Ամբրուազ Օյոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ամբրուազ Օյոնգո
Ambroise Oyongo.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Cameroon.svg Կամերուն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1991(1991-06-22)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Ndikiniméki, Mbam-et-Inoubou, Centre, Կամերուն[1]
Հասակ 175 սմ
Քաշ 68 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կանադա Մոնրեալ Իմպակտ
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2015 Կամերուն Կոտոն Սպորտ
2014   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 18 (0)
2015-մ.հ. Կանադա Մոնրեալ Իմպակտ 57 (2)
Ազգային հավաքական
2010-2011 Կամերուն Կամերուն (մինչև 20) 8 (0)
2013-մ.հ. Կամերուն Կամերուն 29 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ամբրուազ Օյոնգո (ֆր.՝ Ambroise Oyongo Bitolo‎, հունիսի 22, 1991(1991-06-22)[1][2], Ndikiniméki, Mbam-et-Inoubou, Centre, Կամերուն[1]), կամերունցի ֆուտբոլիստ, կանադական «Մոնրեալ Իմպակտ» ակումբի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյոնգոն սկսել է կարիերան «Կոնտոն Սպորտ» ակումբում: Ակումբի կազմում նա երեք անգամ դարձել է Կամերունի չեմպիոն, նվաճել ազգային գավաթը և օգնել թիմին դուրս գալ Աֆրիկայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ[3]: 2013 թվականի ամռանը ֆրանսիական «Լիլ» ակումբը հետաքրքրվել է պաշտպանով, սակայն տեղափոխությունը չի կայացել[4]:

2014 թվականի ամռանը Ամբրուազը տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»: Հունիսի 28-ին կանադական «Տորոնտոյի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը ՄԼՍ-ում[5]: Առաջին իսկ մրցաշրջանում Օյոնգոն նվաճել է հիմնական պաշտպանի տեղը «կարմիր ցուլերի» թիմում:

2015 թվականին Ամբրուազը տեղափոխվեց կանադական «Մոնրեալ Իմպակտ»: Մայիսի 24-ին «Դալասի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր թիմի կազմում[6]: Հունիսի 25-ին «Տորոնտոյի» դեմ խաղում Օյոնգոն խփել է իր առաջին գոլը «Մոնրեալի» կազմում [7]:

Միջազգային կարիերե[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կամերունի երիտասարդական հավաքականի կազմում Օյոնգոն Կոլումբիայում մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում նա խաղացել Պորտուգալիայի[8], Ուրուգվայի[9], Մեքսիկայի[10] և Նոր Զելանդիայի[11] հավաքականների դեմ:

2013 թվականին Ամբրուազն իր նորամուտը նշեց Կամերունի հավաքական կազմում: 2015 թվականի սկզբին նա ընդգրկվել է հայտացուցակում Աֆրիկայի Գավաթի խաղարկությանը մասնակցելու համար, որ անցկացվել է Հասարակածային Գվինեայում: Խմբային փուլի՝ Մալիի հավաքականի դեմ մեկնարկային խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

2017 թվականին հավաքականի կազմում Աբրաուզը հաղթող է ճանաչվել Աֆրիկայի Գավաթի խաղարկությունում, որ անցկացվում էր Գաբոնում: Մրցաշարում նա խաղացել Սենեգալի[13], Գանայի[14], Եգիպտոսի[15], Բուրկինա-Ֆացո[16], Գվինեա Բիսաուի ֆուտբոլի[17] և Գաբոնի[18] հավաքականների դեմ:

Գոլերը Կամերունի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամիս Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 20 հունվարի, 2015 Նոր մարզադաշտ, Մալաբո, Հասարակածային Գվինեա Մալի Մալի 1:1 1:1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2015
02. 5 հունվարի, 2017 Ահմադու Անիժո, Յաունդե, Կամերուն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1:0 2:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Կամերուն «Կոտոն Սպորտ»

  • 1Չեմպիոն Կամերունի ֆուտբոլի առաջնություն - 2010
  • 1Չեմպիոն Կամերունի ֆուտբոլի առաջնություն - 2011
  • 1Չեմպիոն Կամերունի ֆուտբոլի առաջնություն - 2013
  • Կամերունի Գավաթակիր - 2011

Միջազգային Կամերուն Կամերուն

  • 1Չեմպիոն Աֆրիկայի ազգերի գավաթ - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.mlssoccer.com/players/ambroise-oyongo
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. «Coton Sport book semifinal berth»։ westafricanfootall.com։ Վերցված է September 2013 
  4. «Ambroise Oyongo a Lille» (ֆրանսերեն)։ westafricanfootall.com 
  5. «Нью-Йорк Ред Буллз VS. Торонто 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-28 
  6. «Монреаль Импакт VS. Даллас 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-05-24 
  7. «Торонто VS. Монреаль Импакт 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-25 
  8. «Португалия (до 20) VS. Камерун (до 20) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-03 
  9. «Уругвай (до 20) VS. Камерун (до 20) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-06 
  10. «Камерун (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-10 
  11. «Камерун (до 20) VS. Новая Зеландия (до 20) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-31 
  12. «Мали VS. Камерун 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-20 
  13. «Сенегал VS. Камерун 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-28 
  14. «Камерун VS. Гана 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-02-02 
  15. «Египет VS. Камерун 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-02-05 
  16. «Буркина-Фасо VS. Камерун 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-14 
  17. «Камерун VS. Гвинея-Биссау 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-18 
  18. «Камерун VS. Габон 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-01-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]