Ահմեդ Մուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ահմեդ Մուսա
Ahmed Musa 20180625.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Nigeria.svg Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1992(1992-10-14)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Jos, Նիգերիա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սաուդյան Արաբիա Ան Նասր
Համար 7
Պատանեկան կարիերա
2005-2008 Նիգերիա Ամինչի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Նիգերիա Ամինչի 0 (0)
2008-2009  Նիգերիա JUTH 18 (4)
2009-2010  Նիգերիա Կանո Փիլարս 25 (18)
2010-2012 Նիդերլանդներ ՎՎՎ-Վենլո 37 (8)
2012-2016 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոկսվա) 125 (42)
2016-2018 Անգլիա Լեսթեր Սիթի 21 (2)
2018  Ռուսաստան ԲԿՄԱ (Մոկսվա) 10 (6)
2018- Սաուդյան Արաբիա Ան Նասր 13 (5)
Ազգային հավաքական
2010- Նիգերիա Նիգերիա 63 (13)
2011 Նիգերիա Նիգերիա (մինչև 20) 6 (3)
2011 Նիգերիա Նիգերիա (օլիմպ.) 1 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ահմեդ Մուսա (անգլ.՝ Ahmed Musa, հոկտեմբերի 14, 1992(1992-10-14)[1][2], Jos, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Ան Նասր» ակումբի և Նիգերիայի հավաքականի հարձակվող։ Եղել է Նիգերիայի հավաքականի ամենաերիտասարդ ավագը նրա ամբողջ պատմության ընթացքում (նշանակվել է թիմի ավագ 22 տարեկան և 362 օրականում)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Մուսան ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Նիգերիայի Ջոս քաղաքում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է «Ամինչի» ֆուտբոլային ակադեմիայում։

Կարիերան Նիգերիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ահմեդ Մուսան վարձավճարային հիմունքներով հանդես է եկել Ջոսի բժշկական համալսարանի JUTH թիմում, որի կազմում մասնակցել է 18 խաղի՝ չորս անգամ գրավելով հակառակորդի դարպասը։ 2009 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Կանո Փիլարս»։ 2009/10 մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է 25 խաղի և խփել 18 գոլ՝ սահմանելով Նիգերիայի առաջնության նոր ռեկորդ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ Սակայն մրցաշրջանի ավարտին նրա ցուցանիշը գերազանցել է նիգերիացի մեկ այլ հարձակվող՝ Ջուդե Անեկեն, որը խփել է 20 գոլ։

«ՎՎՎ-Վենլո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Մուսայի կարիերայում հաջորդ ակումբը դարձել է նիդերլանդական «ՎՎՎ-Վենլոն», ուր նա տեղափոխվել է 2010 թվականի ամռանը։ Սակայն քանի որ այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր, ՖԻՖԱ-ի գործող կանոնները նրան թույլ չեն տվել սկսել ելույթները նոր ակումբում մինչև 2010 թվականի հոկտեմբերի 14-ը, երբ լրացել է նրա 18 տարին։

Հոկտեմբերի 30-ին Ահմեդ Մուսան կատարել է իր նորամուտը թիմում։ Այդ օրը նրա ակումբն իր դաշտում ընդունել է «Գրոնինգենին»։ Հանդիպման 50-րդ րոպեին Մուսան վաստակել է 11 մետրանոց հարված, որն իրացրել է մարոկկոացի Ահմեդ Ահաաուին[3]։

2011 թվականի գարնանը «ՎՎՎ-Վենլոյի» մարզական տնօրեն Մարիո Քափթեյնը հայտնել է, որ ֆուտբոլիստով հետաքրքրվել են «Տոտտենհեմ Հոտսպուրը» և «Այաքսը»։

Մայիսի 1-ին՝ «Ֆեյենորդ» ակումբի դեմ խաղում Ահմեդ Մուսան ձևակերպել է դուբլ և կատարել մեկ գոլային փոխանցում, ինչի շնորհիվ նրա թիմը հաղթել է 3:2 հաշվով[4] և խուսափել Նիդերլանդների Բարձրագույն լիգայից դուրս մնալուց։ 2010/11 մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ «Վենլոյի» կազմում անցկացրել է 23 խաղ՝ աչքի ընկնելով հինգ գոլով[5]։

ԲԿՄԱ (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Մուսան «Ռեալի» խաղում
Ахмед Муса в матче с «Реалом»

2012 թվականի հունվարի 7-ին «Վենլոն» հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Մոկվայի ԲԿՄԱ ակումբի հետ Մուսայի տեղափոխության վերաբերյալ[6]։ Հունվարի 13-ին գործարքի մասին հայտարարվել է պաշտոնապես։ ԲԿՄԱ ակումբի պաշտոնական կայքում նշվել է, որ նիգերիացին ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր[7]։ transfermarkt.de կայքի տվյալներով՝ տրանսֆերի համար մոսկովյան ակումբը վճարել է 5 մլն եվրո[8]։ ԲԿՄԱ-ում Ահմեդ Մուսան ստացել է «18» համարը։

Փետրվարի 21-ի Մուսան ԲԿՄԱ-ի կազմում կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին (1:1)։ Խաղադաշտում նա անցկացրել է 64 րոպե, ինչից հետո Լեոնիդ Սլուցկին նրա փոխարեն դաշտ է դուրս բերել Սեկու Օլիսեին[9]։

Մարտի 3-ին «Զենիթի» դեմ խաղում Ահմեդ Մուսան կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում։ Հանդիպման 68-րդ րոպեին նա դարձել է գոլի հեղինակ, որի շնորհիվ «բանակայինները» հավասարեցրել են խաղի հաշիվը՝ այն դարձնելով 2:2։ Խաղի 89-րդ րոպեին Մուսային փոխարինել է Կիմ Ին Սոնը[10]։

2012/13 մրցաշրջանի առաջին մասում Սեյդու Դումբիայի և Թոմաշ Նեցիդի լուրջ վնասվածքների պատճառով Մուսան դարձել է ԲԿՄԱ հիմնական կենտրոնական հարձակվող։ Հոկտեմբերի 10-ին «Կուբան» ակումբի դեմ խաղում նա փևակերպել է դուբլ։ Առաջնության գարնանային հատվածի առաջին իսկ խաղում նա գրավել է «Կռիլյա Սովետով» ակումբի դարպասը։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում նա խփել է 11 գոլ՝ դառնալով ԲԿՄԱ լավագույն ռմբարկու և առաջնության երրորդ ռմբարկու (Ռուսլան Մուխամետշինի հետ միասին)։

Ահմեդ Մուսան «Չելսիի» դեմ խաղում

2013/2014 մրցաշրջանում Ահմեդ Մուսան ԲԿՄԱ ակումբի կազմում հաղթել է Ռուսաստանի առաջնությունում և Սուպերգավաթի խաղարկությունում՝ ողջ մրցաշրջանի ընթացքում լինելով թիմի հիմնական կազմի խաղացող։ Ակումբային կարիերայում ունեցած հաջողությունը նրան թույլ է տվել ամրապնդել իր դիրքը Նիգերիայի ազգային հավաքականում, որի հետ մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ դարձել է թիմի լավագույն ռմբարկու։

2015 թվականի հունիսի 1-ին Ահմեդ Մուսան երկարաձգել է ԲԿՄԱ-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվական[11]։

«Լեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 3-ին Ահմեդ Մուսան տեղափոխվել է «Լեսթեր Սիթի» 19,5 մլն եվրոյով[12]։ Տրանսֆերի արժեքը դարձել է ռեկորդային «Լեսթեր Սիթիի» համար։ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում անցկացված ընկերական հանդիպման ընթացքում աֆրիկացին, փոխարինման դուրս գալով ընդմիջման ժամանակ, ձևակերպել է դուբլ՝ գրավելով «Բարսելոնայի» դարպասը։ Հոկտեմբերի 29-ին «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի դեմ խաղում Մուսան խփել է իր առաջին գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 2016/2017 մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 21 խաղ առաջնությունում (երկու գոլ), չորս հանդիպում Անգլիայի գավաթի խաղարկությունում (երկու գոլ), մեկ հանդիպում ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում, ինչպես նաև հինգ հանդիպում Չեմպիոնների լիգայում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման։ 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանում Ահմեդ Մուսան ցանկացել է հեռանալ «Լեսթերից»՝ տեղափոխվելով Պրեմիեր լիգայի ցանկացած այլ թիմ («Վեստ Բրոմվիչ Ալբիոն» կամ «Բրայթոն»), սակայն նրանով հետաքրքրվել են միայն «Ֆեներբահչեն» և «Հալլ Սիթին», որը գլխավորում էր Մուսայի հետ նախկինում ԲԿՄԱ-ում աշխատած Լեոնիդ Սլուցկին[13]։ Արդյունքում Ահմեդ Մուսան մնացել է «Լեսթեր Սիթիում»։

Վարձավճար ԲԿՄԱ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 30-ին հայտնի է դարձել, որ Ահմեդ Մուսան վարձավճարային հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը պետք է վերադառնա ԲԿՄԱ[14]։ Ըստ ԲԿՄԱ տնօրեն Ռոման Բաբաևի խոսքերի՝ ակումբները պայմանավորվել են անվճար տեղափոխման վերաբերյալ։ Թիմում Մուսան ստացել է 7 համարը, որ նախկինում պատկանել էր Զորան Տոշիչին։ Վերադառնալուց հետո իր առաջին գոլը Մուսան խփել է մարտի 15-ին՝ Երոպայի լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» դեմ պատասխան արտագնա խաղում (3:2)[15]։ Ապրիլի 15-ին Մուսան հավասարեցրել է Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի՝ «Ուֆա» ակումբի դեմ խաղի հաշիվը (1:1)[16]։ «Ամկար» ակումբի դեմ խաղում (3:0) Ահմեդ Մուսայի կատարած երկու գոլային փոխանցումներն ու 27-րդ տուրի՝ «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում (2:1) նրա ձևակերպած դուբլը ԲԿՄԱ-ին օգնել են զբաղեցնել երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում[17]։ 2017/2018 մրցաշրջանում Ահմեդ Մուսան ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 16 խաղ, խփել 6 գոլ Ռուսաստանի առաջնությունում և մեկ գոլ Եվրոպայի լիգայում։

«Ան Նասր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին «Ան Նասրը» երաշխավորմամբ վճարել է «Լեսթերին» 14,8 մլն ֆունտ Մուսայի տրանսֆերի համար։ Ընդ որում՝ բոնուսների հաշվին գումարը կարող է հասնել մինչև 25 մլն։ Մուսան ակումբի հետ կնքել է քառամյա պայմանագիր[18]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Մուսան Նիգերիայի հավաքականի կազմում

2010 թվականից Ահմեդ Մուսան սկսել է հադես գալ Նիգերիայի առաջին հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է սեպտեմբերի 5-ին՝ Մադագասկարի հավաքականի դեմ խաղում (2:0) փոխարինելով Ջոն Օբի Միկելի[19]։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Մուսան խփել է 2011 թվականի մարտին՝ գրավելով Քենիայի հավաքականի դարպասը։

2011 թվականին ֆուտբոլիստը խաղացել է մինչև 20 տարեկանների հավաքականում, որի կազմում մասնակցել է 2011 թվականի Աֆրիկայի երիտասարդական առաջնությանը և աշխարհի երիտասարդական առաջնությանը (այդ մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում և խփել 3 գոլ, ինչից հետո ընդգրկվել է Ադիդաս Ոսկե գնդակի տասը հավակնորդների ցանկում, որը շնորհվում է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն խաղացողին)։

2013 թվականի փետրվարի Ահմեդ Մուսան Նիգերիայի հավաքկաանի կազմում հաղթել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

2014 թվականին Ահմեդ Մուսան դարձել է ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում՝ դառնալով երկու գոլի հեղինակ Արգենտինայի դեմ հանդիպման ընթացքում, սակայն այդ խաղում նրա թիմը պարտվել է 2:3 հաշվով[20]։

2015 թվականին Ահմեդ Մուսան արժանացել է «The Nigeria Pitch Award» ազգային մրցանակի «Տարվա ֆուտբոլային հարձակվող» անվանակարգում[21]։

2015 թվականի հոկտեմբերի 11-ին 22-ամյա Ահմեդ Մուսան նշանակվել է հավաքականի ավագ[22]։

2018 թվականի հունիսի 22-ին Ահմեդ Մուսան աշխարհի առաջնության՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում խփել է երկու գոլ և հաղթանակ պարգևել իր ակումբին (2։0)։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսան կարող է հանդես գալ կիսապաշտպանության երկու եզրերում, ինչպես նաև հարձակման գծի կենտրոնում[23]։ Աչքի է ընկնում մեծ արագությամբ[24]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ
  • Ռուսաստանի չեմպիոն (3) – 2012/13, 2013/14, 2015/16
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2014/15, 2017/18
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2011/12
  • Ռուսաստանի գավաթակիր (1) – 2012/13
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր (2)2013, 2014

Նիգերիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտյան Աֆրիկայի ազգերի գավաթի դափնեկիր (1) – 2010
  • Աֆրիկայի երիտասարդական առաջնության հաղթող (1) – 2011
  • Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության հաղթող (1) – 2013
  • Ընդհանուր՝ 8 տիտղոս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիգերիայի առաջնության լավագույն ռմբարկու (1) – 2009/10 (18 գոլ)
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու (1) – 2012/13 (4 գոլ)
  • Լավագույն ռմբարկու ԲԿՄԱ-ի կազմում (1) – 2012/13 (11 գոլ)
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) – № 1 2015/2016[25], № 2 2012/13, № 3 2014/2015
  • Նիգերիայի լավագույն հարձակվող (Nigeria Pitch Awards) (1) – 2014

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 13-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ[26] Եվրագավաթներ[27] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
 Նիգերիա JUTH F.C. NPFL 2008/09 18 4 18 4
Ընդհանուր 18 4 18 4
 Նիգերիա Կանո Փիլարս NPFL 2009/10 25 18 25 18
Ընդհանուր 25 18 25 18
Նիդերլանդներ ՎՎՎ-Վենլո Էրեդիվիզի 2010/11 23 5 23 5
2011/12 14 3 1 0 15 3
Ընդհանուր 37 8 1 0 38 8
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2011/12 11 1 0 0 2 0 13 1
2012/13 28 1 5 4 2 0 35 5
2013/14 26 7 5 1 6 1 37 9
2014/15 30 10 3 0 6 1 39 11
2015/16 30 13 2 1 10 4 42 18
2017/18 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 125 32 15 6 27 6 167 44
Անգլիա Լեսթեր Սիթի ԱՊԼ 2016/17 21 2 6 2 5 0 32 4
2017/18 0 0 1 1 1 1
Ընդհանուր 21 2 7 3 5 0 33 5
Ամբողջ կարիերա 226 64 23 9 32 6 281 79

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ
Նիգերիա
Տարի Խաղեր Գոլեր
2010 2 0
2011 10 1
2012 6 2
2013 17 2
2014 12 4
2015 10 2
2016 5 0
2017 2 2
Ընդհանուր 63 13

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Մուսայի կնոջ անունը Ջամիլյա է։ 2013 թվականին նրանք որդի են ունեցել, որին կոչել են Մուսա Ահմեդ, իսկ 2015 թվականի օգոստոսի 5-ին ծնվել է նրանց դուստրը[28]։

2017 թվականի ապրիլին Daily Mail հրատարակությունը տեղեկություն է տարածել, թե ֆուտբոլիստը ձերբակալվել է Լոնդոնում և հարցաքննվել կնոջը ծեծելու կասկածով։ Վերջնական արդյունքում, սակայն, Մուսային ոչ մի մեղադրանք չի ներկայացվել[29]։

2013 թվականի ապրիլին ավտովթարում զոհվել է Ահմեդ Մուսայի քույրը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Ահմեդ Մուսան օգնել է բանտից ազատել 40 կալանավորների, որոնք դատապարտվել էին Նիգերիայի Կանո քաղաքում պարտքերը չվճարելու համար։ Նա գումար ու սննդամթերք է նվիրաբերել կալանավորներին[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Soccerway
  3. Венло — Гронинген — 3:5
  4. Венло — Фейеноорд — 3:2
  5. Статистика 1
  6. «Венло» объявил о переходе Мусы в ЦСКА
  7. Муса стал армейцем Archived 2012-02-26 at the Wayback Machine.
  8. Ahmed Musa: Transfer history(չաշխատող հղում)
  9. ЦСКА — Реал Мадрид — 1:1
  10. ЦСКА — Зенит — 2:2
  11. Ахмед Муса подписал новый контракт с ПФК ЦСКА
  12. «Ahmed Musa - Transferhistorie | Transfermarkt»։ Վերցված է 2016-11-06 
  13. Муса хочет покинуть «Лестер», форвардом интересуется «Вест Бромвич» и «Брайтон».
  14. Добро пожаловать домой, Ахмед
  15. Андрей Карнаухов (16.03.2018)։ «Муса забил впервые после возвращения в ЦСКА»։ Sports.ru 
  16. «Муса забил первый гол в РФПЛ после возвращения в ЦСКА»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-16 
  17. «Муса забил 3 мяча в последних 3 матчах и набрал 5 очков по системе «гол+пас»»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-23 
  18. Саудовский «Аль-Наср» объявил о подписании 4-летнего контракта с Мусой
  19. «Муса забил впервые после возвращения в ЦСКА»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-03-16 
  20. Ахмед Муса стал лучшим бомбардиром сборной Нигерии на ЧМ-2014
  21. The Nigeria Pitch Awards
  22. Официально: Муса стал капитаном сборной Нигерии, Онази вице-капитан
  23. Ahmed Musa
  24. Леонид Слуцкий: «Муса очень, очень быстрый.»
  25. Утверждён список 33 лучших игроков сезона в РФПЛ
  26. Նիդերլանդների գավաթ, Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի սուպերգավաթ, Անգլիայի գավաթ, Լիգայի գավաթ, Անգլիայի սուպերգավաթ
  27. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա / ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա
  28. «У Ахмеда Мусы родилась дочь»։ ЦСКА։ 2015-08-05 
  29. Евгений Несын (2017-04-06)։ «Бывшего футболиста ЦСКА Ахмеда Мусу в Англии арестовали по подозрению в избиении жены»։ KP.RU («Комсомольская правда»)։ Վերցված է 2017-08-26 
  30. Сергей Литвинов. Игрок ЦСКА выкупил долги 40 бедных арестантов // «Российская газета» : газета. — 2018. — В. Столичный выпуск. — № 7576.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]