Jump to content

Ալեքսանդր Ռյազանցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռյազանցև
ռուս.՝ Александр Рязанцев
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 5, 1986(1986-09-05)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Խիմկի
Համար 14
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Տորպեդո-Մետալուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Ռուսաստան Մոսկվա 2 (0)
2006-2013 Ռուսաստան Ռուբին 155 (20)
2014-2018 Ռուսաստան Զենիթ 38 (1)
2016  Ռուսաստան Ուրալ 11 (0)
2017  Ռուսաստան Զենիթ-2 4 (0)
2017-2018  Ռուսաստան Ամկար 21 (3)
2018—մ․հ․ Ռուսաստան Խիմկի 14 (0)
Ազգային հավաքական
2006-2008 Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) 8 (0)
2011-2015 Ռուսաստան Ռուսաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռյազանցև (ռուս.՝ Александр Александрович Рязанцев, սեպտեմբերի 5, 1986(1986-09-05)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության եռակի չեմպիոն։

Ռյազանցևը «Ռուբինի» կազմում

«Տորպեդոյի» սան է։ «Մոսկվայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին՝ մասնակցելով Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ մոսկովյան «Լոկոմոտիվի» դեմ խաղին։

2006 թվականի սկզբին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռուբին» ակումբ[4], որի կազմում իր նորամուտը կատարել է մարտի 19-ին՝ «Ռոստով» ակումբի դեմ խաղում (2։1)։ 2006 թվականի մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 15 խաղ, որոնցից 8-ը՝ հիմնական կազմում։ «Ռուբին» ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2007 թվականին՝ իր նախկին թիմի՝ «Մոսկվայի» դեմ խաղի 11-րդ րոպեին։ Մրցաշրջանի ընթացքում 19 խաղում խփել է 6 գոլ, որոնցից մեկը՝ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության՝ Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղում[5]։

2007/08 միջմրցաշրջանում ակումբի ղեկավարությունը որոշել է թարմացնել թիմի կազմը, ինչի պատճառով վաճառվել են մեծ թվով խաղացողներ, բայց Ռյազանցևը մնացել է ակումբում։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 22 խաղ։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին բացել է Չեմպիոնների լիգայի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի հաշիվը՝ տուգանայինից գրավելով հակառակորդի դարպասի աջ վերին անկյունը հանդիպման 2-րդ րոպեին։ Այս խաղում «Ռուբինը» հաղթել է 2։1 հաշվով։

2009 թվականի դեկտեմբերի 31-ին ստորագրել է նոր պայմանագիր «Ռուբին» ակումբի հետ մինչև 2013 թվականի վերջը[6]։

Ռուսաստանի 2011/12 թվականների առաջնության 14-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղը դարձել է Ռյազանցևի հարյուրերորդ հանդիպումը Պրեմիեր լիգայում։ Այդ խաղը նա անցկացրել թիմի ավագի դերում, խփել հաղթական գոլը և փոխարինվել ավելացված ժամանակում։ Խաղն ավարտվել է 3։1 հաշվով հօգուտ «Ռուբինի»[7][8]։

Մեկնարկային տուրի՝ «Կուբան» ակումբի դեմ խաղում Ռյազանցևն ստացել է կարմիր քարտ։ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության ստուգիչ-որակավորման հանձնաժողովը երեք խաղով որակազրկել է խաղացողին կոպիտ խաղի պատճառով[9]։ 2013 թվականի սեպտեմբերին Ռյազանցևը Ռուսաստանի ֆուտբոլային միության միջոցով պահանջել է վճարել իր աշխատավարձը[10], ինչի պատճառով «Ռուբինին» արգելվել է նոր ֆուտբոլիստների գրանցումը գրանցման մեկ շրջանի համար[11]։ Սեպտեմբերի 18-ին Ռյազանցևը ծանուցել է ակումբի ղեկավարությանը պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Ռուբին» ակումբից հեռանալու իր մտադրության մասին[12]։ «Տոմի» ակումբի դեմ տնային խաղում ստացել է վիճելի կարմիր քարտ 33-րդ րոպեին՝ խախտելով Ռուսաստանի ֆուտբոլային միության փորձաշրջանի կանոնները[13]։ Հետագայում որակազրկվել է մեկ խաղով «Տոմի» ակումբի դեմ խաղի ժամանակ վերջին հույսի ֆոլի համար և մեկ խաղով, որը բաց չի թողնվել1-ին տուրի՝ «Կուբան» ակումբի դեմ խաղից հեռացվելու պատճառով որակազրկման դադարեցման պատճառով[14]։

2013 թվականի դեկտեմբերի 3-ին ակումբի կայքին տված հարցազրույցում Ռյազանցևը հաստատել է տեղեկությունը «Զենիթ» ֆոտբոլային ակումբ տեղափոխման մասին[15]։ 2014 թվականի հունվարի 17-ին պաշտոնապես դարձել է ակումբի խաղացող՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2018 թվականը[16]։ Իր նորամուտը կատարել է մարտի 9-ին «Տոմի» ակումբի դեմ խաղում՝ խաղալով մեկնարկային կազմում 74-րդ րոպե[17]։ Առաջին գնդակը ակումբում խփել է նույն թվականի նոյեմբերի 8-ին՝ գրավելով «Թերեքի» դարպասը[18]։ Դարձել է գոլի հեղինակ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (1։2)։ Չնայած հաջող նորամուտին՝ Ռյազանցևը հազվադեպ է ընդգրկվել թիմի հիմնական կազմում, այդ պատճառով 2016 թվականի փետրվարին համաձայնել է վարձավճարով հանդես գալ «Ուրալ» ակումբում մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտը[19]։ 2017 թվականի ամռանի տեղափոխվել է ՖԱԼ-ի «Խիմկի» ակումբ[20]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի երիտասարդական հավաքականում Ալեքսանդր Ռյազանցևն իր առաջին խաղն անցկացրել է 2006 թվականի մայիսի 19-ին ընդդեմ Բելառուսի[21]։

2010 թվականի նոյեմբերի 3-ին ընդգրկվել է ազգային հավաքականի թեկնածուների կազմում, բայց վերջնական հայտացուցակում չի հայտնվել։ 2011 թվականի մայիսի 30-ին հրավիրվել է հավաքական։ 2011 թվականի հունիսի 7-ին կատարել է իր նորամուտը ազգային հավաքականում՝ Կամերունի դեմ ընկերական խաղում (0։0) խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում և փոխարինվելով 55-րդ րոպեին[22]։

Հավաքականի կազմում իր երկրորդ հանդիպումն անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ (4:1)։ Խաղի վերջին րոպեներին կատարել է գոլային փոխանցում Ալեքսանդր Սամեդովին[23]։

Ռյազանցևը մամուլում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռյազանցևը «Զենիթի» կազմում

Պերմի «Ամկարի» դեմ տնային խաղում կրած պարտությունից հետո Ռյազանցևը, անցնելով միքստ գոտին, բայց չցանկանալով հարցազրույց տալ[24], մերժել է լրագրողներին կարճ ժամանակում մեմ դարձած արտահայտությամբ՝ «Извините, пирожки»[25]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մոսկվա Պրեմիեր լիգա 2004 2 0 0 0 2 0
2005 0 0 0 0 0 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 2 0
Ռուբին Պրեմիեր Լիգա 2006 15 0 1 0 2 0 18 0
2007 18 5 2 0 4 1 24 6
2008 22 1 0 0 22 1
2009 18 3 4 1 6 1 28 5
2010 13 2 1 0 6 0 20 2
2011/12 35 7 4 1 8 0 47 8
2012/13 19 0 0 0 4 2 23 2
2013/14 15 2 0 0 11 2 26 4
Ընդհանուր 155 20 12 2 41 6 208 28
Զենիթ Պրեմիեր լիգա 2013/14 7 0 0 0 0 0 7 0
2014/15 20 1 2 0 10 1 32 2
2015/16 11 0 3 1 5 0 19 1
Ընդհանուր 38 1 5 1 15 1 58 3
Ուրալ Պրեմիեր լիգա 2015/16 11 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 11 0
Ամբողջ կարիերա 206 21 17 3 56 7 279 31

Խաղերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտի 31-ի դրությամբ

Ընդհանուր՝ 5 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 0 պարտություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռուբին»
«Զենիթ»
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – 2009 (III)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Профиль игрока на сайте sports.ru
  5. Казанцам дорого стоили два удаления / Спорт-Экспресс, 23 июля 2007.
  6. «Рязанцев подписал с «Рубином» четырёхлетний контракт». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Ростов — Рубин 1:3». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  8. «Александр Рязанцев сыграл 100-й матч за «Рубин» в Премьер-лиге». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  9. РФС дисквалифицировал футболиста «Рубина» Александра Рязанцева на три матча
  10. «Рубин» нарушил трудовой договор в отношении игрока сборной России
  11. Футболист «Рубина» Александр Рязанцев через Российский футбольный союз требует выплатить ему зарплату
  12. Рязанцев покинет «Рубин»
  13. Футболист «Рубина» нарушил условия испытательного срока РФС
  14. Рязанцев дисквалифицирован на 2 матча
  15. «Александр Рязанцев: «Надеюсь, в Казани не пожалели, что поверили в меня»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  16. Рязанцев подписал контракт с «Зенитом» // Спорт-Экспресс, 17 января 2014.
  17. «Протокол матча «Зенит» — «Томь»».
  18. «Протокол матча «Зенит» — «Терек»».
  19. ФК «Урал» арендовал у «Зенита» полузащитника Александра Рязанцева
  20. «Химки» объявили о переходе Рязанцева, обыграв его известную фразу
  21. «Белоруссия — Россия — 0:0». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  22. Россия — Камерун 0:0 Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
  23. Россия — Люксембург. Оценки «СЭ» Արխիվացված 2013-09-10 Wayback Machine / Спорт-Экспресс, 6 сентября 2013.
  24. Рязанцев: дал понять, что пирожки были в тот момент важнее общения с прессой
  25. Извините, пирожки

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռյազանցև» հոդվածին։