Իգոր Պորտնյագին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Պորտնյագին
ռուս.՝ Игорь Портнягин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1989(1989-01-07)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 191 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լոկոմոտիվ (Մոսկվա)
Համար 9
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Իժևսկ մ/դ (Իժևսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Ռուսաստան ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ 26 (3)
2006  Ռուսաստան Բուրեվեստնիկ Սոյուզ Գազպրոմ 0 (0)
2008-2016 Ռուսաստան Ռուբին 59 (16)
2011  Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 14 (1)
2011  Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 4 (0)
2012  Ռուսաստան Տոմ 8 (0)
2012  Ռուսաստան Նեֆտեխիմիկ 19 (16)
2013  Ռուսաստան Կռիլյա Սովետով 7 (2)
2013-2014  Ռուսաստան Տոմ 30 (5)
2014  Ռուսաստան Ռուբին-2 3 (0)
2016— Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 4 (1)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
2015 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իգոր Իգորևիչ Պորտնյագին (ռուս.՝ Игорь Игоревич Портнягин, հունվարի 7, 1989(1989-01-07)[1], Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս կիսապաշտպանի ու հարձակվողի դիրքերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Պորտնյագինը ֆուտբոլով զբաղվել սկսել է Վլադիվոստոկում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է Իժևսկի «ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբի հետ 2005 թվականին[2]։ Իժևսկի ակումբի կազմում Իգոր Պորտնյագինը խաղացել է երեք մրցաշրջան։

2008 մրցաշրջանից առաջ Իգոր Պորտնյագինը տեղափոխվել է Կազանի «Ռուբին», որի հիմնական կազմում նրա նորամուտը կայացել է 2008 թվականի օգոստոսի 5-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Սմենա» (Կոմսոմոլսկ նա Ամուրե) ակումբի դեմ խաղում[3]։ Պրեմիեր լիգայում իր առաջին հանդիպումը հարձակվողն անցկացրել է 2009 թվականի ապրիլի 4-ին, երբ խաղադաշտ է դուրս եկել «Մոսկվա» ակումբի դեմ խաղում[4]։ 2009 թվականին հուլիսի 15-ին Իգոր Պորտնյագինը խփել է իր առաջին գոլերն ակումբի կազմում՝ դուբլ ձևակերպելով Գավաթի խաղարկության՝ Տվերի «Վոլգա» ակումբի դեմ խաղում[5]։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին նա, փոխարինման դուրս գալով «Կուբան» ակումբի դեմ խաղում, խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում[6]։ 2010 թվականին Իգոր Պորտնյագինը «Ռուբինի» կազմում դարձել է Համագործակցության չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթող[7]։ 2010 թվականի մարտի 10-ին տեղի է ունեցել Իգոր Պորտնյագինի նորամուտը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայում. նա խաղադաշտ է դուրս եկել 1/8 եզրափակչի՝ գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի դեմ խաղի 85-րդ րոպեին՝ փոխարինելով Ալան Կասաևին[8]։ 2008 թվականից մինչև 2010 թվականը Իգոր Պորտնյագինը «Ռուբինի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի վեց հանդիպման՝ խփելով մեկ գոլ։

2011/12 մրցաշրջանի սկզբում Իգոր Պորտնյագինը վարձավճարով տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ» կես տարի ժամկետով[9]։ Նալչիկի ակումբում անցկացրած կես մրցաշրջանի ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ և խփել մեկ գոլ։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ռուբին»[10], սակայն մասնակցելով Ռուսաստանի առաջնության մեկ խաղի՝ ընդդեմ Կազանի ակումբի, օգոստոսի 31-ին վարձավճարային հիմունքներով կրկին տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»[11]։

2012 թվականի փետրվարի 20-ին հայտարարվել է, որ ֆուտբոլիստը վարձավճարային պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ կես տարով[12]։ Տոմսկի ակումբի կազմում նա մասնակցել է 8 խաղի, սակայն գոլերով աչքի չի ընկել։

2012 թվականի ամռանը Իգոր Պորտնյագինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ» ակումբ[13], որի կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի հուլիսի 10-ին՝ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության առաջին տուրի՝ Նովոկուզնեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում[14]։ Մրցաշրջանի առաջին կեսին ֆուտբոլիստը «Նեֆտեխիմիկի» կազմում խփել է 16 գոլ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 19 խաղերում, ինչից հետո վերադարձել է «Ռուբին» և ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանի առաջնությանն ու Եվրոպայի լիգային[15]։

Փետրվարի 25-ին Իգոր Պորտնյագինը վարձավճարով տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ, որի կազմում խփել է երկու գոլ յոթ հանդիպման ընթացքում։ 2013 թվականի հունիսին նա վերադարձել է «Ռուբին»[16]։

2013 թվականի հուլիսի 8-ին Իգոր Պորտնյագինն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է «Տոմ»[17]։

2016 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հետ[18]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իգոր Պորտնյագինը 2010 թվականին մասնակցել է մեկ խաղի ընդդեմ Բելառուսի՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում Ավստրիայի և Հունգարիայի հավաքականների դեմ խաղերից առաջ[19]։ 2015 թվականի մարտի 20-ին Իգոր Պորտնյագինը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտարական փուլի՝ Չեռնոգորիայի դեմ խաղին[20]։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2015 թվականի մարտի 31-ին՝ մասնակցելով Ղազախստանի դեմ խաղին (0։0)։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 4-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ 2005 6 1 0 0 6 1
2006 10 0 2 0 12 0
2007 10 2 1 0 11 2
Ընդհանուր 26 3 3 0 0 0 0 0 29 3
Ռուբին 2008 0 0 1 0 1 0
2009 2 1 1 2 0 0 0 0 3 3
2010 4 0 0 0 1 0 0 0 5 0
2011/12 1 0 0 0 0 0 1 0
2014/15 26 11 2 1 28 12
2015/16 11 1 0 0 7 1 18 2
Ընդհանուր 44 13 4 3 8 1 0 0 56 17
  Սպարտակ Նալչիկ 2011/12 19 1 0 0 19 1
Ընդհանուր 19 1 0 0 0 0 0 0 19 1
  Տոմ 2011/12 8 0 0 0 8 0
2013/14 28 4 2 2 2 1 32 7
Ընդհանուր 36 4 2 2 0 0 2 1 40 7
  Նեֆտեխիմիկ 2012/13 19 16 1 0 20 16
Ընդհանուր 19 16 1 0 0 0 0 0 20 16
 Կռիլյա Սովետով 2012/13 5 0 0 0 2 2 7 2
Ընդհանուր 5 0 0 0 0 0 2 2 7 2
Ռուբին-2 2014/15 4 0 0 0 4 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր կարիերայում 153 36 10 5 8 1 4 3 175 45

Խաղեր հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 31-ի դրությամբ

Ընդհանուր՝ 1 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ռուսաստան «Ռուբին»

  • Ռուսաստանի չեմպիոն - 2009
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008/09
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2010
  • Համագործակցության չեմպիոնների գավաթակիր - 2010

Ռուսաստան «Լոկոմոտիվ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի գավաթակիր - 2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Портнягин: из «Рубина» игроки по своей воле не уходят» (ռուսերեն). Чемпионат.com. 2010 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Смена (Комсомольск-на-Амуре) 1:1 (3:5) Рубин (Казань)» (ռուսերեն). Чемпионат.com. 2008 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Рубин (Казань) 0:0 Москва (Москва)» (ռուսերեն). Чемпионат.com. 2009 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Волга (Тверь) 4:3 Рубин (Казань)» (ռուսերեն). Чемпионат.com. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Кубань (Краснодар) 0:3 Рубин (Казань)» (ռուսերեն). Чемпионат.com. 2009 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Снова вторые» (ռուսերեն). Sports.kz. 2010 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Рубин (Казань) 1:1 Вольфсбург (Вольфсбург)» (ռուսերեն). Чемпионат.com. 2010 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Четверо игроков «Рубина» отданы в аренду» (ռուսերեն). Sports.ru. 2011 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  10. ««Рубин» внёс в заявку Игоря Портнягина» (ռուսերեն). Официальный сайт ФК «Рубин». 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  11. «Нальчикский «Спартак» заявил Намашко и Портнягина» (ռուսերեն). Советский спорт. 2011 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Портнягин продолжит карьеру в «Томи» на правах аренды» (ռուսերեն). Официальный сайт ФК «Рубин». 2012 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  13. ««Нефтехимик» подписал 15 футболистов «Рубина»». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  14. «Металлург-Кузбасс (Новокузнецк) 3:1 Нефтехимик (Нижнекамск)» (ռուսերեն). Чемпионат.com. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  15. «М'Вила, Кисляк и Портнягин заявлены в Лигу Европы» (ռուսերեն). Официальный сайт ФК «Рубин». 2013 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  16. «У четверых футболистов «Крыльев» закончились контракты» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крылья Советов». 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  17. «Игорь Портнягин арендован «Томью»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Рубин». 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  18. «Игорь Портнягин - в «Локо»». Официальный сайт ФК «Локомотив». 31.08.2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  19. Расширенный список сборной России
  20. Состав на игры с Черногорией и Казахстаном

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Պորտնյագին» հոդվածին։