Սամուել Չուկվուեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Չուկվուեզե
Samuel Chukwueze
Չուկվուեզեն Վիլյառեալի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Samuel Chimerenka Chukwueze
Ազգությունը իգբո
Քաղաքացիությունը Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1999(1999-05-22)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ikwuano, Abia State, Նիգերիա,
  • Umuahia South, Abia State, Նիգերիա կամ Abia State, Նիգերիա
  • Հասակ 172 սմ
    Քաշ 70 կգ
    Դիրք վինգեր
    Ակումբային տեղեկություններ
    Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
    Համար 11
    Պատանեկան կարիերա
    Նիգերիա Ֆյուչր Հոուփ
    Նիգերիա Նյու Ջեներեյշն
    2012-2017 Նիգերիա Դայմոնդ Ակադեմիա
    2017-2018 Իսպանիա Վիլյառեալ
    Մասնագիտական կարիերա*
    Տարի Ակումբ Խաղ (գոլ)
    2018 Իսպանիա Վիլյառեալ B 20 (4)
    2018-ներկա Իսպանիա Վիլյառեալ 28 (6)
    Ազգային հավաքական
    2015 Նիգերիա Նիգերիա Մ17 10 (3)
    2018-ներկա Նիգերիա Նիգերիա 9 (1)

    * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
    ըստ օգոստոսի 25-ի, 2019:

    ‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

    Սամուել Չուկվուեզե (անգլ.՝ Samuel Chukwueze, մայիսի 22, 1999(1999-05-22)[1], Ikwuano, Abia State, Նիգերիա, Umuahia South, Abia State, Նիգերիա և Abia State, Նիգերիա), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիլյառեալի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

    Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

    Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ֆուտբոլիստի կարիերան Չուկվուեզեն սկսել է Դայմոնդ Ակադեմիայում[3][4][5]։ 2017 թվականին նա միացավ Վիլյառեալի երիտասարդական թիմին[6][7][8]։ Առաջին հանդիպումը Վիլյառեալ B-ի կազմում անցկացրեց 2018 թվականի ապրիլի 15-ին՝ փոխարինման մտնելով Սաբադելի դեմ խաղում[9]։

    Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Չուկվուեզեն նշեց 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Նիկոլա Սանսոնեին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռեյնջերսի դեմ խաղում[10][11]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց նոյեմբերի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[13][14]։ Իսպանիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 11-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Չուկվուեզեն խփեց դեկտեմբերի 13-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[17]։ 2019 թվականի ապրիլի 2-ին նիգերիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[18][19]։ Ապրիլի 2-ին Չուկվուեզեն ճանաչվեց Նիգերիայի 2018 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[20][21]։ Ապրիլի 14-ին նա խփեց Ժիրոնայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վիլյառեալին[22][23]։ Իր առաջին մրցաշրջանում Չուկվուեզեն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[24]։

    2019 թվականի օգոստոսի 17-ին Չուկվուեզեն գոլ խփեց Գրանադայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[25][26]։

    Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

    Չուկվուեզեն ներկայացրել է Նիգերիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում[27][28][29]։ 2015 թվականի աշնանը նա մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 հանդիպումներում և դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[30]։ Չուկվուեզեն ստացավ մրցաշարի բրոնզե խաղակոշիկը[31][32][33], իսկ Նիգերիան հաղթեց առաջնությունը[34]՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Մալիին[35][36]։

    Նիգերիայի ազգային հավաքական Չուկվուեզեն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Հարավային Աֆրիկայի և Ուգանդայի դեմ խաղերի համար[37][38][39]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուգանդայի դեմ խաղում[40][41]։ 2019 թվականի ամռանը Չուկվուեզեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[42][43][44]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 հանդիպումներին։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հուլիսի 10-ին՝ ազգերի գավաթի քառորդ եզրափակչի Հարավային Աֆրիկայի դեմ խաղում[45][46]։ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարում[47][48]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով Թունիսին[49][50]։

    Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[51]

    Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
    Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
    Վիլյառեալ B 2017–18 Սեգունդա Դիվիզիոն B 11 2 11 2
    2018–19 9 2 9 2
    Ընդհանուր 20 4 0 0 0 0 0 0 20 4
    Վիլյառեալ 2018–19 Լա Լիգա 26 5 3 2 9 1 38 8
    2019–20 2 1 0 0 2 1
    Ընդհանուր 28 6 3 2 9 1 0 0 40 9
    Կարիերայի ընդհանուր 48 10 3 2 9 1 0 0 60 13

    Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[51]

    Նիգերիա
    Տարի Խաղեր Գոլեր
    2018 1 0
    2019 8 1
    Ընդհանուր 9 1

    Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    # Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
    1. Հուլիսի 10, 2019 Միջազգային մարզադաշտ, Կահիրե, Եգիպտոս Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 1–0 2–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2019

    Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

    Նիգերիա Մ17

    • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնություն. 2015[36]

    Նիգերիա

    Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

    • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե խաղակոշիկ. 2015[31]
    • Դայմոնդ Ակադեմիայի ամենաազդեցիկ ֆուտբոլիստ. 2016[52]

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
    2. «Nigeria - S. Chukwueze - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-25 
    3. «Samuel Chukwueze: Villarreal's Nigerian Jewel»։ Pundit Feed (en-GB)։ 2019-04-19։ Վերցված է 2019-08-25 
    4. «Meet Samuel Chukwueze: Villarreal's Nigerian rising star compared to Arjen Robben | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-25 
    5. «Samuel Chukwueze: Who is the Super Eagles' new boy?»։ ESPN.com։ 2018-11-03։ Վերցված է 2019-08-25 
    6. «Samuel Chukwueze signs 5 years Contract with Villarreal FC»։ Diamond Football Academy Official Website (անգլերեն)։ 2017-09-05։ Վերցված է 2019-08-25 
    7. Brila (2017-09-06)։ «World Cup winner Samuel Chukwueze joins La Liga side Villarreal»։ Latest Sports News In Nigeria (en-US)։ Վերցված է 2019-08-25 
    8. «Villarreal completes the signing of Nigeria star»։ FCNaija։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-08-ին։ Վերցված է 2019-08-25 
    9. «CE Sabadell - Villarreal CF B, Apr 15, 2018 - Segunda División B - Grupo III - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    10. «Villarreal CF - Rangers FC, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    11. «Samuel Chukwueze makes Villarreal debut in Rangers stalemate | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-25 
    12. «UD Almería - Villarreal CF, Nov 1, 2018 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    13. «Villarreal CF - Levante UD, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    14. «Villarreal vs. Levante - Sunday, November 4, 2018 - La Liga Match Center - MSN Sports»։ www.msn.com։ Վերցված է 2019-08-25 
    15. «Rayo Vallecano - Villarreal CF, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    16. «Samuel Chukwueze makes Super Eagles statement with first LaLiga goal in Villarreal’s draw | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-25 
    17. «Villarreal CF - Spartak Moscow, Dec 13, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    18. «Villarreal CF - FC Barcelona, Apr 2, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    19. «Barcelona battle back for 4-4 draw at Villarreal» (en-GB)։ 2019-04-02։ Վերցված է 2019-08-25 
    20. «'Motivated' Samuel Chukwueze wins award ahead of Osimhen and Onyekuru» (en-GB)։ 2019-04-02։ Վերցված է 2019-08-25 
    21. Okoroji Chidozie (2019-04-02)։ «Chukwueze beat Onyekuru and Osimhen to win young player of the year Award»։ Latest Sports News In Nigeria (en-US)։ Վերցված է 2019-08-25 
    22. «Girona FC - Villarreal CF, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    23. «Girona vs Villarreal»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    24. «Samuel Chukwueze | Football Stats | Villarreal | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-25 
    25. «Villarreal CF - Granada CF, Aug 17, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    26. Anwankwo Akan (2019-08-18)։ «Chukwueze nets in Villarreal's 4-4 draw with Granada as Mr P cheers in the crowd»։ Legit.ng - Nigeria news. (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    27. «Samuel Chukwueze: The Nigerian who wants to be like Arjen Robben» (en-GB)։ 2018-11-15։ Վերցված է 2019-08-25 
    28. «Samuel Chukwueze: 6 Things to Know About the Bayern, Atletico Madrid, Arsenal & Leicester Target»։ 90min.com (անգլերեն)։ 2019-04-03։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-24-ին։ Վերցված է 2019-08-25 
    29. «Samuel Chukwueze: Arsenal, Leicester and Atletico Madrid target whose parents used to burn his football boots»։ The Sun (en-GB)։ 2019-04-26։ Վերցված է 2019-08-25 
    30. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Nigeria»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին։ Վերցված է 2019-08-25 
    31. 31,0 31,1 FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Awards»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-23-ին։ Վերցված է 2019-08-25 
    32. «Fifa admits bronze boot error, Chukwueze not Nwakali winner | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-25 
    33. Imehiron Prince (2016-01-22)։ «Excited Chukwueze Finally Receives U-17 World Cup Bronze Boot»։ Complete Sports (en-US)։ Վերցված է 2019-08-25 
    34. «Nigeria win U17 World Cup again»։ www.supersport.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    35. «Mali U17 - Nigeria U17, Nov 8, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    36. 36,0 36,1 FIFA.com։ «Golden Eaglets retain their crown»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-12-ին։ Վերցված է 2019-08-25 
    37. «Nigeria: Gernot Rohr invites 23 players for South Africa, Uganda ties | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-25 
    38. Shittu Ibitoye (2018-10-29)։ «Gernot Rohr names Ahmed Musa, 22 others to face South Africa in AFCON qualifier»։ Legit.ng - Nigeria news. (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին։ Վերցված է 2019-08-25 
    39. Inyang Ifreke (2018-10-29)։ «Rohr announces Super Eagles squad for South Africa, Uganda matches [Full list]»։ Daily Post Nigeria (en-US)։ Վերցված է 2019-08-25 
    40. «Nigeria - Uganda, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    41. «Uganda hold Super Eagles to friendly stalemate»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    42. «Africa Cup of Nations: Iheanacho left out of Nigeria squad» (en-GB)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-09 
    43. Soliman Seif (2019-06-10)։ «Nigeria name final 23-man Africa Cup of Nations squad»։ KingFut (en-GB)։ Վերցված է 2019-08-09 
    44. «Nigeria names final Afcon squad»։ Daily Nation (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
    45. «Nigeria - South Africa, Jul 10, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    46. «Nigeria don qualify for semi finals» (en-GB)։ 2019-07-10։ Վերցված է 2019-08-25 
    47. 47,0 47,1 Blanchette Rob։ «Nigeria Tops Tunisia 1-0 to Win 3rd Place at 2019 Africa Cup of Nations»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
    48. «AFCON 2019 third-place: Nigeria beats Tunisia to win bronze»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
    49. «Tunisia - Nigeria, Jul 17, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
    50. «Tunisia 0-1 Nigeria: Africa Cup of Nations third-place play-off» (en-GB)։ 2019-07-17։ Վերցված է 2019-08-09 
    51. 51,0 51,1 «Samuel Chukwueze»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-25 
    52. «Awardees at DFA End of Year Party»։ Diamond Football Academy Official Website (անգլերեն)։ 2016-12-19։ Վերցված է 2019-08-25 

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]