Սիմեոն Նվանկվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սիմեոն Նվանկվո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Nigeria.svg Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1992(1992-05-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Նիգերիա կամ Պորտ Հարկորտ, Նիգերիա
Հասակ 198 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կրոտոնե
Համար 99
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Պորտուգալիա Պորտիմոնենսի 56 (16)
2013-2016 Պորտուգալիա Ժիլ Վիսենտե 88 (29)
2016—մ.հ. Իտալիա Կրոտոնե 43 (10)
Ազգային հավաքական
2018—մ.հ. Նիգերիա Նիգերիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 հուլիսի, 2018

Սիմեոն Նվանկվո (անգլ.՝ Simeon "Simy" Tochukwu Nwankwo, մայիսի 7, 1992(1992-05-07)[1], Լագոս, Նիգերիա և Պորտ Հարկորտ, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Կրոտոնե» ակումբի և Նիգերիայի հավաքականի հարձակվող: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվանկվոն պորտուգալական «Պորտիմոնենսի» ակումբի սան է: 2011 թվականի օգոստոսի 21-ին «Մորեյրենսե» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում:[2]: Օգոստոսի 27-ին «Նավալ» ակումբի դեմ խաղում Սիմեոնը խփել է իր առաջին գոլը «Պորտիմոնենսի» ակումբի կազմում[3]: 2013 թվականին Նվանկվոն տեղափոխվել է «Ժիլ Վիսենտե» ֆուտբոլային ակումբ: Օգոստոսի 18-ին «Ակադեմիկա» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[4]: 2014 թվականի սեպտեմբերի 28-ին «Բոավիշտա» ակումբի դեմ խաղում Սիմեոնը խփել է իր առաջին գոլը «Ժիլ Վիսենտե» ակումբի կազմում[5]: 2015 թվականին ակումբը դուրս է մնացել էլիտայից, սակայն Նվանկվոն մնացել է թիմում: Հաջորդ մրցաշրջանում Սիմեոնը 20 գոլով դարձել է Սեգունդա լիգայի լավագույն ռմբարկու:

2016 թվականի ամռանը Նվանկվոն տեղափոխվել է իտալական Կրոտոնե ֆուտբոլային ակումբ: Օգոստոսի 21-ին «Բոլոնյա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[6]։ Սեպտեմբերի 26-ին «Ատալանտա» ակումբի դեմ խաղում Սիմեոնը խփել է իր առաջին գոլը «Կրոտոնեի» կազմում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 28-ին կայացած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ ընկերական խաղում Նվանկվոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում:[8].

2018 թվականին Նվանկվոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Խորվաթիայի[9] և Արգենտինայի[10] հավաքականների դեմ խաղերին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական

  • Սեգունդա լիգայի լավագույն ռմբարկու (20 գոլ) – 2015/2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Մորեյրենսե VS. Պորտիմոնենսի 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-21 
  3. «Պորտիմոնենսի VS. Նավալ 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-27 
  4. «Ժիլ Վիսենտե VS. Ակադեմիկա Կոիմբրա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-18 
  5. «Բոավիշտա VS. Ժիլ Վիսենտե 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-09-28 
  6. «Բոլոնյա VS. Կրոտոնե 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-21 
  7. «Կրոտոնե VS. Ատալանտա 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-26 
  8. «Նիգերիա VS. Կոնգոյի ԴՀ 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-05-28 
  9. «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-16 
  10. «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]