Ալան Կասաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալան Կասաև
Alan Kasaev.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1986(1986-04-08)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Tursunzoda, Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սպարտակ (Վլադիկավկազ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 Ռուսաստան Տիտան 14 (0)
2003 Ռուսաստան Շիննիկ 0 (0)
2004—2007 Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 0 (0)
2007  Ռուսաստան Ալանիա 36 (3)
2008—2009 Ռուսաստան Կուբան 54 (10)
2009—2014 Ռուսաստան Ռուբին 88 (12)
2013—2014  Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 19 (3)
2014—2019 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 70 (7)
2018  Ռուսաստան Բալտիկա 21 (1)
2019  Ռուսաստան Սոչի 11 (0)
2019—մ․հ․ Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 11 (1)
Ազգային հավաքական
2008 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 3 (0)
2011—2012 Ռուսաստան Ռուսաստան-2 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29.09.2019:

Ալան Տայմուրազովիչ Կասաև (ռուս.՝ Алан Касаев, ապրիլի 8, 1986(1986-04-08)[1], Tursunzoda, Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ավանգարդ» ակումբի կիսապաշտպան։ Հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2002 թվականին երկրորդ դիվիզիոնի կենտրոն տարածաշրջանի Ռեունտովի «Տիտան» ակումբում, որի կազմում անցկացրել է 14 խաղ։ 2003 թվականին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Շիննիկ» ակումբ։ Անցկացրել է 19 խաղ երկրորդ կազմում և խփել 1 գոլ, իսկ հիմնական կազմում այդպես էլ չի խաղացել։ 2004 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբ։ 2006 թվականին ակումբի երկրորդ կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 6 գնդակ՝ անցկացնելով 3 խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, 2006 թվականին ընդգրկված է եղել թիմի հիմնական հայտացուցակում։

«Ալանիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա» ակումբ, որի կազմում անցկացրել է 36 խաղ և խփել 3 գոլ։ Մրցաշրջանի ավարտին ակումբը ցանկացել է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը[2], սակայն «Զենիթի» և «Ալանիայի» համաձայնությունը չի ստացվել։

«Կուբան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասաևը «Կուբանի» կազմում

2008 թվականի սկզբին Կասաևը համալրել է «Կուբան» ակումբի կազմը, որի կազմում 2008 թվականին անցկացրեծ իր համար փայլուն մրցաշրջան։ Ընդհանուր մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում անցկացրել է 38 խաղ, խփելով 8 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում, համարվել է թիմի առաջատարներից մեկը, մրցաշրջանի ավարտին երկրպագուների ձայների արդյունքներով դարձել է «Կուբան» ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ Դենիս Զուբկոյի հետ միասին[3], երկու ֆուտբոլիստներին էլ պարգևատրել են համապատասխան գավաթներով վերջին մրցաշրջանի ավարտին՝ նոյեմբերի 6-ին։ «Սպորտ-Էքսպրես» թրթի վարկածով, «Ռոստովի» ավագ Միխայիլ Օսինովի հետ միասին, դարձել է Առաջին դիվիզիոնի 2008 թվականի մրցաշրջանի լավագույն խաղացող[4]։

2009 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 14-ին կատարել է նորամուտը Պրեմիեր Լիգայում 1-ին տուրի Կազանի «Ռուբին» ակումբի դեմ խաղում (0:3)։ Երկրորդ տուրի Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (1:0) ստացել է 7,0 միավոր (10 միավորից) և «Սպորտ-Էքսպրես» թերթի վարկածով դարձել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[5]։ Այդ խաղի 29-րդ րոպեին ստացել է դեղին քարտ։ Մրցաշրջանի առաջին կեսում Կասաևի ցուցաբերած խաղը ճանաչվել է հաջող, ինչի շնորհիվ նրանով հետաքրքրվել է Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը»։ Կասաևի հետ որպես մրզիչ «Կուբանում» աշխատած Սերգեյ Օվչիննիկովի կարծիքով 2009 թվականին նրա տրանսֆերային արժեքը 2 միլիոնից հասել է մինչև 4,5 միլիոն դոլարի[6]։ Ընդհանուր 2009 թվականին Պրեմիեր լիգայի «Կուբան» ակումբի կազմում անցկացրել է 16 խաղ՝ որոնցում խփել է 2 գոլ[7]։

«Ռուբին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասաևը «Ռուբինի» կազմում

Օգոստոսի 21-ին հայտնի է դարձել, որ Կասաևը տեղափոխվել է Կազան, իսկ նրա տրանսֆերի հետ կապված բոլոր հարցերը, արդեն որոշվել և հաստատվել են «Կուբանի» և «Ռուբինի» կողմից[8], պայմանագիրը կնքվել է 3,5 տարի ժամկետով[9]։ Որոշ տեղեկություններ կան, որ պայմանագիրը կազմել է 5 միլիոն եվրո[10]։ «Ռուբինում» հանդես գալու համար Կասաևը վերցրել է 88-րդ համարի մարզաշապիկը[11]։ Կազանի թիմի կազմում նորամուտը կատարել է օգոստոսի 30-ին՝ դուրս գալով փոխարինման Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ արտագնա խաղում։ 2009 թվականի սեպտեմբերի 16-ին նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում՝ փոխարինման դուրս գալով Ալեքսանդր Ռյազանցևին «Ռուբինի» առաջին խաղի 83-րդ րոպեին, որտեղ կազանցիները 1:3 հաշվով Կիևի «Դինամո» ակումբի դեմ արտագնա խաղում պարտություն կրեցին[12]։ Հոկտեմբերի 17-ին «Խիմկիի» հետ տնային խաղում առաջին գոլը խփեց կազանցիների կազմում։

Կասաևը «Դինամո» ակումբում

2012/13 մրցաշրջանում ձախ և աջ կիսապաշտպանների փոփոխվող դիրքերում։ Մրցաշրջանի ամենաթեժ պահին խփել է մի շարք գոլեր և սկսել է ավելի հաճախ ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։ Հոկտեմբերի 25-ին հաղթանակ է բերել «Ռուբինին» Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Նեֆտիչ» ակումբի դեմ խաղում (Բաքու, Ադրբեջան, 1:0)։ Հոկտեմբերի 28-ին Կասաևը և Կուզմինը հաղթանակ են բերել «Ռուբինին» «Անժիի» դեմ խաղում, որը գլխավորում էր առաջնությունը։

«Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 9-ին վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ, որի կազմում հանդես է եկել 11 համարի մարզաշապիկով[13]։ ՌՖՊԼ 1-ին տուրի 2013/14 մրցաշրջանի «Վոլգայի» դեմ նորամուտային խաղում խփել է առաջին գոլը նոր թիմի կազմում։

Մրցաշրջանի ավարտին հրաժարվել է ստորագրել առաջարկված երկամյա պայմանագիրը և հայտարարել է, որ կնախընտրեր վերադառնալ «Ռուբին»[14]։ Բայց նույն օրը՝ 2014 թվականի մայիսի 16-ին, հայտնի է դարձել, որ Կասաևը հաջորդ մրցաշրջանում պետք է հանդես գա Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի կազմում[15][16]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո, որը կնքվել է Կասաևի և «Ռուբինի» միջև[17]։

«Լոկոմոտիվ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվի» կազմում նորամուտը կատարել է 2014 թվականի օգոստոսի 10-ին Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Մայկոնին։ Օգոստոսի 21-ին անցկացրել է առաջին խաղը «Լոկոմոտիվի» կազմում՝ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Խաղի 45-րդ րոպեին գոլ է խփել Կիպրոսի «Ապոլլոն» ակումբի դարպասին (1:1)։

«Բալտիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 3-ին «Բալտիկան» և «Լոկոմոտիվը» կնքել են վարձավճարային պայմանագիր մինչև 2018/2019 մրցաշրջանի ավարտը[18]։

«Ավանգարդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասաևը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում

2008 թվականին անցկացրել է 3 խաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու 2009 թվականի Եվրոպայի առաջնության երիտասրադական թիմերի որակավորման փուլին (մինչև 21 տարեկան)։

2010 թվականի սեպտեմբերին Կասաևին հրավիրել են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին Անդորայի հավաքականի դեմ խաղին։ Ամբողջ խաղը Ալանն անցկացրել է պահեստայինների նսատարնին։ Սլովակիայի դեմ խաղում նույնպես խաղադաշտ դուրս չի եկել, նաև հրավիրվել է Բելգիայի և Իրանի հավաքականների դեմ խաղերին։

2011 թվականի օգոստոսի 19-ին Ալանը հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական՝ մասնակցելու Բելառուսի օլիմպիական հավականի դեմ խաղին[19]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ռուսաստան «Կուբան»

  • Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի 2-րդ հորիզոնական (անցում բարձրագույն դիվիզիոն) - 2008

Ռուսաստան «Ռուբին»

Ռուսաստան «Լոկոմոտիվ»

Անձնական

  • Առաջին դիվիզիոնի լավագույն խաղացող («Սպորտ-Էքսպրես» թերթի վարկածով)՝ 2008
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ № 2 (2010)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017/18 մրցաշրջանի վերջի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տիտան 2002 14 0 0 0 0 0 14 0
Ընդհանուր 14 0 0 0 0 0 14 0
Շիննիկ 2003 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Զենիթ (ՍՊ) 2004 0 0 0 0 0 0 0 0
2005 0 0 3 0 0 0 3 0
2006 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 3 0 0 0 3 0
Ալանիա 2007 36 3 1 0 0 0 37 3
Ընդհանուր 36 3 1 0 0 0 37 3
Կուբան 2008 38 8 1 0 0 0 39 8
2009 16 2 0 0 0 0 16 2
Ընդհանուր 54 10 1 0 0 0 55 10
Ռուբին 2009 10 1 0 0 4 0 14 1
2010 28 5 1 0 8 1 37 6
2011/12 30 4 3 1 11 1 44 6
2012/13 20 2 1 0 10 1 31 3
Ընդհանուր 88 12 5 1 33 3 126 16
Դինամո (Մոսկվա) 2013/14 19 3 1 0 0 0 20 3
Ընդհանուր 19 3 1 0 0 0 20 3
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2014/15 26 3 3 0 2 1 31 4
2015/16 24 3 2 0 5 0 31 3
2016/17 18 1 1 1 0 0 19 2
2017/18 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 70 7 6 1 7 1 83 9
Ընդհանուր կարիերայում 281 35 17 2 40 4 338 41

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. ««Алания» сделала предложение Корчагину» (ռուսերեն)։ region15.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  3. «Лауреаты сезона-2008 по версии Greenmile.Ru» (ռուսերեն)։ greenmile.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  4. «Касаев и Осинов — лучшие по итогам сезона» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  5. «Росгосстрах — Чемпионат России. Премьер-Лига. 2-й тур. Кубань — Спартак — 1:0 (1:0)» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  6. «Овчинников: «повлиять на покупку того или иного футболиста я не мог»» (ռուսերեն)։ gazeta.ru։ Վերցված է 2009-9-17 
  7. Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
  8. «Доронченко: «Мы договорились с „Рубином“ по поводу Касаева»» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  9. «Касаев подписал контракт с «Рубином»» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  10. «Трансферная история игрока» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  11. «Касаев будет выступать под 88 номером» (ռուսերեն)։ Официальный сайт казанского «Рубина»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  12. «Статистика матча «Динамо» —«Рубин»» (ռուսերեն)։ championat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2009-9-17 
  13. Алан Касаев заключил контракт с «Динамо»
  14. Касаев отказался от контракта «Динамо» и возвращается в «Рубин»
  15. ««Локомотив» подписал контракт с Аланом Касаевым»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին։ Վերցված է 2014-05-16 
  16. «Алан Касаев: «В „Локомотиве“ могу прибавить сам и помочь прибавить команде»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին։ Վերցված է 2014-05-16 
  17. «Локомотив» заплатил за Касаева 5 млн евро
  18. ««Балтику» усилил чемпион России»։ Официальный сайт ФК «Балтика»։ 3 июля 2018։ Վերցված է 2019-01-05 
  19. «Тренерский штаб второй сборной России назвал состав на товарищеский матч с олимпийской сборной Белоруссии» (ռուսերեն)։ RFS.com։ 19 августа 2011։ Վերցված է 19 августа 2011  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]