Անդրե Զամբո Անգիսա
|
Զամբո Անգիսան Կամերունի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
| Անձնական տվյալներ | |||
| Ամբողջական անուն | André-Frank Zambo Anguissa | ||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1995[1][2][3] (30 տարեկան) | ||
| Ծննդավայր | Յաունդե, Կամերուն | ||
| Հասակ | 184 սմ | ||
| Քաշ | 78 կգ | ||
| Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
(վարձավճարով Ֆուլհեմից) | ||
| Համար | 19 | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 2013-2014 |
| ||
| 2014-2015 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2015-2016 |
| 10 | (1) |
| 2015-2018 |
| 79 | (0) |
| 2018-ներկա |
| 22 | (0) |
| 2019-ներկա |
→ | 1 | (0) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2017-ներկա |
| 21 | (2) |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսա (ֆրանսերեն՝ André-Frank Zambo Anguissa, նոյեմբերի 16, 1995[1][2][3], Յաունդե, Կամերուն), կամերունցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ֆուլհեմից վարձավճարով հանդես է գալիս Վիլյառեալի և Կամերունի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիկ Մարսել
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Զամբո Անգիսան միացավ Ռեյմսին կամերունական Կոտոն Սպորտից։ 2015 թվականին նա տեղափոխվեց Օլիմպիկ Մարսել[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Գրոնինգենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6]։ Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Աբդելազիզ Բառադային Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[7]։ 2017 թվականի մարտի 5-ին կամերունցին գոլային փոխանցում տվեց Լորյանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[8]։ 2017-18 մրցաշրջանում Մարսելը Զամբո Անգիսայի հետ հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ[9], սակայն այստեղ 3-0 հաշվով պարտվեց Ատլետիկո Մադրիդին[10]։ Մարսելի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 106 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[11][12]։
Ֆուլհեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 9-ին Զամբո Անգիսան 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆուլհեմի հետ[13][14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն ֆունտ ստերլինգ[16][17]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[18][19]։ Դեկտեմբերի 8-ին կամերունցին հեռացվեց խաղադաշտից Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[20][21]։ Իր առաջին մրցաշրջանում Զամբո Անգիսան անցկացրեց 25 հանդիպում[22]։
2019 թվականի հուլիսի 26-ին Զամբո Անգիսան 1 տարվա վարձավճարով միացավ Վիլյառեալին[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գրանադայի դեմ խաղում[27][28]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր դեբյուտը Կամերունի ազգային հավաքականի կազմում Զամբո Անգիսան նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Թունիսի դեմ խաղում[29][30]։ 2017 թվականին նա Կամերունի կազմում մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[31][32]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[33]՝ գոլի հեղինակ դառնալով Ավստրալիայի դեմ խաղում[34][35]։ Կամերունը դուրս մնաց խմբային փուլից[36]։ 2017 թվականի նոյեմբերի 11-ին Զամբո Անգիսան գոլի հեղինակ դարձավ Զամբիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[37]։
2019 թվականի ամռանը Զամբո Անգիսան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[38][39][40]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 4 հանդիպումներում։ Կամերունը հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ[41], որտեղ 3-2 հաշվով պարտվեց Նիգերիային[42][43]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[44]
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Օլիմպիկ Մարսել | 2015–16 | Լիգա 1 | 9 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 13 | 0 |
| 2016–17 | 33 | 0 | 3 | 0 | — | 1 | 0 | 37 | 0 | |||
| 2017–18 | 37 | 0 | 2 | 0 | 16 | 0 | 1 | 0 | 56 | 0 | ||
| Ընդհանուր | 79 | 0 | 6 | 0 | 17 | 0 | 4 | 0 | 106 | 0 | ||
| Ֆուլհեմ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 22 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 25 | 0 |
| Վիլյառեալ (վարձավճար) | 2019–20 | Լա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
| Կարիերայի ընդհանուր | 102 | 0 | 6 | 0 | 17 | 0 | 7 | 0 | 132 | 0 | ||
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[44]
| Կամերուն | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2017 | 11 | 2 |
| 2018 | 4 | 0 |
| 2019 | 6 | 0 |
| Ընդհանուր | 21 | 2 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | Հունիսի 22, 2017 | Կրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | 1–0 | 1–1 | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 | |
| 2. | Նոյեմբերի 11, 2017 | Լեվի Մվանավասա մարզադաշտ, Նդոլա, Զամբիա | 1–1 | 2–2 | ԱԱ 2018 Որակավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Cameroon - A. Zambo Anguissa - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Wilmot, Lee (2018 թ․ օգոստոսի 9). «Who is Fulham record signing Andre-Frank Zambo Anguissa?». footballlondon. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «FC Groningen - Olympique Marseille, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Olympique Marseille - Olympique Lyon, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «FC Lorient - Olympique Marseille, Mar 5, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg 2-1 Marseille». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zambo Anguissa transferred to Fulham | OM». www.om.fr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Ismail, Ali (2018 թ․ օգոստոսի 9). «Zambo Anguissa joins Fulham from Olympique de Marseille». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Anguissa Joins Fulham | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Transfer news: Fulham sign Zambo Anguissa, Bryan, Rico, Vietto and Fosu-Mensah». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Andre-Frank Zambo Anguissa joins Fulham from Marseille». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Fulham sign £30m Anguissa from Marseille | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Fifield, Dominic (2018 թ․ օգոստոսի 9). «Fulham break record with £30m Anguissa transfer on frantic last day». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Fulham FC, Aug 18, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Tottenham 3-1 Fulham: Harry Kane scores first August Premier League goal» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Manchester United - Fulham FC, Dec 8, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Manchester United 4-1 Fulham: Hosts secure biggest league win of the season» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Franck Zambo | Football Stats | Fulham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Segovia, Fran. «Web oficial del Villarreal CF - Zambo Anguissa strengthens Villarreal's core». Web oficial del Villarreal CF (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Andre-Frank Zambo Anguissa: Villarreal sign Fulham midfielder on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Andre-Frank Zambo Anguissa: Villarreal sign Fulham midfielder on loan | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Fulham flop Anguissa joins Villarreal on loan after £30m man started 16 games». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Villarreal CF - Granada CF, Aug 17, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Villarreal vs Granada». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Tunisia - Cameroon, Mar 24, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Tunisia v Cameroon». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Clinton N'Jie dropped from Cameroon squad for Confederations Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Onana named in Cameroon's FIFA Confederations Cup squad». African Football. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Cameroon - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Cameroon - Australia, Jun 22, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Cameroon-Australia - Match Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Groups - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zambia - Cameroon, Nov 11, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Afcon: Vincent Aboubakar dropped from Cameroon's final squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Cameroon Announce Final Africa Cup of Nations Squad». South African soccer news. Արխիվացված է օրիգինալից 2019-09-23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Soliman, Seif (2019 թ․ հունիսի 12). «Aboubakar left out as Cameroon announce squad for 2019 AFCON». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Africa Cup of Nations: Nigeria beat holders Cameroon 3-2» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nigeria - Cameroon, Jul 6, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nigeria 3-2 Cameroon - Igahlo brace, Iwobi goal and the rest as it happened». The South African (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019-07-20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- 1 2 «André Zambo». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զամբո Անգիսայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Զամբո Անգիսան transfermarkt-ում
- Զամբո Անգիսան soccerbase.com-ում
- Զամբո Անգիսան WhoScored.com կայքում
- Զամբո Անգիսան Ֆուլհեմի պաշտոնական կայքում
- Զամբո Անգիսան Վիլյառեալի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Զամբո Անգիսան Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-09-23 Wayback Machine
- Զամբո Անգիսան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Զամբո Անգիսան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-04-08 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Զամբո Անգիսա» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||||||
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կամերունում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կամերունցի ֆուտբոլիստներ
- Կոտոն Սպորտի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեյմսի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ