Ուիլյամ Տրոստ-Էկոնգ
![]() Տրոստ-Էկոնգը Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | William Paul Troost-Ekong | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1993[1] (28 տարեկան) կամ հոկտեմբերի 1, 1993 (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Հաառլեմ | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
2008-2010 |
![]() | ||
2010-2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2015 |
![]() | 2 | |
2014-2015 |
→ ![]() | 33 | (0) |
2015-2017 |
![]() | 8 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 37 | (3) |
2017-2018 |
![]() | 28 | (3) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 1 | (0) |
2013 |
![]() | 2 | (0) |
2016 |
![]() | 6 | (0) |
2015-ներկա |
![]() | 24 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ուիլյամ Տրոստ-Էկոնգ (անգլ.՝ William Troost-Ekong, սեպտեմբերի 1, 1993[1] կամ հոկտեմբերի 1, 1993, Հաառլեմ), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոնինգեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրոստ-Էկոնգը ծնվել է Նիդերլանդներում և հանդես եկել Ֆուլհեմի ու Տոտենհեմի երիտասարդական թիմերում։ 2013 թվականի հուլիսի 23-ին նա միացավ Գրոնինգենին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ Վալվեյկի դեմ խաղում[3]։ 2014 թվականի հունվարի 29-ին Տրոստ-Էկոնգը վարձավճարով տեղափոխվեց Դորդրեխտ։ Իր առաջին հանդիպումը ակումբի կազմում նշեց հունվարի 31-ին՝ ՄՎՎ Մաստրիխտի դեմ խաղում[4]։ Դորդրեխտի կազմում նիգերիացին անցկացրեց 34 հանդիպում։
Գենտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 27-ին Տրոստ-Էկոնգը 3 տարվա պայմանագիր կնքեց Գենտի հետ[5][6], ինչից հետո վարձավճարով միացավ Հյոուգեսունին[7][8]։ Իր դեբյուտը Նորվեգիայի առաջնությունում նշեց հուլիսի 31-ին Վիկինգի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց 2016 թվականի մարտի 19-ին՝ Օլեսունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[10]։ 2016 թվականի հունիսին Տրոստ-Էկոնգը երկարաձգեց իր պայմանագիրը Գենտի հետ[11], ինչից հետո վարձավճարով վերադարձավ Հյոուգեսուն[12]։ Օգոստոսի 27-ին նիգերիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[13]։ Հյոուգեսունի կազմում Տրոստ-Էկոնգը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի նոյեմբերի 8-ին Տրոստ-Էկոնգը վերադարձավ Գենտ[14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 20-ին՝ Շառլերուայի դեմ խաղում[15]։ Ապրիլի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Բրյուգգեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 50-րդ րոպեին[16]։ Գենտի կազմում Տրոստ-Էկոնգը անցկացրեց 8 հանդիպում[17]։
Բուրսասպոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 11-ին Տրոստ-Էկոնգը 3 տարվա պայմանագիր կնքեց Բուրսասպորի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 2 միլիոն եվրո[20][21]։ Իր դեբյուտը Բուրսասպորի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Ենի Մալաթյասպորի դեմ խաղում[23]։ 2018 թվականի փետրվարի 23-ին Տրոստ-Էկոնգը հեռացվեց խաղադաշտից Գալաթասարայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 38-րդ րոպեին[24]։ Օգոստոսի 11-ին նա գոլ խփեց Ֆեներբահչեի դեմ խաղում[25]։ Բուրսասպորի կազմում Տրոստ-Էկոնգը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 17-ին Տրոստ-Էկոնգը տեղափոխվեց Ուդինեզե[26][27][28]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ Պարմայի դեմ խաղում[29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրոստ-Էկոնգը իրավասու էր ներկայացնել Նիդերլանդները և Նիգերիան միջազգային ասպարեզում։ Նա հանդես եկավ Նիդերլանդերի մինչև 19 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում, սակայն ընտրեց խաղալ Նիգերիայի կազմում[30]։ 2016 թվականին Տրոստ-Էկոնգը մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[31][32]՝ անցկացնելով 6 հանդիպում, իսկ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը առաջնությունում[33][34]` 3-րդ տեղի համար խաղում 3-2 հաշվով հաղթելով Հոնդուրասին[35][36]։
Նիգերիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Տրոստ-Էկոնգը նշեց 2015 թվականի հունիսի 13-ին՝ Չադի դեմ խաղում[37]։ Հավաքականի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի մարտի 23-ին՝ Լեհաստանի դեմ ընկերական խաղում[38]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց մայիսի 28-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում[39]։ Հունիսի 3-ին Տրոստ-Էկոնգը ընդգրկվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[40][41]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 3 խաղերին[42], իսկ Նիգերիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Արգենտինային և Խորվաթիային[43][44]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[45]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրոնինգեն | 2013–14 | Էրեդիվիզի | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
Դորդրեխտ (վարձավճար) | 2013–14 | Էրստե Դիվիզի | 11 | 0 | 0 | 0 | 11 | 0 | ||||
2014–15 | Էրեդիվիզի | 22 | 0 | 1 | 0 | 23 | 0 | |||||
Ընդհանուր | 33 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 0 | ||
Հյոուգեսուն (վարձավճար) | 2015 | Էլիտսերիեն | 13 | 0 | 0 | 0 | — | 13 | 0 | |||
2016 | 24 | 3 | 4 | 1 | 28 | 4 | ||||||
Ընդհանուր | 37 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 4 | ||
Գենտ | 2016–17 | Ժյուպիլեր Լիգա | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |||
Բուրսասպոր | 2017–18 | Սուպեր Լիգ | 27 | 2 | 4 | 0 | 31 | 2 | ||||
2018–19 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 1 | ||||||
Ընդհանուր | 28 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 3 | ||
Ուդինեզե | 2018–19 | Սերիա A | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 110 | 6 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 119 | 7 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[45]
Նիգերիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 4 | 0 |
2016 | 5 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 8 | 1 |
Ընդհանուր | 24 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մայիսի 28, 2018 | Ադոկիյե Ամիսիմակա մարզադաշտ, Պորտ Հարկորտ, Նիգերիա | ![]() |
1–0 | 1–1 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Nigeria - W. Troost-Ekong - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «FC Groningen - RKC Waalwijk, Sep 21, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «MVV Maastricht - FC Dordrecht, Jan 31, 2014 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Official: K.A.A Gent sign William Troost-Ekong | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Official: K.A.A Gent sign William Troost-Ekong - Africa»։ Sport.Net (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30(չաշխատող հղում)
- ↑ «Official : FK Haugesund Announce Loan Signing Of William Troost - Ekong:: All Nigeria Soccer - The Complete Nigerian Football Portal»։ www.allnigeriasoccer.com։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Nigerian defender WilliamTroost-Ekong joins Gent»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-28։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Viking Stavanger - FK Haugesund, Jul 31, 2015 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «FK Haugesund - Aalesunds FK, Mar 19, 2016 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ Dede Steve։ «William Troost-Ekong: Super Eagles defender signs new deal with Gent» (en-US)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Troost-Ekong Signs Gent Extension - SportsDay»։ sportsdayonline.com (en-US)։ Վերցված է 2018-08-30(չաշխատող հղում)
- ↑ «FK Haugesund - SK Brann, Aug 27, 2016 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ Dede Steve։ «William Troost-Ekong: Super Eagles defender returns to Gent after loan at Haugesund» (en-US)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «KAA Gent - RSC Charleroi, Jan 20, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «KAA Gent - Club Brugge KV, Apr 2, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «William Troost-Ekong | Football Stats | Udinese | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-30
- ↑ «OFFICIAL: Bursaspor snap up William Troost-Ekong from Gent | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Turkish Club Bursaspor Sign Troost-Ekong From Gent - Complete Sports Nigeria»։ Complete Sports Nigeria (en-US)։ 2017-07-08։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Bursaspor confirm Troost-Ekong deal»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Super Eagles defender, Troost-Ekong signs for Bursaspor - Daily Post Nigeria»։ Daily Post Nigeria (en-US)։ 2017-07-08։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Basaksehir - Bursaspor, Aug 11, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Yeni Malatyaspor - Bursaspor, Sep 16, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Galatasaray SK - Bursaspor, Feb 23, 2018 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Fenerbahce SK - Bursaspor, Aug 11, 2018 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «OFFICIAL: Udinese complete William Troost-Ekong signing | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Official: Udinese sign Troost-Ekong | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Troost-Ekong seals Udinese transfer»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «I Was Right To Choose Nigeria – Troost-Ekong»։ independent.ng։ Վերցված է 2018-08-30(չաշխատող հղում)
- ↑ «John Mikel Obi named in Nigeria's Olympic squad»։ BBC Sport (en-GB)։ 2016-07-25։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Mikel named in Nigeria’s Olympic squad, + full team list»։ The Eagle Online (en-us)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Rio Olympics 2016: Nigeria win men's football bronze»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-20։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Nigeria win Olympics bronze over Honduras»։ SBNation.com։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Honduras Olympic Team - Nigeria Olympic Team, Aug 20, 2016 - Olympic Games - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ FIFA.com։ «Olympic Football Tournament Rio 2016 - Matches - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-30(չաշխատող հղում)
- ↑ «Nigeria - Chad, Jun 13, 2015 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Poland - Nigeria, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Nigeria - Democratic Republic of the Congo, May 28, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «World Cup 2018: Arsenal's Iwobi in Nigeria's 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-03։ Վերցված է 2018-08-30
- ↑ AfricaNews։ «Nigeria coach names final World Cup squad, says team has 'a lot of work to do' | Africanews»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - William EKONG - William Troost-Ekong - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Russia 2018: Nigeria out of World Cup after Argentina loss»։ Premium Times Nigeria (en-GB)։ 2018-06-26։ Վերցված է 2018-08-30
- ↑ Abayomi Tosin։ «Nigerian heartbroken as Super Eagles crash out of World Cup» (en-US)։ Վերցված է 2018-08-30
- ↑ 45,0 45,1 «William Troost-Ekong»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ուիլյամ Տրոստ-Էկոնգ Վիքիպահեստում |
---|
- Տրոստ-Էկոնգի պաշտոնական Տվիտերի էջը
- Տրոստ-Էկոնգի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տրոստ-Էկոնգը transfermarkt-ում
- Տրոստ-Էկոնգը soccerbase.com-ում
- Տրոստ-Էկոնգը WhoScored.com կայքում
- Տրոստ-Էկոնգը Ուդինեզեի պաշտոնական կայքում
- Տրոստ-Էկոնգը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2017-09-10 at the Wayback Machine.
|
|
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- Հարլեմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Նիգերիացի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- Գրոնինգենի ֆուտբոլիստներ
- Դորդրեխտի ֆուտբոլիստներ
- Գենտի ֆուտբոլիստներ
- Հյոուգեսունի ֆուտբոլիստներ
- Բուրսասպորի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ