Ույո
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 362 կմ² | |
Բնակչություն | 429 900 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 520221 | |
Պաշտոնական կայք | akwaibomstate.gov.ng | |
| ||
Ույո (անգլ.՝ Uyo), քաղաք է Նիգերիայի հարավ-արևելքում, Ակվա Իբոմ նահանգի մայրաքաղաքը։ Իբիբիո-ն այն լեզուն է, որով խոսում են Ույոում։
Բնակչությունը՝ 429 900 մարդ (2016)[1]։ Այն գտնվում է A342 Աուրոն - Իկոտ-Էքփենե մայրուղու վրա։ Քաղաքն ունի նավթի պահեստարաններ և ամբարներ։ Տեղական առևտրի կենտրոն (մանուշակ, կիսավա, արմավենու յուղ)։
Քաղաքն ունի համալսարան (1983 թվական)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմ, որը հիմնադրվել է 1989 թվականին։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտային կարևորագույն նշանակություն ունեցող կենտրոնը The Godswill Akpabio միջազգային մարզադաշտն է (նախկինում` Ակվա Իբոմ միջազգային մարզադաշտ)[2]։Այն գտնվում է Ույո քաղաքում` Ակվա Իբոմ նահանգի մայրաքաղաքում[3] և համարվում է ազգային սպորտային մարզադաշտ։ Մարզադաշտը ծառայում է որպես նիգերիացի սուպեր արծիվների տուն, ինչպես նաև տարբեր սոցիալական, մշակութային և կրոնական իրադարձությունների կենտրոն։ Ակվա Իբոմ միջազգային մարզադաշտի և Խաղերի գյուղի կառուցման պայմանագիրը 2012 թվականին շնորհվել է Յուլիուս Բերգերին։ Աշխատանքները սկսվել են հենց նույն տարում և ավարտվել 2014 թվականին։ 30000 տեղանոց գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրը ստեղծվել է Ալիանզ Արենայի օրինակով[4]։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբիբիոն Ակվա Իբոմ նահանգի և Նիգերիայի Աբիա նահանգի իբիբիո ժողովրդի մայրենի լեզուն է, որը պատկանում է Քրոս Ռիվերի լեզուների բարբառային խմբին։ Նախագաղութային ժամանակներում այն գրվել է Նսիբիդի գաղափարագրերով։ Իբիբիոն նաև ազդեցություն է ունեցել աֆրո-ամերիկյան սփյուռքի լեզուների վրա։
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ույոյի թեմը (լատ.՝ Uyoën(sis)) լատինական եկեղեցու եկեղեցական տարածք է կամ Նիգերիայի կաթոլիկ եկեղեցու թեմ։ Նրա եպիսկոպոսական աթոռը Ույոն է։ Ույոյի թեմը սուֆրագանական թեմ է Կալաբարի մետրոպոլիայի արքեպիսկոպոսության եկեղեցական գավառում։ 2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ռեյներս Աստվածաշնչի Եկեղեցու միջազգային՝ ավետարանական ժողովի տանիքը կենտրոնից փլուզվել է Ույո քաղաքում՝ Նիգերիայի Ակվա Իբոմ նահանգում, տեղի եպիսկոպոսի օծման կամ ձեռնադրման ժամանակ[5][6]։ Փլուզման պահին հազարավոր մարդիկ են եղել, այդ թվում՝ պետական պաշտոնյաները և Ակվա Իբոմի նահանգապետ Ուդոմ Գաբրիել Էմանուելը[6][7] ։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 11-ին, եկեղեցու շաբաթօրյա առավոտյան ծրագրի սկսելուց երեսուն րոպե անց։ Եկեղեցին նորակառույց էր, որոշ տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին շինարարական աշխատանքները ավարտված չէին։
Աղետը խլել է մեծաթիվ մարդկային կյանքեր։ Մահվան դեպքերի տարբեր թվեր են գրանցվել։ Նիգերիայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ կա 60 զոհ և փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ 60 դի է դուրս բերվել։ Դիահերձարանը այլ տվյալներ է ներկայացնում։ Ըստ նրանց տվյալների 100 դի է տեղափոխվել դիահերձարան,իսկ Ույո համալսարանի ուսումնական հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են, որ 160 մարդ է զոհվել[5][8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/php/nigeria-admin.php?adm2id=NGA003031
- ↑ «Akwa Ibom International Stadium renamed Godswill Akpabio Stadium»։ Business Today Nigeria։ businesstodayng.com։ 1 June 2015։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 13 October 2016
- ↑ «Godswill Akpabio International Stadium Archives - Page 2 of 6»։ Nigeria Professional Football League (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-21-ին։ Վերցված է 2021-07-21
- ↑ Crentsil Fred (7 November 2014)։ «Uyo bubbles as Jonathan commissions Akwa Ibom Stadium»։ Sunnewsonline.com։ Sunnewsonline.com։ Վերցված է 7 November 2014
- ↑ 5,0 5,1 «Nigeria Uyo: Scores dead in church collapse»։ BBC News։ 11 December 2016
- ↑ 6,0 6,1 «At least 10 killed by collapse of church in southern Nigeria: resident»։ Reuters։ 10 December 2016
- ↑ «Church collapses in Uyo, killing dozens of Nigerians»։ Al Jazeera։ 11 December 2016։ Վերցված է 11 December 2016
- ↑ «Hospital Director: 160 Dead in Collapsed Nigerian Church»։ Associated Press։ 10 December 2016 – via The New York Times
|