Բրունու Մարտինս Ինդի
Բրունու Մարտինս Ինդի պորտ.՝ Bruno Martins Indi | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1992[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Բարրեյրու | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բրունու Մարտինս Ինդի (հոլ.՝ Bruno Martins Indi, փետրվարի 8, 1992[1][2], Բարրեյրու), գվինեական ծագմամբ հոլանդացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Գվինեա Բիսաուից գաղթածների ընտանիքում։ Երբ Բրունոն երեք ամսական է եղել, ծնողները տեղափոխվել են Ռոտերդամ[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյենոորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյենոորդ ակումբի սանն է։ Ակումբում դեբյուտել է 2010 թվականի օգոստոսի 19-ին, Եվրոպայի լիգայի որակավորման չորրոդր փուլի Գենտի դեմ խաղում[4]։ Երեք օր անց, Հերակլես ակումբի դեմ խաղում նա դեբյուտեց Նիդերլանդների առաջնությունում[5])։ 2011 թվականի ապրիլի 17-ին Մարտինս Ինդին իր մասնագիտական կարիերայում խփեց առաջին գոլը, գնդակը գլխով ուղարկելով Վիլլեմ II ակումբի դարպասը[6]։ 2011-12 մրցաշրջանում պաշտպանը Ֆեյեննորդի կազմում դարձավ երկրի փոխչեմպիոն։
2014 թվականի հուլիսին տեղափոխվեց «Պորտու»[7]։
Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիայի ԱԱ 2014-ի հաջող ելույթներից հետո, որտեղ նա դարձավ բրոնզե մեդալակիր, տարածվեց տեղեկություն, որ Բրունուն տվյալ տրանսֆերային պատուհանում կլքի Ֆեյենոորդը։ 2014 թվականի հուլիսի 15-ին Պորտուն իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ Մարտինս Ինդին Պորտուի հետ կնքել է քառամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմել 7 միլիոն եվրո։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին Բրագա ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Պորտուում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինս Ինդին հանդես է եկել Նիդերլանդների պատանեկան հավաքականների տարբեր տարիքային խմբերում։ Մինչև 17 տարեկանների հավաքականում պաշտպանը մասնակցելլ է պատանեկան հավաքականների ԱԱ 2009-ին (1 խաղ), իսկ 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է մինչև 19 տարեկանների Եվրո 2010-ին (3 խաղ)։
Մարտինս Ինդին երիտասարդական հավաքականում դեբյուտել է 2012 թվականի փետրվարի 29-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Շոտլանդիայի դեմ խաղում[8].
2012 թվականի օգոստոսի 16-ին Բելգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ինդին դեբյուտեց ազգային հավաքականում[9]։ ԱԱ 2014-ի որակավորման փուլում Հունգարիայի հավաքականի դեմ խաղում, որը կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բուդապեշտում, պաշտպանը ազգային հավաքականում խփեց իր առաջին գոլը[10]։
ԱԱ 2014-ին նվաճել է բրոնզե մեդալներ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիդերլանդների փոխչեմպիոն (1)՝ 2011-12
- ԱԱ 2014-ի բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «2014 FIFA World Cup Brazil™ - Bruno MARTINS INDI - Player Profile - FIFA.com»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-31-ին
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-31-ին
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-31-ին
- ↑ «Bruno Martins Indi naar FC Porto.» (հոլանդերեն)։ feyenoord.nl։ Վերցված է 16.7.2014
- ↑ «Transfermarkt.at» (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-31-ին
- ↑ «Официальный сайт УЕФА» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-31-ին
- ↑ «Официальный сайт УЕФА» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-31-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը voetbalstats.nl կայքում (նիդեր.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Գվինեա Բիսաուի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ