Նդոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նդոլա
անգլ.՝ Ndola
ԵրկիրԶամբիա Զամբիա
Հիմնադրված է1904 թ.
ԲԾՄ1300±1 մետր
Բնակչություն624 579 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ02
Պաշտոնական կայքcityofndola.gov.zm
Նդոլա (Զամբիա)##
Նդոլա (Զամբիա)

Նդոլա (անգլ.՝ Ndola), քաղաք՝ մեծությամբ երկրորդը Զամբիայում։

Աշխարհահագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է երկրի հյուսիսային մասում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա։ Կոպերբելտի՝ պղնձի արդյունահանման գավառի վարչական կենտրոնն է։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 1304 մ է[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նդոլայի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 26,6 26,9 27,4 27,5 26,6 25,1 25,2 27,5 30,5 31,5 29,4 27,0 27,6
միջին ջերմաստիճանը (°C) 20,8 20,8 21,0 20,5 18,6 16,5 16,7 19,2 22,5 23,7 22,5 21,0 20,3
միջին նվազագույնը (°C) 17,1 17,1 16,5 14,4 10,8 7,9 7,8 10,2 13,6 16,2 17,1 17,2 13,8
տեղումների քանակը (մմ) 292 249 170 45 3 0 0 0 2 31 130 305 1227
Աղբյուր՝ World Climate Եղանակ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1904 թվականին՝ ստրուկների շուկայի տարածքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2013 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 528 330 մարդ[2]։

Քաղաքի բնակչության թվի շարժընթացն ըստ տարիների․

1990 2000 2013
329 228 374 757 528 330

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նդոլայում տեղակայված է երկրի երեք միջազգային օդանավակայաններից մեկը (մնացած երկուսը գտնվում են Լուսակայում և Լիվինգստոնում), որը երթաշրջաններ է ընդունում Լուսակայից, Յոհաննեսբուրգից և Նայրոբիից։ Քաղաքը Լուսակա, Կաբվե, Լիվինգսթոն, Կապիրի, Մպոշի, Մպիկա, Նակոդե և Կիտվե քաղաքների հետ կապված է երկաթուղով[3]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ndola, Zambia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Ndola» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  3. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 10. Железное дерево — Излучение. — М.: Большая Российская энциклопедия, 2008. — 767 с.: ил.: карт.