Վենսան Աբուբաքր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վենսան Աբուբաքր
Vincent Aboubakar.png
Քաղաքացիությունը Flag of Cameroon.svg Կամերուն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1992(1992-01-22)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ

Վենսան Աբուբաքր (ֆր.՝ Vincent Aboubakar, հունվարի 22, 1992, Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Կամերունի հավաքականի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից Աբուբաքրը խաղացել է «Կոտոն Սպորտ» ակումբի երիտասարդական թիմում։ 2009 թվականին լավ խաղի համար երիտասարդ հարձակվողը տեղափոխվեց ակումբի հիմնական թիմ։ Նա միանգամից տեղ գրավեց թիմի հիմնական կազմում։ Կոտոնը դարձավ չեմպիոն, իսկ Վենսանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, որոնց թվում էին Տոտտենհեմ Հոտսպուրը, Մոնակոն և Անդերլեխտը:

Արդյունքում 2010 թվականին Աբուբաքրը տեղափոխվեց Եվրոպա, պայմանագիր կնքելով «Վալանսեն» ակումբի հետ[2]:

Լորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուբաքրը Լորյան ակումբի հետ 2013 թվականի հուլիսի 1-ին կնքեց պայմանագիր[3]:

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 24-ին նա Պորտու ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3 մլն եվրո[4][5]: 2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղարկության Շախտյոր ակումբի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը[6]:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում Աբուբաքրը դեբյուտել է 2010 թվականի մայիսի 25-ին Վրաստանի հավաքականի դեմ խաղում։ Նույն թվականին կամերունցիների գլխավոր մարզիչ Պոլ Լե Գուենը Վենսանին ընդգրկեց ԱԱ 2010-ի հայտացուցակում, որտեղ նա երկու անգամ հայտնվեց խաղադաշտում։ Աբուբաքրը աշխարհի առաջնության ամենաերիտասարդ խաղացողներից մեկն էր։

2010 թվականի օգոստոսի 11-ին Լեհաստանի հավաքականի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամերունի չեմպիոն՝ 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. Valenciennes recrute à Quevilly
  3. «Aboubakar vers Lorient» [Abubakar to Lorient]։ France Football (French)։ 26 June 2013։ Վերցված է 10 December 2014 
  4. «Porto beat Hull to the signing of Vincent Aboubakar»։ Sky Sports։ 24 August 2014։ Վերցված է 10 December 2014 
  5. «FC Porto snap up striker Aboubakar»։ ESPN։ 24 August 2014։ Վերցված է 10 December 2014 
  6. «Porto 1-1 Shakhtar Donetsk»։ BBC։ 10 December 2014։ Վերցված է 10 December 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]