Օգենեկարո Էտեբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգենեկարո Էտեբո
Oghenekaro Peter Etebo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1995(1995-11-09)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Լագոս, Նիգերիա[1]
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սթոք Սիթի
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2015 Նիգերիա Վարի Վուլվզ 64 (23)
2016-2018 Պորտուգալիա Ֆեյրենսի 45 (7)
2018-2018  Իսպանիա Լաս Պալմաս 14 (0)
2018-մ.հ. Անգլիա Սթոք Սիթի 0 (0)
Ազգային հավաքական
2015-մ.հ. Նիգերիա Նիգերիա (մինչև 23) 20 (11)
2013-մ.հ. Նիգերիա Նիգերիա 15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օգենեկարո Էտեբո (անգլ.՝ Oghenekaro Peter Etebo, նոյեմբերի 9, 1995(1995-11-09)[1], Լագոս, Լագոս, Նիգերիա[1]), նիգերիացի ֆուտբոլիստ, «Սթոք Սիթիի» և Նիգերիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտեբոն իր կարիերան սկսել է հայրենիքում՝ հանդես գալով «Վարի Վուլվզ» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա եղել է թիմի լավագույն ռմբարկու։ 2014 թվականին Օգենեկարոն դիտումների է մասնակցել իտալական «Ուդինեզե» ակումբում, սակայն պայմանագիր չի կնքել։ 2015 թվականին ճանաչվել է Տարվա տաղանդ Աֆրիկայում[2]։ 2016 թվականի սկզբին Օգենեկարոն տեղափոխվել է պորտուգալական «Ֆեյրենսի»։ Ապրիլի 24-ին՝ «Օլիվեյրենսե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[3]։ Ապրիլի 30-ին կայացած Վիզեուի «Ակադեմիկա» ակումբի դեմ խաղում Էտեբոն խփել է իր առաջին գոլը «Ֆեյրենսիի» կազմում[4]:Արդյունքում մրցաշրջանում նա օգնել է ակումբին դուրս գալ Էլիտա։

2018 թվականի սկզբին Էտեբոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս»[5]։ Փետրվարի 5-ին «Մալագայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[6]։

2018 թվականի ամռանը Էտեբոն տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7,2 միլիոն եվրո[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 27-ին՝ Աֆրիկայի գավաթ 2014 խաղարկության նախընտրական փուլի՝ Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղում, Էտեբոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում։

2016 թվականի մառանը Օգենեկարոն դարձել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ճապոնիայի[8], Շվեդիայի[9] և Կոլումբիայի[10] հավաքականների դեմ խաղերին։ Ճապոնացիների դեմ խաղում Էտեբոն դարձել է չորս գոլի հեղինակ։

2018 թվականին Էտեբոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Խորվաթիայի[11], Իսլանդիայի[12] և Արգենտինայի[13] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Նիգերիայի հավաքականում (մինչև 23)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 4 օգոստոսի, 2016 Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 2:1 5:4 Օլիմպիական խաղեր 2016
2. 4 օգոստոսի, 2016 Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 3:2 5:4 Օլիմպիական խաղեր 2016
3. 4 օգոստոսի, 2016 Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 4:2 5:4 Օլիմպիական խաղեր 2016
4. 4 օգոստոսի, 2016 Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 5:2 5:4 Օլիմպիական խաղեր 2016

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Նիգերիա Նիգերիա (մինչև 23)

  • 3rd Օլիմպիական խաղեր – 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Oghenekaro wins Most Promising Player Award | Football Live – Beyond One-League Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  3. «Ֆեյրենսի VS. Օլիվեյրենսե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 24.
  4. «Ֆեյրենսի VS. Ակադեմիկա 0:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 30.
  5. «La UD ficha a Etebo, medio centro ofensivo internacional con Nigeria» [UD sign Etebo, attacking midfielder international with Nigeria] (իսպաներեն). UD Las Palmas. 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Լաս Պալմաս VS. Մալագա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 5.
  7. ««Сток» купил хавбека сборной Нигерии Огенекаро Этебо у «Фейренсе» за 7,2 млн евро» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հունիսի 11.
  8. «Նիգերիա (մինչև 23) VS. Ճապոնիա (մինչև 23) 5:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5.
  9. «Շվեդիա (մինչև 23) VS. Նիգերիա (մինչև 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  10. «Կոլումբիա (մինչև 23) VS. Նիգերիա (մինչև 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
  11. «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  12. «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
  13. «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգենեկարո Էտեբո» հոդվածին։