Տիմոֆեյ Մարգասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմոֆեյ Մարգասով
ռուս.՝ Тимофей Маргасов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1992(1992-06-12)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան
Հասակ 1,79 մետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2000—2011 Ռուսաստան Կոնոպլյովի անվ. ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Ռուսաստան Ակադեմիա (Տոլյատի) 38 (0)
2012 Ռուսաստան Ենիսեյ 11 (0)
2013—2016 Ռուսաստան Ռոստով 39 (0)
2014—2015  Ռուսաստան Սիբիր 26 (1)
2016 Ռուսաստան Կռիլյա Սովետով 5 (0)
2017—2019 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2 (0)
2018  Ռուսաստան Տոսնո 9 (0)
2019  Ռուսաստան Սոչի 14 (0)
2019—մ.հ. Ռուսաստան Սոչի 2 (0)
Ազգային հավաքական
2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 04.08.2019:

Տիմոֆեյ Վյաչեսլավովիչ Մարգասով (ռուս.՝ Тимофей Вячеславович Маргасов, հունիսի 12, 1992(1992-06-12)[1], Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Սոչի» ակումբի պաշտպան։ Միակ ֆուտբոլիստն է, որ նվաճել է Ռուսաստանի գավաթը երեք տարբեր թիմերի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2012 թվականի ամռանը տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբ։ 2013 թվականի փետրվարի 4-ին 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[2]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2013 թվականի մարտի 15-ին՝ «Վոլգայի» դեմ խաղում[3]։

2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում անցկացվելիք Համաշխարհային Ունիվերսիադային[4], բայց վերջնական հայտացուցակում այդպես էլ չի ընդգրկվել[5]։

2014/15 մրցաշրջանից առաջ մեկ տարով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ՖԱԼ «Սիբիր» ակումբ[6]։ 2015 թվականի հունվարին մասնակցել է դիտումների «Կուբան» ակումբում[7]։ 2016 թվականի ամռանը, երբ լրացել է «Ռոստով» ակումբի հետ պայմանագրի ժամկետը, հեռացել է թիմից[8]։ Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ Մարգասովի տրանսֆերով հետաքրքրվել են Պորտուգալիայի «Սպորտինգ» և «Բրագա»[9] և Թուրքիայի «Տրաբզոնսպոր» ակումբները[10], բայց օգոստոսի 31-ին նա պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետով» ակումբի հետ[11], որի կազմում անցկացրել է հինգ խաղ առաջնությունում։ 2017 թվականի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել Մսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ[12], որի կազմում մինչև առաջնության ավարտն անցկացրել է երկու խաղ։ 2017/18 մրցաշրջանում անցկացրել է հինգ խաղ երիտասարդական առաջնությունում և 2018 թվականի հունվարի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Տոսնո» ակումբ[13], որի հետ դարձել է Ռուսաստանի գավաթի դափնեկիր։

«Տոսնոյի» սնանկացումից հետո կես տարի ակումբի կազմում հանդես չի եկել, և 2019 թվականի փետրվարի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է ՖԱԼ «Սոչի» ակումբ[14]։ 2019/2020 մրցաշրջանից առաջ ՌՊԼ դուրս եկած ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր[15]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոստով»
«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
«Տոսնո»

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 22-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ակադեմիա ՊՖԼ 2011/2012 38 0 1 0 39 0
Ընդհանուր 38 0 1 0 39 0
Ռուսաստան Ենիսեյ ՖԱԼ 2012/13 11 0 2 0 13 0
Ընդհանուր 11 0 2 0 13 0
Ռուսաստան Ռոստով ՌՖՊԼ 2012/13 7 0 4 0 11 0
2013/14 7 0 1 0 8 0
Ընդհանուր 14 0 5 0 19 0
  Ռուսաստան Սիբիր ՖԱԼ 2014/15 26 1 2 0 28 1
Ընդհանուր 26 1 2 0 28 1
Ռուսաստան Ռոստով ՌՖՊԼ 2015/16 25 0 25 0
Ընդհանուր 39 0 39 0
Ռուսաստան Կռիլյա Սովետով ՌՖՊԼ 2016/17 5 0 2 0 7 0
Ընդհանուր 5 0 2 0 7 0
Ռուսաստան Լոկոմոտիվ ՌՖՊԼ 2016/17 2 0 1 0 3 0
Ընդհանուր 2 0 1 0 3 0
  Ռուսաստան Տոսնո ՌՖՊԼ 2017/18 9 0 3 0 12 0
Ընդհանուր 9 0 3 0 12 0
Ռուսաստան Լոկոմոտիվ ՌՖՊԼ 2017/18 0 0 0 0 0 0
2018/19 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0
Ամբողջ կարիերա 144 1 16 0 160 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Маргасов стал игроком «Ростова»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Ростов — Волга — 1:2». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  5. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
  6. «Сибирь» арендовала защитника «Ростова»
  7. Маргасов находится на просмотре в «Кубани»
  8. Маргасов покинул «Ростов»
  9. «Спортинг» и «Брага» интересуются защитником «Ростова» Маргасовым
  10. Маргасов может продолжить карьеру в «Трабзонспоре»
  11. За «Крылья» будет выступать защитник из «Ростова»
  12. Тимофей Маргасов — в «Локомотиве»
  13. «Тимофей Маргасов продолжит карьеру в «Тосно»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  14. «Сочи» арендовал защитника «Локомотива» Маргасова
  15. Слезы Семина, шанс Бакаева, выбор Бекао

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Մարգասով» հոդվածին։