Ֆրենսիս Ուզոհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Ուզոհո
անգլ.՝ Francis Uzoho
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Նվանգելե, Իմո, Նիգերիա
Հասակ 1,96 մետր
Քաշ 91 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էլչե
Համար
Պատանեկան կարիերա
2013-2016 Կատար Ակադեմիա Էսպայր
2016-2017 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—  Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա B 18 (-11)
2017— Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 2 (-2)
2018—  Իսպանիա Էլչե 0 (0)
Ազգային հավաքական
2013 Նիգերիա Նիգերիա (մինչև 17) ? (?)
2017— Նիգերիա Նիգերիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18 մարտի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 հուլիսի, 2018

Ֆրենսիս Օդինակա Ուզոհո (անգլ.՝ Francis Odinaka Uzoho, հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1], Նվանգելե, Իմո, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Էլչե» ակումբի և Նիգերիայի հավաքականի դարպասապահ։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզոհոն ֆուտբոլով զբաղվել սկսել է Կատարում՝ «Էսպայր» ակադեմիայում։ 2016 թվականին Բարսելոնայում անցկացվող մրցաշարերից մեկի ժամանակ նրան նկատել են «Դեպորտիվո Լա Կորունյայի» սկաուտներն ու հրավիրել իրենց թիմ[2]։ 2017 թվականին Ֆրենսիսն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Խաղային պրակտիկա ստանալու համար նա հանդես է եկել երկրորդ թիմում՝ «Դեպորտիվո Լա Կորունյա B»։ Հոկտեմբերի 15-ին կայացած «Էյբար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա լիգայում[3]։ Նա եղել է ամենաերիտասարդ օտարերկրացի դեբյուտանտ դարպասապահներից մեկը (18 տարեկան, 352 օրական)՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Աշրաֆ Հակիմիից հետո[4][5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ֆրենսիս Ուզոհոն 14 տարեկան հասակում դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող ԱՄԷ-ում, սակայն մրցաշարում նա եղել է պահեստային[6] և խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ուզոհոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականում[7]։

2018 թվականին Ուզոհոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Խորվաթիայի[8], Իսլանդիայի[9] և Արգենտինայի[10] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Նիգերիա Նիգերիա (մինչև 17)

  • 1st Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող — 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «El Dépor ficha al nigeriano Francis Uzoho» [Dépor sign the Nigerian Francis Uzoho] (իսպաներեն). Riazor. 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Էյբար VS. Դեպորտիվո Լա Կորունյա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-10—15.
  4. Oluwashina Okeleji (2017 թ․ հոկտեմբերի 16). «Nigerian Uzoho revels in historic La Liga debut». BBC Sport. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «El portero del Deportivo Francis Uzoho entra en la historia de LaLiga» [Deportivo goalkeeper Francis Uzoho goes into LaLiga's history] (իսպաներեն). Marca. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Nigerian-born teenage goalkeeper, Francis Uzoho makes La Liga debut». Daily Post. 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Արգենտինա VS. Նիգերիա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017—11—14.
  8. «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  9. «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
  10. «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ուզոհո» հոդվածին։