Մարիանո Բարբոսա
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մարիանո Դամիան Բարբոսա | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 27, 1984[1][2][3] (39 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Համար | 13 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարիանո Դամիան Բարբոսա (իսպ.՝ Mariano Damián Barbosa, հուլիսի 27, 1984[1][2][3], Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, իսպանական «Վիլյառեալ» ակումբի դարպասապահ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբոսան սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Բանֆիլդ» ակումբի կազմում։ Նա հետզհետե տեղ գրավեց հիմնական կազմում և ակումբում անցկացրեց երեք մրցաշրջան։ 2005 թվականին Մարիանոն տեղափոխվել է իսպանական «Վիլյառեալ»։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Բարբոսան եղել է թիմի երկրորդ դարպասպահը Սեբաստիան Վիերայից հետո։ Օգոստոսի 28-ին «Օսասունայի» դեմ խաղում Մարիանոն կատարել է իր դեբյուտը Լա լիգայում[4]։ Դիեգո Լոպեսի՝ «Վիլյառեալ» տեղափոխվելուց հետո Բարբոսան որոշել է հեռանալ ակումբից և տեղափոխվել «Ռեկրեատիվո»։ Հիմնական դարպասապահ Ստեֆանո Սորենտինոյի լավ խաղի պատճառով Մարիանոն երբեք դուրս չի եկել դաշտ։
2008 թվականին Բարբոսան վերադարձել է հայրենի երկրի «Էստուդիանտես» ակումբ։ Նոյեմբերի 16-ին «Արգենտինոս Ջունիորսի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ նա կատարել է իր դեբյուտը արգենտինական Պրիմերայում[5]։ Խաղային պրակտիկա ստանալու համար Մարիանոն վարձակալական հիմունքներով 2009 թվականի սկզբին տեղափոխվել է «Ռիվեր Պլեյտ» ակումբ։ Մարտի 8-ին Սարանդիի «Արսենալի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում[6]։
Նույն տարվա ամռանը Մարիանոն տեղափոխվել է մեքսիկական «Ատլաս» ակումբ։ Օգոստոսի 17-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը մեքսիկական Պրիմերայում[7]։ Մեքսիկայում կարիերան ավարտելուց հետո Բարբոսան վերադարձել է Իսպանիա։ 2010 թվականի ամռանը նա դարձել է «Լաս Պալմաս» ակումբի խաղացող։ Օգոստոսի 28-ին ակումբի կազմում նա մասնակցել է Տարագոնայի «Խիմնաստիկի» դեմ կայացած հանդիպմանը[8]։ Կանարյան կղզիների թիմի կազմում Բարբոսան խաղացել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով ավելի քան 150 հանդիպման։
2014 թվականին ավարտվել է ակումբի հետ Մարինոյի պայմանագրի ժամկետը, և նա տեղափոխվել է «Սևիլյա» որպես ազատ գործակալ[9]։ Օգոստոսի 23-ին «Վալենսիայի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտն ակումբիկազմում[10]։ Մրցաշրջանի ավարտին Բարբոսան դարձել է Եվրոպայի լիգայի հաղթողը «Սևիլյայի» կազմում։ 2015 թվականի ամռանը Բարբոսան վերադարձել է «Վիլյառեալ»[11]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Բարբոսան ԱՄԷ-ում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։ Մրցաշարի 1/16 եզրափակչում նա մասնակցել է Եգիպտոսի երիտասարդական հավաքականի դեմ խաղն՝ փոխարինելով դարպասապահ Գուստավո Էբերտոին[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Осасуна VS. Вильярреал 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2005-08-28
- ↑ «Архентинос Хуниорс VS. Эстудиантес 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-11-16
- ↑ «Ривер Плейт VS. Арсенал Саранди 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-03-08
- ↑ «Америка VS. Атлас 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-17
- ↑ «Лас-Пальмас VS. Химнастик 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-08-28
- ↑ «Вратарь «Лас-Пальмас» Барбоса перейдет в «Севилью»» (ռուսերեն)։ sports.ru։ 2014-07-15
- ↑ «Севилья VS. Валенсия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-23
- ↑ «Мариано Барбоса вернулся в «Вильярреал»» (ռուսերեն)։ sports.ru։ 2015-07-09
- ↑ «Аргентина (до 20) VS. Египте (до 20) 2:1» (ռուսերեն)։ fifa.com։ 2003-12-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Argentine League statistics
- BDFutbol profile
- Medio Tiempo stats
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Բանֆիլդի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Ռեկրեատիվոյի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Ատլասի ֆուտբոլիստներ
- Լաս Պալմասի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի դապասապահներ
- Էստուդիանտեսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ