Ֆեոդոր Կուդրյաշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆեոդոր Կուդրյաշով
ռումիներեն՝ Фёдор Кудряшо́в
Fedor Kudriashov at Antalyaspor vs Alanyaspor 20211127 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1987(1987-04-05)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Մամական, Բոդայբինսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռուբին
Համար 30
Պատանեկան կարիերա
1996-2003 Ռուսաստան Սիբիրյակ (Բրատսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Ռուսաստան Սիբիրյակ 17 (1)
2005-2012 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 36 (0)
2008  Ռուսաստան Խիմկի 16 (0)
2010  Ռուսաստան Տոմ 10 (0)
2011  Ռուսաստան Կրասնոդար 9 (0)
2012-2015 Ռուսաստան Թերեք 70 (0)
2016-2017 Ռուսաստան Ռոստով 35 (1)
2017-մ. հ. Ռուսաստան Ռուբին 29 (0)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 10 (0)
2016-մ. հ. Ռուսաստան Ռուսաստան 26 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆեոդոր Վասիլևիչ Կուդրյաշով (ռուս.՝ Фёдор Васильевич Кудряшов, ապրիլի 5, 1987(1987-04-05)[1][2], Մամական, Բոդայբինսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ռուբին» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուդրյաշովը Մոսկվայի «Սպարտակի» կազմում

Ֆեոդոր Կուդրյաշովը ծնվել է Իրկուտսկի մարզի Բոդայբինսկի շրջանի Մամական բնակավայրում։ Ութ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրատսկ[3]։ Այնտեղ հայրը նրան ուղարկել է տեղի «Սիբիրյակ» ակումբի ֆուտբոլային դպրոց, որտեղ էլ Կուդրյաշովն սկսել է խաղալ ձախ պաշտպանի դիրքում[3]։ 2003 թվականին ակումբի հիմնական կազմում անցկացրել է երեք խաղ, իսկ 2004 թվականին՝ տասնչորս խաղ և խփել մեկ գոլ, ինչպես նաև կատարել է իր նորամուտը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Նույն թվականին նա Սիբիրի հավաքականի կազմում հաղթել է Կրասնոդարում անցկացվող առաջնությունում։ Այդ մրցաշարին ներկա է եղել Մոսկվայի «Սպարտակի» տնօրեն Սերգեյ Շավլոն, որը նրան հրավիրել է մասնակցելու դիտումների երկրորդ թիմում[3]։

2005 թվականի մարտին Կուդրյաշովը տեղափոխվել է «Սպարտակ», որը պաշտպանի տեղափոխության համար վճարել է 30 հազար դոլար[4]։ Կուդրյաշովը, ինչպես իր հյարը, մանկուց երկրպագել է «Սպարտակին»[5]։ Առաջին մրցաշրջանը նա անցկացրել է թիմի երկրորդ կազմում։ 2006 թվականին սկսել է մասնակցել հիմնական թիմի մարզումներին[6] որպես երկրորդ կազմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[3]։ Նույն թվականին Կուդրյաշովը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում, որի վերջին փուլում մասնակցել է «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղին[3]։ 2008 թվականի հունիսին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խիմկի» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը, ապա վերադարձել է «Սպարտակ»։ 2007 թվականի նախամրցաշրջանային հավաքում Կուդրյաշովը հաճախ է ընդգրկվել թիմի հիմնական կազմում[7]։ Մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 11 խաղի հիմնական կազմում, այդ թվում երկու անգամ հանդես գալով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությանը։ «Սատուրն» ակումբի դեմ խաղում Կուդրյաշովն ստացել է քթի ոսկորների բաց կոտրվածք և գլխուղեղի ցնցում[8]։ 2008 թվականի սկզբին ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի դեմ խաղին, որտեղ նրա թիմը պարտվել է 0:3 հաշվով, իսկ ինքը դարձել է հանդիպման ամենավատ խաղացողներից մեկը[9]։

2008 թվականի հունիսին Կուդրյաշովը վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի», որպեսզի ստանա խաղային պրակտիկա[10]։ Նա մասնակցել է թիմի բոլոր խաղերին՝ բացառությամբ «Սպարտակի» հետ հանդիպումից[11]։ 2009 թվականին վերադարձել է «Սպարտակ» և թիմի հիմնական կազմում անցկացրել ինը խաղ. հանդիպումների մի մասը բաց է թողել վնասվածքի պատճառով[12][13]։ 2010 թվականին Կուդրյաշովը մասնակցել է ինը խաղի «կարմրասպիտակների» հիմնական կազմում։

2010 թվականի օգոստոսի 26-ին Կուդրյաշովը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Տոմ» ակումբ[14]։ 2011 թվականի օգոստոսի 29-ին նա վարձավճարով միացել է «Կրասնոդարին», որին հնարավորություն է տրվել առաջինը գնել ֆուտբոլիստի տրանսֆերը[15]։ Թիմի կազմում իր նորամուտը Կուդրյաշովը նշել է սեպտեմբերի 10-ին՝ մասնակցելով «Ռուբին» ակումբի դեմ խաղին, որում նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով[16]։

2012 թվականի օգոստոսի 8-ին Կուդրյաշովը եռամյա պայմանագիր է կնքել «Թերեք» ակումբի հետ[17]։

2016 թվականի հունվարի 15-ին եռամյա պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ[18]։ 2016 թվականի մայիսի 12-ին կայացած Մոսկվայի «Դինամո» ակումբի դեմ խաղում Կուդրյաշովը խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում։

2016 թվականի օգոստոսին Կուդրյաշովը հրավիրվել է Ռուսաստանի հավաքականի, որի կազմում իր նորամուտը կատարել է օգոստոսի 31-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։

2018 թվականի մայիսին Կուդրյաշովը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը, որի ընթացքում խաղադաշտ է դուրս եկել հավաքականի հինգ հանդիպումներից չորսում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Սիբիրյակ Երկրորդ դիվիզիոն,
Արևելք
2003 3 0 0 0 3 0
2004 14 1 1 0 15 1
Ընդհանուր 17 1 1 0 18 1
Ռուսաստան Սպարտակ Պրեմիեր լիգա 2005 0 0 1 0 1 0
2006 1 0 0 0 0 0 1 0
2007 7 0 2 0 2 0 11 0
2008 1 0 0 0 2 0 3 0
2009 7 0 0 0 7 0
2010 9 0 0 0 9 0
2011/12 11 0 3 0 14 0
Ընդհանուր 36 0 6 0 4 0 46 0
  Ռուսաստան Խիմկի Պրեմիեր լիգա 2008 16 0 1 0 17 0
Ընդհանուր 16 0 1 0 0 0 17 0
  Ռուսաստան Տոմ Պրեմիեր լիգա 2010 10 0 0 0 10 0
Ընդհանուր 10 0 0 0 0 0 10 0
  Ռուսաստան Կրասնոդար Պրեմիեր լիգա 2011/12 9 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 9 0
Ռուսաստան Թերեք Պրեմիեր լիգա 2012/13 15 0 2 0 17 0
2013/14 15 0 2 0 17 0
2014/15 27 0 0 0 27 0
2015/16 13 0 2 0 15 0
Ընդհանուր 70 0 6 0 0 0 76 0
Ռուսաստան Ռոստով Պրեմիեր լիգա 2015/16 11 1 0 0 11 1
2016/17 24 0 0 0 12 0 36 0
Ընդհանուր 35 1 0 0 12 0 47 1
Ռուսաստան Ռուբին Պրեմիեր լիգա 2017/18 26 0 2 0 28 0
Ընդհանուր 26 0 2 0 0 0 28 0
Ամբողջ կարիերա 219 2 16 0 16 0 251 2

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ

Ընդհանուր՝ 26 խաղ / 0 գոլ, 9 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 11 պարտություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – №3 (2015/16)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Фёдор Кудряшов: «Для клуба меня нашёл Шавло»
  4. От Братска до Смоленска
  5. Экс-спартаковцы зла на красно-белых не держат
  6. Тамаш полетит на второй сбор «Спартака»
  7. Федотов наконец победил «Интер»
  8. Кудряшов принял извинения Шиллы
  9. В «Спартаке» дедовщины нет
  10. В компании кочевать веселее
  11. О чём думают перед сном Кудряшов и Сабитов
  12. Кудряшов и Макеев могут сыграть с Нальчиком
  13. У Быстрова есть шанс выйти против «Москвы»
  14. Кудряшов отдан в аренду в «Томь»
  15. ««Краснодар» арендовал у «Спартака» Кудряшова»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին։ Վերցված է 2011-09-11 
  16. «Кудряшов: надеюсь заиграть в «Краснодаре»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-28-ին։ Վերցված է 2011-09-11 
  17. «Терек» подписал защитника Фёдора Кудряшова
  18. «Федор Кудряшов перешел в «Ростов»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-13-ին։ Վերցված է 2018-12-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]