Jump to content

Բրունո Սորիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Սորիանո
իսպ.՝ Bruno Soriano
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բրունո Սորիանո Լիդո
Ազգությունը Իսպանիա Իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1984(1984-06-12)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Արտանա
Հասակ 184 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վիլյառեալ
Համար 21
Պատանեկան կարիերա
Վրաստան Արտանա
Իսպանիա Վիլառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Իսպանիա → Վիլյառեալ Բ 57 (0)
2006-մ.հ. Իսպանիա Վիլյառեալ 254 (16)
Ազգային հավաքական
2010-մ.հ. Իսպանիա Իսպանիա 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բրունո Սորիանո Լիդո (իսպ.՝ Bruno Soriano Llido, հունիսի 12, 1984(1984-06-12)[1][2], Artana), իսպանացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալի» կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիլյառեալի» սան Բրունո Սորիանոն հիմնական կազմում նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Մալյորկայի» դեմ արտագնա խաղում։ 2006-07 մրցաշրջանի 2-րդ կեսին «Վիլյառեալ Բ»-ից տեղափոխվել է «Վիլյառեալ»։

2007-08 մրցաշրջանում Բրունոն դարձավ «Վիլյառեալի» հիմնական կազմի խաղացող, ակումբի կազմում խաղալով առաջնությունում, ակումբային գավաթում և ՈՒԵՖԱ գավաթում (միասին անցկացրել է 31 հանդիպում)։ Այդ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլն է խփել. Իսպանիայի գավաթի 4-րդ փուլում՝ «Լաս Պալմասի» դարպասին[3]։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 5-ին Վիսենտե դել Բոսկեն հրավիրեց Իսպանիայի ազգային հավաքական մասնակցելու Մեքսիկայի դեմ ընկերական խաղին[4]։ Այդ խաղում էլ Սորիանոն իր նորամուտը նշեց հավաքականում. ֆուտբոլիստը դուրս եկավ խաղադաշտ հիմնական կազմում և փոխարինվեց 71-րդ րոպեին[5]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 25-ի տվայալներով

Ակումբ Մրցաշրջան Իսպանիայի առաջնություն Իսպանիայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Իսպանիա Վիլյառեալ 2006-2007 30000030
2007-2008 2104160311
2008-2009 2502070340
2009-2010 3304060430
2010-2011 37040150560
2011-2012 3732070463
2012-2013 3641000374
2013-2014 61000050
Ընդհանուր 198 8 17 1 41 0 255 8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. ↑ «Transfermarkt» (անգլերեն) — статистика матча. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին.
  4. ↑ «as.com» (իսպաներեն) — интервью с Бруно. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին.
  5. ↑ «Transfermarkt» (գերմաներեն) — статистика матча. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Սորիանո» հոդվածին։