Գեորգի Ջիկիա
![]() | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 21, 1993[1] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան | |||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 87 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գեորգի Տամազովիչ Ջիկիա (նոյեմբերի 21, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան)[2], ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի պաշտպան և ավագ, Ռուսաստանի հավաքականի պաշտպան և փոխավագ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողները ծնունդով Սուխումից են։ Երբ Ջիկիայի մայրը հղի էր, ընտանիքը տարածաշրջանում անցկացվող ռազմական գործողությունների պատճառովը ստիպված էր փախչել հարազատ քաղաքից[3]։ Գեորգին ծնվել է Մոսկվայում, սակայն շուտով ընտանիքի հետ տեղափոխվել է Մերձմոսկովյան տարածաշրջանի Բալաշիխա քաղաք։ Այնտեղ, 6 տարեկան հասակում, նա սկսել է զբաղվել ֆուտբոլով տեղի «Վիկտորիա» դպրոցում՝ միաժամանակ սովորելով նաև հանրակրթական դպրոցում[4]։ 10 տարեկանում տեղափոխվել է «Լոկոմոտիվ-2» ֆուտբոլային դպրոց (Մոսկվայի «Լոկոմոտիվի» Պերովյան բաժանմունք), որտեղ նրա հետ մարզվել են Յուրի Նիկոլաևիչ Նիկուլինը[5] և Ալեքսանդր Վիկտորովիչ Անտիպովը[6]։
2011 թվականին Պերովոյի «Լոկոմոտիվ» և հիմնական «Լոկոմոտիվ» ակումբների կապերի շնորհիվ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Լոկոմոտիվ-2» ակումբի հետ։ Նա հանդես է եկել երկրորդ դիվիզիոնում, որտեղ ամսական ստանում էր 15 000 ռուբլի[5]։ 2014 թվականի սկզբին խաղային պրակտիկա անցկացնելու համար Ջիկիան տեղափոխվեց «Սպարտակ-Նալչիկ»։ Մարտի 9-ին «ՍԿԱ-Էներգիայի» դեմ խաղում կատարել է նորամուտը ՖԱԼ առաջնությունում[7]։ Նույն տարվա ամռանը տեղափոխվել է Ձերժինսկի «Խիմիկ» ակումբ, նոր ակումբի կազմում նորամուտը կատարելով հուլիսի 6-ին «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում[8]։ 2015 թվականի մարտի 18-ին «Տոսնոյի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Խիմիկի» կազմում[9]։
«Ամկար»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ամռանը տեղափոխվել է Պերմի «Ամկար» ակումբ։ Օգոստոսի 1-ին «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում կատարել է նորամուտը Պրեմյեր լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Բրանկո Յովիչիչին[10]։ Օգոստոսի 22-ին Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ ակումբի հիմնական կազմում[11]։ Գլխավոր մարզիչ Գաջիևը այսպես է արտահայտվել Գեորգիի նորամուտային խաղի մասին՝ «Ջիկիան անցկացրեց լավ հանդիպում։ Նա հոգնել է իր դիրքում, կատարելով մեծ ծավալի աշխատանք։ Լավ ներուժ ունեցող ֆուտբոլիստը դժվարանում է կազմ մտնելը, քանի որ խաղում է Զանևը։ Նա նորմալ հանդիպում անցկացրեց»[12]։ 2016 թվականի ապրիլի 15-ին «Մորդովիայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[13], իսկ 2016/17 մրցաշրջանում խփել է իր երկրորդ գոլը «Ամկարի» կազմում՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում։
«Սպարտակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի վերջին տեղեկություն տարածվեց, որ Ջիկիան կարող է «Ամկարից» տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»[14]։ Հետաքրքրություն են ցուցաբերել նաև Կազանի «Ռուբինը» և ևս մեկ ոչ հայտնի մոսկովյան ակումբ։ Դեկտեմբերի 26-ին Ջիկիան պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ[15]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 150 մլն ռուբլի[16]։ Ապրիլի 9-ին նա «Ուֆայի» դեմ խաղում կատարեց նորամուտը նոր թիմի կազմում[17]։ «Սպարտակում» նա ընդհանուր անցկացրել է 8 հանդիպում՝ միանգամից դառնալով ակումբի հիմնական պաշտպան։
2017/18 մրցաշրջանն սկսել է որպես հիմնական կենտրոնական պաշտպան։ Սեպտեմբերի 17-ին «Տոսնոյի» դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «Սպարտակի» կազմում[18]։ 2017 թվականի նոյեմբերի 20-ին «Սպարտակի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2022 թվականը[19]։ 2018 թվականի հունվարի 18-ին չինական «Շանհայ ՍԻՊԳ-ի» դեմ նախամրցաշրջանային նախապատրաստման առաջին խաղում Ջիկիան ստացել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք[20] և բաց է թողել Ռուսաստանի առաջնության ամբողջ գարնանային մասը, ինչպես նաև չի հրավիրվել Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնությանը։ 2018 թվականի հունիսի 24-ին քվեարկության միջոցով «Սպարտակի» ֆուտբոլիստները նրան ընտրել են ակումբի փոխավագ[21]։ 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Ախմատի» դեմ խաղում (1:2) Ջիկիան խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[22] և, ավելացված ժամանակում գլխով գրավեց հակառակորդի դարպասը։
2019 թվականի հուլիսի 9-ին Գեորգին ակումբի գլխավոր մարզիչ Օլեգ Կոնոնովի կողմից նշանակվել է «Սպարտակի» ավագ[23]։ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Ջիկիան ստացել է «Ոսկե վարազ» լեգենդար մրցանակը՝ որպես 2018/19 մրցաշրջանի լավագույն խաղացող[24]։ 2019 թվականի նոյեմբերի 7-ին «Հաղթանակի հաստատակամության և կամքի համար» ստացել է մրցանակ, «Մեծ սպորտ» ամսագրի կողմից[25].
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիկիան կարող էր հանդես գալ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների կազմում, սակայն ի վերջո որոշում կայացրեց հանդես գալ Ռուսաստանի հավաքականում[26]։ ՖԻՖԱ-ն նրան դասել է Ռուսաստանի երեք ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների շարքում՝ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի նախաշեմին[27]։
Ռուսաստանի առաջնության ավարտից հետո Ստանիսլավ Չերչեսովը նրան հրավիրել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Ազգային հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2017 թվականի հունիսի 5-ին Հունգարիայի հավաքականի դեմ խաղում[28]։ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում առանց փոխարինման անցկացրել է երեք խաղ՝ ընդդեմ Նոր Զելանդիայի (2:0)[29], Պորտուգալիայի (0:1)[30] և Մեքսիկայի[31] (1:2): Պորտուգալացիների դեմ խաղում ստացել է դեղին քարտ։
2018 թվականի հունվարին «Սպարտակի» հավաքի ժամանկ ստացել է խաչաձև կապանների վնասվածք չինական ակումբի հետ ընկերական հանդիպման ժամանակ[32]։ Վերականգնվել է միայն մայիսի վերջին, սակայն Չերչեսովը նրան չի հրավիրվել Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը։ 2018 թվականի հունիսին Ստանիսլավ Չերչեսովն ասել է, որ Ջիկիան առողջ վիճակում կարող էր մասնակցել աշխարհի առաջնությունում որպես թիմի մեկնարկային խաղացող[33]։ Մրցաշարի հիմնական կենտրոնական պաշտպաններն էին Սերգեյ Իգնաշևիչը և «Սպարտակում» Ջիկիայի թիմակից Իլյա Կուտեպովը։
Ազգերի լիգայի 2018/2019 թվականի խաղերում, որը տեղի է ունեցել Սոչիում, Թուրքիայի հավաքականի դեմ խաղում, Գեորգի Ջիկիան խաղի 20-րդ րոպեին հարվածել է դարպասաձողին, որից հետո գնդակը ետ է մղել Ռոման Նոյշտեդտերին, որն էլ խփել է այդ հանդիպման առաջին գոլը[34]։
2019 թվականի նոյեմբերի 16-ին Բելգիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ տուրի խաղում (1:4) Ջիկիան իր առաջին գնդակն է խփել Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ 80-րդ րոպեին ստացել է ավագի թևկապը այն բանից հետո, երբ դաշտից հեռացել է Արտյոմ Ձյուբան[35][36]։ Եվրո 2020-ի ընտրական մրցաշարի արդյունքներով Ջիկիան ընդգրկվել է Եվրո 2020-ի որակավորման փուլի 100 լավագույն ֆուտբոլիստների թվում և այդ ցուցակում նա եղել է միակ ռուսաստանցին՝ զբաղեցնելով 69-րդ տեղը[37]։
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2020 թվականի մարտի 14-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
2.Դիվիզիոն | 2011/12 | 22 | 0 | 2 | 0 | — | 24 | 0 | |
2012/13 | 21 | 1 | 2 | 0 | — | 23 | 1 | |||
2013/14 | 21 | 1 | 0 | 0 | — | 21 | 1 | |||
Ընդհանուր | 64 | 2 | 4 | 0 | — | 68 | 2 | |||
![]() |
ՖԱԼ | 2013/2014 | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |
Ընդհանուր | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |||
![]() |
ՖԱԼ | 2014/15 | 31 | 2 | 2 | 0 | — | 33 | 2 | |
Ընդհանուր | 31 | 2 | 2 | 0 | — | 33 | 2 | |||
![]() |
Պրեմիեր Լիգա | 2015/2016 | 22 | 2 | 3 | 1 | — | 25 | 3 | |
2016/2017 | 16 | 1 | 1 | 0 | — | 17 | 1 | |||
Ընդհանուր | 38 | 3 | 4 | 1 | — | 42 | 4 | |||
![]() |
Պրեմիեր Լիգա | 2016/2017 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
2017/2018 | 17 | 1 | 3 | 0 | 5 | 0 | 25 | 1 | ||
2018/2019 | 26 | 2 | 3 | 0 | 6 | 0 | 35 | 2 | ||
2019/2020 | 19 | 1 | 3 | 0 | 4 | 0 | 26 | 1 | ||
Ընդհանուր | 71 | 4 | 9 | 0 | 15 | 0 | 95 | 4 | ||
Ամբողջ կարիերա | 211 | 11 | 19 | 1 | 15 | 0 | 245 | 12 |
Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ
![]() |
Տարի | ԵԱ որակավորման խաղեր | Կոնֆեդերացիայի գավաթ | Ազգերի լիգա | Ընկերական խաղեր | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
2017 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 8 | 0 | |
2018 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 5 | 0 | |
2019 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 1 | |
Ընդհանուր կարիերայում | 10 | 1 | 3 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 23 | 1 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ջիկիի գոլերը | Խախտումներ | Փոխարինում | Համար | Մրցություն |
1 | 2017 թվականի հունիսի 5 | ![]() |
3:0 | — | — | ![]() |
6 | Ընկերական խաղ |
2 | 2017 թվականի հունիսի 17 | ![]() |
2:0 | — | — | — | 6 | Կոնֆեդերացիայի գավաթ 2017 |
3 | 2017 թվականի հունիսի 21 | ![]() |
0:1 | — | ![]() |
— | 6 | Կոնֆեդերացիայի գավաթ 2017 |
4 | 2017 թվականի հունիսի 24 | ![]() |
1:2 | — | — | — | 6 | Կոնֆեդերացիայի գավաթ 2017 |
5 | 2017 թվականի հոկտեմբերի 5 | ![]() |
4:2 | — | — | — | 6 | Ընկերական խաղ |
6 | 2017 թվականի հոկտեմբերի 10 | ![]() |
1:1 | — | — | ![]() |
6 | Ընկերական խաղ |
7 | 2017 թվականի նոյեմբերի 11 | ![]() |
0:1 | — | — | — | 14 | Ընկերական խաղ |
8 | 2017 թվականի նոյեմբերի 14 | ![]() |
3:3 | — | — | — | 14 | Ընկերական խաղ |
9 | 2018 թվականի սեպտեմբերի 7 | ![]() |
1:2 | — | — | — | 14 | Ազգերիա լիգա 2018/19 |
10 | 20188 թվականի հոկտեմբերի 11 | ![]() |
0:0 | — | — | — | 14 | Ազգերի լիգա 2018/19 |
11 | 20188 թվականի հոկտեմբերի 14 | ![]() |
2:0 | — | — | — | 14 | Ազգերի լիգա 2018/19 |
12 | 20188 թվականի նոյեմբերի 15 | ![]() |
0:3 | — | — | — | 14 | Ընկերական խաղ |
13 | 20188 թվականի նոյեմբերի 20 | ![]() |
0:2 | — | — | — | 14 | Ազգերի լիգա 2018/19 |
14 | 2019 թվականի մարտի 21 | ![]() |
1:3 | — | — | — | 14 | Որակավորման խաղեր ԵԱ-2020 |
15 | 2019 թվականի մարտի 24 | ![]() |
4:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
16 | 2019 թվականի հունիսի 8 | ![]() |
9:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
17 | 2019 թվականի հունիսի 11 | ![]() |
1:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
18 | 2019 թվականի սեպտեմբերի 6 | ![]() |
2:1 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
19 | 2019 թվականի սեպտեմբերի 9 | ![]() |
1:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
20 | 2019 թվականի հոկտեմբերի 10 | ![]() |
4:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
21 | 2019 թվականի հոկտեմբերի 13 | ![]() |
5:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
22 | 2019 թվականի նոյեմբերի 16 | ![]() |
1:4 | 1 | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
23 | 2019 թվականի նոյեմբերի 19 | ![]() |
5:0 | — | — | — | 14 | ԵԱ-2020 որակավորման խաղեր |
Ընդհանուր՝ 23 խաղ / 1 գոլ; 13 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն – 2016/17
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն – 2017/18
- Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2017
Անհատական
- ՌՖՍ-ի «մրցաշրջանի լավագույն 33 խաղացող» ազգային մրցանակի դափնեկիր (3) – 2016/17 (№2)[38], 2017/18 (№3)[39], 2018/19 (№1)[40]:
- Մոսկվայի «Սպարտակ» ակումբի երկրպագուների սահմանած մրցանակի դափնեկիր – «Ոսկե վարազ» (2019)[24]։
- «Մեծ սպորտ» ամսագրի սահմանած մրցանակի դափնեկիր – «Հաղթանակի հաստատակամության և կամքի համար» (2019)[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիկիան ունի երկու եղբայր։ Ավագը աշխատում է ատամնաբույժ։ Կրտսեր եղբայրը ծնվել է Բալաշիխայում 2006 թվականին[3]։
Ջիկիան էթնիկ սևամորթ է[5]։ Ծնողների հետ շփվում է երկու լեզվով՝ Մեգրելերեն և ռուսերեն[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Георгий Джикия: «Прочитал в интернете, что я — сильный и храбрый воин»
- ↑ 3,0 3,1 3,2 Георгий Джикия: За границу мне пока рано. Нужно много сделать в России и «Спартаке»
- ↑ «Георгий Джикия: Нужно всегда идти к своей цели!»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-30-ին։ Վերցված է 2020-06-09
- ↑ 5,0 5,1 5,2 Джикия защитит
- ↑ «Отказать „Зениту“ — поступок!» Душевное интервью с экс-тренером Джикии
- ↑ «Спартак-Нальчик VS. СКА Хабаровск 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-03-09
- ↑ «Крылья Советов Самара VS. Химик Дзержинск 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-07-06
- ↑ «Тосно VS. Химик Дзержинск 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-03-18
- ↑ «Амкар VS. Крылья Советов Самара 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-01
- ↑ «Амкар VS. Спартак Москва 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-22
- ↑ Гаджи Гаджиев: «Герус совершил грубые ошибки — комплекс Промеса»
- ↑ «Мордовия VS. Амкар 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-04-15
- ↑ Данила Жиляев (19 декабря 2016)։ ««Амкар» подтвердил интерес «Спартака» к защитнику Джикии»։ Российская газета։ Վերցված է 2016-12-20
- ↑ «ГЕОРГИЙ ДЖИКИЯ СТАЛ ИГРОКОМ «СПАРТАКА»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-08-ին։ Վերցված է 2020-06-09
- ↑ «Спартак» купит игрока «Амкара» Георгия Джикию
- ↑ «Уфа VS. Спартак Москва 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04-09
- ↑ «Тосно VS. Спартак Москва 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-17
- ↑ «Джикия продлил контракт со «Спартаком» до 2022 года»։ championat.com։ 2017-11-20
- ↑ «Джикия порвал кресты. Это официально»։ sports.ru։ 2018-01-19
- ↑ «Джикия сменил Реброва в роли вице-капитана «Спартака» - Радиостанция Спорт FM»։ sportfm.ru։ Վերցված է 2018-07-24
- ↑ «Джикия будет капитаном «Спартака» в матче против «Ахмата»»։ Интерфакс։ 2018-09-16։ Վերցված է 2018-09-17
- ↑ Георгий Джикия — новый капитан «Спартака»
- ↑ 24,0 24,1 «Джикии вручили «Золотого кабана»»։ https://www.sport-express.ru։ «Спорт-Экспресс»։ 2019-10-29։ Վերցված է 2019-11-13
- ↑ 25,0 25,1 «Джикия получил награду «За упорство и волю к победе»»։ https://www.championat.com։ «Чемпионат»։ 2019-11-07։ Վերցված է 2019-11-13
- ↑ «Воин, вернувшийся домой. 10 фактов о новичке «Спартака» Джикии»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2020-06-09
- ↑ «ФИФА назвала самых талантливых молодых футболистов России»։ RBC.ru։ «Росбизнесконсалтинг», ЗАО։ 2017-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-17-ին։ Վերցված է 2017-06-14
- ↑ «Венгрия VS. Россия 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-05
- ↑ «Россия VS. Новая Зеландия 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-17
- ↑ «Россия VS. Португалия 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-21
- ↑ «Мексика VS. Россия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-24
- ↑ «Джикия — о травме: чувствовал такую боль, как будто ногу оторвали»։ championat.com։ 21 мая 2018
- ↑ «Черчесов: Джикия претендовал на место в стартовом составе сборной России»։ championat.com։ 13 июня 2018
- ↑ Артём Гнатенко (2018-10-14)։ «Обзор матча Лиги Наций Россия - Турция 14 октября 2018: счёт, голы, статистика игроков»։ Комсомольская правда։ Վերցված է 2018-10-21
- ↑ «Россия — Бельгия (1:4) 16 ноября. Чемпионат Европы 2020. Отборочный турнир. Протокол матча»։ https://news.sportbox.ru։ «Sportbox»։ 2019-11-16։ Վերցված է 2019-11-17
- ↑ «Джикия забил бельгийцам»։ https://spartak.com։ «Спартак»։ 2019-11-16։ Վերցված է 2019-11-17
- ↑ «Джикия вошёл в число 100 лучших игроков квалификации Евро-2020. Он оказался единственным россиянином в списке»։ https://championat.com։ «Чемпионат»։ 2019-11-21։ Վերցված է 2019-11-21
- ↑ «Список 33-х лучших футболистов»։ RFS.ru։ Российский футбольный союз։ 2017-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-25-ին։ Վերցված է 2017-05-22
- ↑ Список 33-х за 2018 год rfs.ru, 29 июня 2018
- ↑ Лауреаты сезона и список "33-х лучших игроков" rfs.ru, 26 июня 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ամկար Պերմի ֆուտբոլիստներ
- Ռուսներ վրացական ծագմամբ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ