Լիվինգսթոն (Զամբիա)
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 969 մետր | |
Բնակչություն | 136 897 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Պաշտոնական կայք | livcity.org | |
| ||
Լիվինգսթոն (Զամբիա) (անգլ.՝ Livingstone, տեղի անուն՝ Մարամբա անգլ.՝ Maramba[1]), Զամբիայում գտնվող քաղաք, երկրի հարավային նահանգ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Զամբեզի գետի ձախ ափին, Զիմբաբվեի սահմանին, ոչ այնքան հեռու Վիկտորիա (ջրվեժ)ից (քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում)։ Գտնվում է ծովի մակարդակից 896 մ բացարձակ բարձրության վրա[2]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 27,2 | 27,4 | 27,8 | 27,6 | 26,6 | 25,0 | 24,9 | 27,1 | 30,3 | 32,1 | 31,2 | 28,1 | 27,9 |
միջին ջերմաստիճանը (°C) | 23,6 | 23,2 | 23,1 | 21,9 | 18,9 | 16,0 | 16,1 | 19,3 | 23,9 | 26,2 | 25,1 | 23,6 | 21,7 |
միջին նվազագույնը (°C) | 18,9 | 18,6 | 17,6 | 14,8 | 10,1 | 6,7 | 6,3 | 9,2 | 14,2 | 18,2 | 19,1 | 18,9 | 14,3 |
տեղումների քանակը (մմ) | 173,7 | 141,1 | 79,5 | 24,0 | 6,0 | 1,5 | 0,1 | 0,3 | 1,6 | 24,8 | 70,4 | 169,1 | 692,1 |
Աղբյուր՝ World Climate |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 144.901 մարդ[3]։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1990 | 2000 | 2013 |
---|---|---|
76.875 | 97.488 | 144.901 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին 10 տարիների ընթացքում, չնայած արդյունաբերական անկմանը և տեքստիլ գործարանների փակմանը, որոնք ի վիճակի չեն մրցակցել ասիական ապրանքների հետ, քաղաքը վերածնունդ է ապրել զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են Վիկտորիա ջրվեժը, նրա անունով կամուրջը և «Մոսի-օ-Թունիա» ազգային զբոսայգին («որոտացող ծուխը»), այստեղ է գտնվում նաև Զամբիայի ազգային թանգարանը (հիմնադրվել է 1935 թվականին), Լիվինգսթոնի թանգարանը, Մարամբայի բաց երկնքի տակ գտնվող ազգագրական թանգարանը, որը գտնվում է իր անունը կրող գետի ափին (Վիկտորիա ջրվեժի հարևանությամբ), երկաթուղային թանգարանը և այլն։ Քաղաքը գրավում է հյուրանոցների ցանցում կատարվող ներդրումների հոսքով։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ունի միջազգային օդանավակայան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան Դավիդ Լիվինգսթոնի հիշատակին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Марамба հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Livingstone, Zambia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-02-20
- ↑ «Livingstone» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-02-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Zambia National Tourist Bureau page (անգլերեն)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիվինգսթոն (Զամբիա) կատեգորիայում։ |