նաբաբկինը վաստակում է պաշտոնական հանդիպումներում արդեն իր երկրորդ կարմիր քարտը։ Իր ամբողջ կարիերայի ընթացքից պարզվում է, որ ֆուտբոլիստը սամարայական ակումբի դեմ կայացած խաղերում չի բավարարվում միայն այդ երկու կարմիր քարտերով[10]։ Մի քանի օր հետո մարզման ժամանակ նա ստանում է ոտնաթաթի կոտրվածք[11], որի պատճառով բաց է թողնում երկու ամիս։ 2008 թվականի օգոստոսի 15-ին Նաբաբկինը նշում է իր նորամուտը Եվրոպայի ակումբային մրցաշարերում. ֆուտբոլիստը մասնակցություն է ունենում ՈՒԵՖԱ Գավաթի երկրորդ որակավորման փուլի շրջանակներում կայացած Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղին[12]։ Միոդրագ Բոժովիչի ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո՝ 2009 թվականին Կիրիլը դառնում է ակումբի հիմնական կազմի մշտական ֆուտբոլիստ[13] և ակումբի կազմում իր վերջին մրցաշրջանում մասնակցում է 30 հանդիպման։ Այդ մրցաշրջանի ընթացքում նա առաջնությունում բաց է թողնում ընդամենը մեկ հանդիպում և դա էլ կրկին «Կռիլյայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով[14]։ 2009 թվականի մրցաշրջանի արդյունքներով Նաբաբկինը ընդգրկվում է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակ[15]։

ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբաբկինը «Վոլֆսբուրգի» դեմ խաղում

2009 թվականի Ռուսաստանի առաջնությունից հետո Նաբաբկինը համալրում է ԲԿՄԱ-ի կազմը։ Քանի որ «Մոսկվան» կազմացրվել էր պարտքերի պատճառով, Կիրիլը դառնում է «բանակայինների» կազմի ֆուտբոլիստ՝ ազատ գործակալի կարգավիճակով[16]։ Տեղափոխությունից հետո Կիրիլը ասում է. «Այստեղ լուրջ մրցակցություն է ընթանում յուրաքանչյուր դիրքի համար։ Սակայն դա լավ է։ Կապացուցեմ իմ արժանությունը կապված հիմնական կազմում խաղալու հետ»[17]։ Այսպիսի արձագանքը պայմանավորված էր այն բանի հետ, որ նրա տեղափոխման պահին ԲԿՄԱ-ում հիմնական կազմի աջ պաշտպանի դիրքում խաղում էին Չիդի Օդիան և Ալեքսեյ Բերեզուցկին[18]։ Նաբաբկինը անցկանցում է իր առաջին հանդիպումը նոր ակումբի կազմում 2010 թվականի մարտի 27-ին առաջնության երրորդ տուրի շրջանակներում կայացած «Անժիի» դեմ խաղում։ Ինչպես և «Մոսկվայում», այնպես էլ այստեղ, նա իր նորամուտային խաղում արժանանում է դեղին քարտի[19]։ Եվրոպայի ակումբային մրցաշարերում Կիրիլը նոր թիմի կազմում մասնակցում է իր առաջին խաղին օգոստոսի 19-ին՝ ընդդեմ Կիպրոսի «Անորտոսիսի»[20]։ Առաջնության 29-րդ տուրում կայացած «Սպարտակի» դեմ դերբիում Կիրիլը Անտոն Խոդիրևի հետ բախման արդյունքում ստանում է դեմքի ոսկորի կոտրվածք[21]։ ԲԿՄԱ-ի կազմում իր առաջին մրցաշրջանում Կիրիլը ընդհանուր հաշվարկով մասնակցում է 16 հանդիպման։ Չնայած այն բանին, որ մրցաշրջանի սկզբում նա գնահատվում էր, որպես պահեստային թիմի ֆուտբոլիստ՝ մրցաշրջանի վերջում Կիրիլը սկսում է մշտապես ընդգրկվել թիմի հիմնական կազմ[18]։ Որոշ լրագրողներ և անձամբ ֆուտբոլիստը նշում են, որ Լեոնիդ Սլուցկին կարողանում է ամբողջությամբ բացահայտել Նաբաբկինին[3][22]։

Նաբաբկինը թիմի հիմնական կազմի հետ միասին դուրս է գալիս խաղադաշտ 2011 թվականի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչին և մասնակցում է ամբողջ խաղին։ «Բանակայինների» մրցակիցն էր այդ խաղում վլադիկավկազյան «Ալանիյան»[23]։ Խաղը ավարտվում է «բանակայինների» 2-1 հաշվով հաղթանակով, իսկ Նաբաբկինը վաստակում է իր առաջին ակումբային տիտղոսը։ Սեպտեմբերի 14-ին Կիրիլը մասնակցություն է ունենում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կայացած «Լիլի» դեմ խաղին։ Շնորհիվ Սեյդու Դումբիայի դուբլի ԲԿՄԱ-ն «մազապուրծ» է լինում պարտությունից[24]։ 2011-12 մրցաշրջանում Նաբաբկինը շարունակում է հայտավորվել ԲԿՄԱ-ի հիմնական կազմ և ներքին հարթակում մասնակցում է 36 հանդիպման, իսկ արտաքին հարթակում՝ 4[25]:

2012 թվականին Մարիո Ֆեռնանդեսին գնելուց հետո Նաբաբկինը սկսում է ավելի քիչ հայտնվել ԲԿՄԱ-ի հիմնական կազմում[26]։ Համեմատության համար 2012-13 մրցաշրջանում նա մասնակցում է 24 խաղի, իսկ 2013-14-ում՝ ընդամենը 18 խաղի[27]։

2015 թվականի մարտի 14-ին Նաբաբկինը հեղինակում է իր առաջին գնդակը ակումբային կարիերայում. նրա «զոհն» է դառնում Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ի մրցակիցը դարձած «Մորդովիան» (4-0)[28]։ Նույն թվականի մայիսի 4-ին Նաբաբկինը մասնակցում է ԲԿՄԱ-ի կազմում ունեցած՝ Ռուսաստանի առաջնության շրջանակներում իր 100-րդ խաղին[29]։ Շենիկովի վնասվածքի հետևանքով Կիրիլը ավելի շատ խաղային ժամանակ է ստանում և առաջնության գարնանային մասը հիմնական կազմում խաղում է հենց նա։ Մրցաշրջանի ավարտից հետո Սլուցկին Նաբաբկինի խաղին տալիս է դրական գնահատական[30]։

2015 թվականի օգոստոսի 30-ին Նաբաբկինը աչքի է ընկնում «Կուբանի» դեմ հանդիպման վերջին րոպեներին խփած իր գոլով, որը դառնում է այդ խաղում հաղթական[31] և «բանակայինների» պատմության մեջ արտագնա հանդիպումներում հեղինակված 500-րդ-ը[32]։ Նոյեմբերի 29-ին Կիրիլը «Անժիի» դեմ հանդիպման 10-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ, սակայն երկրորդ խաղակեսում մախաչկալացիները Իլիա Մակսիմովի ջանքերի շնորհիվ առաջ են անցում հաշվում[33]։ 2015-2016 մրցաշրջանի ընդհանուր հաշվարկով Նաբաբկինը մասնակցում 17 հանդիպման և դառնում երկու գոլի հեղինակ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կազմ և երկրորդ հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերին Նաբաբկինը նշում է իր նորամուտը Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական կազմում՝ ընդդեմ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի։ Այդ խաղում նա աչքի է ընկնում գլխով կատարած հարվածով, որը դատարկ դարպասից մի կերպ դուրս է հանում դարպասապահ Վալդիրը[34]։ Նոյեմբերի 12-ին կայանում է Դանիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղը, որում Կիրիլը, չնայած իր մարտական բնավորությանը, դառնում է այն քիչ ֆուտբոլիստներից մեկը, որը չի ստանում որևէ զգուշացում քարտի տեսքով[3][35]։ Երիտասարդական հավաքականի կազմում Կիրիլը հեղինակում է իր առաջին գոլը 2006 թվականի հոկտեմբերի 6-ին ընդդեմ Պորտուգալիայի հավաքականի[36]։ 2007 թվականի սեպտեմբերի 12-ին Նաբաբկինը Թուրքիայի հավաքականի դեմ խաղին ներկայանում է որպես հավաքականի թիմի ավագ։ Այդ խաղի միակ գնդակը հեղինակվում է թուրքերի կողմից՝ 11 մետրանոց նշանակետից կատարած հարվածով. 11 մետրանոց հարվածի նշանակման պատճառն այն էր, որ Կիրիլի մոտ սեփական տուգանային հրապարակի մատույցներում ձեռքով խաղ էր նկատվել[37]։ Երիտասարդական հավաքականի կազմում իր վերջին՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղում Կիրիլը գոլի հեղինակ է դառնում, իսկ Ռուսաստանի հավաքականը հաղթում է 4-0 հաշվով[38]։ Ընդհանուր հաշվարկով Նաբաբկինը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում է 16 խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ։

2011 թվականի օգոստոսին Յուրի Կրասնոժանը ընդգրկում է Նաբաբկինին Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմ՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ խաղին մասնակցություն ունենալու նպատակով[39]։ Կիրիլը դուրս է գալիս խաղադաշտ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Կամիլ Ագալարովին։ Երկրորդ հավաքականն այդ խաղում տանում է 2:1 հաշվով հաղթանակ[40]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 15-ին, Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ խաղից հետո, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշում է, որ վնասվածք ստացած Ռոման Շիշկինի փոխարեն Եվրո-2012-ում մասնակցություն ունենալու նպատակով հավաքականի կազմ կհայտավորվի՝ Կիրիլ Նաբաբկինը։ Շիշկինը հավաքականում Ալեքսանդր Անյուկովի առաջին փոխարինողն էր, սակայն վնասվածքի պատճառով նրա դերը ստանում է Նաբաբկինը[41]։ 2012 թվականի հունիսի 1-ին Նաբաբկինը կատարում է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նրա առաջին մրցակիցներն են դառնում իտալացիները, որոնց դեմ ընկերական խաղին նա մասնակցում է առանց փոխարինվելու[42][43]։ Եվրոպայի առաջնությունում Նաբաբկինը ոչ մի խաղի չի մասնակցում։ Փետրվարի 6-ին Ֆաբիո Կապելոն հրավիրում է Կիրիլին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը մասնակցելու[44]։ Այդ խաղում Կիրիլը մասնակցում է ընդամենը 15-րոպեի՝ հանդիպման 75-րդ րոպեին Վլադիմիր Բիստրովին փոխարինելով։ 2014 թվականի աշխարի առաջնությունից հետո Նաբաբկինը հայտավորվում է ազգային հավաքականի կազմ Ադրբեջանի և Եվրո-2016-ի որակավորման փուլում Լիխտենշտայնի ազգային հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար[45], սակայն այդ խաղերում նա մասնակցություն չի ունենում։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբաբկինը համարվում է ունիվերսալ պաշտպան. նա ընդունակ է խաղալ պաշտպանության երկու եզրերում, ինչպես նաև կենտրոնում[6][46]։ Ֆուտբոլիստի դրական որակները նշելիս «Սովետական սպորտ» թերթի լրագրող Վլադիսլավ Ուսաչևը առանձնացրել է Նաբաբկինի «կառչելիությունը», արագությունը և կոշտությունը[47], իսկ «Sports.ru»-ի խմբագիր Դենիս Ռոմանցովը խոսել է նրա բնավորության մարտական և անզիջող գծերի և առաջատարական որակների մասին։ Կիրիլը հաճախ քննադատությունների է արժանացել կոշտ խաղի և մեծաքանակ զգուշացումների համար, սակայն համեմատած մյուս աջ պաշտպանների հետ Նաբաբկինը գործում է ավելի վստահ[41]։ Ֆուտբոլիստը սիրում է միանալ գրոհներին, սակայն որոշ լրագրողների կարծիքով՝ նա դա վատ է անում[48][49]։ Ալեքսանդր Բուբնովի (նախկին ֆուտբոլիստ և ներկայում ֆուտբոլային մարզիչ) կարծիքով ֆուտբոլիստի թերություններից գլխավորը գնդակի հետ աշխատելու տեխնիկայի ոչ զարգացվածությունն է, ինչը կրկին Բուբնովի կարծիքով՝ բնորոշ է պաշտպանական ուղղվածություն ունեցող ֆուտբոլիստներին[50]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Նաբաբկինը արմատներով Մոսկվայից է։ Ամուսնացած չէ, սակայն իր սեփական խոսքերով՝ ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ[51]։ Զբաղվում է բարեգործական գործունեությամբ. իր ընկեր Ալեքսանդր Ռյազանցևի հետ, ով «Զենիթի» ֆուտբոլիստներից մեկն է, օգնում է տարբեր մանկապարտեզների, ինչպես նաև անցկացրել է բարեգործական հանդիպում՝ «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոցի պատանիների հետ[52]։ Կիրիլը փրկել է մի քանի անտուն շների հրազենով մահից, ինչից հետո նրանց համար ապաստարան է գտել։ Պահում է մի քանի շներ[53]։ Սիրում է հոկեյ, ինչպես նաև երբեմն բասկետբոլային խաղեր դիտելու է գնում[54]։ Ունի բավականաչափ փակ բնավորություն[53]։

Ֆուտբոլիստի սիրելի խաղային համարը 14-ն է, որի ներքո նա հանդես է եկել «Մոսկվայում», Ռուսաստանի ազգային հավաքականում և հանդես է գալիս ԲԿՄԱ-ում[52]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Մոսկվա 2005 7 0 2 0 0 0 0 0 9 0
2006 6 0 1 0 0 0 0 0 7 0
2007 8 0 4 0 0 0 0 0 12 0
2008 15 0 1 0 0 0 4 0 20 0
2009 28 0 4 0 0 0 0 0 32 0
Ընդհանուր 64 0 12 0 0 0 4 0 84 0
Ռուսաստան ԲԿՄԱ 2010 13 0 4 0 0 0 8 0 25 0
2011-12 34 0 0 0 1 0 5 0 40 0
2012-13 19 0 5 0 0 0 2 0 26 0
2013-14 17 0 0 0 1 0 5 0 23 0
2014-15 21 1 3 0 0 0 2 0 26 1
2015-16 13 2 4 0 0 0 6 0 23 2
2016-17 3 0 1 0 0 0 1 0 5 0
Ընդհանուր 120 3 17 0 2 0 29 0 168 3
Ընդհանուրը կարիերայում 184 3 29 0 2 0 33 0 252 3

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Նաբաբկինը խաղերի և գոլերի վիճակագրությունը Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցաշար
1 օգոստոսի 10, 2011 թվական Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 2:1 - Ընկերական խաղ

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Նաբաբկինի խաղերի և գոլերի վիճակագրությունը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցաշար
1 հունիսի 1, 2012 թվական Իտալիա Իտալիա 3:0 - Ընկերական խաղ
1 փետրվարի 6, 2013 թվական Իսլանդիա Իսլանդիա 2:0 - Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան ԲԿՄԱ

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 Денис Романцов. (2012 թ․ մայիսի 26). «8 историй о новичке сборной России». Sports.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Кирилл Набабкин. Биография». cska-md.com. 2010 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Владислав Усачев. (2015 թ․ սեպտեմբերի 8). «Кирилл Набабкин: Как и все мечтал играть нападающим». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. 6,0 6,1 Михаил Гончаров. (2014 թ․ սեպտեմբերի 8). «Армейский антибомбардир. Семь фактов из карьеры Набабкина». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Сергей Дерябкин. (2005 թ․ հուլիսի 15). «Неожиданный ход «Москвы»: Вместо Петракова — дублёр». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Два очка в топку «Локомотива»». «Спорт-Экспресс». 2005 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  9. Арнольд Эпштейн. (2005 թ․ հոկտեմբերի 17). «Вчера Самара имела право поехидничать». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Евгений Егоров. Набабкин напомнил прошлогодний самарский матч. Топич — нет // «Самарский Футбол» : газета. —Самара, 2006.
  11. «Набабкин пропустит около двух месяцев». «Спорт-Экспресс». 2006 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  12. Александр Мартанов. (2008 թ․ օգոստոսի 15). «В начале — скука, в конце — рубка». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  13. Андрей Бодров. (2009 թ․ դեկտեմբերի 1). «Рыбалка на ерша. Кирилл Набабкин, один из самых колючих футболистов, может перейти в ЦСКА». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Отчёт о матче «Москва» — «Крылья Советов»». Sportoboz.ru. 2009 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Названы 33 лучших футболиста чемпионата России 2009-го года». Amic.ru. 2009 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  16. Андрей Бодров. (2009 թ․ դեկտեմբերի 1). «Набабкин перешёл в ЦСКА». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  17. Максим Максимов. (2010 թ․ մարտի 5). «Кирилл Набабкин: «К конкуренции готов!»». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  18. 18,0 18,1 Дмитрий Смирнов. (2010 թ․ նոյեմբերի 13). «Кирилл Набабкин: «Переход в ЦСКА — правильный выбор»». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  19. Борис Левин. (2010 թ․ մարտի 27). «Почувствуйте себя Палопом». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  20. Борис Левин. (2010 թ․ օգոստոսի 20). «Милош Красич: «За „Юве" против ЦСКА — только в страшном сне»». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «У Набабкина перелом лицевой кости». «Спорт-Экспресс». 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  22. Василий Богданов. (2013 թ․ մայիսի 21). «Кирилл Набабкин: «Слуцкий научил меня всему»». Sportbox.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  23. Артём Потапов (2011 թ․ մայիսի 22). «Кубок Слуцкого». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  24. Борис Левин. (2011 թ․ սեպտեմբերի 15). «Ход слоном». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  25. «Игроки / Набабкин Кирилл». Euro-Football.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  26. Данила Игнатов. (2016 թ․ հուլիսի 14). «Почему натурализация Марио Фернандеса — это хорошо». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  27. Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքում (ռուս.)
  28. «ЦСКА – «Мордовия». Набабкин забил первый гол в карьере». Sports.ru. 2015 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «Кирилл Набабкин провёл 100-й матч в РФПЛ за ПФК ЦСКА». Официальный сайт ПФК ЦСКА. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  30. «Интервью с Леонидом Слуцким». Официальный сайт ПФК ЦСКА. 2015 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  31. Олег Пирожков (2015 թ․ օգոստոսի 31). «Набабкин — бомбардир! Акинфеев — чудотворец!». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  32. Михаил Борзыкин (2015 թ․ օգոստոսի 30). «Гол Набабкина стал 500-м, забитым ЦСКА в гостях». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  33. «ЦСКА сыграл вничью с «Анжи» в Махачкале». «Спорт-Экспресс». 2015 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  34. Павел Новиков. (2005 թ․ սեպտեմբերի 7). «Чернышов подарил Португалии победу». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  35. «Дания (молодёжная) — Россия (молодёжная). Протокол матча». FootballFacts. 2005 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  36. «Эта молодёжка нам нужна!». RussiaTeam.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  37. Павел Краснов. (2007 թ․ սեպտեմբերի 12). «Слон разгадал турецкий гамбит». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  38. Никита Камышев. (2008 թ․ սեպտեմբերի 5). «Молодёжная сборная России разгромила Грузию». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  39. «10 игроков ЦСКА получили вызовы в свои национальные команды». «Спорт-Экспресс». 2011 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  40. «Вторая сборная России обыграла молод`жную сборную России в товарищеском матче». Российский футбольный союз. 2011 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. 41,0 41,1 Михаил Фридман. «Не ждали». RussiaTeam.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  42. Сергей Егоров. (2012 թ․ հունիսի 1). «Набабкин и Малафеев выйдут в стартовом составе в матче с Италией». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  43. «Италия — Россия. Протокол матча». Чемпионат.com. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  44. «Капелло вызвал Набабкина». cskamoskva.ru. 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  45. Дмитрий Симонов, Егор Чернов (2014 թ․ օգոստոսի 30). «Дзюба + Капелло = ?». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  46. «Кришито, Денисов, Набиуллин — пора в Европу?». Спорт «День за днём». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  47. Владислав Усачев. (2015 թ․ մարտի 17). ««Ерёменко — лучший плеймейкер в России»». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  48. Михаил Борзыкин. (2012 թ․ մայիսի 24). «Кто заменит Шишкина в сборной?». «Советский Спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  49. Павел Пучков. (2011 թ․ օգոստոսի 13). «Когда ничья сродни победе». Sport.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  50. Михаил Потапов. (2014 թ․ օգոստոսի 17). «Александр Бубнов: «От Набабкина мяч, как от дерева отскочил»». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  51. «Кирилл Набабкин: «Вряд ли смог бы пойти на охоту и застрелить зверя»». 2015 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  52. 52,0 52,1 «Биография Кирилла Набабкина». Официальный сайт ПФК ЦСКА. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  53. 53,0 53,1 Александр Кружков. (2013 թ․ ապրիլի 23). «Почему я болею за Набабкина». «Спорт-Экспресс». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  54. Илья Столяров (2015 թ․ սեպտեմբերի 8). «Кирилл Набабкин: «Постоянно хожу на хоккейные матчи. Бываю периодически на баскетболе»». «Советский спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Նաբաբկին» հոդվածին։