Ֆունես Մորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆունես Մորի
իսպ.՝ Ramiro José Funes Mori
Funes Mori “Este River se parece a River”.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռամիրո Ֆունես Մորի
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1991(1991-03-05)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Մենդոսա, Արգենտինա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 25
Պատանեկան կարիերա
2008-2011 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2015 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 76 (7)
2015-ներկա Անգլիա Էվերթոն 51 (4)
Ազգային հավաքական
2015-ներկա Արգենտինա Արգենտինա 19 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 1, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 1, 2017

Ռամիրո Ֆունես Մորի (իսպ.՝ Ramiro José Funes Mori, մարտի 5, 1991, Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունես Մորին 2008 թվականին միացել է «Ռիվեր Փլեյթ»-ի երիտասարդական թիմին։ Հիմանական կազմում սկսել է հանդես գալ 2011 թվականին[3]։

Նա համարվում է ակումբի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, քանի որ թիմի հետ հաղթել է 6 տիտղոս, ներառյալ Լիբերտադորեսի գավաթը։ Մորին հիշվում է ոչ միայն իր անցկացրած հանդիպումներով և նվաճած գավաթներով, այլ իր խփած կարևոր գոլերով։

Հինգ մրցաշրջանների արդյունքում Ֆունեսը մասնակցել է 76 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

«Էվերթոոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆունես Մորին տեղափոխվել է Պրեմիեր լիգան ներկայացնող «Էվերթոն»[4]։ Տրանսֆերն արժեցել է 9.5 միլիոն եվրո։

Իր նորամուտը թիմի կազմում արգենտինացին նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Չելսի»-ի դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[5]։ Ռամիրոն իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում խփել է 2015 թվականի նոյեմբերին՝ «Բորնմութ»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունես Մորին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականի մարտին՝ Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Նա մասնակցել է Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությանը։ Նա մասնակցել է եզրափակչի շրջանակներում կայացած Չիլիի հավաքականի դեմ հանդիպմանը։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով՝ չիլիացիների հաղթանակով։

Իր առաջին միջազգային գոլը Ռամիրոն խփել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պերուի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռիվեր Փլեյթ 2011-12 Պրիմերա B 19 2 2 0 0 0 21 2
2012-13 Պրիմերա 10 0 0 0 0 0 10 0
2013-14 Պրիմերա 19 1 2 0 1 0 22 1
2014 Պրիմերա 17 2 1 1 10 1 28 4
2015 Պրիմերա 11 2 0 0 16 1 27 3
Արդյունք 76 7 5 1 27 2 108 10
Էվերթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 28 4 4 0 5 1 37 5
2016-17 Պրեմիեր Լիգա 23 0 1 0 2 0 26 0
2017-18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 51 4 5 0 7 1 27 2 63 5
Կարիերայի արդյունք 127 11 10 1 7 1 27 2 171 15

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Արգենտինա 2015 5 0
2016 13 1
2017 1 0
Արդյունք 19 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի չեմպիոն - 2014
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2015

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. Base de Datos del Futbol Argentino
  3. «Funes Mori: Dallas is a part of my life»։ FIFA։ 28 April 2016։ Վերցված է 15 December 2016 
  4. «Blues Complete £9.5m Mori Deal»։ Everton F.C.։ 1 September 2015։ Վերցված է 1 September 2015 
  5. Sanghera Mandeep (12 September 2015)։ «Everton 3–1 Chelsea»։ BBC Sport։ Վերցված է 13 September 2015 
  6. «Peru 2–2 Argentina: Everton defender Ramiro Funes Mori goes from hero to villain as Edgardo Bauza's side stall»։ Daily Mail։ Reuters։ 7 October 2016։ Վերցված է 15 December 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]