Օնիչա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Օնիչա | ||
իգբո՝ onitsha
| ||
| 6°7′58.64135″N 6°47′32.58186″E / 6.1329559306°N 6.7923838500°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Անամբրա | |
| Հիմնադրված է | 1550 թ. | |
| Մակերես | 36,19 կմ² | |
| ԲԾՄ | 65,02 մետր | |
| Պաշտոնական լեզու | անգլերեն | |
| Բնակչություն | ▲1 483 000 մարդ (2021)[1][2] | |
| Հեռախոսային կոդ | 046 | |
| Փոստային դասիչ | 430... | |
| Պաշտոնական կայք | imeobionitsha.org | |
|
| ||
Օնիչա (անգլ.՝ Onitsha, իգբո՝ Onịchạ ), քաղաք Նիգերիայի Ինաբրա նահանգում։ Այն տեղակայված է Նիգեր գետի ափին։ Բնակչությունը՝ 561,066 մարդ (2006 թվականի տվյալներով)[3]։
Օնիչայի ագլոմերացիայում բնակվում է 8 530 514 մարդ (ըստ 2015 թվականի տվյալների)[4]։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին, Բենինից ներգաղթյալների կողմից։ Շուտով այն վերածվել է կարևոր մշակութային, քաղաքական և առևտրի կենտրոնի, դառնալով Օնիչա թագավորության մայրաքաղաքը[5]։ 1857 թվականին օբին (թագավորը) թույլատրեց անգլիացի վաճառական Ուիլյամ Բալֆուրու Բեյկիին (անգլերեն՝ William Balfour Baikie) քաղաքից ոչ հեռու կառուցի ռազմական ամրոց։ XIX-րդ դարի վերջին Օնիչան դարձավ Նիգերիայի բրիտանական գաղութի մի մասը։ 1960 թվականից արդեն՝ անկախ Նիգերայի։ 1965 թվականին քաղաքում՝ Նիգեր գետի վրայով, կառուցվել է 1404 մետր երկարությամբ կամուրջ (River Niger Bridge (Onitsha))[5].։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Օնիչան հանդիսանում է նավահանգստային և առևտրային քաղաք։ Գյուղատնտեսական արտադրանքները քաղաք են ներթափանցում հարևան շրջաններից` մուրաբա, կասավա, ցիտրուսային մրգեր, բրինձ, ձուկ, տառո և այլն։ Քաղաքից արտահանվում է կոկոսի յուղը և կոկոսի ընկույզները[5]։ Տեղական շուկայի շենքը Նիգերիայում ամենամեծն է, ավերվել է 1967 թվականին Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, բայց հետագայում վերականգնվել է[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://population.un.org/wup/DataQuery/
- ↑ Bocquier P. World Urbanization Prospects // Demogr. Res. / Max Planck Institute for Demographic Research — Max Planck Institute for Demographic Research, 2005. — Vol. 12. — P. 197—236. — ISSN 1435-9871; 2363-7064 — doi:10.4054/DEMRES.2005.12.9
- ↑ «Population of Onitsha, Nigeria» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Onitsha» (անգլերեն). Africapolis. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- 1 2 3 4 «Onitsha» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնիչա» հոդվածին։ |
| ||||||||||
