Ալեքսանդր Անյուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդր Անյուկով
Александр Анюков
Anyukov 2021.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1982(1982-09-28)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 87 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Զենիթ
Համար 2
Պատանեկան կարիերա
1988-2000 Ռուսաստան Վոսխոդ (Սամարա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2005 Ռուսաստան Կռիլյա Սովետով 89 (4)
2000  Ռուսաստան Կռիլյա Սովետով-2 18 (1)
2005-մ.հ. Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 242 (10)
Ազգային հավաքական
2003 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (0)
2004-2013 Ռուսաստան Ռուսաստան 77 (1)[4]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Գենադևիչ Անյուկով (սեպտեմբերի 28, 1982(1982-09-28)[1][2][3], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Զենիթ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտպան։

«Զենիթի» կազմում չորս անգամ դարձել է չեմպիոն, չորս անգամ նվաճել է Ռուսաստանի սուպերգավաթը, դարձել է Ռուսաստանի գավաթակիր (2010 թվական), ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2008 թվական)։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Անյուկովը ծագումով Կույբիշևից են (ներկայում` Սամարա)։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է ավագ եղբոր՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալեքսեյի ( «Լադա-ՍՕԿ», «Յունիթ») օրինակին հետևելով։ Վեց տարեկան հասակում սկսել է հաճախել խուտբոլի խմբակ, «Սամարեց» ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի մանկական ֆուտբոլային լիգայի չեմպիոն 1994 և 1995 թվականներին։ 2000 թվականի մրցաշրջանն սկսել է երկրորդ դիվիզիոնում «Կռիլյա Սովետով-2» (18 խաղ, 1 գոլ) ակումբում՝ հանդես գալով լիբերոյի դիքում։ Այս մրցաշրջանում պաշտպանը գրավել է Ալեքսանդր Տարխանովի ուշադրությունը և սկսել է մարզվել Սամարայի ակումբի հիմնական կազմի հետ։ 2000 թվականի սեպտեմբերի 10-ին առաջին անգամ խաղացել է հիմնական թիմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության Սոչիի «Ժեմչուժինա» ակումբի դեմ խաղին։

«Կռիլյա Սովետով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային առաջնություններում իր նորամուտը Ալեքսանդր Անյուկովը նշել է 2000 թվականի հոկտեմբերի 14-ին «Կռիլյա Սովետով»–«Զենիթ» խաղում։ Սամարայի ակումբի կազմում նա անցկացրել է 71 հանդիպում Ռուսաստանի առաջնությանում՝ խփելով 3 գոլ։

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսին, երբ Սամարայի ակումբը ճգնաժամի մեջ էր, Ալեքսանդր Անյուկովը 3 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբ, որի գլխավոր մարզիչը եղել է Վլաստիմիլ Պետրժելան[5]։ Ղեկավարության հորդորներն ու փոխնահանգապետի անձնական ուղերձը չեն փոխում խաղացողի որոշումը՝ տեղափոխել Սանկտ Պետերբուրգ (թեև ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նա ավելի շահավետ առաջարկ էր ստացել Մոսկվայի «Դինամո» ակումբից)։

2016 թվականի մարտի 9-ին Ալեքսանդր Անյուկովը «Զենիթի» կազմում անցկացրել է իր 90-րդ հանդիպումը Եվրագավաթի մրցաշարերում, ինչը ռեկորդային է ակումբի համար։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Անյուկովը խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում, 2004 թվականից պարբերաբար հրավիրվել է երկրի ազգային հավաքական։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում նա մասնակցել է Ռուսաստանի ազգային հավաքականի բոլոր հինգ հանդիպումներին, որոնց ընթացքում կատարել է երկու գոլային փոխանցում[6]։

Գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Հորիզոնական Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 8 հունիսի, 2005 Բորուսիա պարկ, Մյոնխենգլադբախ, Գերմանիա Գերմանիա Գերմանիա 1:0 2:2 ընկերական խաղ

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Կռիլյա Սովետով (Սամարա) Պրեմիեր լիգա 2000 6 0 2 1 8 1
2001 11 0 2 0 13 0
2002 10 1 1 0 11 1
2003 18 1 3 0 21 1
2004 29 2 8 0 37 2
2005 15 0 4 0 19 0
Ընդհանուր 89 4 20 1 109 5
Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) Պրեմիեր լիգա 2005 11 1 1 0 8 0 20 1
2006 25 1 6 0 6 0 37 1
2007 22 2 6 0 8 0 36 2
2008 26 3 1 0 15 1 42 4
2009 27 1 2 0 5 0 34 1
2010 27 1 3 0 6 0 36 1
2011/12 37 1 5 0 11 0 53 1
2012/13 22 1 4 0 9 0 35 1
2013/14 14 0 2 0 6 0 22 0
2014/15 17 0 2 0 9 0 28 0
2015/16 15 0 3 0 7 0 25 0
2016/17 6 0 2 0 2 0 10 0
Ընդհանուր 250 11 37 0 92 1 379 12
Ամբողջ կարիերա 339 15 57 1 92 1 488 17

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Զենիթ»
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթ ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր - 2008
  • ՈՒԵՖԱ գավաթ ՈՒԵՖԱ գավաթակիր - 2008
  • 1st Ռուսաստանի չեմպիոն (4) - 2007, 2010, 2012, 2015
  • Ռուսաստանի գավաթակիր Ռուսաստանի գավաթակիր - 2010, 2016
  • Ռուսաստանի Սուպերգավաթակիր Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2008, 2011, 2015, 2016
  • 2nd Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2013, 2014
  • 3rd Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2009, 2016
Ռուսաստան «Կռիլյա Սովետով»
  • 3rd Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2004
  • Ընդհանուր՝ 12 տիտղոս

Ռուսաստան Ռուսաստանի հավաքական

  • 3rd Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (9) - № 1 (2008, 2009, 2010, 2011/2012, 2012/2013); № 2 (2005, 2006, 2007); № 3 (2004)
  • Իգոր նետոի ակումբի անդամ - 2010
  • «Զենիթի» գվարդյականների ակումբի անդամ[7]
  • «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն-20 տարի» մրցության ժյուրիի կողմից ճանաչվել է 1992-2012 թվականների լավագույն աջ պաշտպան[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (25 դեկտեմբերի, 2008) – ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած ներդրման համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Հավաքականում անցկացրած խաղերի թվում ներառված է Ռուսաստան-Լիտվա ընկերական խաղը (0:0), որ անցկացվել է 2012 թվականի մայիսի 29-ին և չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի պաշտոնական խաղերի գրանցամատյանում։
  5. Информация о трансферах
  6. Статистика Анюкова на Евро-2008(չաշխատող հղում)
  7. «Клуб гвардейцев «Зенита»» 
  8. Sportbox.ru: «Тихонов — лучший ֆուտբոլист России за 20 лет!». 20.03.2013
  9. «Приказ о присвоении спортивного звания «Заслуженный мастер спорта России»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-30-ին։ Վերցված է 2017-04-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]