Ջոն Օգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Օգու
Անձնական տվյալներ
Ազգությունը նիգերիացի
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1988(1988-04-20)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Լագոս, Նիգերիա
Հասակ 192 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հապոել Բեեր Շևա
Համար 30
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2010 Սլովենիա Դրավա 97 (8)
2010—2011 Պորտուգալիա Ատլետիկո (Լիսաբոն) 1 (0)
2011 Իսպանիա Ալմերիա Բ 0 (0)
2012 Պորտուգալիա Ունիան Լեյրիա 17 (3)
2012—2014 Պորտուգալիա Ակադեմիկա (Կոիմբրա) 27 (1)
2014—մ.հ. Իսրայել Հապոել Բեեր Շևա 126 (12)
Ազգային հավաքական
2015—մ.հ. Նիգերիա Նիգերիա 19 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջոն Ուգոչուկվու Օգու (անգլ.՝ John Ogu Ugochukwu, ապրիլի 20, 1988(1988-04-20)[1][2], Լագոս, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Հապոել Բեեր Շևա» ակումբի և Նիգերիայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգուն իր կարիերան սկսել է «Ակվա Յունայթեդ» ակումբի երիտասարդական թիմի կազմում։ 2006 թվականին Ջոնը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը սլովենական «Դրավա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 4 մրցաշրջան։ «Դրավա» ակումբից հեռանալուց հետո, առանց հաջողության, փորձել է ամրապնդել իր տեղը պորտուգալական «Ատլետիկոյում» և իսպանական «Ալմերիա» ակումբի երկրորդ կազմում։ 2012 թվականի սկզբին Օգուն տեղափոխվել է «Ունիան Լեյրիա» ակումբ։ Հունվարի 8-ին՝ «Բենֆիկա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[3]։ Հունվարի 15-ին՝ «Նասիոնալ Ֆունշալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[4]։

Նույն թվականի ամռանը Օգուն տեղափոխվել է «Ակադեմիկա Կոիմբրա» ակումբ։ Օգոստոսի 20-ին՝ «Բեյրա-Մար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2013 թվականի մայիսի 5-ին՝ «Վիտորիա Սետուբալ» ակումբի դեմ խաղի ժամանակ Ջոնը խփել է իր առաջին գոլը «Ակադեմիկա» ակումբի կազմում[6]։

2014 թվականին Օգուն պայմանագիր է կնքել իսրայելական Բեեր Շևայի «Հաոպել» ակումբի հետ։ Սեպտեմբերի 13-ին՝ «Բեյտար» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Իսրայելի առաջնությունում[7]։ Նոյեմբերի 29-ին՝ Նեթանյայի «Մաքաբի» ակումբի դեմ խաղի ժամանակ Ջոնը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]։ 2016 և 2017 թվականներին նա թիմին օգնել է հաղթել առաջնությունում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 23-ին 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակններում կայացած Քենիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում[9]։ 2013 թվականի մայիսի 31-ին Մեքսիկայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ջոնը խփել է իր առաջին գոլը Նիգերիայի հավաքականի կազմում[10]։ Նույն թվականին Օգուն մասնակցել է Բրազիլիայում կայացած Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թաիթիի[11], Ուրուգվայի[12] և Իսպանիայի[13] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Ջոն Օգուն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել և մնացել է պահեստայինների նստարանին։

Գոլերը Իսլանդիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 31 մայիսի, 2013 NRG-ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 1:2 2:2 Ընկերական խաղ
02. 10 նոյեմբերի, 2017 Մոհամեդ Խամլաուի, Կոնստանտինա, Ալժիր Ալժիր Ալժիր 0:3 0:3 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Իսրայել «Հապոել» Բեեր Շևա

  • 1st Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2015/2016
  • 1st Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017
  • 1st Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2017/2018
  • Իսրայելի սուպերգավաթակիր — 2016
  • Իսրայելի սուպերգավաթակիր — 2017
  • Տոտոյի գավաթակիր — 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ունիան Լեյրիա VS. Բենֆիկա Լիսաբոն 0:4» (անգլերեն). soccerway.com. 2012-01—08.
  4. «Նասիոնալ Ֆունշալ VS. Ունիան Լեյրիա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012-01—15.
  5. «Բեյրա Մար VS. Ակադեմիկա Կոիմբրա 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012-08—20.
  6. «Վիտորիա Սետուբալ VS. Ակադեմիկա Կոիմբրա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-05—05.
  7. «Հապոել Բեեր Շևա VS. Բեյտար Երուսաղեմ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014-09—13.
  8. «Հապոել Բեեր Շևա VS. Մաքաբի Նեթանիա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014-11—29.
  9. «Նիգերիա VS. Քենիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—03—23.
  10. «Մեքսիկա VS. Նիգերիա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—05—31.
  11. «Թաիթի VS. Նիգերիա 1:6» (անգլերեն). soccerway.com. 2013—06—17.
  12. «Նիգերիա VS. Ուրուգվայ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—06—21.
  13. «Նիգերիա VS. Իսպանիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013—06—23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Օգու» հոդվածին։