Նիկոլա Սանսոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Սանսոնե
իտալ.՝ Nicola Domenico Sansone
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նիկոլա Դոմենիկո Սանսոնե
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1991(1991-09-10)[1][2][3][…] (32 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
Համար 10
Պատանեկան կարիերա
2002-2010 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Գերմանիա Բավարիա II 32 (2)
2011-2014 Իտալիա Պարմա 43 (8)
2011-2012   Իտալիա Կրոտոնե 35 (5)
2014-2016 Իտալիա Սասուոլո 84 (17)
2016-ներկա Իսպանիա Վիլյառեալ 50 (13)
Ազգային հավաքական
2015-ներկա Իտալիա Իտալիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 9, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 15, 2016

Նիկոլա Դոմենիկո Սանսոնե (իտալ.՝ Nicola Domenico Sansone, սեպտեմբերի 10, 1991(1991-09-10)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Վիլյառեալ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլան ծնվել է Մյունխենում։ 10 տարեկան հասակում միացել է «Բավարիա»-ի ակադեմիային։ Գերմանական ակումբի երիտասարդական թիմի կազմում իտալացին իր դեբյուտը նշել է 2010 թվականի հունվարին՝ «Դինամո Դրեսդեն»-ի դեմ խաղում[4]։ 2009-10 մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է ևս 3 հանդիպման։

2010 թվականի հոկտեմբերին նա հայտավորվել է Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղին մասնակցելու համար։

2011-2014 թվականների ընթացքում Սանսոնեն հանդես է եկել «Պարմա»-ի կազմում։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին՝ «Ջենոա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

«Սասուոլո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 21-ին Նիկոլա Սանսոնեն տեղափոխվել է «Սասուոլո»։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի հունվարի 26-ին՝ «Լիվորնո»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով՝ «Սասուլո»-ի պարտությամբ։

2015-16 մրցաշրջանի ընթացքում Սանսոնեն մասնակցել է 36 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։

«Վիլյառեալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 7-ին Նիկոլան տեղափոխվել է Լա Լիգան ներկայացնող «Վիլյառեալ»։ Տրանսֆերն արժեցել է 13 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[5]։

Նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 20-ին՝ «Գրանադա»-ի դեմ խաղում[6]։ Իսկ իր առաջին գոլը իսպանական թիմի կազմում խփել է սեպտեմբերի 10-ին՝ «Մալագա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Մ20 հավաքականի կազմում Սանտոնեն իր դեբյուտը նշել է 2012 թվականի փետրվարին։

Իտալիայի ազգային հավաքական ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է 2015 թվականի մայիսի 31-ին[8]։ Իսկ իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է հունիսի 16-ին՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում[9]։ Նա այդ խաղում փոխարինել է Ստեֆան Էլ-Շաարավիին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. «Dynamo Dresden gegen FC Bayern München II 2:0 (1:0) - Die 3. Liga»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 10, 2012-ին 
  5. «Official: Villarreal sign Sansone»։ Football Italia։ օգոստոսի 7, 2016։ Վերցված է օգոստոսի 7, 2016 
  6. Edoardo Testoni (օգոստոսի 21, 2016)։ «Liga, la prima del Villarreal made in Italy: Soriano e Sansone subito titolari» (Italian)։ FoxSports.it։ Վերցված է սեպտեմբերի 13, 2016 
  7. «Sansone: Better with every game»։ Football España։ սեպտեմբերի 11, 2016։ Վերցված է սեպտեմբերի 13, 2016 
  8. «Stage a Coverciano dal 2 al 4 giugno: trentaquattro Azzurri convocati da Conte» (Italian)։ FIGC։ մայիսի 31, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է մայիսի 31, 2015 
  9. «Sansone: 'A bitter debut'»։ Football Italia։ հունիսի 16, 2015։ Վերցված է հունիսի 16, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]