Ջեյմս Մաքլեյն
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 22, 1989[1][2] (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվողկան ոճի կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջեյմս Մաքլեյն (անգլ.՝ James McClean, ապրիլի 22, 1989[1][2], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի կիսապաշտպան։ Նա հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում, սակայն հայտարարել է, որ ցանակնում է ներկայացնել Իռլանդիան չափահասների մակարդակով։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դերի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմսն իր կարիերան սկսել է իր հայրենի Լոնդոնդերի քաղաքի[3] «Դերի Սիթի» ակումբում[4]։ «Դերի Սիթի» ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Քենին երիտասարդ ֆուտբոլիստին անվանել է «ապագա խոստումնալից տաղանդ»[5]։
«Սանդերլենդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսի 9-ին Մաքլեյնը 350 հազար ֆունտի դիմաց տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդ» ակումբ՝ թիմի հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր[6]։ Մաքլեյնի հետ պայմանագիր կնքելուց հետո Սթիվ Բրյուսը հայտարարել է, թե «այս ձեռքբերումը ապագայի համար է»[7], ինչպես նաև ակնարկել, որ մինչև Սուրբ Ծնունդը ֆուտբոլիստը կմնա պահեստային թիմի կազմում[8]։ Մաքլեյնը լավ խաղ է ցուցադրել պահեստայինների հանդիպումներում, մասնավորապես «Նյուքասլի» դեմ խաղում, ինչի արդյունքում նա ընդգրկվել է հիմնական թիմի կազմում[9]։ Դեկտեմբերի 11-ին «Բլեքբեռն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը է «սև կատուների» կազմում. խաղն ավարտվել է հոգուտ «Սանդերլենդի» (2:1)[10]։ 2012 թվականի հունվարի 3-ին «Ուիգանի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում[11]։
«Վեստ Բրոմվիչ Ակբիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 22-ին նա տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»՝ ակումբի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[12]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակլեյնը 2008 թվականին մասնակցել է Կաթնային գավաթի խաղարկությանը և գոլ խփել ԱՄՆ հավաքականի դեմ խաղի ժամանակ[13]։ Հյուսիսային Իռլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է յոթ հանդիպման։ 2011 թվականի հուլիսի 26-ին նա հրավիրվել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքական[14]։ Սակայն Մաքլեյնը հրաժարվել է խաղալ Հյուսիսային Իռլանդիայում՝ ասելով, որ ինքը միայն խաղալու է Իռլանդիայի հավաքականում[15]։
2012 թվականի փետրվարի 29-ին Չեխիայի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Իռլանդիայի հավաքականի կազմում[16]։
2012 թվականի մայիսի 7-ին Ջովաննի Տրապատոնին հայտարարել է, որ Ջեյմս Մաքլեյնին ընդգրկել է Իռլանդիայի հավաքականի կազմում 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[17]։ Այնտեղ նա մասնակցել է Իսպանիայի ազգային հավաքականի հետ միակ հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով խաղի 76-րդ րոպեին[18]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իռլանդական Պրեմիեր լիգայի հաղթող – 2010
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Էրին Քոնորի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ դուստր՝ Էլլի-Մեյ Մակլեյնը (ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 19-ին), որդին՝ Ջունիոր Ջեյմս Մաքլեյնը (ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 10-ին) և դուստրը Ուիլոյ Այվի Մաքլեյնը (ծնվել է 2017 թվականի օգոստոսի 14-ին)[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Quinn praise for James McClean» (անգլերեն)։ Derry Journal։ 09.12.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2017-10-31
- ↑ «Derry sign up first four players» (անգլերեն)։ BBC Sport։ 10.12.2009
- ↑ Nick Hilton (06.07.2011)։ «Everton FC eyeing move for talented young Irishman James McClean» (անգլերեն)։ Liverpool Echo
- ↑ «Derry winger James McClean completes Sunderland move» (անգլերեն)։ BBC Sport։ 09.08.2011
- ↑ Matthew Leslie (10.08.2011)։ «Steve Bruce: James McClean is worth a risk» (անգլերեն)։ Evening Chronicle
- ↑ Matthew Leslie (13.08.2011)։ «James McClean could rise like Meyler – Bruce» (անգլերեն)։ Evening Chronicle
- ↑ «Sunderland Res 4 Newcastle Res 3» (անգլերեն)։ Newcastle United Football Club։ 07.09.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-04-ին։ Վերցված է 2017-10-31
- ↑ Phil McNulty (11.12.2011)։ «Sunderland 2–1 Blackburn» (անգլերեն)։ BBC Sport
- ↑ «Wigan 1-4 Sunderland» (անգլերեն)։ BBC Sport։ 03.01.2012
- ↑ «Pulis delighted to have winger on board» (անգլերեն)։ wba.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է 2017-10-31
- ↑ «NI BOYS BEAT USA IN MILK CUP» (անգլերեն)։ Northern Irish Football Association։ 29.07.2008։ Արխիվացված օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2017-10-31
- ↑ «Northern Ireland recall Rangers' David Healy for Faroe Islands game» (անգլերեն)։ The Guardian։ 26.07.2011
- ↑ «ames McClean switches from N Ireland to Republic» (անգլերեն)։ BBC Sport։ 08.08.2011
- ↑ «Rep of Ireland 1-1 Czech Republic» (անգլերեն)։ BBC Sport։ 29.02.2012
- ↑ «Euro 2012: Republic of Ireland include James McClean in squad» (անգլերեն)։ BBC Sport։ 07.05.2012
- ↑ «Ирландия - Испания 0:4»։ eu-football.ru(չաշխատող հղում)
- ↑ «James McClean and wife Erin celebrate birth of baby girl» (անգլերեն)։ www.derryjournal.com։ Վերցված է 2017-08-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը «Վեստ Բրոմվիչի» պաշտոնական կայքում Archived 2017-05-18 at the Wayback Machine. (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում Archived 2016-05-18 at the Wayback Machine. (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը eu-football.ru կայքում
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իռլանդացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ