Քինգսլի Մադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քինգսլի Մադու
Kingsley Madu.jpg
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1995(1995-12-12)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Նիգերիա
Հասակ 171 սանտիմետր

Քինգսլի Մադու (անգլ.՝ Kingsley Madu, դեկտեմբերի 12, 1995(1995-12-12)[1], Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի պաշտպան: Հանդես է եկել Նիգերիայի հավաքականում:

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգսլին ֆուտբոլով սկսել է զբաղվել «ԳԲՍ Ակադեմիայի» ակումբում, 2013 թվականին իր նորամուտն է նշել «Էլ-Կանեմի Ուորիորս» ակումբում, որն հանդես է գալիս Նիգերիայի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում:

2013 թվականի հունվարի 13-ին Մադուն եռամյա պայմանագիր է ստորագրել «Տրենչին» սլովակական ակումբի հետ[2][3]:

2014 թվականի մարտի 1-ին նիգերացին իր դեբյուտային խաղն է անցկացրելնոր ակումբում` «Ժիլինա» ակումբի դեմ խաղում դուրս գալով մեկնարկային կազմում[4]: Յոթ օր անց «Զլատե Մորավցե» ակումբի դեմ խաղում Մադուն երկու զգուշացումից հետո հեռացվել է դաշտից, սակայն «Տրենչինը» թվային անհավասարության պայմաններում կարողացել է հաղթանակ տանել:

2014 թվականի հուլիսի 24-ին պաշտպանն իր նորամուտն է նշել եվրոգավաթում` Եվրոպայի լիգայի որակավորման փուլում ընդմիջումից հետո փոխարինման դուրս գալով սերբական «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում[5]:

2014 թվականի նոյեմբերի 5-ին նիգերացին աչքի է ընկել առաջնությունում խփած իր առաջին գնդավով[6]:

2014/15 խաղաշրջանի արդյունքերով Քինգսլին «Տրենչին» ակումբի կազմում կարողացել է «ոսկե դուբլ» անել` հաղթելով առաջնությունը և Սլովակիայի գավաթը:

Կարերիան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի երիտասարդական հավաքականի կազմում Մադուն մասնակցել է Թուրքիայում կայացած 2013 թվականի աշխարհի ֆուտվոլի երիտասարդական առաջնությանը:

Պաշտպանը մասնակցել է իր թիմի անցկացրած բոլոր չորս խաղերին. նիգերացիները 1/8 եզրափակիչում պարտվել են Ուրուգվայի հավաքականին[7]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովկիայի չեմպիոն (2). 2014/15, 2015/16
  • Սլովակիայի գավաթակիր (2). 2014/15, 2015/16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «supersport.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-16-ին 
  3. «profutbal.sk» (սլովակերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին 
  4. «soccerway.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին 
  5. «soccerway.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին 
  6. «soccerway.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին 
  7. «fifa.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]